Tag: դրոշմանիշային վճար
Դրոշմանիշային վճար 2023
Վազգեն․
Բարև Ձեզ։ Դրոշմանիշային վճարի դրույքաչափերը 2023-ին չեն փոխվել, չէ՞։ Եվ սոց․ վճար չվճարող աշխատողի նվազագույն կեղտոտ աշխատավարձը կլինի 95 630 դրամ։
Միկրոձեռնարկատիրության հաշվետվություն
Մարի․
Հարգելիներս, նախ շնորհակալություն հարցերին արագ և հստակ պատասխան տալու համար:
Հիմա հարցս` ՍՊԸ-ն համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, գրանցված է միայն տնօրենը, այլ գրանցված աշխատող չունի, նշեմ նաև, որ գործունեությունը իրականացնում է մարզում, 79.11.0 դասակարգչի տակ է աշխատում, 257 ձևը հանձնել ենք 2023թ․ համար, կարելի է ասել 2022թ․ եկամուտ չի ունեցել, տնօրենի 189 ձևը 0-ական է լրացվել, միայն դեկտեմբերին կատարել է մեկ աշխատանք, որի համար հաշիվ է դուրս գրել, որպես հաշվարկային փաստաթուղթ: Դա է եղել միակ արված գործը:
Հիմա 256 ձևի մեջ այդ դուրս գրված հաշվի թիվը պե՞տք է գրենք։ Նաև խնդրում եմ ասեք՝ ՍՊԸ-ն տարեկան դրոշմանիշային վճար 18 000 վճարու՞մ է, թե՞ ոչ:
Մի բան էլ ավելացնեմ, որ տարածք է վարձակալել, որպես աշխատանքային սենյակ, վարձատու կողմը հաշիվ է դուրս գրել, մենք ամեն ամիս անկախ այն բանից, որ եկամուտ չենք ունեցել, այդ վարձը վճարել ենք:
Դրոշմանիշային վճար
Սաթեն․
Խնդրում եմ պատասխանեք․
2022-ին ԱՁ-ն (շրջ. հարկ) ունեցել է 13 000 000 իրացում: 2023-ին պե՞տք է վճարի 120 000 դրոշմանիշային վճար 2022-ի համար, թե՞ դա կանխավճար է 2023-ի համար։
ԱՁ դրոշմանիշային վճար
Մարի Համբարձումյան․
ԱՁ որտե՞ղ տեսնի՝ ինչքա՞ն է կազմում իր դրոշմանիշային վճարը, ինչպես սոց. վճարը, որ հստակ երևա կոնկրետ թիվ։
Դրոշմանիշային վճարը գործատուի հաշվին
Մարգարիտա․
Բարև Ձեզ։ Գործատուն կարո՞ղ է դրոշմանիշային վճարը վճարել իր հաշվին, եթե աշխատողի աշխատավարձը նվազագույնից բարձր է։
ՏՏ ոլորտի ԱՁ
Անա․
Բարև Ձեզ, սիրելիներս, կխնդրեյի պատասխանել հետևյալ հարցին․
ՏՏ ոլորտում ՝ շրջհարկով աշխատող ԱՁ-ն, որը չունի աշխատող, կասե՞ք՝ ի՞նչ վճարներ պետք է կատարի։ Որքանով որ ես եմ տեղյակ, դրանք են․ 5 տոկոս շրջանառության հարկ, 5 000 սոցիալական վճար և տարեկան հասույթից գոյացած դրոշմանիշային վճար։ Վճարները այսքա՞ն են, թե՞ կա հարկատեսակ, որը բաց եմ թողել։
Շնորհակալություն։
Դրոշմանիշային վճար 2023
Շուշան․
2023թ-ից ստացվում է, որ սոցվճար վճարողների համար, որոնց նվազագույն աշխատավարձը կազմում է 104 000 դրամ, դրոշմանիշային վճարի սանդղակը սկսվում է 3 000 դրամի՞ց։
Դրոշմանիշային վճարը ո՞վ է վճարում
Շուշան․
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում և ո՞վ է վճարում (գործատուն թե՞ աշխատողը) դրոշմանիշային վճարը սոցվճար վճարող և նվազագույն 75 000 դրամ աշխատավարձ ստացողի համար։
