Tag: համաձայնագիր

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է արդյոք հաստիքացուցակում աշխատավարձ բարձրացնել արձակուրդում գտնվող աշխատակցին

Արմինե. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել, հնարավո՞ր է արդյոք հաստիքացուցակում աշխատավարձ բարձրացնել ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, եթե նրան կան փոխարինողներ, և տվյալ դեպքում համաձայնագիր ու՞մ հետ պետք է կնքվի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատավարձի բարձրացման համաձայնագրի օրինակ

Մարգարիտա. Բարև ձեզ, հարգելիներ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ գտնել աշխատավարձի բարձրացման համաձայնագրի օրինակ, և տնօրենի աշխատանքային պայմանագիրը ու՞մ հետ է կնքվում, խոսքը ՍՊԸ-ի տնօրենի մասին է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպության աշխատակիցը փոխադրվում է այլ աշխատանքի

Աննա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել, հարցս հետևյալն է. կազմակերպության Ա աշխատակիցը փոխադրվում է այլ աշխատանքի նույն կազմակերպությունում: Նախկինում այդ պաշտոնի պարտականությունները իրականացնում էր այլ Բ աշխատակից: Կցանկանայի իմանալ` արդյո՞ք հնարավոր է միևնույն հրամանով կատարել անձի փոխադրումը և միաժամանակ անվավեր ճանաչել այն հրամանը, որով Բ աշխատակիցը իրականացնում էր այդ պարտականությունները: Բացի այդ` քանի՞ օր առաջ պետք է կազմվի համաձայնագիրը Ա աշխատակցի փոխադրման համար: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը իրավունք ունի՞ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ կատարելու

Artur. Բարև ձեզ: Կազմակերպությունը իրավունք ունի՞ աշխատանքային պայմանագրում. 1) նշված վարձատրությունը հաստիքից դարձնել ժամավարձային, համաձայնագրի հիման: 2) համատեղության կարգով նշանակել մեկ ուրիշ պաշտոնի, աշխատավարձը նշել ժամավարձային, համաձայնագրի հիման վրա: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարացման համաձայնագիր և հրաման

Էլեն. Հարգելի կադրային բաժնի մասնագետներ, խնդրում եմ ասեք` աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտից քանի՞ օր շուտ պետք է կնքել պայմանգրի ժամկետը երկարացնելու համաձայնագիրը և հրամանը: Կանխավ շնորակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողին փոխադրում են ավելի բարձր պաշտոնի

Նարինե. Խնդրում եմ ասացեք` եթե աշխատողին փոխադրում են ավելի բարձր պաշտոնի կամ աշխատավարձն են բարձրացնում և դա ամրագրում հրամանով, արդյո՞ք համաձայնագիր կնքելու անհրաժեշտություն կա, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է համաձայնագիրը

Նարինե. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում. 1. Եթե ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալին հիմնադրի որոշումով տեղափոխում եմ գլխավոր տնօրենի պաշտոնում, տալիս եմ հրաման, իսկ համաձայնագիրը այս դեպքում պարտադի՞ր է, թե՞ կնքեմ նոր պայմանագիր: 2. Իսկ համաձայնագրի մեջ աշխատատեղի և աշխատավարձի փոփոխության մասին նշումներից բացի պարտականությունների մասին է՞լ պետք է նշում ներառել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի փոփոխման համար

Արթուր. Բարև ձեզ: Եթե 2012թ. աշխատավարձը եղել է 50.000 դրամ, 2013 դա դառնում է 62.037դրամ, ես կարո՞ղ եմ այդ գումարը կլորացնել, իսկ այդ դեպքում ես պարտավո՞ր եմ հրաման և համաձայնագիր կնքեմ աշխատողի հետ, թե՞ համաձայնագիրը բավական է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի հետ համաձայնագրի կազմում

Նաիրա. Բարև: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ընկերության աշխատողներից մեկի վրա երկկողմանի համաձայնությամբ դրվում են նաև գանձապահի պարտականություններ, ապա արդյո՞ք պետք է համաձայանագրում նշել նաև հավելյալ վարձատրության մասին, և ո՞ր իրավական ակտի համաձայն է դա արվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է հրամանագրքի վարումը

Կարինա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք` հրամանագիրք պե՞տք է վարել, թե՞ ոչ, կամ եթե ոչ, ապա ի՞նչ մատյանում և ինչպե՞ս ենք գրանցելու հրամանները, արձանագրությունները, համաձայնագրերը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողին տեղափոխում են մասնաճյուղ

Աննա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք պատասխանել` եթե ՍՊԸ գլխամասից աշխատողին տեղափոխում են նույն ՍՊԸ մասնաճյուղ, ապա այդ դեպքում պե՞տք է կնքվի նոր աշխատանքային պայմանագիր աշխատողի հետ, թե՞ կարող եմ համաձայնագիր կնքել, իսկ հետո տալ հրաման:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է

Գայանե. Հարգելի գործընկերներ, կենսաթոշակառու աշխատակցի հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրի ժամկետը լրացել է: Այն ևս 3 ամսով երկարաձգելու մասին տրվել է հրաման և կազմվել է լրացուցիչ համաձայնագիր, որը կցվել է պայմանագրին: Արդյո՞ք դա բավարար է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է համաձայնագիր կազմել

Հերմինե. Բարև ձեզ, կասե՞ք ինձ` եթե Աշխ. Օրենսգրքի 112 հոդվածի 1 կետի համաձայն աշխատողը 30 օր առաջ ծանուցում է գործատուին աշխատանքից ազատման մասին, համաձայնագիրը պարտադի՞ր է, և եթե կարող եք ուղարկեք ինձ ծանուցման ձև: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի տեղափոխում այլ աշխատանքի

Սուսաննա. Եթե աշխատողին տեղափոխում ենք այլ աշխատանքի բարձր աշխատավարձով, ծանուցումը պարտադի՞ր է, թե՞ ոչ: Ասեմ նաև` ծանուցման ժամկետները չեն համապասխանում իմ ունեցած ժամանակահատվածին, կլինի՞ միայն աշխատողի դիմումի և համաձայնագրի կնքման համաձայն տամ հրամանը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի հետ կնքված է անժամկետ աշխատանքային պայմանագիր

Գայանե. Հարգելի գործընկերներ, հարցս հետևյալն է. աշխատողի հետ կնքված է անժամկետ աշխատանքային պայմանագիր: 27.04.2012թ-ից աշխատողը դառնում է կենսաթոշակառու: 28-04-2012թ-ից նրա հետ կնքվելու է լրացուցիչ համաձայնագիր` պայմանագիրը որոշակի ժամկետով դարձնելու վերաբերյալ` մինչև 31.12.2012թ-ը: Արդյո՞ք անհրաժեշտ է տալ հրաման նշվածի վերաբերյալ, թե՞ համաձայնագիրը բավարար է: Եվ ճի՞շտ է արդյոք լրացուցիչ համաձայնագիրը 28.04.2012-ին կնքելը, թե՞ պետք է լինի 27.04.2012-ով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը տեղափոխվում է այլ աշխատանքի նույն կազմակերպությունում

Anya. Սիրելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Եթե աշխատողը դիմում է գրում, որ ցանկանում է տեղափոխվել նույն ընկերության մեջ այլ պաշտոնում աշխատելու, և տնօրենը մակագրում է, որ համաձայն է, ապա ծանուցման ժամկետներ պահելու կարիք կա՞, թե՞ ոչ, և համաձայնվելով կնքում են համաձայնագիր, որ պայմանագիրը շարադրվի նոր խմբագրությամբ, որովհետև շատ բան է փոխվում: Թե՞ ճիշտ կլինի գրել նոր համարով պայմանագիր, թե՞ համաձայնագրում գրել, որ աշխատողը տեղափոխվում է: Եվս մեկ հարց` համաձայնագիրն ու պայմանագիրը այս պարագայում բավարա՞ր են, թե՞ անհատական հրաման էլ պետք է կազմել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ազատման դիմում է գրել

Գայանե. Հարգելի կոլեգաներ, աշխատողը ազատման դիմում է գրել 04.11.2011թ-ին` իրեն 16.11.2011թ.-ից ազատելու համար: Տնօրենը մակագրել է դիմումը 07.11.2011թ-ին և այդ նույն ամսաթվով տրվել է հրաման` 16.11.2011-ից աշխատողին ազատել համաձայն ՀՀ ԱՕ 110 հոդվածի: Արդյո՞ք ժամկետների առումով ամեն ինչ ճիշտ է, և բավարա՞ր է արդյոք միայն դիմումը մակագրելն ու հրամանը, թե՞ համաձայնագիր էլ պիտի կնքվի: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի պայմանագրի ժամկետը լրացել է

Անի. Աշխատողի պայմանագրի և 2 ամսի երկարացման ծանուցագրի ու համաձայնագրի ժամկետը լրացել է, և այլևս նա չի աշխատում մեզ մոտ, պարտադի՞ր է նրա հեռացման համար տնօրենի հրաման:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Երկու ամիս կազմակերպությունը ոչ մի գործունեություն չի կատարել

Ֆլորա. Հարգելի փորձառու հաշվապահներ, երկու ամիս կազմակերպությունը ոչ մի գործունեություն չի կատարել, իսկ միակ աշխատողը` տնօրենը, որը աշխատում է այս ՍՊԸ-ում համատեղությամբ, այդ ամիսների համար աշխատավարձ չի հաշվարկել, և ոչ էլ կատարել է պահումներ ու վճարներ բյուջե: Փորձում եմ շտկել իրավիճակը. . չեմ ուզում ազատել աշխատանքից, նորից ընդունել, քանի որ սոցի աշխատանքից ազատման հաշվետվություն ուշացնելու համար տույժ կլինի 20000 դրամի չափով, . չեմ ուզում պայմանագրով աշխատավարձը հաշվարկել, քանի որ բարձր է աշխատավարձը, և բնականաբար հաշվարկվելիք սոցն ու եկամտահարկը շատ են, գումարած տույժերը 0,15 տոկոս . չեմ ուզում պարապուրդ նշանակել միջին ժամային աշխատավարձի 2/3-չափով, որովհետև հունվարին դրամարկղը փակել են, և չեմ կարող հունվարով ելք անել պարապուրդի գումարը: Արդյո՞ք կարող եմ առաջնորդվել աշխատանքային օրենսգրքի 194 հոդվածով, ծանուցում պատրաստել աշխատավարձի փոփոխման վերաբերյալ երկու ամիսների ընթացքում և դա հիմք համարելով` այդ երկու ամիսների համար հաշվարկեմ նվազագույն աշխատավարձ: Կամ արդյո՞ք կարող եմ պայմանագրին կից համաձայնագիր պատրաստել աշխատավարձի փոփոխման վերաբերյալ կամ ի՞նչ խորհուրդ կտաք.. Անչափ շնորհակալ կլինեմ, եթե այս խնդրին որևէ ճիշտ լուծում տաք, և ես վերջապես կազատվեմ այս խնդրից:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կարո՞ղ է օգտվել մյուս կազմակերպության բանկային իրավունքներից

Հարություն. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք, եթե երկու հասարակական կազմակերպություններ կոնսորցիումի մեջ մտնեն և համատեղ գործունեության համաձայնագիր կնքեն, մի կազմակերպությունը կարո՞ղ է օգտվել մյուս կազմակերպության բանկային իրավունքներից: Եթե այո, ապա ո՞ր իրավական ակտերով է դա ամրագրվում: Շնորհակալություն: