Tag: լիցենզիա

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Լիցենզիայի անհրաժեշտություն

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել, եթե ՍՊԸ ենք բացել տրակտորով աշխաատանքներ իրականացնելու համար, միկրոյի հայտ ենք տվել, լիցենզիա պե՞տք է հանել, որ կարողանանք աշխատանքներ իրականացնել։ Կամ ո՞վ փորձ ունի` ի՞նչ պայմաններ են հարկավոր, ի՞նչ խորհուրդ կարող եք տալ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործունեությունը լիցենզավորման ենթակա է

Անի․ ԱՁ-ն իրականացնում է դպրոցահասակ երեխաների դասապատրաստում, լեզուների ուսուցում, լոգոպեդի ծառայություններ։ Լիցենզավորման մասին օրենքում գրված է, որ լիցենզավորման ենթակա է «Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում»-ը, «Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում»-ը։ Արդյո՞ք դա վերաբերում է ԱՁ-ի գործունեությանը։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դպրոցի բուֆետի գործունեություն

Mary. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք։ Նոր բացված ԱՁ է, գործունեությունը իրականացվելու է Երևանում, պետք է դպրոցի բուֆետ աշխատեցնի, ձեռնարկատիրական գործունեության տեսակը 47․11․0 - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում։ Չի կարող չէ՞ աշխատել միկրոյով։ Եվ պարտադի՞ր է ունենալ լիցենզիա, եթե այո, խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առցանց Ա/Ձ գրանցելու համար

Հասմիկ. Ողջույն: Խնդրում եմ տեղեկացնել` առցանց Ա/Ձ գրանցվելուց հետո, որտե՞ղ է նաև պետք ներկայացնել փաստաթղթեր, որպեսզի ամբողջական լինի գրանցումը։ Ա/Ձ-ն մատուցվելու է օնլայն դասընթացներ, աշխատակից չի ունենալու, շրջանառությունը մինչև 115 մլն։ Խնդրում եմ տեղեկացնել՝ հարկավո՞ր է արդյոք լիցենզիա, ի՞նչ հաշվետվություններ է պետք ներկայացնել, և դրանց հաճախականությունը, և ի՞նչ տուրքեր, հարկեր են սպասվում։ Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ դրամարկղ, ՀԴՄ, եթե անկանխիկ են կատարվելու գործարքները և ինչպե՞ս են դուրս գրվում հաշիվները /էկենգի միջոցով/։ Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Բուժքույրական ծառայությունների մատուցում

Մարիամ. Բարև Ձեզ: Ինչպե՞ս կարող եմ օնլայն Ա/Ձ բացել։ Եվ կազմակերպությունը, որը զբաղվելու է խնամակալությամբ և բուժքույրական ծառայությունների մատուցմամբ, որևէ լիցենզիա պե՞տք է հանել։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հելիում գազով փուչիկներ վաճառելու համար

Մարինե. Բարի ուշ երեկո բոլորին: Ո՞վ կօգնի ինձ հասկանալ. հելիում գազով փուչիկներ փչելու և վաճառելու համար լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ: Մեկ հարց էլ. միկրո դաշտում աշխատող ԱՁ-ն, որը վաճառում է ծննդյան խնջույքի համար անհրաժեշտ պարագաներ, բացի սննդից՝ ափսե, բաժակ, փայտից պատրաստված դեկորատիվ նվերներ, փուչիկներ և այլն, նմանատիպ ապրանք, այս դեպքում ապրանքը վաճառելու համար ձեռք բերի պարտադիր հաշիվ ապրանքագրո՞վ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մանկապարտեզ բացելու համար

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մանկապարտեզ բացելու համար, եթե սննդի իրականացման պահով պայմանագիր եմ կնքում ԱՁ-ի հետ, որն իր հերթին համապատասխանում է ստանդարտներին, արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա հանել, և որքանո՞վ է իրավական։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն

Հասմիկ. Հարգելի կոլեգաներ, նորաբաց ՍՊԸ է, որը զբաղվելու է շինարարությամբ, առավել կոնկրետ՝ բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ: Կարո՞ղ եք հուշել՝ կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, բացառությունների մեջ չեմ գտնում: Եթե կան ոլորտի հաշվապահներ, կհուշե՞ք՝ կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկի դաշտում, թե՞ ամեն դեպքում ճիշտ է ի սկզբանե աշխատել ԱԱՀ-ի դաշտում: Ակնկալում եմ ոլորտին լավատեղյակ մասնագետի պատասխան: Տնտեսական գործունեության դասիչների մեջ լիցենզիա չի պահանջվում, F.41.20.1։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փաբ բացելու համար

Հռիփսիմե․ Բարեւ Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ուզում եմ իմանալ՝ փաբ բացելու համար անհրաժե՞շտ է լիցենզիա խմիչքի և սննդի, և որտե՞ղ պետք է դիմեմ։ Նաև ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի այդ գործունեությունը։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դիզելային վառելիքի ներմուծման և մանրածախ վաճառքի հետ կապված

Արթուր. Բարև Ձեզ։ Դիզելային վառելիքի ներմուծման և մանրածախ վաճառքի հետ կապված, ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ հարկման դաշտով պետք է աշխատել, և արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, կա՞ արդյոք բնապահպանական հարկ, և ինչպե՞ս հանձնել:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դիզելային վառելիքի ներմուծում և մանրածախ վաճառք

Արթուր․ Բարև Ձեզ։ Դիզելային վառելիքի ներմուծման և մանրածախ վաճառքի հետ կապված ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ հարկման դաշտով պետք է աշխատել, և արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ատամի մածուկների արտադրությամբ զբաղվելու համար

Տիգրան. Բարև ձեզ: Գործունեությունը պետք է զբաղվի ատամի մածուկների արտադրությամբ: Խնդրում եմ օգնեք՝ գրանցման հարցում, հարկային և, եթե պարտադիր է՝ լիցենզավորման հետ կապված ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Լեզվի կենտրոն բացելու համար

Սոնա. Բարև Ձեզ: Ես ուզում եմ բացել լեզվի կենտրոն, որը գործելու է օնլայն տարբերակով: Ինձ հարկավոր կլինի՞ որևէ հավաստագիր կամ լիցենզիա ստանալ: Կասեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Կարո՞ղ եմ այդ գործունեությունը կցել ընտանեկան ԱՁ-ին, որը վարում է այլ գործուենություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական ծառայություններ մատուցող գրասենյակ բացելու համար

Արսեն. Բարև Ձեզ: Հաշվապահական ծառայություններ մատուցող գրասենյակ բացելու համար ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ, դասակարգիչը M69.20.0 պահանջում է լիցենզիա, բայց Լիցենզավորման մասին օրենքում չգտա անհրաժեշտ լիցենզիան: Կանխավ շնորհակալություն: