Tag: առցանց

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինքնազբաղված անձը առցանց մարքեթինգային ծառայություններ է ցանկանում մատուցել

Նինա․ Բարև Ձեզ: 1. Ինքնազբաղված անձը, ով օնլայն մարքեթինգային ծառայություններ է ցանկանում ապահովել Հայաստանում և դուրս, հարկ պե՞տք է վճարի, թե՞ ազատված է։ 2. Անհատ Ձեռներեցը ի՞նչ հարկ է վճարում։ Պատասխանին զուգահեռ կխնդրեմ աղբյուրներ նշել, որտեղ ավելի մանրամասն կարող եմ ծանոթանալ։ Նախապես շնորհակալություն:
Accountant.am
1C ԻնֆոէքսպերտԳործընկերներ

Ինֆոէքսպերտ ընկերությունը մեկնարկում է #1C ծրագրերի օնլայն դասընթացների շարք

Հաշվի առնելով Ձեր և մեր անվտանգությունը` Ինֆոէքսպերտ ընկերությունը մեկնարկում է #1C դասընթացների շարք։ Հունիսի 25-ից կանցկացվի "1C հաշվապահություն" ծրագրի դասընթացը՝ ZOOM հավելվածի միջոցով: Տվյալ նախագծի դասընթացները վարելու են ոլորտի լավագույն մասնագետներն, ովքեր տարիներ շարունակ աշխատում են մեր թիմում ❗️ Դասընթացի մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև գրանցվելու համար կարող եք գրել անձնական էջին կամ էլ. հասցեով՝ info շնիկ infoexpert.am․ Մասնակիցների քանակը սահմանափակ է ❗️ Մի՛ հապաղեք, գրանցվե՛ք հիմա ‼️ «1C Հաշվապահություն» դասընթացի գինը` 35 000 դրամ
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է առցանց խանութ բացել

Աննա. Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ առցանց խանութ բացել սոց. կայքում, որում պատվերով ապրանքներ կվաճառեմ (արտերկրից պատվիրել ու վերավաճառել)։ Հարկերից ոչինչ չեմ հասկանում, բայց ցանկանում եմ ազնիվ աշխատել 🙂 Օգնեք հասկանալ, թե ինչից սկսեմ, ինչ ուսումնասիրեմ, Ա/Ձ պե՞տք է բացել, թե՞ ոչ։ Աշխատողներ չեն լինելու։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինտերնետային կայքերի ստեղծումը կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրություն

Գագիկ․ Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինտերնետային կայքերի ստեղծումը մտնու՞մ է գործունեության տեսակների մեջ, որոնք կարող են իրականացնել ֆիզ. անձինք և համարվել միկրոձեռնարկություն։ Թույլատրվող տեսակների մեջ 7-րդ կետում կա ծրագրային սպասարկում, արդյո՞ք դա մտնում է այդ կետի մեջ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ

Գևորգ. Բարև ձեզ։ Խնդրում եմ, օգնեք։ Ես 34 տարեկան եմ, ծրագրավորող եմ ու աշխատում եմ արտասահմանյան ֆիրմայի հետ հեռակա։ Գրանցված չեմ ոչ մի տեղ։ Ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ (կամ ուրիշ ի՞նչ տարբերակ խորհուրդ կտաք)։ Ուզում եմ իմանալ հնարավոր հարկման տեսակների ու չափերի մասին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է ՌԴ-ից հագուստ ներկրել

Լուսինե. Բարև ձեզ։ Խորհուրդ է հարկավոր։ Պատրաստվում եմ բացել Ա/Ձ՝ Ռուսաստանից հագուստ ներկրելու և օնլայն վաճառք իրականացնելու նպատակով։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվու՞մ է նշված գործունեությունը, և ի՞նչ հարկեր են առաջանում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ գրանցե՞լ, թե՞ հիմնադրել ՍՊԸ

Էդվարդ. Բարև ձեզ: Մանկական ներկելու գրքույկներ տպագրելու և վաճառելու համար Ա/Ձ գրանցե՞լ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկ եմ վճարելու: Վաճառքը լինելու է օնլայն տարբերակով, միայն առաքումով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կարող է անհատ ձեռնարկատերը առցանց տեղեկատվություն ստանալ իր հարկային պարտավորությունների մասին

Տիգրան. Բարև ձեզ: Կասեի՞ք՝ petekamutner.am կամ ուրիշ ի՞նչ կայքով անհատ ձեռնարկատերը կարող է իր հարկային պարտավորությունների կամ հարկային մարմնին պարտքերի տույժ-տուգանքների մասին տեղեկատվություն ստանալ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով է հարկվում Ա/Ձ-ն

Ռոլանդ Զոհրաբյան. Բարև ձեզ: 47.91.0 դասակարգիչով (ինտերնետով կամ փոստով ապրանքների մանրածախ առևտուր) գրանցված Ա/Ձ֊ն ի՞նչ հարկատեսակով է հարկվում։ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ դադարեցրել է գործունեությունը

Վահագն. Բարև ձեզ։ Եթե կարող եք արձագանքել՝ շնորհակալություն: ԱՁ ունեմ, ընտանեկան ձեռնարկություն, անժամկետ կասեցրել եմ գործունեությունը: 1. Հիմա կարող եմ անել դա օնլայն՝ հաշվի առնելով այս տիրող վիճակը (դիտելով e-register.am կայքը՝ ես չգտա այդ հնարավորությունը): 2. Ինչպե՞ս նորից ստուգել իմ կասեցման հայտը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կարելի է իմանալ՝ աշխատողը գրանցված է, թե ոչ

Արթուր. Բարև ձեզ։ Ներեցեք, ինձ հետաքրքիր է, թե անձը ինչպես կարող է իմանալ՝ երբվանից է գրանցված աշխատող և ինչքան աշխատավարձ է ստանում։ Կա՞ արդյոք նման պաշտոնական կայք, որտեղից հնարավոր է ստանալ նման ինֆորմացիա։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ի անձնագրային տվյալները փոփոխելու համար

Նոննա. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք. ինչպե՞ս կարող եմ ԱՁ-ի անձնագրային տվյալները փոփոխել online պետ. ռեգիստրի հարթակում: Բանկում ԱՁ-ով հաշիվ չեն բացում անձնագրային տվյալները չհամապատասխանելու պատճառով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առցանց խանութը ենթակա է հարկման

Վահագն․ Բարև ձեզ: Առցանց խանութը հարկման ենթակա՞ է, և եթե տարեկան շրջանառությունը 24,000,000 դրամից պակաս է, ապա հնարավո՞ր է գրանցվել որպես միկրոբիզնեսով զբաղվող Ա/Ձ, ասենք՝ բիզնեսը գրանցելով Երևանից դուրս, որպեսզի չընկնել բացառությունների ցանկ առևտրի մասով: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք թվային նկարիչը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Նիք. Բարև ձեզ: Կարո՞ղ է ԱՁ-ն ինքը վարել իր հաշվապահական հաշվետվությունները։ Կարո՞ղ է թվային նկարիչը հիմնել միկրոբիզնես և աշխատել որպես ստեղծագործող։ Ուզում եմ աշխատել ֆրիլանս նկարիչ։ Բիզնեսը փոքր է լինելու։ Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը պատրաստում է 3D մոդելներ և վաճառում արտասահմանյան կայքերում

Արամ. Բարև ձեզ։ Ես պատրաստում եմ 3D մոդելներ և արտասահմանյան կայքերում վաճառում եմ դրանք։ Կայքերում վաճառքից հետո ես ստանում եմ վաճառված գնի 50 %-ը, իսկ մնացածը կայքը պահում է անում որպես "Tax": Կասե՞ք՝ ինչպե՞ս անեմ, որ իմ եկամուտը գրանցվի, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել հագուստի առցանց վաճառքով

Սյուզաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մտադիր եմ զբաղվել հագուստի օնլայն վաճառքով՝ գլոբալ մակարդակով։ Հագուստը արտադրվելու և ուղարկվելու է ԱՄՆ-ից։ Խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք կարող եմ գործել միկրոբիզնեսի համակարգում և ի՞նչ հարկային պարտավորություններ ունեմ 1 տարվա կտրվածքով, եթե դեռ չունեմ գրանցված աշխատող: Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ֆրիլանս վարչական աշխատանքներ է կատարելու

Արփի. Բարև ձեզ: Մի քանի հարց ունեմ, շնորհակալ կլինեմ, եթե պարզաբանեք: Դեռ հարկային գրանցում չունեմ, բայց ուզում եմ որպես ֆիզիկական անձ գրանցվել հարկայինում: 1. Արտասահմանյան ընկերության համար Երևանում ֆրիլանս վարչական աշխատանքներ եմ սկսելու անել: Դասիչները կարդացի, դա, կարծես, ամենից շատ համապատասխանում է 82.11.0 Կազմակերպությունների վարչարարական գրասենյակների համալիր գործունեությանը: Ճի՞շտ եմ հասկացել: Այստեղ գրասենյակ չկա, ուղղակի օրական 1 ժամ օնլայն տարբեր տիպի վարչական աշխատանքներ եմ անում, այդքանը: Որպես ֆիզ. անձ կարո՞ղ եմ այս գործունեությունն անել ու հարկերից ազատվա՞ծ եմ լինելու: Ի՞նչ հարկեր եմ վճարելու: 2. Մի քանի դասընթաց եմ անցկացնելու (նեղ մասնագիտական չեն, ավելի շուտ ընդհանուր զարգացման, բայց ոչ ֆորմալ): Ամենամոտ դասիչը 85.59-ն է, բայց ենթադասը ոչ մի նշված կետին չի համապատասխանում: Կարո՞ղ եմ որպես ֆիզ. անձ այս գործունեությունն իրականացնել, ու դա ինչպե՞ս է հարկվում: