Tag: ԱՕ

Կարելի՞ է աշխատակիցներին վարձատրել 2/3-ով

Ռուզան.

Բարև Ձեզ: Օգնեք խնդրում եմ։ Հաստիքի կրճատման պատճառով աշխատակիցներ են ծանուցվել 115 հոդվածի համաձայն: Ծանուցվել են 60 օր առաջ: Հիմա հարցս նրանում է՝ կարող եմ արդյո՞ք նրանց վարձատրել 2/3-ով՝ ըստ 186 հոդվածի, սակայն մյուս աշխատողները 100%-ով։ Դա գործատուի հրահանգով է կատարվելու։

Կարդալ ավելին Կարելի՞ է աշխատակիցներին վարձատրել 2/3-ով

Ընդունելի՞ է արդյոք տվյալ գրաֆիկը

Մարիամ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք հարցիս. նոր ձևավորված ՏՄԱԿ-ում սահմանվել է 6 օրյա աշխատանքային գրաֆիկ` երկուշաբթիից – շաբաթ 09:00 – 17:00 /1 ժամը տրամադրել են ընդմիջմանը/: Համաձայն ԱՕ 139 հոդվածի 1. մասի՝ աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Ընդունելի՞ է արդյոք տվյալ գրաֆիկը, եթե ոչ, ապա ու՞մ դիմել հարցին ճիշտ և արդյունավետ լուծում տալու համար: Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Ընդունելի՞ է արդյոք տվյալ գրաֆիկը

Ինչպե՞ս է կատարվելու ուսանող աշխատողի արձակուրդայինի վճարումը

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը ուսանող է և նրան ընթացիկ քննություններին նախապատրաստվելու համար ըստ ԱՕ-ի տրամադրվել է 3 աշխատանքային օր արձակուրդ, ինչպե՞ս է կատարվելու վճարումը:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է կատարվելու ուսանող աշխատողի արձակուրդայինի վճարումը

Ուսումնական հաստատությունում աշխատողն իրավունք ունի՞ 1,5 դրույքաչափով աշխատել

Նարինե.

Բարև Ձեզ:
Ուսումնական հաստատությունում աշխատողը իրավունք ունի՞ 1,5 դրույքաչափով աշխատի: Աշխատաժամանակի խախտում կլինի՞ ըստ աշխատանքային օրենսգրքի: Արձագանքի համար շատ շնորհակալ կլինեմ:

Կարդալ ավելին Ուսումնական հաստատությունում աշխատողն իրավունք ունի՞ 1,5 դրույքաչափով աշխատել

Ո՞ր հոդվածով է կատարվում աշխատողների աշխատանքից ազատումը

Սոֆի.

Բարև Ձեզ: Ինձ կասեք, եթե ՊՈԱԿ-ը վերանվանվել է, և փոխել գործունեության տեսակը, որի դեպքում անհրաժեշտություն է առաջացել հաստիքների կրճատման, ապա ԱՕ-ի, ո՞ր հոդվածով է կատարվում աշխատողների աշխատանքից ազատումը:

Կարդալ ավելին Ո՞ր հոդվածով է կատարվում աշխատողների աշխատանքից ազատումը

Հղիության և ծննդաբերության արձակուրդ մեկնող աշխատողը ցանկանում է աշխատել ևս մեկ ամիս

Հասմիկ․

Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ ՀՀ ԱՕ համապատասխան հոդվածը, որի հիման վրա գործատուն կարողանա վարձատրել, եթե ես հղիության և ծննդաբերության նպատակային արձակուրդի տեղեկանք ունեմ, սակայն ցանկություն ունեմ աշխատել ևս մեկ ամիս:

Կարդալ ավելին Հղիության և ծննդաբերության արձակուրդ մեկնող աշխատողը ցանկանում է աշխատել ևս մեկ ամիս