Ֆիզ․ անձի հարկեր
Անի․
Բարև ձեզ: Եթե ֆիզ. անձը աշխատելու է ՀՀ-ից, բայց Կիպրոսում գտնվող ընկերության հետ, փոխանցումն արվելու է եվրոյով, ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանալու ֆիզ. անձի մոտ։
ԱՁ հարկեր
Լիանա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատում է հարկման ընդհանուր դաշտում (շահութահարկ / ԱԱՀ), սոց․ վճար վճարող է, աշխատող չունի, աշխատել է մի քանի ամիս, պետք է դադարեցում տա, շրջանառությունը 0 է։ Ամսական 5 000 սոցիալական վճար և 5 000 եկամտային հարկ ունի՞ վճարելու։ Դրոշմանիշային վճար չունի, չէ՞։
Դրոշմանիշային վճարի պարտավորություն
Հայկ․
Բարև Ձեզ: Օրենքով սահմանված է, որ շրջանառության հարկի համակարգում գործող ԱՁ-ները դրոշմանիշային վճարը կատարելու համար հիմք են ընդունում շահութահարկի հաշվարկում գործունեության այդ տեսակների մասով շահութահարկ հաշվարկված լինելու հանգամանքը: Սա արդյո՞ք նշանակում է, որ 2022թ. հաշվառված ԱՁ-ն պետք է դրոշմանիշայինի վճարումը կատարի մինչև 2023թ. ապրիլի 20-ը տարեկան հաշվետվությունները ներկայացնելուց հետո:
2023 թվականի հարկեր
Անի.
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք, 2023թ.-ին եկամտային հարկ, սոց. վճար և դրոշմանիշ քանի՞ տոկոս ենք պահելու։ Աշխատակիցս արձակուրդ է վերցնում, որի մի մասը 2023թ.-ին է ընկնում։
Դրոշմանիշային վճարի հաշվարկ
Հայկ.
Բարրև Ձեզ։ Դրոշմանիշային վճարը հաշվարկելու դեպքում համատեղության կարգով և հիմնական աշխատանքների աշխատավարձերը գումարվու՞մ են, թե ամեն աշխատանքի համար առանձին առանձին է հաշվարկվում դրոշմանիշային վճարը։ Օրինակ ես աշխատում եմ համալսարանում դասախոս և համատեղության կարգով նույն համալսարանի գիտահետազոտական մարմնի գիտաշխատող։ Առաջին վայրում աշխատավարձը 191 000 է, իսկ 2-րդում 50 000 դրամ։ Ասում են, որ այս երկու աշխատավարձերը գումարվում են, և դրոշմանիշային վճարը կազմում է 5500 դրամ, եթե առանձին են հաշվում, լինում է 3500 դրամ, այսինքն 50 000 դրամի պարագայում չի գանձվում։ Խնդրում եմ նշել՝ ո՞ր օրենքով է կարգավորվում։ Խնդրում եմ պատճառաբանված պատասխան, քանի որ ես գտնում եմ, որ առանձին պետք է ամեն վայրում հաշվարկվի։
Կուտակային և դրոշմանիշային վճարներ
Անի․
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ, մեկ հարց ունեմ.
Գրանցվել եմ որպես ԱՁ, միկրոյի հայտարարություն եմ տվել սահմանված ժամկետում, սակայն գործունեություն չեմ իրականացրել։ Արդյո՞ք պետք է վճարել կուտակային վճար և դրոշմանիշային վճար (ըստ տարիքի հանդիսանում եմ կուտակային վճար կատարող)։
Նվազեցումներ շրջանառության հարկից
Արամ.
