Tag: դրամաշնորհ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է, որ գնորդը վճարի գումարն առանց ԱԱՀ, իսկ մատակարարը վճարի ԱԱՀ-ն

Էլիզա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել ինձ ԱԱՀ-ի հետ կապված հետևյալ հարցում։ Կա դրամաշնորհային ծրագիր, որն ԱԱՀ-ից ազատված չէ, բայց շահառուն վճարելու է օրինակ՝ գույքի ձեռքբերման գումարն առանց ԱԱՀ-ի, իսկ մատակարարը պատրաստվում է վճարել ԱԱՀ-ն։ Դա կարո՞ղ է ինչ-որ կերպ հակասել հայկական օրենսդրությանը։ Կամ, եթե դիտարկենք առանց դրամաշնորհային ծրագրի։ Հնարավո՞ր է արդյոք, որ գնորդը վճարի գումարն առանց ԱԱՀ, իսկ մատակարարը վճարի ԱԱՀ-ն։ Դա հարկային օրենսգրքի որևէ կետի խախտու՞մ է։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ի՞նչ հարկային պարտավորություն ունի դրամաշնորհի հետ կապված

Gayane. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում․ ՍՊԸ-ի գործունեության ոլորտը մշակույթն է, շրջհարկով է աշխատում։ Հիմա հարցս. այդ մշակութային, ստեղծագործական ծրագրերի համար ոմն կազմակերպությունը բարեգործական դրամաշնորհ է տրամադրում։ ՍՊԸ-ն ի՞նչ հարկային պարտավորություն ունի այդ գումարի հետ կապված։ Խնդրում եմ բոլոր տեսակի հաշվետվության ձևերը գրեք, այդ թվում նաև տարեկան։ Շատ շնորհակալ կլինեմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ հաշվառման կազմակերպում

Բարև Ձեզ։ 1․ Եթե ցանկանում եմ մասնակցել դրամաշնորհային ծրագրի, որտե՞ղ դիմեմ 2․ Դրամարկղի գիրք պարտադի՞ր է, թե՞ ոչ 3․ Եթե անում եմ վճարովի սեմինարներ և գումար վաստակում, ո՞նց եմ ցույց տալու, ո՞նց հաշվառեմ 4․ Կարող եմ վճարովի երեխաների խմբակ ունենալ, հաշվառումը էլի հաշի՞վ եմ գրում և քանի՞ տոկոս եմ հարկվում 5․ Աշխատողին 1 ժամը 600 դրամ լա՞վ է, չէ՞ Շատ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպությունը դրամաշնորհային ծրագիր է շահել

Գայանե. Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունը Գերմանիայից դրամաշնորհային ծրագիր է շահել՝ մոտ 1.5 միլիոնի, արդյո՞ք այն պետք է հարկվի: Եվ 2-րդ հարցս. գնումները մրցույթո՞վ է պետք իրականացնել, թե՞ առանց մրցույթի:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ հիմնադրել

Արման. Հարգելի հաշվապահներ: Ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ պետք է գրանցեմ, մի քանի հարցեր ունեմ.
  1. Ինչքա՞ն է գրանցման վճարը:
  2. Իրավաբանական հասցեն հնարավո՞ր է գրանցել բնակարանի հասցեով, և հետագայում հասցեն փոփոխելը խնդի՞ր է, թե՞ ոչ:
  3. Կանոնադրություն տեղում ինձ կտա՞ն:
  4. Ի՞նչ հարկային վճարներ եմ անելու, ինչո՞վ եմ հարկվելու (դրամաշնորհները հարկվելու՞ են):
  5. Եթե մի 2-3 ամիս կազմակերպությունը ոչ մի ծառայություն և գործունեություն չի կատարում, էդ դեպքում ի՞նչ վճարներ եմ անելու:
  6. Կարո՞ղ եմ չգրանցել ոչ մի աշխատող: Քանի որ հնարավոր են աշխատանքային դադարներ, ինձ ավելի ձեռնտու կլինի՞ քաղիրավականով աշխատել, թե՞ ոչ:
Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկվու՞մ է արդյոք որպես դրամաշնորհ ստացած գումարը

Անահիտ. Բարև ձեզ։ Եթե շրջ. հարկով աշխատող ընկերությունը ստանում է դրամաշնորհ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրով, ապա ստացված գումարի համար որևէ ձևով հարկվու՞մ է։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել գործարքը

Վարդան. Հարգելի կոլեգաներ, կառավարության 5-րդ միջոցառման շահառու ՍՊԸ-ն ստացել է դրամական օգնություն։ Խնդրում եմ հուշել, թե ինչպես գրանցել ՀԾ-ում գործարքը։ Դտ 252 հաշվարկային հաշիվ, կտ ? Շնորհակալ եմ նախապես։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն սոցիալական աջակցության կենտրոնից դրամաշնորհի տեսքով գումար է ստացել

Տիգրան Կ. Բարև ձեզ: Հաշվապահներ ջան, Ա/Ձ-ն սոցիալական աջակցության կենտրոնից դրամաշնորհի տեսքով գումար է ստացել: Դա շահութահարկի տարեկան հաշվետվության մեջ ինչպե՞ս է արտացոլվում։ Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Պետությունը միանվագ դրամաշնորհ է տրամադրելու ԱՁ-ներին

Սյուզաննա․ Բարև ձեզ։ Լսել եմ, որ ԱՁ-ին պետությունը գումար է տրամադրելու, արդյո՞ք դա ճիշտ է, և ինչպե՞ս է դրա ընթացակարգը։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպությանը դրամաշնորհ փոխանցելու համար

Կարինե. Բարև, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, պարզաբանեք՝ հասարակական կազմակերպությանը դրամաշնորհի գումարը փոխանցելու համար ՀԿ-ն պե՞տք է հաշիվ դուրս գրի: Եթե այո, ապա դեկտեմբեր ամսվա համար հիմա կարո՞ղ է դուրս գրել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ համար տարեկան հաշվարկ ներկայացնելու վերաբերյալ

Նարինե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ՀԿ -ի տարեկան հաշվարկն եմ ցանկանում ներկայացնել, գրանտ ենք ստացել հայկական հիմնադրամից, ո՞ր ձևն եմ լրացնելու՝ 240, թե 251, շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Արփի. Հարգելի մասնագետներ, եթե հասարակական կազմակերպությունը կազմակերպել է դրամաշնորհ՝ հիվանդ երեխաներին օգնելու նպատակով, այս մասով ինչ-որ հատուկ հաշվետվություններ պե՞տք է ներկայացնի հարկային տեսչություն, և ի՞նչ տեսակի պարտավորություններ են առաջանում։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է հասարակական կազմակերպությունը դուրս գրել հաշիվ իրեն փոխանցած գումարի համար

Narchik. Բարև ձեզ: Հարցս վերաբերվում է նրան, թե կարող է հասարակական կազմակերպությունը դուրս գրել հաշիվ իրեն փոխանցած գումարի համար, եթե այդ գումարով կատարել ենք աշխատանքի վարձատրություններ, փոխանցել ենք տպագրական ծախսեր և այլն: Գումարը տրվել է որպես դրամաշնորհ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ-ն 2015թ. ստացել է դրամաշնորհ

Արամ. Հարգելի գործընկերներ, ՀԿ-ն 2015թ. ստացել է դրամաշնորհ մինչև տարվա վերջ, որի երկրորդ մասը փոխանցվել է ուշացումով 2016թ. ապրիլին՝ 145 000 դրամ: Տվյալ գումարը փոխանցվել է 2015թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձ մեկ աշխատողի և մատուցված ծառայությունների համար: Եկամտային հարկերը աշխատողի փոխանցվել են դեկտեմբեր-հունվար ամիսներին (գումարի առաջին բաժնեմասից) և 2016թ.-ին այլ մուտքեր չեն եղել: Հիմա հարկային տարեկան հաշվետվությունը կարո՞ղ է ներկայացնել զրոյական: Դա ճի՞շտ է, թե ոչ: Պատասխանողներին կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՊՈԱԿ-ը ստացել է դասախոսություններ կազմակերպելու ծրագիր

