
Մեքենաների և տարածքի ախտահանում
Վարդան․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք՝ այս պահին կա՞ անհրաժեշտություն առաքմամբ զբաղվող կազմակերպությունում կատարել մեքենաների և տարածքի ախտահանում, դրա հիման վրա լրացնել գրանցամատյանները, նաև աշխատողներին ջերմաչափել և կրկին գրանցամատյան լրացնե՞լ:

Հիփոթեկի հետ կապված
Կարինե.
Բարև ձեզ։ 1 տարի և ավել գործող Ա/Ձ է, հարկ չեմ վճարում, հաշվապահական գրասենյակի վճար + զինվորի հիմնադրամի վճար եմ տալիս։ Հարկ որպես չեմ վճարում, կարող եմ ներկայանալ որպես համավարկառու տղայիս հետ հիփոթեկային վարկավորման նպատակով։

Աշխատակիցների պարտադիր պատվաստման հրաման
Հայկ.
Բարև Ձեզ։ Խնդրեմ կասե՞ք՝ հիմա աշխատողին աշխատանքի ընդունելիս գործատուն այլևս պարտավոր չէ՞ պահանջել քովիդի պատվաստման սերտիֆիկատը կամ բացասական թեստի թուղթը: Կխնդրեմ օրենքի հղում անել: Շնորհակալություն։

Կորոնավիրուսի թեստի վաճառք
Արմեն․
Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է քովիդի թեստի վաճառքին։ Արդյո՞ք բժշկական հաստատություններին կորոնավիրուսի թեստ վաճառելը ազատված է ԱԱՀ-ից։

ՔՈՎԻԴ-ի համար տրված անաշխատունակության թերթիկ
Հասմիկ.
Բարև Ձեզ: Ես հարց ունեմ անաշխատունակության թերթիկի հետ կապված: Լսել եմ, որ այս տարվանից քովիդով պայմանավորված անաշխատունակության թերթիկի դեպքում վճարման կարգը այլ է: Կա՞ էդպիսի մոտեցում, եթե այո, ինչպե՞ս է: Շնորհակալ եմ նախօրոք:

Անաշխատունակության թերթիկ
Լուսինե.
Ողջույն: Արդյո՞ք քովիդի պատճառով անաշխատունակության թերթիկ ներկայացրած աշխատողից նույն պահումներն են արվում, որոնք որ արվում են նաև մյուս դեպքերում։ Եվ եթե այո, ապա այն հանգամանքը, որ հիվանդը մինչ այդ պատվաստված է եղել, չի՞ տալիս որևէ արտոնություն։

ՊՇՌ թեստ
Սոնա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք` արդեն հաստատվե՞լ է ՊՇՌ թեստի հանձնելը 7 օրը մեկ` դեկտեմբերի 1-ից:
Եթե այո, կարո՞ղ եք հղում ուղարկել:

Ի՞նչ տուգանք է սահմանված
Լաուրա․
Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը գործատուին չի ներկայացնում ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը, կամ պատվաստված լինելու մասին սերտիֆիկատը, այս դեպքում հիմնարկին տուգանք սահմանվու՞մ է։

2020թ. պարետի որոշում
Գայանե.
Բարև Ձեզ: Որ խնդրեմ կուղարկե՞ք` հավելված N 19 ՀՀ պարետի 2020 թվականի Մայիսի 3-ի N 63 որոշման օրնակի ձև:

Կորոնավիրուսի թեստի հանձնում
Սյուզաննա․
Բարև ձեզ, կարո՞ղ եք ասել՝ 14 օրը մեկ (ամսական երկու անգամ) թեստ հանձնելը կես դրուքով աշխատողներին է՞լ է վերաբերում։

ՊՇՌ թեստի գրանցամատյան
Հայկ.
Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է քովիդի ՊՇՌ թեստի գրանցամատյանին: Եթե 30.09.2021թ. աշխատողը թեստ է տվել, արդյունքը լրացրել եմ, ապա հաջորդ տեստը պետք է հանձնի հոկտեմբերի 14-ի՞ն: Նախապես շնորհակալություն:

Նպաստի հաշվարկ կորոնավիրուսի դեպքում
Քրիստինե.
Բարև ձեզ։ Մի հարց ունեմ. ես հիվանդացել եմ կորոնավիրուսով և ներկայացնելու եմ 14 օրվա անաշխատունակության թերթիկ։ 100 % պիտի վճարվե՞մ հիվանդացած օրերի համար, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն։

Պարտադիր պատվաստում Ա/Ձ-ի համար
Գուրգեն.
Բարև Ձեզ: Եթե ես աշխատում եմ ԱՁ-ով և չունեմ աշխատող, նոր օրենքը քովիդի հետ կապված, տարածվու՞մ է նաև իմ վրա։ Արդյո՞ք ես ևս պետք է թեստ հանձնեմ կամ պատվաստում ստանամ։ Եթե այո, խնդրում եմ նշել որևէ հղում ԱՁ-ի մասով։
Շնորհակալ եմ:

Աշխատակիցների պարտադիր պատվաստման հրաման
Անի.
Բարի օր, հարգելի՛ հաշվապահներ: Կազմակերպությունը հրաման է ստացել, որտեղ նշված է, որ բոլոր աշխատակիցները պետք է 01.10.2021թ. դրությամբ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ: Նաև նշված է, որ պետք է 01.10.2021թ.-ից ուղարկել հաշվետվություն աշխատակիցների ցուցակի, ովքեր են պատվաստված, ովքեր ունեն թեստի պատասխան, ովքեր հրաժարվում են պատվաստումից, չունեն թեստի պատասխան իրենց իսկ ստորագրված բացատրագրով: Նշված է՝ 1-ին հաշվետվությունն ուղարկել մինչև 15.10.2021թ.: Էլ ու՞մ է նման հրաման եկել և որտե՞ղ պետք է լրացնել այդ հաշվետվությունը: Շնորհակալ եմ:

Ավելացվել են փաստաթղթեր

|
![]() |

Պարտադիր պատվաստում
Ռոման.
Բարև ձեզ: Արդյո՞ք անհատ ձեռնարկատերը և քաղիրավական պայմանագրով աշխատողները պարտավոր են պատվաստվել:

Ֆիզարձակուրդում գտնվող աշխատակիցների պատվաստում
Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Չգիտեմ արդյո՞ք հարցս այս հարթակում ճիշտ է գրել, թե՞ ոչ, պարզապես Առողջապահության նախարարության հետ չեմ կարողանում կապ հաստատել: Ուզում եմ իմանալ ֆիզարձակուրդում գտնվող աշխատողի համար նույնպես պարտադի՞ր է պատվաստվելը կամ տեստ հանձնելը:

Աշխատակիցների պարտադիր պատվաստում
Արմեն․
Հարգելի գործընկերներ, ի՞նչ նորություն կա հոկտեմբերի 1-ից աշխատակիցների պարտադիր պատվաստման հետ կապված։ Արդյո՞ք որոշումն ուժի մեջ է մտնելու, և ի՞նչ պատասխանատվության են ենթարկվելու չպատվաստված աշխատակիցները կամ կազմակերպությունը։ Առհասարակ, ի՞նչ եք անելու այս հարցի հետ կապված։

Արդյո՞ք պատվաստումը պարտադիր է նաև Ա/Ձ-ների համար
Մարինե.
Ողջույն բոլորին։ Հարգելի հաշվապահներ, չգիտեմ որքան տեղին է հարցս։
Եթե ես աշխատում եմ ԱՁ-ով և չունեմ աշխատող, նոր օրենքը, քովիդի հետ կապված, տարածվու՞մ է նաև իմ վրա։ Արդյո՞ք ես ևս պետք է թեստ հանձնեմ կամ պատվաստում ստանամ։ Եթե այո, խնդրում եմ նշել որևէ հղում ԱՁ-ի մասով։ Եվ ի՞նչ ընթացակարգով է իրենից ենթադրում։
Շնորհակալ եմ
Նշեմ, որ ֆրիլանս եմ անում, և որևէ հաճախորդի հետ շփում չի ենթադրվում։

Եթե աշխատակիցը հրաժարվում է պատվաստվել
Սոնա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ գործողություններ պետք է իրականացնի գործատուն այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր հրաժարվում են ենթարկվել Առողջապահության նախարարի 2021թ-ի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին։
Վերջին մեկնաբանություններ