Բարև ձեզ: Ա/Ձ աշխատում է շրջանառության հարկով: Հանրային սննդի գործունեություն է իրականացնում: Ունի 3 գրանցված աշխատող, որոնց աշխատավարձերը կազմում են 100 000-ական դրամ, ներառյալ՝ հարկերը: Հարց 1. արդյո՞ք ծախսերի մեջ կարող է ներառվել ամբողջ 300 000 դրամ աշխատավարձը, որի մեջ ներառված է նաև դրոշմանիշային վճարը: Հարց 2. Ա/Ձ շահութահարկը և սոցի 5 000 դրամները կարո՞ղ է ներառվել, թե՞ ոչ։ Խնդրում եմ հստակ պատասխանել հարցին, հոդվածը copy paste չանել))
Կանխավ շնորհակալ եմ)))
Դրոշմանիշային վճար
Ա/Ձ դրոշմանիշային վճարը ինչպե՞ս է հաշվարկվում, շրջանառությունից ելնելով սահմանաչափ կա՞, որտե՞ղ կարող եմ դա կարդալ, և վճարվում է մե՞կ անգամ մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը։
Դրոշմանիշային վճար
Տաթև.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Դրոշմանիշ վճարելու ժամանակ ՏՀՏ կոդ դաշտում ո՞ր կոդը նշել:
Կանխավ շնորհակալ եմ:
Դրոշմանիշային վճար
Արմինե.
Բարև Ձեզ։ Դրոշմանիշային վճարի հետ կապված ուզում եմ հասկանամ՝ հստակ թիվ կա՞ օրենքով, կամ ես ինչքա՞ն գումարի դեպքում պիտի պահեմ դրոշմանիշային վճար։
Սոցիալական վճարը անգլերեն լեզվով
Կարեն.
Ողջույն։ Ինչպե՞ս կլինի դրոշմանիշային վճարը և պարտադիր սոցիալական ապահովության վճարը անգլերեն լեզվով։ Կանխավ շնորհակալ եմ։
Աշխատավարձի հաշվարկ
Անուշ.
Բարև ձեզ։ Կասեք՝ 1 դրույքաչափի դեպքում, եթե կեղտոտ աշխատավարձը 107 000 դրամ է, իսկ մաքուրը` 81 000, ապա կես դրույքը ինչպե՞ս հաշվել, ինչքա՞ն կլինի, տվյալ դեպքում դրոշմանիշ պահվու՞մ է, թե՞ ոչ։ Մանրամասնեք և եթե օրենքի հղում կա։
Հարկային վճարումների հետ կապված
Անի.
Բարև Ձեզ: Մի հարցով ուղղություն ցույց կտա՞ք. կատարվել է հարկային վճարումները, սակայն չի երևում մուծումը՝ սոց. վճարը և դրոշմանիշային վճարը պարտք է ցույց տալիս, ի՞նչ քայլ անել։
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Մարի․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս տամ հաշվապահական ձևակերպումը, երբ գործատուի հաշվին է վճարվել դրոշմանիշային վճարը:
Դրոշմանիշային վճար
Արդյո՞ք արձակուրդային հաշվարկելիս պահվում է դրոշմանիշային վճարը։ Բերեմ օրինակ. օգոստոս ամսվա 18-31 նախատեսվում է արձակուրդ (10օր): ՏՏ ոլորտի արտոնագրով աշխատող կազմակերպությունում աշխատակիցը վերջին 12 ամիսներին ստացել է 250 000 գրանցված աշխատավարձ, աշխատանքը 5-օրյա գրաֆիկով։ Խնդրում եմ ստուգել՝ արդյոք ճի՞շտ եմ հաշվարկում արձակուրդայինն ու աշխատավարձը։
Արձակուրդային՝
250000/21=11904.7
10 x 11904.7= 119047
119047-11905-5357-3000=98785
Աշխատավարձ
2022 Օգոստոսն ունի 23 աշխ. օր, այսինքն՝ վարձատրվելու է 13 աշխատած օրվա համար։
250000/23=10869.5
13 x 10869.5= 141304
141304-14130-6359-3000=117815
Փաստացի ստացվում է, որ դրոշմանիշային վճարը գանձվում է 2 անգամ 3 000-ական դրամ, այնինչ այդ 2-ի գումարայինի դեպքում պետք է պահվեր 5500 դրամ։
Խնդրում եմ օգնել հասկանալ՝ արդյո՞ք ճիշտ եմ կատարել հաշվարկները։
Հարկերի վճարում տերմինալի միջոցով
Արփինե.
Բարև Ձեզ։ Արդյո՞ք կարելի է հուլիսի 1-ից հարկային պարտավորությունները՝ դրոշմանիշային վճարը և հդմ սպասարկման վճարը վճարել տերմինալի միջոցով։
Դրոշմանիշային վճարի պարտք
Սյուզաննա․
Բարև Ձեզ, հարգելի ընկերներ։
Ա/Ձ հունվարից դադարեցում եմ տվել, ՀԴՄ դադարեցրել եմ, բայց հաշվետվությունների ներկայացման էլ․ համակարգի իմ էջում դրոշմանիշայն հարկ է երևում 96 000։ Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք դա այդպես պետք է լինի։
Դրոշմանիշային վճար
Սոֆյա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպության աշխատակցին /ով սկսել է աշխատել 17.05.22թ-ից/ մայիս ամսվա համար հաշվարկվել է 52 381դրամ կեղտոտ աշխատավարձ: Ասացեք խնդրեմ՝ դրոշմանիշային վճարը աշխատավարձից է պահվելու, թե՞ ոչ:
Դրոշմանիշային վճար
Սոֆա․
Բարև Ձեզ։ Մի հարց՝ եթե աշխատողը գրանցված է ոչ լրիվ դրույքով, աշխատավարձը եկամտային հարկի հաշվարկում 60 000 է, մաքուր աշխատավարձը հուլիսի 1-ից, որ փոխանցեմ, 1 500 դրոշմանիշային վճարը պիտի հանե՞մ:
Շնորհակալ եմ։
Տալ դրոշմանիշային վճարի կանխավճարի ձևակերպումները
Մելինե.
Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Կասեք խնդրեմ՝ ՍՊԸ-ի աշխատողների աշխատավարձից պահվող դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարը կազմել է 6 000, սակայն փոխանցվել է 8000: Ստացվում է 2 000 դրամ կանխավճար է, ո՞ր հաշվով ձևակերպել: Եվ աշխատավարձից պահվող սոց. վճարի հաշիվը 5251-ն է՞։ Շնորհակալություն։
Ոչ լրիվ աշխատաժամանակ
Հայարփի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, թե՞ կարող եք՝ օգնեք հասկանամ։ Արդյոք մանկավարժները, դասպատրաստողները և հոգեբանները ընդգրկվու՞մ են կրճատ աշխատաժամանակի մեջ՝ մինչև 36 ժամ նորմալ տևողությամբ, շաբաթ, և ըստ դրա նվազագույնը սահմանվու՞մ է արդյոք 454 դրամ։
2. Եթե ժամավճարով աշխատողին 1 ժամվա համար վճարում եմ 1000 դրամ աշխատավարձ, ներառյալ՝ հարկերը, դրոշմանիշային վճարը ո՞վ պետք վճարի։ Նշեմ նաև, որ ամսական ընդհանուր ծավալը չի գերազանցում, օրինակ՝ 25 000-ը, այսինքն՝ փաստացի քիչ ժամեր է աշխատում, օրինակ՝ 25ժամ*1000 դրամ=25 000 դրամ՝ հարկերով։
Կանխավ շնորհակալ եմ։
ԱԱՀ դեբետային մնացորդ
Նաիրա.
ԱԱՀ ունենք գերավճար դեբետում՝ ինչպե՞ս անել, որ այդ գումարով փակենք դրոշմանիշի և շահութահարկի գումարները։


