Tag: կորոնավիրուս

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել միջին աշխատավարձ, եթե վճարվել է հարկադիր պարապուրդ

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. մանկապարտեզի մեթոդիստ էինք ընդունել 2017թ.-ի հունիս ամսից, հոկտեմբեր ամսից ֆիզ. բյուլետեն է և երեխայի խնամքի արձակուրդ, 2020թ.-ի ապրիլ ամսից հետ է եկել աշխատանքի, սակայն այս տարի մինչ այժմ մանկապարտեզը փակ է կորոնավիրուսի պատճառով: Սակայն աշխատողները հարկադիր պարապուրդ են վճարվում, այսինքն՝ մեր մեթոդիստը ապրիլ ամսից հարկադիր պարապուրդ է վճարվում: Հիմա մեր մեթոդիստը կրկին բալիկ պիտի ունենա՝ ինչպե՞ս եմ հաշվարկելու միջին աշխատավարձ, եթե հարկադիր է վճարվել: Ես գիտեմ, որ միջին աշխատավարձը հաշվարկելիս հարկադիր պարապուրդը չի մտնում հաշվարկի մեջ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյոք պարտադի՞ր է անաշխատունակության թերթիկը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելիներս: Կասեք, եթե աշխատողը գտնվում է հարկադիր պարապուրդում և կորոնավիրուսով հիվանդանում է՝ պարտադի՞ր է անաշխատունակության թերթիկը: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կոնտակտավոր աշխատակիցները դրամական օգնություն ստանում են

Գայանե. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ կոնտակտավոր աշխատակիցները, որոնք պարետի որոշմամբ ինքնամեկուսացվել են՝ դրամական օգնություն ստանում են, թե՞ ոչ: Եթե այո, ի՞նչ իրավական ակտով է գործընթացը կարգավորվում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կա՞ արդյոք աշխատավարձը կրճատելու տոկոսային նվազագույն շեմ

Հերմինե․ Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Ընկերությունը, ստեղծված այս իրավիճակից, ունի ֆինանսավորման խնդիր, և գործատուն ցանկանում է որոշակի տոկոսով աշխատողների աշխատավարձները օգոստոս ամսից կրճատել, արդյո՞ք իրավունք ունի կրճատելու, և կա՞ նվազագույն տոկոսային շեմ։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է ընկերությունը հրաման տալ և ազատել որոշ աշխատակիցների

Anya. Բարև Ձեզ, այսպիսի մի հարց ունեմ. հյուրանոցը համաճարակի հետ կապված՝ պարետի որոշումն ընդունվելուց հետո չի աշխատում, հնարավոր է աշխատի մեկ տարի հետո: Այս պահին առաջարկում են աշխատակիցներին՝ մաքրուհիներին, ինքնակամ գրել ազատման դիմում և մեկ տարի անց նորից կվերականգնվեն իրենց հաստիքին: Բայց մյուս աշխատակիցները պահպանում են իրենց հաստիքը և վարձատրվում են ամեն ամիս: Մաքրուհիները չեն վարձատրվում, բայց նրանց համար վճարվում է հարկ: Համաճարակի այս պայմաններում կարո՞ղ է ընկերությունը հրաման տալ ազատել որոշ աշխատակիցների:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ

Hermine. Բարև Ձեզ, ՀՀ ԱՕ 186 հոդցածի 6-րդ մասի համաձայն գործատուն կարող է չվճարել աշխատավարձ՝ ելնելով արտակարգ դրությունից: Հարց. արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ, և կարո՞ղ է գործատուն չաշխատած օրերի համար չվճարել պարապուրդ, այլ վճարել փաստացի աշխատանքի եկած օրերի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է օգտվել հերթական արձակուրդից

Տիրուհի. Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ես աշխատում եմ բուժ. ամբուլատորիայում, կորոնավիրուսի հետևանքով գտնվել եմ ինքնամեկուսացման մեջ, այսինքն՝ բյուլետինի մեջ մինչև 16.07.2020, և հիմա ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ եմ օգտվել իմ հերթական արձակուրդից։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Բարև Ձեզ: Հիմնարկի աշխատակիցը հուլիսի 7-ից ինքնամեկուսացվել է, գիտեմ, որ անաշխատունակության թերթիկ է բացվել, բայց ինձ դեռ չի ներկայացվել, քանի որ ընթացքի մեջ է: Հարցս հետևյալն է. հարկայինի հաշվետվության հետ ի՞նչ անեմ, ամսվա վերջ, երբ թերթիկը փակեն և նա ներկայանա աշխատանքի, հուլիս ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ ցույ՞ց տամ այս աշխատողի անաշխատունակությունը սկսելու և ավարտելու ժամանակահատվածը`  կարո՞ղ է վարչական պատասխանատվության ենթարկվեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրությունը կարո՞ղ է օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումից

Ռուզաննա. Բարև ձեզ: Ա/Ձ-ն համարվում է միկրոձեռնարկատիրություն և գործունեութուն է ծավալում հանրային սննդի ոլորտում: Արդյո՞ք կարող է օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներորդ միջոցառումից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ եմ արդյոք օգտվել կորոնավիրուսի սոցիալական ծրագրերից

Gayane. Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ պատասխանել: Աշխատում եմ կազմակերպությունում և ուզում եմ տեղեկանալ իմ իրավունքների մասին:Կարո՞ղ եմ արդյոք օգտվել կորոնավիրուսի սոցիալական ծրագրերից: Աշխատում եմ քաղ. իրավական պայմանագրով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատակիցը կապված համավարակի հետ ինքնամեկուսացել է

Սյուզաննա․ Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատակիցը կապված համավարակի հետ ինքնամեկուսացել է, սակայն բժիշկից որևէ թուղթ, ցուցում կամ անաշխատունակության թերթիկ չի ներկայացրել, արդյո՞ք վճարվելու է 14 օրը և ի՞նչ կարգով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կարելի՞ է արդյոք ուղղում կատարել գրանցման հայտում

Մարինե. Բարև ձեզ: Հարցս շտապ է. պարետի՝ մարտի 31-ի որոշմամբ արգելվեց հանրային տրանսպորտի գործունեությունը մինչև մայիսի 18-ը, այդ ժամանակաշրջանի համար աշխատողների համար ԱՎՈՒՄ-ը եղել է զրո: Գրանցման հայտում տվյալ ժամանակաշրջանի համար ցույց եմ տվել չվճարվող արձակուրդ ապրիլի 1-ից մինչև մայիսի 18-ը, կարծում եմ՝ սխալ եմ արել, քանի որ վճարումը չենք կատարել համաձայն ՀՀ ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի: Կարո՞ղ եմ արդյոք ուղղում կատարել հայտում (ծրագիրը թույլ է տալիս), և կա՞ արդյոք որևէ պատասխանատվություն այդ ուղղման համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չվճարվող արձակուրդն ամբողջությամբ օգտագործվել է

Հերմինե. Բարև ձեզ: Մի հարց ԱՁ կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ. եթե աշխատողների չվճարվող արձակուրդներն ավարտվել են, և նրանք էլ չունեն օգտվելու այդ հնարավորությունից այս տարի, ինչպե՞ս վարվել, եթե գործատուն չի ցանկանում ազատել կամ դադարեցնել գործունեությունը, չի կարողանում վճարել, մինչև կվերսկսի աշխատանքը, արդյո՞ք բացակա դնելով խախտում չեմ անում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ե՞րբ են հրապարակելու ստուգումների ցանկը

Արման․ Հարգելի գործընկերներ, ստուգումների ցանկը ե՞րբ են հրապարակելու։ Ի՞նչ եք կարծում՝ ինչ-որ մեղմ մոտեցումներ, ցուցակից կրճատումներ կլինե՞ն՝ կապված կորոնավիրուսի և արտակարգ իրավիճակի հետ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք արձակուրդի օրերը կրճատվում են

Լուսինե. Բարև ձեզ: ԿԽնդրեմ պատասխանել հետևյալ հարցին. աշխատողը արձակուրդ է գնացել մարտի 9-ից՝ 10 օր ժամկետով, և մարտի 13-ին արտակարգ դրություն է հայտարարվել: Արդյո՞ք արձակուրդը կրճատվում է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարելի՞ է արդյոք աշխատակիցներին վճարել 2/3-ի չափով

Ռոզա․ Բարև ձեզ: Արտակարգ իրավիճակի պայմաններից ելնելով՝ եթե մանկապարտեզը չի գործում, իրավունք կա՞ աշխատակիցներին վճարել 2/3-ի չափով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մեկուսացման համար աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Գայանե. Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված մեկուսացման համար աշխատողը ներկայացրել է բուժհիմնարկից անաշխատունակության թերթիկ: Նպաստը պետք է վճարվի 100 տոկո՞ս: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի վարձատրություն հեռավար եղանակով աշխատելու դեպքում

Ալինա. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եթե արտակարգ իրավիճակի այս պայմաններում աշխատողը իր աշխատանքն իրականացնում է տնից՝ ժամային նույն գրաֆիկով և լարվածությամբ, ապա նա պե՞տք է վարձատրվի ամբողջական աշխատավարձով, թե՞ ոչ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկվու՞մ է արդյոք որպես դրամաշնորհ ստացած գումարը

Անահիտ. Բարև ձեզ։ Եթե շրջ. հարկով աշխատող ընկերությունը ստանում է դրամաշնորհ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրով, ապա ստացված գումարի համար որևէ ձևով հարկվու՞մ է։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տեղեկանքի օրինակ՝ արտակարգ դրությունից տուժած լինելու մասին

Լիլի. Բարև բոլորին։ Կարո՞ղ եք ուղարկել գործատուի կողմից աշխատողին տրված տեղեկանքի օրինակ՝ արտակարգ դրությունից տուժած լինելու մասին։ Շնորհակալություն: