
Հարկային դաշտի փոփոխություն
Գայանե.
Ա/Ձ թարգմանչի համար չենք հասցրել ուղարկել շրջհարկով աշխատանքի դիմում, սակայն դեռևս որևէ գործունեությամբ չենք զբաղվել։ Ի՞նչ ձևով կարող ենք բողոքարկել հարկային դաշտի փոփոխության համար։ Ի՞նչ պատճառների դեպքում դիմումը կբավարարվի։ Ա/Ձ-ն գրանցվել է սեպտ 2-ին 2022թ․։

Շրջանառության հարկի դիմում
Սիմոն.
Հանրային սննդի ոլորտում է ԱՁ-ն գործունեությունը ծավալելու։ Շրջանառության հարկի հայտ պետք է տամ 201 դիմումով, ամսաթիվը նշում եմ այսօրվանը, ասում ա՝ "Հայտարարությունը կարող եք ներկայացնել մինչև ընթացիկ տարվա փետրվարի 20-ը"։ Ինչպե՞ս պետք ա հայտը ճիշտ ուղարկեմ, խնդրում եմ օգնեք։

Աշխատանքային պայմանագիր
Աննա.
Բարև Ձեզ։ Աշխատակցի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր անորոշ ժամկետով։ Հիմա պետք է պայմանագիրը դարձնել որոշակի ժամկետով։ Պե՞տք է ծանուցում և համաձայնագիր կազմել և վերջում հրաման տա՞լ։
2. Եթե աշխատողին 110 հոդվածով ազատում ենք, հնարավո՞ր է և՛ դիմումը, և՛ համաձայանագիրը, և՛ հրամանը նույն օրը տրվի։ Այսինքն՝ գործատուն նույն օրն էլ իր համաձայնությունը տա աշխատողի ազատման։

Արձակուրդի դիմում
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ արձակուրդի դիմումը գրվում է արձակուրդ գնալուց մեկ ամիս առա՞ջ, իսկ հրամանը` 5 օր շու՞տ։ Շնորհակալ եմ։

Ինչպե՞ս ձևակերպել աշխատանքի սկիզբը
Ելենա.
Բարև Ձեզ։ Այսպիսի հարց. մինչև 3 տարեկան խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի արձակուրդը ավարտվել է երկու ամիս առաջ, սակայն աշխատողը աշխատանքի վերադառնալու դիմումը նոր է ներկայացրել (հաշվելով 3 տարի արձակուրդի սկզբից, ոչ թե երեխայի 3 տարեկան լրանալը)։ Ինչպե՞ս կարելի է ձևակերպել հայտում աշխատանքի սկիզբը։ Հնարավո՞ր է արդյոք ձևակերպել այդ երկու ամիսը չվճարվող արձակուրդ, և դա կդիտվի որպես օրենքի խախտու՞մ։

Ազատման դիմումի հետ կապված
Աննա.
Բարև Ձեզ։ Կարո՞ղ է աշխատակիցը ամենամյա վճարովի արձակուրդի ընթացքում գալ ազատման դիմում գրել։

Աշխատանքի ընդունման վերաբերյալ
Աննա.
Անձը դիմել է տնօրենին աշխատանքի ընդունվելու վերաբերյալ, դիմում է գրել, տնօրենը այն մակագրել է: Բայց աշխատանքի ընդունման օրը տնօրենը գնացել է հերթական արձակուրդ և նրան փոխարինող է նշանակվել: Տնօրենի պաշտոնակատարը իրավունք ունի՞ ընդունել աշխատանքի նոր աշխատողին: Կանխավ շնորհակալություն:

Անկանխիկ վճարման վերաբերյալ
Ա/Ձ միկրոձեռնարկատեր է: ՊԵԿ-ից ստացել է գրություն առ այն մասին, որ չեմ իրականացրել անհրաժեշտ գործողություններ վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունումն ապահովելու համար, որի գծով սահմանված է 300 000 դրամի չափով տուգանք: Առաջարկության համաձայն պետք է ներկայացնեմ էլեկտրոնային դիմում: Դիմումը ներկայացնելուց հետո ի՞նչ գործընթաց պետք է իրականացնեմ։

Անկանխիկ վճարների վերաբերյալ դիմում
Լիլիթ.
Բարև, հարգելի գործընկեր։ Խնդրում եմ ինձ օգնեք. անկանխիկ վճարների վերաբերյալ դիմումի ձև է տեղադրվել ՊԵԿ-ի հաշվետվություններ բաժնում: Թյուրիմացաբար դիմում եմ ներկայացրել 2022թ. համար, պարզվում է բժշկական ծառայություների գծով մարզկենտրոնների ԱՁ-ները 2023թ. հուլիսի մեկից են անցնում անկանխիկ գործունեության: Հիմա ի՞նչ ելք կա դիմումը չեղարկելու համար:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Անուշ.
Բարև Ձեզ։ Քանի՞ օր հետո պետք է միկրոձեռնարկատիրության հայտ ուղարկել Ա/Ձ բացելուց հետո։

Աշխատակիցը չի ներկայացել աշխատանքի
Հեղինե.
Կազմակերպության աշխատակիցը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու, ինչպես օրենքով է սահմանված 30 օր շուտ։ Դիմումը գրելուց հետո չի ներկայացել աշխատանքի։ Արդյո՞ք ունի նման իրավունք։

ՍՊԸ բացելու համար
Արեն.
Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ ՍՊԸ բացելու համար ի՞նչ քայլեր է պետք անել։ Բոլոր քայլերը արել եմ՝ օնլայն գրանցել եմ ՍՊԸ, հաշվապահ չունեմ։ Պետռեգիստրում ասացին՝ հաշվապահը պետք է ներկայացնի հարկային դիմումը միկրոձեռնարկությունում աշխատելու համար։

Ազատման դիմումի հետ կապված
Ռոբերտ.
Բարև բոլորին: Արդյո՞ք կարող եմ ամենամյա արձակուրդի ընթացքում այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազատման դիմում ներկայացնել, և ինչպե՞ս է վերջնահաշվարկ կատարվելու։

Շրջանառության հարկի շեմի գերազանցում
Գեղամ.
2022թ.-ի հունիսի 14-ից 115մլն շեմը գերազանվել է 8մլն դրամով, 14-ից գրվել է դիմում՝ ԱԱՀ վճարող դառնալու համար, սակայն նույն 14.06.22-ին գերազանցված 8մլն դրամի համար գրվել է առանց ԱԱՀ-ի հաշվարային փաստաթուղթ։ Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ ճշտել, չեղյալ անել 8մլն և գրել հարկային հաշիվ կամ ի՞նչ պետք է արվի։

Արձակուրդի տեղափոխում
Ֆլորա․
Բարև Ձեզ։ Ո՞ր դեպքում է ամենամյա արձակուրդը տեղափոխվում: Աշխատողը 2022թ. պետք է օգտվի ամենամյա արձակուրդից 01.03.2021-01.03.2022թթ. ժամանակահատվածի համար, սակայն չի գնացել: Արդյո՞ք նա պետք է 01.03.2022թ. դիմում գրի արձակուրդը տեղափոխելու համար և արդյո՞ք պետք է ընդհանրապես դիմում գրել, թե՞ դա կատարվում է գործող տարվա վերջում և նման հարց ունեցող աշխատողների արձակուրդը տեղափոխվում է 2023թ.:

Ազատման դիմումի հետ կապված
Լիաննա.
Բարև ձեզ։ Եթե աշխատակիցը ազատման դիմում է գրել և ազատման ամսաթիվ նշել է 06/06/2022թ., արդյո՞ք ազատման օրը համարվում է աշխատանքային օր, թե՞ ոչ։

Աշխատանքային պայմանագրի լուծում
Կարինե.
Աշխատողը աշխատանքային պայմանագիրը լուծելու դիմում է ներկայացրել՝ ուրբաթ օրը՝ առանց պայմանագրի լուծման օրը նշելու։ Բանավոր տեղեկացմամբ հաջորդ երկուշաբթի աշխատողը չի ներկայանալու աշխատանքի, քանի որ նույն երկուշաբթի օրը աշխատանքային պայմանագիր է կնքել այլ գործատուի հետ։ Նախկին գործատուի կողմից դիմումին ընթացք չի տրվել, փոխարենը բացակայություններ են ամրագրվում։ Դիմումի առկայության պարագայում գործատուն որքա՞ն բացակա իրավունք ունի դնելու և որո՞նք են աշխատողի իրավունքներն այս դեպքում։

Վերջնահաշվարկ
Հայկ.
Բարև Ձեզ: Աշխատողն ընդունվել է աշխատանքի 01.11.2021թ., աշխատել է մինչև մայիսի 19-ը, մայիսի 20-ից գնացել է արձակուրդ 20 աշխ. օր: Հիմա դիմում է գրել արձակուրդից անմիջապես հետո ազատվելու համար, որը լրանում է հունիսի 15-ին: Հիմա նա վերջնահաշվարկ ունի՞ ստանալու, երբ ստացել է ամբողջ արձակուրդային գումարը: Նախապես շնորհակալություն։

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու դիմումի ձև
Վաչագան.
Բարև Ձեզ։ Ինձ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու մասին գործատուի տված տեղեկանքի ձև կարո՞ղ եք տրամադրել, խոսքը վերաբերում է ձեռքով էլեկտրաեռակցողի՝ 23200000-19906 ծածկագրի մասին։

Տրված վերջնահաշվարկի հետ կապված
Հայկ.
Բարև Ձեզ։ Այսպիսի իրավիճակ է առաջացել, կօգնե՞ք հասկանամ: Աշխատակիցը որոշել էր ազատվել աշխատանքից, դիմում էր ներկայացրել, որի հիման վրա նրան փոխանցել եմ վերջնահաշվարկ, սակայն չեմ տվել հարկայինին ազատման հայտը, քանի որ 3 օր ժամանակ կա: Հիմա փոշմանել է, ուզում է շարունակել աշխատելը: Խնդիրներ կունենա՞նք, եթե չազատեմ, իսկ վերջնահաշվարկի գումարը ձևակերպեմ որպես աշխատավարձի կանխավճար: Այսինքն՝ բանկի քաղվածքում վերջնահաշվարկ բառը ինչ-որ խնդիր կառաջացնի՞: Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