
Արդյո՞ք պետք է կնքել համաձայնագիր ժ/պ նշանակման դեպքում
Ani.
Բարև Ձեզ:
Եթե ընկերության աշխատողներից մեկին նշանակել են տնօրենի ժ/պ, այդ դեպքում նրա հետ համաձայնագիր կամ պայմանագիր կնքվելու՞ է, թե՞ ոչ, թե՞ միայն հրամանն արդեն բավարար հիմք է:

Ինչպե՞ս վարվել աշխատանքային պայմանագրի հետ
Անի.
Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետը սահմանված է եղել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը և նա 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի փետրվարի 17-ը ներառյալ գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, 2021 թվականի փետրվարի 18-ից անցնելու է երեխայի խնամքի արձակուդի՝ ինչպե՞ս վարվել նրա աշխատանքային պայմանագրի հետ: Հավելյալ նշեմ, որ այդ ընկերության համար ամեն տարի հաստիքացուցակ է փոխվում և բոլոր աշխատողների պայմանագրի ժամկետը նշվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը, իսկ հաջորդ տարվա հունվարին կնքվում է նոր համաձայնագիր, որով երկարացվում է պայմանագիրը և նշվում մնացած փոփոխությունները:

Հնարավո՞ր է արդյոք նոր պայմանագիր կնքելու փոխարեն կնքել համաձայնագիր
Անի.
Բարև Ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, կարելի՞ է արդյոք նոր պայմանագիր կնքելու փոխարեն կնքել համաձայնագիր և մի կետով երկարացնել այն, և արդյո՞ք դրա համար պետք է հրաման տրվի, որ աշխատողը շարունակում է իր աշխատանքը:

Երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած աշխատողի արտոնությունների վերաբերյալ
Ողջույն, հարգելի փորձագետներ:
Մինչև երեխայի 1.5 տարին լրանալը աշխատակիցը վերադարձել է իր ցանկությամբ աշխատանքի` երեխայի խնամքի արձակուրդից: Աշխատողն ունի արտոնություններ և կարող է աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով: Ոչ լրիվ աշխատաժամանակը ի՞նչ տևողությամբ կարելի է սահմանել, անհրաժե՞շտ է արդյոք համաձայնագիր և հրաման ձևակերպել, և այդ աշխատաժամանակը ևս տաբելում նշվու՞մ է:
Կանխավ շնորհակալություն:

Կարելի է արդյո՞ք կնքել համաձայնագիր գումարի չափը պայմանագրում սահմանվածից փոքր նշելու համար
Էլինա.
Հարգելի իրավաբաններ/հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
Փոխատու՝ ֆիզ․անձ/հիմնադիրը/, փոխառու՝ ՍՊԸ,
Քաղաքացիական օրենսգիրք - Հոդված 882 3 մասի համաձայն "Եթե փոխառության պայմանագիրը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:"
Ճի՞շտ եմ հասկանում, որ վիճարկումը կատարվում է դատարանով։ Կարելի է արդյո՞ք կնքել ինչ-որ համաձայնագիր գումարի չափը պայմանագրում սահմանվածից փոքր նշելու համար, եթե երկու կողմն էլ համաձայն են, թե՞ պարտադիր է վիճարկել։ Եվ ՔՕ-ում արգելող հոդված չգտա փոխառության գումարի չափի վերաբերյալ և անտոկոս տրամադրելու։ Խնդրում եմ գրել հոդվածները, եթե կա սահմանափակում։

Արդյո՞ք անհրաժեշտ է նոր պայմանագիր կնքել
Բարև Ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ: Եթե աշխատակից է ընդունվել աշխատանքի՝ ամուսնացած, և կրել է ամուսնու ազգանունը, 2 ամիս անց ամուսնալուծվել է և իր նախկին ազգանունը վերականգնել է, բայց աշխատանքային պայմանագրում և աշխ. գրքույկում իր ամուսնու ազգանունն է նշված: Պե՞տք է նոր պայմանագիր կնքել, թե՞ կարելի է համաձայնագիր կազմել և կցել իր գործերին: Եվ կարո՞ղ է նախկին ազգանունի պատճառով ստաժ չգրանցվել:

Աշխատանքային պայմանագրում համաձայնագրով կատարվել է փոփոխություն
Սոնա.
Բարև Ձեզ, եթե աշխատանքային պայմանագրում համաձայնագրով կատարվել է փոփոխություն` բառը փոխարինվել է, ինչպե՞ս պետք է ձևակերպվի հրամանը:

Եթե աշխատանքային պայմանագրում փոփոխություններ են կատարվել
Անի.
Բարև Ձեզ։ Եթե աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որից հետո պայմանագրում փոփոխություններ են կատարվել, որի համար կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, հիմա նորից անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու։ Նորից համաձայնագիր է կնքվելու՞ և, եթե այո, ապա ի՞նչ է գրվելու համաձայնագիր՝ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, թե՞ համաձայնագիր՝ համաձայնագրում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին։

Պայմանագրի կամ համաձայնագրի ձև
Արման Հարությունյան.
Բարև ձեզ: Սիրելի ընկերներ, կա՞ այնպիսի պայմանագրի կամ համաձայնագրի ձև, որով երկու քաղաքացիներ կարող են կնքել այդ պայմանագիրը որպես գործատու և աշխատող: Ես չունեմ գրանցված ԱՁ կամ ՍՊԸ: Խնդրում եմ նաև պատասխանը ուղարկել arman.harutyunyan.95 շնիկ yandex.ru էլ. փոստին:
Նախապես շնորհակալություն:

Կարելի՞ է աշխատողին իր համաձայնությամբ հանգստյան օրերին ներգրավել այլ աշխատանքում
Անի.
Կարելի՞ է աշխատողին իր համաձայնությամբ հանգստյան օրերին ներգրավել այլ աշխատանքում, և եթե այո, ապա ինչպե՞ս է կատարվում վարձատրությունը, դրա համար հրաման, աշխատողի դիմում կամ երկկողմանի համաձայնագիր կնքվու՞մ է, թե՞ ոչ:

Հաստիքի փոփոխության դեպքում
Հեղինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատակցի վրա դրված պաշտոնը եղել է, օրինակ, ավագ պարետ, սակայն գործատուն ցանկանում է, որ աշխատողը աշխատի որպես պարետ, այս դեպքում գործատուն տալի՞ս է հրաման, որի մեջ նշվում է հիմք՝ ԱՕ 180-րդ հոդվածի 2-րդ մասը, և կնքում համաձայանագի՞ր: Շնորհակալություն:

Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին
Բենիամին․
Բարև ձեզ:
Ուզում եմ լրացնել 209. Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին ձևը: Ամերիկայի հետ կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր ունե՞նք, թե՞ ոչ։ Ցանկ կա՞, թե որ երկրների հետ ունենք։
Շնորհակալ եմ։

Քաղաքացիաիրավական պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ
Քրիստինե.
Բարև ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագիրը լրանալուց հետո կարո՞ղ ենք պայմանագիրը երկարացնել որոշակի ժամկետով` կնքելով համաձայնագիր աշխ. պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին:
Շնորհակալություն:

Գործատուի անվանափոխության դեպքում
Արփի.
Ողջույն: Խնդրում եմ ասել գործատուի անվանափոխության դեպքում աշխատակիցների հետ կնքվում է համաձայնագի՞ր, թե՞ պետք է լուծել պայմանագիրը և նորը կնքել:

Ավելացվել են փաստաթղթեր
![]() |
"Փաստաթղթեր" բաժնի "Հրամաններ, դիմումներ, այլ փաստաթղթեր" ենթաբաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
|

Համաձայնագրի տիպային ձև
Արթուր.
Բարի լույս, ՀԱՅԵՐ:
Ինձ պետք է համաձայնագրի տիպային ձև: Համաձայնագիրը համագործակցության բնույթ պետք է կրի, համագործակցությունը՝ տարբեր մշակութային միջոցառումների անցկացում և այլն: Խնդրում եմ արձագանքել:

Վերջնահաշվարկի հետ կապված
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Հարցս հետևյալն է՝ 1994-2017 թվականը աշխատել եմ համայնքապետարանում: 2017 թվականի հունվարից ազատվել եմ աշխատանքից: Աշխատանքային պայմանագիր գործատուի հետ կնքվել է 2006 թվականին: 1994 -2006 թվականները ամենամյա արձակուրդ չեմ գնացել և վերջնահաշվարկի ժամանակ տվել են վերջին 3 տարվա արձակուրդայինս, այժմ անցել է 6 ամիս, և ես ցանկանում եմ բողոքարկել մնացած արձակուրդայինիս համար: Խնդրում եմ ասել` իրավունք ունե՞մ բողոքարկելու և եթե այո` օրենքի ո՞ր կետով:Նշեմ նաև, որ ունեմ գործատուի հետ համաձայնագիր վերջնահաշիվս ստանալու պահին:

Աշխատանքային պայմանագրի երկարաձգման փաստաթղթեր
Աննա.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում` աշխատանքային պայմանագրում նշված ժամկետը երբ լրանում է, և ես պետք է տամ համաձայնագիր ժամկետը երկարաձգելու համար, արդյո՞ք ճիշտ է, որ բացի համաձայնագրից պետք է տամ նաև հրաման:

Համաձայնագրեր կնքելու վերաբերյալ
Լուսի.
Բարև ձեզ, ինձ անհրաժեշտ է իմանալ՝ արդյո՞ք գործատուն կարող է տարվա մեջ 2-3 անգամ համաձայնագիր կնքել նույն աշխատողի հետ: Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքային օրենսգրքի 95 հոդվածի հետ կապված
Ռիմա.
Հարգելի իրավաբաններ,
Աշխատանքային օրենսգրքի 95 հոդված.
1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն oրենսգրքով կամ oրենքներով այլ բան նախատեսված չէ:
2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ oրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:
Հոդվածում նշում չկա, որ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո պետք է կնքվի գրավոր համաձայնագիր կողմերի միջև, սրանից կարող եմ հետևություն անել, որ Ընկերությունը աշխատողի հետ կարող է համաձայնագիր չկնքել, փոխարենը կազմել հրաման` աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարացման վերաբերյալ, որտեղ կստորագրեն բոլոր աշխատողները: Արդյո՞ք դա չի հակասի օրենքին, և իչքանո՞վ է այն կիրառելի:
Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