
Ինչպե՞ս հաշվել միջին աշխատավարձ, եթե վճարվել է հարկադիր պարապուրդ
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. մանկապարտեզի մեթոդիստ էինք ընդունել 2017թ.-ի հունիս ամսից, հոկտեմբեր ամսից ֆիզ. բյուլետեն է և երեխայի խնամքի արձակուրդ, 2020թ.-ի ապրիլ ամսից հետ է եկել աշխատանքի, սակայն այս տարի մինչ այժմ մանկապարտեզը փակ է կորոնավիրուսի պատճառով: Սակայն աշխատողները հարկադիր պարապուրդ են վճարվում, այսինքն՝ մեր մեթոդիստը ապրիլ ամսից հարկադիր պարապուրդ է վճարվում: Հիմա մեր մեթոդիստը կրկին բալիկ պիտի ունենա՝ ինչպե՞ս եմ հաշվարկելու միջին աշխատավարձ, եթե հարկադիր է վճարվել: Ես գիտեմ, որ միջին աշխատավարձը հաշվարկելիս հարկադիր պարապուրդը չի մտնում հաշվարկի մեջ: Շնորհակալ եմ:

Արդյոք պարտադի՞ր է անաշխատունակության թերթիկը
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելիներս: Կասեք, եթե աշխատողը գտնվում է հարկադիր պարապուրդում և կորոնավիրուսով հիվանդանում է՝ պարտադի՞ր է անաշխատունակության թերթիկը: Շնորհակալ եմ:

Հնարավո՞ր է հաստիք կրճատել համավարակի ժամանակ
Նառա.
Բարև Ձեզ, իրավունք ունի՞ դպրոցն այս covid-ի պայմաններում հաստիք կրճատելու:

Արդյո՞ք կոնտակտավոր աշխատակիցները դրամական օգնություն ստանում են
Գայանե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ կոնտակտավոր աշխատակիցները, որոնք պարետի որոշմամբ ինքնամեկուսացվել են՝ դրամական օգնություն ստանում են, թե՞ ոչ: Եթե այո, ի՞նչ իրավական ակտով է գործընթացը կարգավորվում: Շնորհակալություն:

Կա՞ արդյոք աշխատավարձը կրճատելու տոկոսային նվազագույն շեմ
Հերմինե․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Ընկերությունը, ստեղծված այս իրավիճակից, ունի ֆինանսավորման խնդիր, և գործատուն ցանկանում է որոշակի տոկոսով աշխատողների աշխատավարձները օգոստոս ամսից կրճատել, արդյո՞ք իրավունք ունի կրճատելու, և կա՞ նվազագույն տոկոսային շեմ։

Կարո՞ղ է ընկերությունը հրաման տալ և ազատել որոշ աշխատակիցների
Anya.
Բարև Ձեզ, այսպիսի մի հարց ունեմ. հյուրանոցը համաճարակի հետ կապված՝ պարետի որոշումն ընդունվելուց հետո չի աշխատում, հնարավոր է աշխատի մեկ տարի հետո: Այս պահին առաջարկում են աշխատակիցներին՝ մաքրուհիներին, ինքնակամ գրել ազատման դիմում և մեկ տարի անց նորից կվերականգնվեն իրենց հաստիքին: Բայց մյուս աշխատակիցները պահպանում են իրենց հաստիքը և վարձատրվում են ամեն ամիս: Մաքրուհիները չեն վարձատրվում, բայց նրանց համար վճարվում է հարկ: Համաճարակի այս պայմաններում կարո՞ղ է ընկերությունը հրաման տալ ազատել որոշ աշխատակիցների:

Արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ
Hermine.
Բարև Ձեզ, ՀՀ ԱՕ 186 հոդցածի 6-րդ մասի համաձայն գործատուն կարող է չվճարել աշխատավարձ՝ ելնելով արտակարգ դրությունից: Հարց. արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ, և կարո՞ղ է գործատուն չաշխատած օրերի համար չվճարել պարապուրդ, այլ վճարել փաստացի աշխատանքի եկած օրերի համար:

Հնարավո՞ր է օգտվել հերթական արձակուրդից
Տիրուհի.
Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ես աշխատում եմ բուժ. ամբուլատորիայում, կորոնավիրուսի հետևանքով գտնվել եմ ինքնամեկուսացման մեջ, այսինքն՝ բյուլետինի մեջ մինչև 16.07.2020, և հիմա ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ եմ օգտվել իմ հերթական արձակուրդից։ Կանխավ շնորհակալություն:

Անաշխատունակության թերթիկ
Բարև Ձեզ: Հիմնարկի աշխատակիցը հուլիսի 7-ից ինքնամեկուսացվել է, գիտեմ, որ անաշխատունակության թերթիկ է բացվել, բայց ինձ դեռ չի ներկայացվել, քանի որ ընթացքի մեջ է: Հարցս հետևյալն է. հարկայինի հաշվետվության հետ ի՞նչ անեմ, ամսվա վերջ, երբ թերթիկը փակեն և նա ներկայանա աշխատանքի, հուլիս ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ ցույ՞ց տամ այս աշխատողի անաշխատունակությունը սկսելու և ավարտելու ժամանակահատվածը` կարո՞ղ է վարչական պատասխանատվության ենթարկվեմ:
Կանխավ շնորհակալ եմ:

Միկրոձեռնարկատիրությունը կարո՞ղ է օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումից
Ռուզաննա.
Բարև ձեզ: Ա/Ձ-ն համարվում է միկրոձեռնարկատիրություն և գործունեութուն է ծավալում հանրային սննդի ոլորտում: Արդյո՞ք կարող է օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներորդ միջոցառումից:

Կարո՞ղ եմ արդյոք օգտվել կորոնավիրուսի սոցիալական ծրագրերից
Gayane.
Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ պատասխանել: Աշխատում եմ կազմակերպությունում և ուզում եմ տեղեկանալ իմ իրավունքների մասին:Կարո՞ղ եմ արդյոք օգտվել կորոնավիրուսի սոցիալական ծրագրերից: Աշխատում եմ քաղ. իրավական պայմանագրով:

Եթե աշխատակիցը կապված համավարակի հետ ինքնամեկուսացել է
Սյուզաննա․
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատակիցը կապված համավարակի հետ ինքնամեկուսացել է, սակայն բժիշկից որևէ թուղթ, ցուցում կամ անաշխատունակության թերթիկ չի ներկայացրել, արդյո՞ք վճարվելու է 14 օրը և ի՞նչ կարգով:

Կարելի՞ է արդյոք ուղղում կատարել գրանցման հայտում
Մարինե.
Բարև ձեզ: Հարցս շտապ է. պարետի՝ մարտի 31-ի որոշմամբ արգելվեց հանրային տրանսպորտի գործունեությունը մինչև մայիսի 18-ը, այդ ժամանակաշրջանի համար աշխատողների համար ԱՎՈՒՄ-ը եղել է զրո: Գրանցման հայտում տվյալ ժամանակաշրջանի համար ցույց եմ տվել չվճարվող արձակուրդ ապրիլի 1-ից մինչև մայիսի 18-ը, կարծում եմ՝ սխալ եմ արել, քանի որ վճարումը չենք կատարել համաձայն ՀՀ ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի: Կարո՞ղ եմ արդյոք ուղղում կատարել հայտում (ծրագիրը թույլ է տալիս), և կա՞ արդյոք որևէ պատասխանատվություն այդ ուղղման համար:

Չվճարվող արձակուրդն ամբողջությամբ օգտագործվել է
Հերմինե.
Բարև ձեզ: Մի հարց ԱՁ կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ. եթե աշխատողների չվճարվող արձակուրդներն ավարտվել են, և նրանք էլ չունեն օգտվելու այդ հնարավորությունից այս տարի, ինչպե՞ս վարվել, եթե գործատուն չի ցանկանում ազատել կամ դադարեցնել գործունեությունը, չի կարողանում վճարել, մինչև կվերսկսի աշխատանքը, արդյո՞ք բացակա դնելով խախտում չեմ անում:

Ե՞րբ են հրապարակելու ստուգումների ցանկը
Արման․
Հարգելի գործընկերներ, ստուգումների ցանկը ե՞րբ են հրապարակելու։ Ի՞նչ եք կարծում՝ ինչ-որ մեղմ մոտեցումներ, ցուցակից կրճատումներ կլինե՞ն՝ կապված կորոնավիրուսի և արտակարգ իրավիճակի հետ։

Արդյո՞ք արձակուրդի օրերը կրճատվում են
Լուսինե.
Բարև ձեզ: ԿԽնդրեմ պատասխանել հետևյալ հարցին. աշխատողը արձակուրդ է գնացել մարտի 9-ից՝ 10 օր ժամկետով, և մարտի 13-ին արտակարգ դրություն է հայտարարվել: Արդյո՞ք արձակուրդը կրճատվում է:

Կարելի՞ է արդյոք աշխատակիցներին վճարել 2/3-ի չափով
Ռոզա․
Բարև ձեզ: Արտակարգ իրավիճակի պայմաններից ելնելով՝ եթե մանկապարտեզը չի գործում, իրավունք կա՞ աշխատակիցներին վճարել 2/3-ի չափով:

Մեկուսացման համար աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ
Գայանե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված մեկուսացման համար աշխատողը ներկայացրել է բուժհիմնարկից անաշխատունակության թերթիկ: Նպաստը պետք է վճարվի 100 տոկո՞ս: Շնորհակալություն:

Աշխատանքի վարձատրություն հեռավար եղանակով աշխատելու դեպքում
Ալինա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եթե արտակարգ իրավիճակի այս պայմաններում աշխատողը իր աշխատանքն իրականացնում է տնից՝ ժամային նույն գրաֆիկով և լարվածությամբ, ապա նա պե՞տք է վարձատրվի ամբողջական աշխատավարձով, թե՞ ոչ։

Հարկվու՞մ է արդյոք որպես դրամաշնորհ ստացած գումարը
Անահիտ.
Բարև ձեզ։
Եթե շրջ. հարկով աշխատող ընկերությունը ստանում է դրամաշնորհ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրով, ապա ստացված գումարի համար որևէ ձևով հարկվու՞մ է։
Վերջին մեկնաբանություններ