Սամ. Ունենք ՊՈԱԿ, որը ծրագիր է ստացել դասախոսություններ կազմակերպելու և ստացել է 12 մլն դրամ, որից 4 մլնը աշխատավարձ, 1 մլնը ձեռք է բերել գրքեր, 7 մլնը ուսումնական կենտրոնի ծախսեր: Մենք պետք է հարկենք այդ գումարները, ճի՞շտ է: 4 մլն աշխատավարձը` եկամտային հարկով, մյուս երկուսը հարկու՞մ ենք, թե՞ ոչ, եթե այո, ապա ԱԱՀ-ո՞վ, թե՞ այլ հարկով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հանձնել շրջանառության հարկի հաշվետվություն

Իզաբելա. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մինչև 01.08.15թ աշխատել է շրջանառության հարկով, այնուհետև ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Օգոստոս ամսին ստացել է հովանավորչական օգնություն: Արդյո՞ք պետք է հանձնի երրորդ եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվետվություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ պարտավորություն

Narek. Եթե 2014 թ. ծրագիր եմ իրականացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ԵՄԻԿ ՊՈԱԿ-ի դրամաշնորհով, արդյո՞ք պետք է վճարեմ նաև ԱԱՀ և ինչքա՞ն: Հարկային ծառայությունում ասում են, որ ստացած դրամաշնորհից պետք է ԱԱՀ վճարվի: Կանխավ շնորհակալություն, Նարեկ
.ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ստացել է սուբսիդիա

207 Artur. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. 1. Կազմակերպությունը ստացել է սուբսիդիա ինչ որ ապրանք էժան մատակարարելու համար կառավարության ծրագրի շրջանակներում, օրինակ 200 դրամանոց ապրանքը վաճառի 150-ով, իսկ 50 դրամը տրամադրվել է սուբսիդիա, հաշիվ-ապրանքագիրը գրվել է 150-ով, 50 դրամը բնականաբար համարվում է եկամուտ: Արդյո՞ք այն արտացոլվեու է ԱԱՀ-հաշվարկում, եթե այո, ապա որ տողում և ինչի՞ հիման վրա, իսկ եթե ոչ, ապա շահութահարկի հաշվարկի ո՞ր տողում 2. Ստացել է նաև դրամաշնորհ այդ ապրանքը առաքելու համար ևս 50 դրամ, արդյո՞ք այն արտացոլվեու է ԱԱՀ-հաշվարկում, եթե այո, ապա ո՞ր տողում և ինչի՞ հիման վրա, իսկ եթե ոչ, ապա շահութահարկի հաշվարկի ո՞ր տողում: Կազմակերպությունը առաքումը իրականացրել է բեռնափոխադրող կազմակերպության միջոցով: Խնդրում եմ, եթե հնարավոր է, տալ մանրամասն պատասխան:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ հիմնադրման վերաբերյալ

Էլլա Բաղրամյան. Բարև ձեզ: Մի հարց էի ուզում տալ: Ես ցանկանում եմ հիմնադրել կենտրոն, որտեղ երեխաները անվճար կսովորեն օտար լեզուներ, համակարգիչ, և որը կֆինանսավորվի դրամաշնորհների գումարով: Հիմա հարցս հետևյալն է՝ որպես ՀԿ պետք է գրանցե՞մ պարտադիր, թե՞ կարող եմ նաև որպես ՍՊԸ կամ այլ կերպ գրանցել: Ինչպես նաև՝ հետագայում պետվճարները մինիմալացնելու համար ո՞ր ձևն է օպտիմալ: Կանխավ շնորհակալություն: