Tag: արձակուրդ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք խորհուրդ տալ արձակուրդի հաշվարկման հետ կապված։ Եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի մայիսից, նոյեմբերին գնացել է արձակուրդ, 2022թ. հունվարի 3-15 նորից գնացել է, ընդհանուր թիվը բաժանում եմ 12-ի՞, թե՞ 8-ի, թե՞ 7-ի, հետո բաժանում 25 ու բազմապատկում 12-ի՞: Եվս մեկ հարց. եթե աշխատողը գտնվել է արձակուրդում 3-15.01.2022թ., հունվարի 6-ը ոչ աշխատանքային օր է, աշխատողը գտնվել է 11՞, թե՞ 12-օրյա արձակուրդում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի հետ կապված

Մանե. Բարև Ձեզ: Աշխատողը գնացել է ֆիզ 27.07.2021թ-ին, անաշխատունակության թերթիկում նշված է սկզիբը 27.07.21, վերջը` 13.12.21թ., այնուհետև դրան ավելացվել է 15 օր բյուլետեն, որն ավարտվել է 29.12.21թ-ին։ Գրանցման հայտով ֆիզի ավարտը նշում եմ բյուլետենի ավարտը, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի վերաբերյալ

Սոնա. Բարև ձեզ: Ես գրանցված եմ և ապրում եմ գյուղում, սակայն հղիությունս վարելու նպատակով ուզում եմ տեղափոխվել Երևան՝ բարեկամիս տուն։ Պե՞տք է հիվանդանոց թուղթ ներկայացնեմ, որ Երևան բարեկամիս տանն եմ ապրում, բայց այնտեղ գրանցված չեմ, որ հիվանդանոցային ծառայությունները անվճար լինեն։ Այդ դեպքում ես կստանամ մինչև 2 տարեկան երեխայի նպաստ, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Արմինե․ Բարի օր, հարգելի ընկերներ։ Աշխատակիցն աշխատում է համատեղությամբ ՀՈԱԿ֊ում դաստիարակ և այլ տեղ՝ միկրո, Ա/Ձ։ Հղիության և ծննդաբերության արձակուրդ է գնացել, (3֊րդ երեխան է), վճարել ենք ըստ օրենքի՝ միկրոյով աշխատող Ա/Ձ֊ի եկամուտը նվազագույնի կեսի չափով և մանկապարտեզի եկամտի գումարը ներառելով։ Ճի՞շտ ենք վարվել։ Եվ հետևյալ հարցը. նույն աշխատակիցը ցանկանում է գնալ խնամքի արձակուրդ, անկախ նրանից, որ միկրոյի աշխատող է, կարո՞ղ է մանկապարտեզից արձակուրդ գնալ։ Ստացվում է, որ կստանա և միանվագ 1 000 000, և՛ 2 տ խնամքի արձակուրդի նպաստը, և՛ 6տ 50 000՞, թե՞ որոշակի նրբություններ կան օրենքում, որ միաժամանակ 6տ ու 2տ նպաստը կարող է չտրվել միաժամանակ։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի տրամադրման կարգը

Ֆլորա. Բարև Ձեզ: Ամենամյա արձակուրդը մասերով տալը 20 աշխատանքային օրվա դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր, իսկ մյուս 10-ը կարո՞ղ է տրամադրվել 3 և 7, կա՛մ 5 և 5, կա՛մ ուրիշ հարաբերակցությամբ աշխատանքային օրեր` առանձին-առանձին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Վարձակալության պայմանագիր

Լիանա. Բարև Ձեզ։ Ես հանդիսանում եմ ԱՁ, սակայն մոտ մեկ ամիս է, ինչ գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել եմ՝ ֆիզ. արձակուրդ գնալու կապակցությամբ։ Ունեմ տարածք, որն այժմ ցանականում եմ տալ վարձակալությամբ։ Խնդրում եմ պատասխանել՝ կարո՞ղ եմ վարձակալության պայմանագիրը կնքել ֆիզ. անձով՝ առանց ԱՁ գործունեությունը վերսկսելու, և եթե այո, ապա այդ դեպքում ինձ կհատկացվի՞ արդյոք նախածննդյան մայրության նպաստը։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է գործատուն մերժել արձակուրդի դիմում

