
Սահմանափակումներ վառելիքի ծախսի նկատմամբ
Արամ.
Կազմակերպությունը վարձակալել է մարդատար ավտոմեքենա, ձեռք է բերել վառելիք, ավելի ճիշտ` վառելիքի կտրոններ, և ծախս է ճանաչում այդ վառելիքը` կազմելով երթուղային թերթիկ և նշելով մեքենայի վազքն ու վառելիքի համապատասխան ծախսը: Հարցը հետևյալն է` մի՞թե չկա որևէ սահմանափակում, նորմա, ինչպես օրինակ օրապահիկի դեպքում (որոշում N 2335-Ն) վառելիքի ծախսի համար: Այդ դեպքում երևի ծախս պետք է ճանաչել ողջամտությա՞ն սահմաններում: Չէ՞ որ կազմակերպության տնօրենը կարող է մեքենան վարել անձնական նպատակներով` դուրս գրելով հարկվող շահույթի հաշվին վառելիք:

Տրանսպորտային միջոցի ուղեթերթի լրացման հետ կապված
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ պատասխանեք, թե ինչպես պետք է լրացվի բենզինի ծախսը մարդատար և բեռնատար ավտոմեքենայի ուղեթերթիկի վրա: Նախապես շնորհակալություն:

Վառելիքի դուրսգրում
Anna.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Եթե կազմակերպությունը օգտագործում է աշխատակցի մեքենան կազմակերպության աշխատանքները իրականացնելու համար, ապա տրամադրվում է բենզին այդ աշխատակցին, սակայն այդ բենզինը չեմ կարող դուրս գրել տվյալ մեքենայի վրա: Ես երևի թե պետք է կազմեմ փաստաթուղթ մեքենայի անհատույց օգտագործման և այսպիսով կարողանամ դուրս գրել վառելիքը: Արդյո՞ք դա ճիշտ կլինի: Եվ եթե որևէ մեկը ունի այդ փաստաթղթի ձևը, ուղարկեք իմ հասցեին anahit.anahit1 շնիկ mail.ru: Խնդրում եմ Ձեզ արձագանքել իմ այս հարցին:

ԱՁ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով
Գոհար.
01.03-ին գրանցված ԱՁ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով: Ունի վաճառքի 2 հասցեներ: Խնդրում եմ ասեք, բացի առաքվող ապրանքների գրանցման գրքից ես պե՞տք է ունենամ հրամանագիրք, դրամարկղի գիրք, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան: Եվ երկրորդ` ես պե՞տք է ՏՀՏ հայտարարություն ներկայացնեմ ԱԱՀ վճարող համարվելու համար: Շնորհակալություն:

Ավելացվել են փաստաթղթեր
"Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
- Հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակիցների մասին
- Հայտարարություն հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության սահմանային չափի ցուցանիշների մասին
- Հայտարարություն բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին
- Հայտարարություն հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին

ԱԱՀ հաշվանցում
ԱՐՄԵՆ.
Հարգելի հաշվապահներ, ձեռնարկությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և ձեռք է բերել վառելիք` բենզին, և հաշիվ ապրանքագրում ԱԱՀ չի նշված: Արդյո՞ք իրավունք ունի ԱԱՀ-ի հաշվարկում հաշվանցել բենզինի գումարի 16.67%:
Կանխավ շնորհակալություն:

Վառելիքի դուրսգրում
Տաթև.
Բարև, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, եթե կազմակերպությունից մեքենայով մեկնում են գործուղման` հարցազրույց անցկացնելու, և նույն օրը վերադառնում, ո՞վ պետք է կնքի գործուղման թերթրկը, եթե մեկնում են ուղղակի ընտանիք, որպեսզի կարողանամ ծախսված բենզինը դուրս գրել:

Վառելիքի դուրսգրում
Գուրգեն.
Հարգելի մասնագետներ, կազմակերպությունը վարձակալական հիմունքներով օգտագործում է ավտոմեքենա, ինչպես նաև, ձեռք է բերել բենզին (կտրոններ): Ինչպե՞ս է կանոնակարգվում բենզինի բաց թողումը: Արդյո՞ք անհրաժեշտ են որոշակի ձևաթղթեր: Շնորհակալություն:

Բենզինի հատկացման չափաքանակ
Գուրգեն.
Բարև Ձեզ:
Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը առանց մեքենայի վարձակալության, իր իսկ պահանջները հոգալու նպատակով, տնօրենին հատկացնել բենզինի որոշակի ամսական չափաքանակ:
Շնորհակալություն:

Բենզինի մանրածախ վաճառք
Եգոր.
Բարև ձեզ: Ձեզ կխնդրեի այս հարցիս պատասխանեք. բենզինի մանրածախ առևտրով զբաղվողի (գյուղական պայմաններում) մեկ խողովակի հաստատագրված վճարի չափը:

ՍՊԸ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով
Գոհար.
ՍՊԸ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով: Աշխատում է հաստատագրված վճարով: Սիթի Պետրոլ Գրուպից փետրվարին նույն օրում ստացել եմ դիզ. վառելիք (հաշիվ-ապրանքագիրը գրված է հաստատագրված հարկով) և բենզին (հաշիվ ապրանքագիրը գրված է ԱԱՀ-ով): Ես կարո՞ղ եմ բենզինի հաշիվ-ապրանքագիր դուրս գրել ԱԱՀ-ով, թե՞ ոչ: Եթե ոչ` խնդրում եմ առաջարկեք` ինչպես վարվեմ, քանի որ ՍՊԸ-ն ունի բավականին գնորդներ, որոնք հաշիվ-ապրանքագրերն ուզում են միայն ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն
Աննա.
Բարև ձեզ: Բենզինի գնման ֆակտուրայում նշված գումարից կարելի՞ է հաշվանցել ԱԱՀ-ն անկախ այն բանից, որ բենզինի ֆակտուրաներում ԱԱՀ-ն առանձին չի նշվում: Շնորհակալություն:

Վառելիքի հաշիվ-ապրանքագրի վերաբերյալ
Nara.
Բարև ձեզ: Ես մեկ հարց ունեմ: Ֆլեշը իրավու՞նք ունի դուրս գրել սովորական հաշիվ առանց ԱԱՀ (բենզին) այն կազմակերպությանը, որը հանդիսանում է ԱԱՀ վճարող:

ԱԱՀ հաշվարկի ժամանակ
Ella.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասել, 01/01/11թ. ԱԱՀ հաշվարկի ժամանակ վառելիքի հաշվանցում չի արվում: Հարցս հետևյալն է. բենզինը նույնպե՞ս ազատված է ԱԱՀ-ից, թ՞ե հաշվանցում են: Շնորհակալություն:

Ի՞նչ հարկեր են հաշվարկվում
Տաթև.
Ես չկարողացա հասկանալˋ ծխախոտը և բենզինը ի՞նչ հարկով են հարկվում, ակցիզայի՞ն, թե՞ հաստատագրված վճարով:

Վառելիքի ծախս
Արծրուն.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցոում: Մեր ընկերությունը զբաղվում է ապրանքների առաքումով: Ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ մեքենաների վառելիքի ծախսը հիմնավորելու համար: Ունեմ համապատասխան հաշիվ ապրանքագրեր: Հարկավո՞ր է ուղեգիր: Եթե այո, անհրաժեշտ փաստաղթերի օրինակելի ձևերը որտեղի՞ց գտնեմ, կամ կարո՞ղ եք ուղարկել artsun85 շնիկ mail.ru հասցեին: Նախապես շնորհակալ եմ...

Տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր
Արմեն.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանել, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի հետ մեր կազմակերպությունը կնքել է տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր, համաձայն որի ֆիզ. անձը պարբերաբար անձամբ իր տրանպորտային միջոցով մեր կազմակերպության համար կատարում է վառելիքի փոխադրում, որի համար մենք նրան տալիս ենք վառելիք, յուղ և որոշակի գումար որպես վարձավճար և այդ վարձավճարից պահում ենք միայն եկամտահարկ: Ճի՞շտ ենք վարվում, թե՞ ոչ: Արդյո՞ք մենք պետք է նրա հետ կնքեինք քաղաքացիաիրավական պայմանագիր և հաշվարկեինք նաև սոց. վճար:

Վառելիքի ծախսի հիմնավորում
Anush.
Հարգելի կոլեգաներ,
Կազմակերպությունն իր կարիքների համար վարձակալել է տրանսպորտային միջոցներ /մարդատար /: Մեքենաների շահագործման համար կազմակերպությունը սահմանել է վառելիքի ամսական ծախսի սահմանաչափեր /դրամային արտահայտությամբ/: Ծախսերը հիմնավորելու համար, յուրաքանչյուր ամիս գրվում են զեկուցագրեր, կցելով ՀԴՄ կտրոնները: Այսքանը բավարա՞ր է ծախսերը հիմնավորելու համար, թե՞ անհրաժեշտ է նաև կազմել երթուղային թերթեր:
Շնորհակալ եմ:

Կազմակերպությունը ձեռք է բերել դիզ. վառելիք
Hripsime.
Բարև հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. ԱԱՀ-ով հարկվող կազմակերպությունը ձեռք է բերել դիզ. վառելիք 1.000.000 դրամ արժողությամբ: Գիտեմ, որ այդ գումարի 16.67%-ը մատակարար կազմակերպությանը վճարում կատարելուց հետո կարող եմ հաշվանցել, սակայն ԱԱՀ-ի հաշվարկում ո՞ր տողում և ո՞ր գումարը պետք է գրեմ, արդյոք պետք է 16Ա տողում գրեմ 833.300, իսկ 16Բ տողում ` 166.700: Եվ վճարումը կատարելուց հետո ԱԱՀ-ի հաջորդ հաշվարկում նշե՞մ, որ գումարը հաշվանցվում է ԱԱՀ օրենքի 27 հոդվածի համաձայն:

Բենզինի գնման ֆակտուրա
N.N.
Հարգելի կոլեգաներ արդյոք կա նման օրենք, որ բենզինի գնման ֆակտուրայում նշված գումարից կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն անկախ այն բանից, որ բենզինի ֆակտուրաներում ԱԱՀ-ն առանձին չի նշվում: Խնդրում եմ նշել, որ օրենքի համաձայն:
Վերջին մեկնաբանություններ