Վերջնահաշվարկի կատարում

Անի.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատանքային օրենսգրքին և արձակուրդայինի/վերջնահաշվարկի հաշվարկմանը։ Եթե ես գործի եմ ընդունել աշխատողին 19 օգոստոսի 2019թ․ և ազատում եմ աշխատանքից 22 փետրվարի 2020թ., քանի՞ ամսվա համար պետք է հաշվեմ վերջնահաշվարկը, եթե աշխատողը չի գնացել արձակուրդ։ Արդյո՞ք օգոստոսի և փետրվարի աշխատած օրերը կարելի է հաշվել որպես 1 ամիս, թե՞ ո՛չ օգոստոսը և ո՛չ էլ փետրվարը հաշիվ չեն, քանի որ կիսատ են։ Եվ արձակուրդային գումարը հաշվելուց արձակուրդի ո՞ր օրերն եմ հիմք ընդունում (աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային): ԱՕ-ում դրա վերաբերյալ ոչինչ չկա։
Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Վերջնահաշվարկի կատարում

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին արդյո՞ք պետք է վճարել անկանխիկ եղանակով

Ալինա.

Խնդրում եմ, եթե կարող եք, պարզաբանեք՝ հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով»:

Օրինակի համար՝ 10-ի մեջ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ներառվու՞մ են, թե՞ ոչ։ Շնորհակալություն:

Կարդալ ավելին Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին արդյո՞ք պետք է վճարել անկանխիկ եղանակով

Աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ

Լիլիթ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ, պատասխանեք հարցիս․
6-օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում ընդունելի՞ է արդյոք հետևյալ գրաֆիկը՝ երկուշաբթի-ուրբաթ 09:00-18:00, 2 ժամ ընդմիջում (համաձայն ԱՕ 152-րդ հոդվածի): Ընդմիջման մի մասը սահմանել 13:00-14:00, իսկ մյուս մասը օգտագործել ըստ պահանջի (համաձայն ԱՕ 152-րդ հոդվածի 5-րդ մասի):

Կարդալ ավելին Աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ

Արտաժամյա աշխատանքի վերաբերյալ

Ռոբերտ.

Աշխատանքային օրենսգրքում արտաժամյա աշխատանքը տարվա ընթացքում չպետք է 180 ժամից ավել լինի, իսկ խախտման համար պատասխանատվության ի՞նչ եղանակներ կան, տուգանքի չափը ի՞նչքան է այդ դեպքում: Եվ մյուս հարցը՝ շաբաթվա ընթացքում 40 ժամից ավել չի կարող աշխատողը աշխատել, ստացվում է՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում ամեն օր 8 ժամ աշխատելով՝ խախտվու՞մ է օրենքի այդ կետը: Նշեմ, որ արտաժամյա աշխատանք այդ գործի համար նախատեսված չէ:

Կարդալ ավելին Արտաժամյա աշխատանքի վերաբերյալ

Մշակույթի տան տնօրենին հասանելիք արձակուրդի տրամադրման կարգը

Անժելա.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է մշակույթի տան տնօրենին հասանելիք արձակուրդի տրամադրման կարգը: Որքա՞ն օր է հասնում, և Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածներին է պետք հղում կատարել:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Մշակույթի տան տնօրենին հասանելիք արձակուրդի տրամադրման կարգը

Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետ

Աստղիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ մանրամասնել Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի հետևյալ հարցը, թե որ հիվանդությունների դեպքում է պահպանվում աշխատողի աշխատատեղը ու պաշտոնը և ինչքան ժամանակով (նշեմ, որ աշխատողը արդեն 140 օր չի ներկայանում աշխատանքի՝ անաշխատունակության պատճառով):

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետ

Կարո՞ղ է գործատուն հղիին ուղարկել չվճարվող արձակուրդ

Հասմիկ.

Բարև ձեզ:

Արդյոք գործատուն իրավունք ունի՞ հղիին ուղարկելու չվճարվող արձակուրդ: Աշխ. օրենսգրքի ո՞ր հոդվածին կարող է հղում անել հղին: Եթե ոչ, ի՞նչ տույժեր և ի՞նչ փոխհատուցումներ են նախատեսվում նման դեպքերում:

Կարդալ ավելին Կարո՞ղ է գործատուն հղիին ուղարկել չվճարվող արձակուրդ

Քանի՞ օր առաջ պետք է ներկայացնել ազատման դիմումը

Կարինե.