Հայկուհի. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Հարցս հետևյալն է. եթե աշխատակիցը գրել է աշխատանքից հեռացման դիմում մեկ ամիս առաջ, կարո՞ղ է այդ մեկ ամսվա ընթացքում օգտվել նաև իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի մնացորդից (օր.՝ երկու շաբաթ), կարո՞ղ է գործատուն մերժել արձակուրդի դիմումը և չտրամադրել արձակուրդը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Արմինե. Բարև ձեզ։ Ինձ մի հարց է անհանգստացնում։ Ես աշխատում եմ 2 դպրոցում։ Մի դպրոցը իմ հիմնական դպրոցն է, մյուսը՝ ֆիզարձակուրդ գնացած աշխատակցի եմ փոխարինում։ Այժմ ես էլ եմ Ֆիզարձակուրդ գնում։ Ուզում եմ հասկանալ` ես 2 դպրոցից էլ կարո՞ղ եմ ստանալ նախածննդյան և հետծննդյան գումար։ Մի դպրոցից ստանում եմ 63 000դրամ, մյուսից՝ 74 000դրամ (մաքուր)։ Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգիրք

Գոհար. Որտեղի՞ց գտնեմ օրենքները, որով հաշվարկվում է արձակուրդաինը, աշխատավարձը, բյուլետենը, վերջնահաշվարկը /ֆորմուլան այդ հաշվարկների/: Ո՞ր իրավական ակտում կարող եմ ծանոթանալ: Ցանկանում եմ ծանոթանալ կադրային գործին։ Խնդրում եմ տրամադրել ինձ հղում համապատասխան գրականությանը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Աստղիկ. Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. աշխատողին տրամադրվել է ամենամյա նվազագույն արձակուրդ և ելնելով անհրաժեշտությունից հետ է կանչվել։ Դա եղել է 2018 թվականին։ Օրենքով սահմանված կարգով աշխատողը ստացել է աշխատավարձ և այլն, իսկ չօգտագործած օրերը (15 օր) մինչ օրս չի օգտագործել, չի միացվել հաջորդ արձակուրդներին և ոչ մի ձևով չի օգտագործվել աշխատողի կողմից։ Հիմա լուծվելու է աշխատանքային պայմանագիրը։ Ասացեք խնդրեմ` այդ 15 օրը հաշվարկվու՞մ է որպես վերջնահաշվարկ և վճարվում, թե՞ ․․․․։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Գոհար. Բարև ձեզ։ Ես ուզում եմ իմանալ` եթե գյուղաբնակ ես և աշխատող ու ունենում ես 3-րդ բալիկին, ո՞ր նպաստներից կարող ես օգտվել: Կարո՞ղ ենք օգտվել և՛ 50 000, և՛ 57 000-ից: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Բարև Ձեզ։ Եթե աշխատողը նախկինում ոչ մի տեղ չի աշխատել և գործի ընդունվելուց 5 ամիս հետո` 6-րդ ամսում, պետք է մայրության նպաստ ստանա: Եթե նախորդ 5 ամիսների կեղտոտ աշխատավարձերի գումարը կազմում է 417 038, ապա ինչպե՞ս հաշվարկել միջին ամսական, միջին օրական և արձակուրդի գումար, և եկամտային հարկ և առձեռն արձակուդային: 417038÷12=34753 34753÷30,4×140=160020 160020×21%=33604 160020-33604=126416 Արդյո՞ք ճիշտ եմ հաշվել: Որքա՞ն է մինիմալ աշխատավարձը և սահմանվա՞ծ է արդյոք մայրության նպաստի մինիմալի շեմ: