
Լիցենզիայի անհրաժեշտություն
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել, եթե ՍՊԸ ենք բացել տրակտորով աշխաատանքներ իրականացնելու համար, միկրոյի հայտ ենք տվել, լիցենզիա պե՞տք է հանել, որ կարողանանք աշխատանքներ իրականացնել։ Կամ ո՞վ փորձ ունի` ի՞նչ պայմաններ են հարկավոր, ի՞նչ խորհուրդ կարող եք տալ:

Արդյո՞ք գործունեությունը լիցենզավորման ենթակա է
Անի․
ԱՁ-ն իրականացնում է դպրոցահասակ երեխաների դասապատրաստում, լեզուների ուսուցում, լոգոպեդի ծառայություններ։ Լիցենզավորման մասին օրենքում գրված է, որ լիցենզավորման ենթակա է «Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում»-ը, «Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում»-ը։ Արդյո՞ք դա վերաբերում է ԱՁ-ի գործունեությանը։

Հաշվապահի լիցենզիա
Դիանա․
Հարգելիներս խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս կարող եմ հաշվապահի լիցենզիա հանել։ Ի՞նչ է պետք, և ու՞մ եմ դիմելու։ Վճարներ կատարվու՞մ են։ Շնորհակալ եմ նախապես։


Դպրոցի բուֆետի գործունեություն
Mary.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք։ Նոր բացված ԱՁ է, գործունեությունը իրականացվելու է Երևանում, պետք է դպրոցի բուֆետ աշխատեցնի, ձեռնարկատիրական գործունեության տեսակը 47․11․0 - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում։ Չի կարող չէ՞ աշխատել միկրոյով։ Եվ պարտադի՞ր է ունենալ լիցենզիա, եթե այո, խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս։

Առցանց Ա/Ձ գրանցելու համար
Հասմիկ.
Ողջույն: Խնդրում եմ տեղեկացնել` առցանց Ա/Ձ գրանցվելուց հետո, որտե՞ղ է նաև պետք ներկայացնել փաստաթղթեր, որպեսզի ամբողջական լինի գրանցումը։ Ա/Ձ-ն մատուցվելու է օնլայն դասընթացներ, աշխատակից չի ունենալու, շրջանառությունը մինչև 115 մլն։ Խնդրում եմ տեղեկացնել՝ հարկավո՞ր է արդյոք լիցենզիա, ի՞նչ հաշվետվություններ է պետք ներկայացնել, և դրանց հաճախականությունը, և ի՞նչ տուրքեր, հարկեր են սպասվում։ Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ դրամարկղ, ՀԴՄ, եթե անկանխիկ են կատարվելու գործարքները և ինչպե՞ս են դուրս գրվում հաշիվները /էկենգի միջոցով/։ Շնորհակալություն:

Բուժքույրական ծառայությունների մատուցում
Մարիամ.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս կարող եմ օնլայն Ա/Ձ բացել։ Եվ կազմակերպությունը, որը զբաղվելու է խնամակալությամբ և բուժքույրական ծառայությունների մատուցմամբ, որևէ լիցենզիա պե՞տք է հանել։ Կանխավ շնորհակալ եմ:

Լիցենզիա օճառի և օղու արտադրությունների համար
Անի.
Ողջույն բոլորին, ինձ հետաքրքիր է լիցենզիա հարկավո՞ր է օճառի և օղու արտադրությունների համար։

Լիցենզիա
Անուշ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ կասե՞ք՝ լիցենզիաների գումարի փոխանցումը ինչպե՞ս է կատարվում, և ո՞ր ՀՀ-ին։

Հելիում գազով փուչիկներ վաճառելու համար
Մարինե.
Բարի ուշ երեկո բոլորին: Ո՞վ կօգնի ինձ հասկանալ. հելիում գազով փուչիկներ փչելու և վաճառելու համար լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ: Մեկ հարց էլ. միկրո դաշտում աշխատող ԱՁ-ն, որը վաճառում է ծննդյան խնջույքի համար անհրաժեշտ պարագաներ, բացի սննդից՝ ափսե, բաժակ, փայտից պատրաստված դեկորատիվ նվերներ, փուչիկներ և այլն, նմանատիպ ապրանք, այս դեպքում ապրանքը վաճառելու համար ձեռք բերի պարտադիր հաշիվ ապրանքագրո՞վ: Շնորհակալություն:

