Tag: աշխատաժամանակ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի հաշվարկի վերաբերյալ

Նունե.   Բարև ձեզ։ Ինձ հետևյալ հարցն է հետաքրքրում։ Ես դասախոս եմ՝ համալսարանում, նաև համալսարանում ունեմ ադմինիստրատիվ աշխատանք։ Երկուսն էլ հիմնական աշխատանք են։ Դասախոսի դեպքում զբաղվածությունս մեկ դրույք է, ադմինիստրատիվ աշխատանքի համար՝ կես դրույք։ Կարո՞ղ եք բացատրել ինձ՝ ի՞նչ սկզբունքով պետք է արձակուրդ տրամադրվի, որպեսզի 2 աշխատանքի համար հասանելիք առանձին արձակուրդները չկորցնեմ։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի հաշվարկ

Anahit. Հատուկ կատեգորիայի աշխատակիցների ցանկում ներառված հրաձիգների հետ կնքել ենք աշխատանքային պայմանագիր, որտեղ նշել ենք՝ աշխատավարձը դրույքաչափով, և դրանից ելնելով աշխատավարձի չափը։ Յուրաքանչյուրն աշխատում է 24 ժամ և 2 օր հանգստանում։ Բնականաբար գիշերային աշխատանքը պետք է վարձատրվի 30% հավելավճարով, իսկ արտաժամյա աշխատանքը՝ 50%։ Հարցս հետևյալն է. ինչքա՞ն կկազմի նրանց մայիս ամսվա նորմա-ժամը, եթե Աշխ․ Օ-քի 139 հ. 4 կետում նշված է, որ 24 ժամյա աշխատաժամանակի դեպքում շաբաթական 48 ժամը չպետք է գերազանցի։ Բայց այս դեպքում ամեն 3-րդ օրը հաշվելիս ստացվում է 72 ժամ։ Նախապես շնորհակալ եմ օգնության համար։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մանկավարժն աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում

Մարիա. Բարև ձեզ: Մանկավարժը աշխատանքի է ընդունվել համայնքապետարանում որպես աշխատակազմի քարտուղար: Համայնքապետարան գալիս է շաբաթական 4 լիարժեք օր 8 ժամ աշխատանքի, մեկ օր՝ 4 ժամ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է ձևակերպվելու հաշվապահությունում համայնքապետարանի աշխատավարձը, պահումները, տեղեկագիրը, արձակուրդը: Ավելացնեմ, որ մանկավարժը աշխատում է դպրոցում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տևողություն

Սոֆյա․ Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ, երբ աշխատաժամանակի տևողություն տողը մինչ այժմ լրացվել է 0: Ինչո՞վ առաջնորդվել այդ տողը ճիշտ լրացնելու համար: Լրացնելուց կարևո՞ր է պայմանագիրը քաղիրավական է, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկ

Անի. Բարև ձեզ: Կօգնե՞ք ինձ: Աշխատում եմ որպես սկսնակ հաշվապահ հանրային սննդի ոլորտում: Մատուցող ունենք, որը գրանցված է աշխատանքային պայմանագրով, բայց ամսական աշխատում է 12 ժամ: Հիմա վիրահատվել է և ցանկանում է բյուլետեն բերել, որ փոխհատուցում ստանա: Կասեք՝ հնարավո՞ր է նման բան ձևակերպել, և եթե այո, ինչպե՞ս անել, որտեղի՞ց սկսել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Բարև Ձեզ: Պետք է անցնեմ նոր աշխատանքի՝ լրիվ դրույքով: Սակայն քովիդի հետ կապված դեռևս չեմ հասցրել լուծարել պայմանագիրս մյուս աշխատավայրերիս հետ: Այլ տեղեր աշխատում եմ մեկ և կես դրույքով, սակայն տեղեկացա, որ թույլատրվում է առավելագույնը 1.5 դրույք: Երկու աշխատավայրերում էլ ճկուն գրաֆիկ է, սակայն մեկ դրույքովի դեպքում պաշտոնապես ֆիքսված ժամեր կան: Երրորդ աշխատանքին անցնելու համար կամ պետք է հրաժարվեմ մեկ դրույքովից, կամ կեսից և մեկը կես դարձնեմ: Սակայն խնդիրն այն է, որ դեռ չեմ հասցրել լուծել այդ հարցը, պաշտոնապես ստացվում է՝ անցնում եմ երրորդ աշխատանքին և 2.5 դրույք է դառնում, ինչը օրենքի խախտում է և կարող է տուգանքի ենթարկել իմ նոր գործատուին (եթե ճիշտ եմ տեղեկացված): Իսկ նրա հետ պայմանագիրն արդեն կնքված է և ուժի մեջ է մտնում ամսի երեքին, հենց այդ օրն էլ պետք է լուծարեմ պայմանագրերս մյուս երկուսի հետ, կամ նրանցից մեկի, ինչպես ստացվի: Արդյո՞ք հարվածի տակ չեմ դնում իմ երրորդ գործատուին: Եթե ես նույն օրը լուծարեմ պայմանագիրս, դեռևս մի երկու օր երևի կտևի մինչև պաշտոնապես համարվի լուծված: Ստացվում է ինձ ընդունելով օրենքի խախտում են արել, արդյո՞ք այդ երկու երեք օրը խնդիր կառաջացնի: Եթե այո, ինչպե՞ս խուսափել դրանից, ի՞նչ լուծում կառաջարկեք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագիր

Մանե. Բարև Ձեզ: Ա/Ձ-ով աշխատող խմորեղենի արտադրամաս-խանութ է, որտեղ աշխատողները նախատեսում ենք, որ պետք է աշխատեն 09:00-21:00: Օգնեք ինձ հասկանալ՝ ինչպե՞ս կնքեմ աշխատանքային պայմանագիրը, ինչպե՞ս նշեմ ժամերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է ատամնաբույժին կես դրույքով ընդունել աշխատանքի

Կարո՞ղ եմ ատամնաբույժին կես դրույքով ընդունել, շաբաթական 22 ժամ է ներկայանալու, և վարձատրությունը նշեմ մինչև 2020թ. 40 000 համախառն, իսկ 2020 հունվարից՝ 50 000դ.:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գրանցման հայտը սխալ է լրացվել

Եթե աշխատողի գրանցման հայտը սխալ է լրացվել՝ սխալ է պաշտոնը, աշխատաժամանակի տևողությունը: Կարո՞ղ եմ նշել, որ այս պաշտոնը լրացվել է սխալմամբ, և նորը գրել: Սխալը 2018թ. է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային ժամերի նորմալ տևողություն

Քրիստինե. Խնդրում եմ ասեք՝ թույլատրելի աշխատանքային ժամերը 6-օրյա գրաֆիկով, որքա՞ն են կազմում /եթե 5-օր 8 ժամով, 1-օր 6 ժամով լինի, դա սխա՞լ է/:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակ

Եթե աշխատողը աշխատում է կես դրույքով՝ կարո՞ղ եմ վարձատրություն գրել 50 000։ Ժամերն էլ տվյալ ամսվա աշխատանքային ժամերի կեսը։ Գրանցման հայտնում պե՞տք է հստակ նշվի ոչ լրիվ աշխատաժամանակը և շաբաթական ԱՇԽ օրերի քանակը, եթե գրանցման հայտում պարտադիր չէ։ Նշեմ, որ ներքին իրավական ակտում նշել եմ կես դրույք։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞րն է նորմալ աշխատանքային տևողությունը

Խնդրում եմ պատասխանեք, եթե հերթափոխով աշխատողը աշխատում է շաբաթական 38 ժամ, 6 օր , 1 օր հանգիստ, համարվու՞մ է նորմալ աշխատանքային տևողություն, թե՞ կրճատ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկի վերաբերյալ

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատողը աշխատում է ոչ լրիվ աշխատանքային ռեժիմով, ապա տվյալ դեպքում փաստացի աշխատավարձը հանդիսանում է ժամավարձային, և աշխատավարձը վճարելիս պետք է առաջնորդվե՞լ նվազագույն ժամային աշխատավարձով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն գումար է պահվում աշխատակցից

Աննա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ կասե՞ք, կես դրույքի դեպքում, որքա՞ն գումար է պահվում աշխատակցից, ի՞նչ հարկեր է մուծում և որո՞նք է գործատուն վճարում։
Կանխավ շնորհակալություն :)
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ժամային տարիֆային դրույքի վերաբերյալ

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Այս օրենքը արդյո՞ք վերաբերում է հատուկ կատեգորիայի աշխատակիցներին, թե՞ ընդհանուր է։ Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել` 1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 406 դրամ. 2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 դրամ. 3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 դրամ: