Tag: առևտուր

Սուրճի վաճառքը դրոշմավորման ենթակա՞ է

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեի պատասխանել հարցիս՝ արդյո՞ք սուրճի վաճառքը ՀՀ տարածքում և դրանից դուրս դրոշմավորման ենթակա է։ Շնորհակալություն։

Ծաղիկների մանրածախ առևտուր

Ռիտա․

Բարև ձեզ։ Ա/Ձ – ն զբաղվում է ծաղիկների մանրածախ առևտրով։ Կասե՞ք՝ ՀԴՄ -ն պետք է անվանացանկով տպվի։ Կասե՞ք՝ ամեն ծաղիկի համար պետք է առանձին անունով տպվի, թե՞ կարող է միայն ծաղիկ գրվել 0603 ԱՏԳԱԱ-ով։

Հրուշակեղենի արտադրություն

Ռոզա․

Նորաստեղծ ԱՁ պատրաստվում է արտադրել հրուշակեղեն, և վաճառքը պետք է լինի կայքի միջոցով, առաքումը բացառապես Yandex – ի միջոցով: Կարո՞ղ է ԱՁ աշխատել միկրոյի դաշտում՝ գուրծունեությունը նշելով արտադրություն:

Ավտոպահեստամասերի խանութ

Լիլիթ․

Հարգելներս, կխնդրեմ օգնել հետևյալ հարցում․ ցանկանում ենք ավտոպահեստամասերի խանութ բացել։ Ամենայն մանրամասնությամբ կցանկանայի բացատրեիք, թե ինչի՞ց պիտի սկսել, և ո՞ր ծրագրերն են հարմար գործունեության համար։

Ապրանքի վերադարձ մատակարարին

Բարև ձեզ։ Եթե խանութը ձեռք է բերել ապրանք՝ վաճառելու նպատակով, բայց վաճառել չկարողանալու դեպքում պարտավորվում է այն հետ վերադարձնել, ի՞նչ պայմանագիր կարող են կնքել։

Վաճառք Wildberries հարթակում

Արթուր․

Բարև Ձեզ, էսպիսի մի հարց․ եթե ֆիզ․ անձը ուզում է դառնալ իրավաբանական անձ և համագործակցել Wildberries – ի հետ, բայց ապրանքը գնել Չինաստանից և ուղարկել անմիջապես ՌԴ-ի ՎԲ: Ապրանքը Հայստան չմտնի: Աշխատում է շրջհարկի դաշտում։ Ո՞նց ձևակերպել գործողությունների ճիշտ հերթականությունը: Արդյո՞ք պետք է էլեկտրոնային ՀԴՄ ունենալ, թե՞ բավական է Վայլդբերիսի տրված ամսական դետալիզացիան, կամ բանկային մուտքերը։ Կանխավ շնորհակալ եմ:

Հաստոցի առք և վաճառք ՀՀ տարածքից դուրս

Տաթև․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Պատրաստվում ենք հաստոց գնել Չինաստանից և միանգամից վաճառել Գերմանիա, ապրանքը ՀՀ սահմանը չի հատելու։ Խնդրում եմ ասել՝ վաճառքը և ձեռքբերումը Taxservice ում ի՞նչ տարբերակով է ներկայացվելու, և ո՞ր օրվա փոխարժեք վերցնեմ։ Աշխատում ենք ԱԱՀ ով։ Կանխավ շնորհակալ եմ։

Չինաստանից ապրանքի մատակարարում ՌԴ

Նունե․

Հարգելի բանիմաց հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք ՀՀ-ում գործող ՍՊԸ-ն Չինաստանից ապրանք մատակարարի Ռուսաստանի դաշնություն։ Ինչպե՞ս պետք է կատարել փաստաթղթավորում։

Մակարոնեղենի վաճառք

Արմեն․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել․ մակարոնեղենի վաճառք իրականացնելու համար հարկային դրոշմապիտակավորմից բացի ուրիշ ինչ-որ բան կա՞, որ տուփերի վրա պարտադիր պետք է լինի։

Շրջանառության հարկի փոփոխություններ 01․01․2025-ից

Հովհաննես․

Շրջանառության հարկի փոփոխություններ 01․01․2025

Հարգելի հաշվապահներ, խնդրում են պարզաբանեք․

1․ Պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող ցուբյեկտները 01․01․2025-ից շարունակու՞մ են վճարել 5% շրջանառության հարկ, անկախ այն փաստից հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր ստացել են, թե ոչ

2․ Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից 01․01․2025-ից նվազեցվում են աշխատանքի վարձատրության, իրացման և այլ ծախսերը, թե՞ անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի։

Կանխավ շնորհակալություն։

Գործունեություն Ozon հարթակում

Արման․

Բարև բոլորին, հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է Ozon – ի միջոցով ԱՁ-ի կողմից (շրջ․հարկ) արտադրանքի վաճառքին։ Խնդրում եմ ասեք՝ եթե “ապրանքի տեղափոխության բեռնագիր” է գրվում, անմիջապես հաշիվ վավերագիրն է՞լ է դուրս գրվում, թե՞ պետք է պատվերը հաստատվի գնորդի կողմից, և գումարը նստի ԱՁ-ի հաշվին, նոր հետո հաշիվ գրվի, և որպես արտադրանք եռամսյակային հաշվետվության մեջ 3,5%։ Ռուբլիով հաստատված գործարքի գինը արտահայտել նախորդ օրվա կուրսով, թե՞ ինչքան գումար կնստի ԱՁ-ի հաշվին ըստ այդմ։ Պե՞տք է ռուբլիով հաշիվ բացել բանկում։ Շատ շնորհակալ կլինեմ մանրամասնելու համար։

Գործունեություն Wildberries հարթակում

Անի․

Բարև Ձեզ։ Եթե շրջհարկով աշխատող ԱՁ- ն ապրանքը գնում է Չինաստանից և վաճառում Ռուսաստանում․

  1. Ի՞նչ հաշիվներ պիտի գրվեն Wildberries – ին,
  2. Ի՞նչ ամսաթվով, եթե վաճառքի մասին նախապես չենք կարող իմանալ
  3. Ո՞ր արժեքով` վաճառքի, թե՞ Wildberries – ի փոխանցած գումարի
  4. Ի՞նչ հաճախականությամբ

Անուղղակի հարկերի գանձման կարգ

Լիանա․

Խնդրում եմ Ձեր օգնությունը հետևյալ հարցը պարզաբանելու համար՝ գործու՞մ է արդյոք ՀՀ -ում 2024թ. մարտի 4-ին ընդունված 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը՝ էլեկտրոնային եղանակով ծառայություններ մատուցելիս անուղղակի հարկերի գանձման կարգը սահմանելու մասին։

ԱՁ-ն զբաղվելու է բանջարեղենի վաճառքով

Ադելինա․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվելու է բանջարեղենի վաճառքով, որոնց մի մասը ձեռք է բերվելու գյուղացիներից, մի մասը սեփական ջերմոցից, մյուս մասը լինելու է փաստաթղթավորված ձեռքբերում։ Ինչպե՞ս պետք է վարվի հաշվապահությունը։ Ինչպե՞ս պետք է լրացվի շրջհարկի հաշվետվությունը։

ԱՁ ցանկանում է բացել ՍՊԸ

Մանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշպահներ։ Ա/Ձ-ն, որը ավտոպահեստամասերի առևտրի գործունեությամբ գործում է միկրոյի դաշտում, ցանկանում է բացել ՍՊԸ և ինքն էլ պետք է լինի այդ կազմակերպության միակ հիմնադիրը և տնօրենը։ ՍՊԸ-ն պետք է զբաղվի երրորդ երկրից` Չինաստանից տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով ՀՀ-ում։ Նշեմ, որ ապրանքը ֆիզիկապես ՀՀ -ում կլինի և վաճառքը կկատարվի ՍՊԸ-ի պետ․ ռեգիստրում գրանցվելուց հետո առնվազն 3 ամիս հետո։ Խնդրում եմ պատասխանեք․

Հարց 1․ Կհամարվի՞ ՍՊԸ-ն փոխկապակցված ԱՁ-ի հետ։ Եթե այո, ապա կհամարվի փոխկապակցված
ա) սկսած ՍՊԸ-ի պետ․ ռեգիստրում գրանցվելուց անմիջապես հետո,
բ) ապրանքը ՀՀ սահմանը հատելուց հետո,
գ) ՍՊԸ-ով առաջին ապրանքը վաճառելուց կամ
դ) այլ ո՞ր պարագայում։
Այսինքն ցանկանում եմ իմանալ՝ մինչև ե՞րբ ԱՁ-ն կարող է աշխատել միկրոյով և հարկային խնդիր չունենալ։

Հարց 2․ Ո՞ր հարկման դաշտից սկսել ՍՊԸ-ի գործունեությունը՝
ա) մինչև 115.0 մլն շրջանառությունը շրջհարկ, այնուհետև ընդհանուր հարկման դաշտ
բ) հենց սկզբից ներկայացնել ԱԱՀ-ի հայտարարություն։ Քանի, որ ասում են, որ ԱԱՀ-ի հարկման դաշտում՝ կապված մաքսազերծման և ԱԱՀ-ի օրենքի հարկման մի կետի, այդպես ավելի ճիշտ կլինի, և ըստ որի հարկային բեռը այսպես ավելի ցածր կլինի։

Խնդրում եմ Ձեր կարծիքը, և եթե գիտեք մաքսազերծման և ԱԱՀ-ի օրենքի այդ կետերը, ապա ուղղորդեք՝ ինքս էլ կարդամ։

Խանութ և հանրային սննդի կետ

Արթուր․

Բարև ձեզ։ ԱՁ-ն գործելու է մարզում, փոքրիկ խանութ է լինելու և նաև արագ սննդի կետ՝ քաբաբ, խաչապուրի և նման բաներ տեղում պատրաստելու և վաճառելու նպատակով։ Խնդրում եմ հուշել՝ փաստաթղթային սննդի տեսչության հետ կապված կամ թաղապետարանի, և հարկային հարցերս որտեղի՞ց է ճիշտ սկսել։

Ֆրեշի և սուրճի արտադրություն

Մարիամ․

Ոչ ալկոհոլային խմիչքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում 47.25.2, ԱՁ-ն զբաղվելու է ֆրեշի և սուրճի պատրաստմամբ։
Հարց 1. Արդյո՞ք պետ տուրք պետք է դրա համար թե ոչ։
Հարց 2. Հանրային սնունդ համարվու՞մ է, թե՞ ոչ։
Հարց 3. ՀԴՄ անվանացուցակով պե՞տք է աշխատի, թե՞ ոչ։ Ու չափաբաժինները պետք է նշվի՞։ Կանխավ շնորհակալություն։

Հիմնական միջոցի վաճառք

Վահագն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է ավտոպահեստամասերի վաճառքով և աշխատում է շրջ. հարկով։ Մի տարի առաջ ամբարձիչ սարքավորում ներմուծեցինք ՌԴ-ից, ավտոտեխսպասարկման կետ բացելու համար, բայց սպասարկման կետը չբացվեց, և հիմա այդ հիմնական միջոցը այս տարի վաճառեցինք։

Հիմա հարց․ այդ գույքի վաճառքի գումարը պետք է գրեմ շրջ. հարկի հաշվետվության առևտրի տողում, թե՞ 16 տողում (Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ)։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ դասակարգիչ նշեմ հաշվետվության մեջ։ Նույն դասակարգիչն, ինչ որ ավտոպահեստամասերի վաճառքի դեպքում։

Առցանց առևտրի հարթակ

Սիմոն․

Բարեւ Ձեզ։ Մենք ստեղծել ենք հարթակ, որտեղ տարբեր խանութներ կարող են վաճառել իրենց ապրանքները, ինչպես օրինակ՝ Ozon-ում կամ Wildberries-ում: Մենք չենք գնում և վաճառում, մենք միայն տրամադրում ենք վաճառքի և առաքման ծառայություն մեր հարթակի միջոցով և ստանում ենք ֆիքսված միջնորդավճար: Կազմակերպությունը գրանցել ենք՝ ըստ գործունեության տեսակների, որպես օնլայն վաճառք։ Ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարենք:

Արդյո՞ք անհրաժեշտ է ապրանքի մատակարարման պայմանագիր

Հայկ․

Բարև Ձեզ։ Վերջերս լսել էի, որ օրենքի փոփոխություն է կատարվել, համաձայն որի սուպերմարկետներին կամ խանութներին ապրանք մատակարարելիս պետք է ունենալ ապրանքի մատակարարման պայմանագիր։ Կհուշե՞ք՝ ո՞ր օրենքն է դա։