Մանկապարտեզ բացելու համար
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մանկապարտեզ բացելու համար, եթե սննդի իրականացման պահով պայմանագիր եմ կնքում ԱՁ-ի հետ, որն իր հերթին համապատասխանում է ստանդարտներին, արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա հանել, և որքանո՞վ է իրավական։

Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարություն
Հասմիկ.
Հարգելի կոլեգաներ,
նորաբաց ՍՊԸ է, որը զբաղվելու է շինարարությամբ, առավել կոնկրետ՝ բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ: Կարո՞ղ եք հուշել՝ կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում, բացառությունների մեջ չեմ գտնում: Եթե կան ոլորտի հաշվապահներ, կհուշե՞ք՝ կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկի դաշտում, թե՞ ամեն դեպքում ճիշտ է ի սկզբանե աշխատել ԱԱՀ-ի դաշտում: Ակնկալում եմ ոլորտին լավատեղյակ մասնագետի պատասխան: Տնտեսական գործունեության դասիչների մեջ լիցենզիա չի պահանջվում, F.41.20.1։
Կանխավ շնորհակալություն:

Փաբ բացելու համար
Հռիփսիմե․
Բարեւ Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ուզում եմ իմանալ՝ փաբ բացելու համար անհրաժե՞շտ է լիցենզիա խմիչքի և սննդի, և որտե՞ղ պետք է դիմեմ։ Նաև ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի այդ գործունեությունը։

Դիզելային վառելիքի ներմուծման և մանրածախ վաճառքի հետ կապված
Արթուր.
Բարև Ձեզ։ Դիզելային վառելիքի ներմուծման և մանրածախ վաճառքի հետ կապված, ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ հարկման դաշտով պետք է աշխատել, և արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա։ Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, կա՞ արդյոք բնապահպանական հարկ, և ինչպե՞ս հանձնել:

Դիզելային վառելիքի ներմուծում և մանրածախ վաճառք
Արթուր․
Բարև Ձեզ։ Դիզելային վառելիքի ներմուծման և մանրածախ վաճառքի հետ կապված ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ հարկման դաշտով պետք է աշխատել, և արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա։


Ատամի մածուկների արտադրությամբ զբաղվելու համար
Տիգրան.
Բարև ձեզ: Գործունեությունը պետք է զբաղվի ատամի մածուկների արտադրությամբ: Խնդրում եմ օգնեք՝ գրանցման հարցում, հարկային և, եթե պարտադիր է՝ լիցենզավորման հետ կապված ։

Լեզվի կենտրոն բացելու համար
Սոնա.
Բարև Ձեզ: Ես ուզում եմ բացել լեզվի կենտրոն, որը գործելու է օնլայն տարբերակով: Ինձ հարկավոր կլինի՞ որևէ հավաստագիր կամ լիցենզիա ստանալ: Կասեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Կարո՞ղ եմ այդ գործունեությունը կցել ընտանեկան ԱՁ-ին, որը վարում է այլ գործուենություն:

Հաշվապահական ծառայություններ մատուցող գրասենյակ բացելու համար
Արսեն.
Բարև Ձեզ: Հաշվապահական ծառայություններ մատուցող գրասենյակ բացելու համար ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ, դասակարգիչը M69.20.0 պահանջում է լիցենզիա, բայց Լիցենզավորման մասին օրենքում չգտա անհրաժեշտ լիցենզիան:
Կանխավ շնորհակալություն:

Դեղատան լիցենզիա ստանալու կարգը
Սիրանուշ.
Ինձ հետաքրքրում է դեղատնային գործունեության լիցենզավորման կարգը:
Վերջին մեկնաբանություններ