
Ինչպե՞ս է հարկվում նպաստը
Մարիա.
Բարև ձեզ: Կուզեի իմանալ, թե ինչպես է հարկվում ֆիզ․ արձակուրդի գումարը: Եթե 140 օրվա գումարը գերազանցում է 2 մլն-ը, ապա այն հարկվու՞մ է 36%-ով, թե՞ 26%-ով, քանի որ դա 4 ամսվա համար է նախատեսված: Եվ արդյո՞ք այդ 140 օրվա գումարին գումարվում է այդ ամսվա ամսի 1-ին ստացած աշխատավարձը ու բոլորը մաիսին հարկվում: Շնորհակալություն:

Արդյո՞ք հասնում է նպաստ
Nelly.
Բարև ձեզ:
Ես գտնվում եմ հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ 1-ին երեխայի համար, նա 2,7 տարեկան է: Հիմա նորից հղի եմ, հղիությունը 30 շաբաթ, հիվանդանոցից գործատուին ներկայացրել եմ անաշխատունակության թերթիկը, գործատուն չի վճարում` պարզաբանելով, որ պիտի աշխատեի գոնե 6 ամիս, այդ պատճառով նպաստ չի հասնում: Խնդրում եմ պարզաբանեք:
Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք աշխատակիցը ունի դեկրետային գումարի իրավունք
Տաթև.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես ընդունվել եմ աշխատանքի 2014 թվականի հուլիսի 2-ին, երբ արդեն 2 ամսական հղիություն է ինձ մոտ եղել, ես նոյեմբեր ամսին դեկրետ եմ մեկնում: Ինձ հետաքրքրում է` ես իրավունք ունե՞մ ստանալ դեկրետային 140 օրվա գումարը, թե՞ ոչ: Նաև նշեմ, որ աշխատավարձս կազմում է 70.000 դրամ, այդ դեպքում որքա՞ն դեկրետային գումար կկարողանամ ստանալ, եթե իհարկե ինձ ընդանրապես օրենքով հասնում է այդ դեկրետային գումարը:

ԱՁ-ն պետք է մեկնի հղիության և ծննդաբերության արձակուրդ
Մելինե.
Բարև ձեզ: Ես 3 տարի է` ԱՁ եմ: 3 ամսից պետք է գնամ ֆիզ. արձակուրդ: Խնդրում եմ, ասեք` արդյո՞ք օրենքով նախատեսված է ծննդաբերության արձակուրդի նպաստ միանվագ գումար և մինչև 2 տարեկան երեխայի նպաստ ստանալու իրավունք: Նախապես շնորհակալություն:

Միջին աշխատավարձը փոքր է նվազագույն աշխատավարձից
Armen.
Բարև ձեզ:
Ես Ա/Ձ եմ, և իմ աշխատողին պետք է ձևակերպեմ հղիության և ծննդաբերության արձակուրդ:
Նա աշխատում է 01.03.2014 թ-ից 60.000 դրամ աշխատավարձով: Նրա արձակուրդը սկսվում է 24.06.2014 մինչև 10.11.2014: Քանի որ նրա միջին ամսական աշխատավարձը փոքր է մինիմում աշխատավարձից, հետևաբար պետք է որպես միջին աշխատավարձ վերցնել մինիմում աշխատավարձը: Խնդրում եմ ինձ օգնել մինիմում աշխատավարձի հարցում. ես մինիմում աշխատավարձ պետք է վերցնեմ 59.524, թե 66.135 դրամ (քանի որ 01.07.2014 ից մինիմում կեղտոտ աշխատավարձը դարձել է 66.135 դրամ):
Նախապես շնորհակալ եմ:

Ամենամյա արձակուրդը համընկնում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի հետ
Արմինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք սխալ է, երբ ամենամյա արձակուրդը համընկնում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի հետ, եթե այո, ապա ինչպե՞ս վարվել, երբ արդեն սոցապ տեղեկանք է ներկայացվել նպաստ ստանալու վերաբերյալ, արդյո՞ք դա կարող է վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ: Կանխավ շնորհակալություն:

Նպաստի փոխհատուցում
Emma.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. աշխատողի համար հաշվարկվել է ֆիզ. արձակուրդի նպաստ, որից եկամտային հարկ է պահվել: Ընդհանուր աշխատավարձի եկամտային հարկին գումարել եմ բուլետենից պահվող եկամտային հարկը, որից պակասեցրել եմ բուլետենի մաքուր հաշվարկված գումարը և փոխանցել եմ եկամտային հարկ: Ճի՞շտ է, որ ընդհանուր եկամտային հարկից պահում եմ կատարել նպաստի վճարված մաքուր գումարը:

Հղիության և ծննդաբերության նպաստի հետ կապված
Աստղիկ.
Հարգելի հաշվապահներ, հարցերս հղիության և ծննդաբերության նպաստին են վերաբերվում.
1. Հղիության նպաստի վճարումը ժամկետ ունի՞, թե՞ ոչ
2. Պետական փոխհատուցման տեղեկանքի նոր ձև կա՞, թե՞ հին ձևն է գործում
3. Նպաստը հաշվարկելիս ամսական միջինը որոշելու համար, երբ աշխատողն աշխատել է 7 ամիս, ասենք յուրաքանչյուր ամիս ստացել է 50 000 դրամ, ինչքա՞ն կլինի նրա միջին ամսական դրույքաչափը
ա) 7 * 50 000 = 350 000 / 7 = 50 000
բ) 350 000 / 12 = 29 166
Ո՞ր ձևն է ճիշտ, եթե կարող եք, նաև հղում արեք:

Արդյո՞ք աշխատակիցը ունի նպաստի իրավունք
Իդա Օհանյան.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեզ հարց ունեմ:
Կինը աշխատել է 200թ.-ից մինչև 2013թ. հոկտեմբեր ամիսը պետական հիմնարկությունում առանց ընդհատման, 2013թ. մարտից աշխատում է նաև քաղաքացիաիրավական պայմանագրով այլ ընկերությունում առ այսօր: 2014թ. սեպտեմբերին պետք է բալիկ ունենա:
1.Արդյո՞ք օրենքով նրան նախատեսվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք, միանվագ գումարը և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը ստանալու իրավունք:
2. Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատանքային ստաժը գրանցվու՞մ է արդյոք:
Նախապես շնորհակալ եմ:

Նպաստի հաշվարկ
Լիլիթ.
Սիրելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, աշխատողը 7 ամիս է աշխատել, բնականաբար դեկրետային գումարը հաշվարկվում է այդ ամիսների համար, բայց մի հարց կա` մինչ այդ 6 ամիս գրանցված է եղել գործազուրկների գրասենյակում և աշխատանքային գրքույկում գրանցել է, արդյո՞ք դա ստաժ է համարվում, և դեկրետայինը հաշվելիս ինչպե՞ս պետք է վարվեմ:
Նախօրօք շնորհակալություն:

Հղիության և ծննդաբերության նպաստի միանվագ վճարելու դեպքում
Արման.
Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթղթեր (տեղեկանքի և այլ բլանկների ձևեր) են պետք հարկային տեսչություն ներկայացնելու և գործատուին փոխհատուցում տալու համար` հղիության և ծննդաբերության նպաստի միանվագ վճարելու դեպքում: Այդ անաշխատունակության թերթիկը ի՞նչ պետք է անել և որտե՞ղ պետք է ներկայացնել: Շնորհակալություն:

Արդյո՞ք աշխատանքային պայմանագիրը ավտոմատ լուծվում է
Մարիամ.
Հարգելիներս,
27.02.2013թ.-ից ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ ընթացքում իմ գործատու ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Խնդրում եմ ասել` ի՞նչ կարգավիճակում եմ ես այժմ, արդյո՞ք ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ավտոմատ լուծվում է: Շնորհակալություն:

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Արևիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդ և կցանկանայի իմանալ իմ հասանելիք գումարը: Ստանում եմ 120 000 դրամ աշխատավարձ, վեցօրյա գրաֆիկով: Պատրաստվում եմ զույգ ունենալ (կեսարյանով): Ֆիզ. արձակուրդ կգնամ 29.07.2014թ.-ից:

Միջին աշխատավարձի հաշվարկ
ԱՆԻ.
Կխնդրեի հուշել` ի՞նչ կարգով է հաշվարկվում ֆիզ. արդձակուրդի գումարը: Նախքան նոր աշխատավայրում աշխատանքի անցնելը աշխատել եմ, այժմ ինձ հետաքրքրում է` միջին տարեկան եկամուտս հաշվարկելիս նախկին աշխատավայրի աշխատավարձն էլ է հաշվարկվում, թե՞ միայն վերջինը: Եվ ևս մեկ հարց` վերջին աշխատավայրում 6 ամիս եմ աշխատել, այս ընթացքում ստացածս գումարը պետք ե բաժանվի տարվա 12 ամիսների վրա, թե՞ հենց վեց ամսվա համար էլ հաշվարկվելու է աշխատանքային օրերով բազմապատկվելու համար:

Միջին աշխատավարձի հաշվարկ
Արման.
Խնդրում եմ օգնեք, թե ինչպես պետք է հաշվել հղիության և ծննդաբերության նպաստի համար ամսական միջին աշխատավարձը: Վարձու աշխատողը ընդունվել է աշխատանքի համատեղության կարգով 2011թ-ին հունվարի 15-ին:
15/11/2013 մինչև 12/12/2013 գտնվել է վճարովի արձակուրդում:
13/12/2013 մինչև 31/01/2014 գտնվել է արձակուրդ իր հաշվին:
2014թ.ապրիլի 10 գնալու է ֆիզ արձակուրդ: Ամսական աշխատավարձը կազմում է 70 000 դրամ:
Ո՞ր ամիսները և որ եկամուտները հաշվարկեմ վերջին 12 ամիսների համար, որպեսզի պարզեմ ամսական միջին աշխատավարձը:
Շնորհակալություն:

Երեխայի խնամքի արձակուրդ գնալու հետ կապված
Թամարա.
Հարգելիներս, խնդրում եմ, պատասխանեք.
Եթե աշխատողը մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից վերադառնում է արձակուրդ գնալուց 7 ամիս հետո, նրա համար արձակուրդային օրեր կուտակվու՞մ են արձակուրդում եղած ժամանակաշրջանի համար:
Նաև նա իրավունք ունի՞ մինչև երեխայի 3 տարեկան լրանալը ներկայանա աշխատանքի, բայց մի որոշ ժամանակ հետո որոշի, որ ինքը դեռ իրավունք ունի մինչև երեխայի 3 տարին լրանալը «ֆիզ. արձակուրդ գնա»: Նույնիսկ երեխայի 2 տարի 10 ամսականում 2 ամիս արձակուրդ վերցնել:
Խնդրում եմ ասել, թե օրենքի սահմաններում նման հոդված կամ կետ կա՞, նշեք:
Շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը
Լիլիթ.
Բարև, սիրելի հաշվապահներ: Պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդի, և կցանկանայի իմանալ իմ հասանելիք գումարը: Ստանում եմ 120 000 աշխատավարձ, հինգօրյա գրաֆիկով, և ի՞նչ ազդեցություն ունի կենսաթոշակային ֆոնդը դեկրետային գումարի հետ, ինչքա՞ն է սոց. վճարումը: Արդյո՞ք կապ ունի աշխատած ամիսների քանակը, ես շփոթվել եմ` մեկը ասում է անպայման պետք է 10 ամիս աշխատես, մյուսը ասում է` դա կապ չունի, ասացեք խնդրեմ` այժմյան օրենքով ինչպե՞ս է:
Նախապես շնորհակալություն

Նպաստի հաշվարկման ու վճարման հետ կապված
Էսմինա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ խորհուրդով:
Ես 2012թ. հունվարի 1-ից գրանցված աշխատող եմ եղել, 2013թ. դեկտեմբերին ազատվել եմ աշխատանքից: 2014թ-ի մարտին նորից ընդունվել եմ աշխատանքի այլ գործատուի մոտ: 2014 թ-ի օգօստոսին գնալում եմ ֆիզ. արձակուրդ: Խնդրում եմ պատասխանեք
1. ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստի գումարը, այսինքն վերջին մեկ տարվա ընթացքում 3 ամիսների պարապուրդը ինչպե՞ս կազդի նպաստի վրա,
2. ո՞վ է վճարելու ֆիզ արձակուրդը՝ գործատուն, թե՞ պետությունը,
3. եթե գործատուն վճարում է և պետությունը փոխհատուցում է այդ գումարը, ապա ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Նպաստ ստանալու համար
Նինա.
Բարև ձեզ, ես աշխատում եմ արդեն 3 տարի, հղիության 12-րդ շաբաթում եմ, սակայն կազմակեպությունը 1 կամ 2 ամսից կլուծարվի, փաստորեն ֆիզ. արձակուրդ չեմ հասցնի գնալ, խնդրում եմ` կարո՞ղ եք ասել, արդյո՞ք ոչինչ անել հնարավոր չէ որևէ գումար ստանալու համար, կամ ավելի շուտ որևէ ձևակերպուոմ անել: Կանխավ շնորհակալություն:

Նվազագույն ժամկետ ֆիզ. արձակուրդ գնալուց առաջ աշխատած ամիսների համար
Արմինե.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել` կա՞ արդյոք նվազագույն ժամկետ ֆիզ. արձակուրդ գնալուց առաջ աշխատած ամիսների համար: Կարո՞ղ եմ գնալ ֆիզ. արձակուրդ աշխատանքի ընդունվելուց 10 ամիս հետո: Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