Հարգելի գործընկեր, ուզում էի հարցնել` եթե աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, ապա դիմումն ընդունելուց հետո 14, թե՞ 30 օր պետք է աշխատի, մինչև նոր աշխատակից գտնելը։ ԱՕ-ի մեջ նայեցի` մինչև մեկ ամիս էր գրված, բայց կցանկանայի ևս մեկ անգամ հստակեցնել։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Քանի՞ օր առաջ պետք է ներկայացնել ազատման դիմումը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41 հոդված

Վահե.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41 հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում աշխատանքային օրենսդրության նորմերը խախտելու համար: Ինձ հետաքրքիր է` ո՞ր պետական մարմինն է այդ վարույթն իրականացնում աշխատանքի տեսչությունը լուծարելուց հետո:

Կարդալ ավելին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41 հոդված

Աշխատակցին չի վճարվել վերջնահաշվարկ

Անահիտ Ս.

Հարգելի գործընկեր, հարցս հետևյալն է. Նախկին աշխատակցին, ով ՏԻՄ – ում աշխատել է 1999-2017թթ ընկած ժամանակահատվածում, ունեցել է չվճարված արձակուրդ 1999-2006թթ-ի համար: 2017թ-ին համայնքների խոշորացման հետևանքով ազատվել է աշխատանքից, և նրան հաշվարկվել և վճարվել է վերջնահաշվարկ 2003-2006թթ-ի համար, իսկ մինչև 2003թ-ը չի վճարվել, քանի որ չկա այդ ժամանակահատվածի համար կնքված պայմանագիր: Հիմա այս աշխատակիցը դիմել է դատարան և պահանջում է 1999-2003թթ ընկած ժամանակահատվածի համար չվճարված գումարը: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1. վերջնահաշվարկ հաշվարկելիս ո՞ր ժամանակահատվածի աշխատավարձն են ընդունում միջին ամսական աշխատավարձ՝ 1999-2003թթ-ին ստացած աշխատավարձը, թե ըստ աշխ. օրեսգրքի 195 հոդվածի նման պահանջ առաջանալուց ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
2.Ճի՞շտ է արդյոք, որ վճարվել է 2003-2006թթ-ի համար` 60 օր տևողությամբ, քանի որ աշխատանքային օրենսգիրքը գրվել է 2005թ-ին և հետադարձ ուժ ունի ընդունումից երկու տարի առաջ ծագած հարաբերությունների վրա, այսինքն սկսած 2003թ-ից հետո պետք է վճարվի: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Աշխատակցին չի վճարվել վերջնահաշվարկ

ՀՀ ԱՕ-ի վերջնական փոփոխված տարբերակ

Clara.

Հարգելի աշխատակիցներ, ո՞ր կայքից կարող եմ գտնել ՀՀ ԱՕ-ի վերջնական փոփոխված տարբերակը: Եվ ուզում եմ իմանալ` արդյո՞ք այդ կայքում մշտապես լրացվում են տեղի ունեցող փոփոխությունները:

Կարդալ ավելին ՀՀ ԱՕ-ի վերջնական փոփոխված տարբերակ

Հրամանի օրինակ

Գրիշա Ս.

Բարև ձեզ: Խնդրում եմ, եթե հնարավոր է, ուղարկեք աշխատողին ՀՀ ԱՕ 112 հոդվածի համաձայն աշխատանքից ազատելու հրամանի օրինակը:

Կարդալ ավելին Հրամանի օրինակ

Ինչպե՞ս կատարել աշխատողի վերջնահաշվարկը

Սասուն.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք. ինչպե՞ս պետք է կատարեմ աշխատողի վերջնահաշվարկը, եթե 20 տարի արձակուրդ չի գնացել և ազատվել է աշխատանքից դիմումի հիման վրա, նա աշխատել է համայնքի ղեկավար: Ինձ իրավաբանը ասեց` պետք է հաշվարկը անեմ 2005 թվականից սկսած, քանի որ նոր աշխատանքային օրենսդրությունը ուժի մեջ է մտել 2005 թվականի հոկտեմբերի 22-ին:

Կարդալ ավելին Ինչպե՞ս կատարել աշխատողի վերջնահաշվարկը

Աշխատանքային Օրենսգրքի 13 բաժնի, 1 կետի, 11 ենթակետի վերաբերյալ

Պողոսյան Թամարա.

Խնդրում եմ պատասխանեք` Աշխատանքային Օրենսգրքի 13 բաժնի, 1 կետի, 11 ենթակետի հիման վրա կարելի՞ է աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի պատրվագով:

Կարդալ ավելին Աշխատանքային Օրենսգրքի 13 բաժնի, 1 կետի, 11 ենթակետի վերաբերյալ

Միջին աշխատավարձի հաշվարկ

Ամալյա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողի միջին աշխատավարձը հաշվարկելիս ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի չպետք է ներառել այն ամիսները, որտեղ աշխատողը գտնվել է արձակուրդում, անաշխատունակության կամ պարապուրդի մեջ: Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ եթե աշխատողը արձակուրդում է եղել, ենթադրենք, մայիսի վերջին և հունիսի սկզբին, այսինքն՝ 2 ամիսներին էլ նա ունի աշխատավարձ, միջին աշխատավարձի ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այդ 2 ամիսների ստացած միայն աշխատավարձը:

Կարդալ ավելին Միջին աշխատավարձի հաշվարկ

Աշխատողը երկար տարիներ չի օգտվել հերթական արձակուրդի իրավունքից

Գևորգ.

Հարգելի գործընկեր, հարցը կայանում է նրանում, որ աշխատողը ընդունվել է աշխատանքի 2008 թվականին և առ 2015թ. ներառյալ չի օգտվել ամենամյա արձակուրդից: 2016թ. օգտվել է ամենամյա արձակուրդից: Արդյո՞ք ընկերությունը պարտավոր է 2008-2015թթ.-ի չօգտագործված բոլոր արձակուրդների համար վճարել աշխատողին և համաձայն Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածի:

Կարդալ ավելին Աշխատողը երկար տարիներ չի օգտվել հերթական արձակուրդի իրավունքից

Աշխատաժամանակի հաշվարկի հետ կապված

Վահագ.

Բարև ձեզ:
Հարցս կայանում է հետևյալում.
Աշխատանքային օրենսգրքի փոփոխության համաձայն հանվել է գործատուների կողմից ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր վարելու պահանջը, և փոխարենը գործատուներին հնարավորություն է տրվել հաշվառել յուրաքանչյուր աշխատողի օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակը իրենց նախընտրած ձևաչափով, սակայն այնպես, որ ապահովվի այն տեղեկատվությունը, որով հնարավոր կլինի պարզել Օրենսգրքի 17-րդ գլխով սահմանված նորմերի պահանջների կատարումը:

Հիմա ուզում եմ հասկանալ, ես կարո՞ղ եմ շարունակել օգտագործել ՀՀ կառավարության սահմանած ձևին և վարման կարգին համապատասխան աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը, թե՞ պետք է պարտադիր աշխատողի համար կազմվի օրինակ շաբաթական աշխատաժամանակի հաշվարկի ձև:

Կարդալ ավելին Աշխատաժամանակի հաշվարկի հետ կապված

Ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրսենգրքում կատարված փոփոխությունները

Աղբյուրը` © 168.am

2015թ. հոկտեմբերի 22-ին ուժի մեջ է մտել 2015թ. հունիսի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-96-Ն):

Օրենքով կարգավորվել են իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ` հետևյալ հիմնական ուղղություններով.

  • ամբողջական ձևակերպմամբ սահմանվել է «հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը,
  • հստակեցվել և ամբողջականացվել է աշխատանքային պայմանագրի բովանդակությունը. փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակը և դրա տևողությունը ևս պետք է ամրագրվեն աշխատանքային պայմանագրում,
  • սահմանվել է կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը,
  • փոխվել և լրացվել են աշխատողի տարիքային կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման կամ այդ հարաբերությունները` որոշակի ժամկետով շարունակելու հիմքերը,
  • համապարփակ կարգավորվել են աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանների փոփոխման հետ կապված հարաբերությունները,
  • ամբողջականացվել է աշխատողի հետ վերջնահաշվարկի կատարման կարգը,
  • սահմանվել է ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման առանձնահատկությունը,
  • սահմանվել է աշխատանքային տարի հասկացությունը,
  • առավել հստակեցվել են գործատուի կողմից կարգապահական տույժ կիրառելու հետ կապված կարգավորումները,
  • կիրառական տեսանկյունից առավել պարզեցվել է միջին ժամային աշխատավարձի հաշվարկման կարգը,
  • միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան` ամբողջական կարգավորման են ենթարկվել մինչև տասնչորս տարեկան երեխաների մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունները,
  • վերացվել է մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկ կիրառելու հնարավորությունը,
  • հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողների համար սահմանվել է պարտադիր բժշկական զննության պահանջ` իրենց համաձայնությամբ գիշերային աշխատանքի ներգրավելու դեպքում,
  • աշխատավարձ վճարելիս հաշվարկային թերթիկ ներկայացնելու` գործատուի պարտավորությունը սահմանվել է միայն աշխատողի պահանջով,
  • կատարվել են նաև խմբագրական և հստակեցման բնույթի, տարընթերցումները բացառող այլ փոփոխություններ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Աղբյուրը` © 168.am

Կարդալ ավելին Ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրսենգրքում կատարված փոփոխությունները

Ո՞ր հոդվածը նշել ազատման հրամանում

Garik.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ պատասղանեք` եթե աշխատողը անորոշ ժամկետով կնքված պաըմանագիրը լուծում է իր նախաձեռնությամբ, ազատման հրամանում ո՞ր հոդվածն է նշվում` “109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը”, թե` “112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն”: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ո՞ր հոդվածը նշել ազատման հրամանում

Նոր աշխատանքային օրենսդրության փոփոխությունների հետ կապված

Աստղիկ.

Բարև ձեզ, հարգելիներս: Նոր աշխատանքային օրենսդրության փոփոխությունների հետ կապված, որքան որ ուսումնասիրեցի, ոչ մի նորություն չգտա, բոլոր հոդվածները հին պայմանագրերում էլ էր գրվում: Ճիշտ է՝ հրամանագիրքը պարտադիր չէր, բայց ես վարում էի, ինչպես նաև տաբելը, հիմա նոր հրամանագիրք բացե՞մ: Հին հրամանները գրե՞մ, թե՞ կարելի է հին հրամանագիրքը շարունակել վարել:

Կարդալ ավելին Նոր աշխատանքային օրենսդրության փոփոխությունների հետ կապված

Աշխատանքային օրենսգրքի 95 հոդվածի հետ կապված

Ռիմա.

Հարգելի իրավաբաններ,
Աշխատանքային օրենսգրքի 95 հոդված.

1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն oրենսգրքով կամ oրենքներով այլ բան նախատեսված չէ:
2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ oրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:

Հոդվածում նշում չկա, որ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո պետք է կնքվի գրավոր համաձայնագիր կողմերի միջև, սրանից կարող եմ հետևություն անել, որ Ընկերությունը աշխատողի հետ կարող է համաձայնագիր չկնքել, փոխարենը կազմել հրաման` աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարացման վերաբերյալ, որտեղ կստորագրեն բոլոր աշխատողները: Արդյո՞ք դա չի հակասի օրենքին, և իչքանո՞վ է այն կիրառելի:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատանքային օրենսգրքի 95 հոդվածի հետ կապված

Աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մաս

Lusine.

Հարգելի կոլեգաներ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գրավոր պայմանագիրը հասկանալի է, իսկ ի՞նչ է նշանակում կողմերի համաձայնությամբ, ընդգծում եմ` կողմերի համաձայնությունը, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը: Եվ վերջապես` ուզում եմ հասկանալ հասկացողությունը` ի՞նչն է մտնում այլ-ի տակ:

Կարդալ ավելին Աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մաս