Tag: հանրային սնունդ

Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն

Տաթևիկ․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ցանկանում ենք բացել հանրային սննդի օբյեկտ, տեղեկացել ենք, որ պետք է աշխատել շրջանառության հարկի դաշտում և հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն։ Սակայն հաշվետվությունների էջում 2 հայտարարության ձև կա՝ "201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն" և "262. Հայտարարություն՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ"։ Հիմա մենք ո՞ր ձևը պետք է հանձնենք։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հանրային սննդի օբյեկտում ծխախոտ վաճառելու վերաբերյալ

Բարև Ձեզ։ Եթե հանրային սննդի օբյեկտում ծխախոտ պիտի վաճառվի՝ դա ինպե՞ս անենք: Լիցենզիայի մասին չի խոսքը, խոսքը շրջանառության հարկի մասին է։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվետվությանը սխալ է ներկայացվել

Ani. Բարև Ձեզ: Մի հարց ունեմ. շրջանառության հարկի 2 եռամսյակի՝ Հաշվետու եռամսյակում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների տողում ես չեմ նկատել, որ ինքնուրույն թիվ է գրվում ծրագրով և այդ ահռելի թվով ես հաշվետվություն եմ ուղարկել, արդյունքում կուտակվեց մեծ թվով պարտք, կատարեցի ճշտում, բայց այդ պարտքը չի կորել դեռ: Հնարավո՞ր է, որ մնա այդպես պարտք, թե՞ սպասեմ մի քանի ժամ մինչև ուղղվի ծրագիրը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շարժական սուրճի/ֆրեշի տաղավարներ բացելու համար

Միքայել. Բարև Ձեզ:Կասեք շարժական սուրճի/ֆրեշի տաղավարների համար ի՞նչ հարկեր ու տուրքեր են գործում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրությունը կարո՞ղ է օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումից

Ռուզաննա. Բարև ձեզ: Ա/Ձ-ն համարվում է միկրոձեռնարկատիրություն և գործունեութուն է ծավալում հանրային սննդի ոլորտում: Արդյո՞ք կարող է օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներորդ միջոցառումից:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ցանկանում է միաժամանակ իրականացնել երկու գործունեություն

Արարատյան Խոհանոց. Բարև ձեզ: ՍՊԸ-ն, որը կազմակերպում է դասընթացներ միջին մասնագիտական, պատրաստվում է նաև մեկ այլ գործունեություն սկսել, այն է՝ մշակել սննդակարգ (առողջ սնունդ) և մատակարարել հաճախորդներին: Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ ենք համատեղել այդ 2 գործունեությունը, ասեմ, որ դասընթացների մասով մենք հարկվում ենք շրջ. հարկով, որպես այլ գործունեություն 5 %-ով, արդյո՞ք մյուս գործունեությունը կհամարվի հանրային սնունդ, և դասընթացը ավտոմատ կհարկվի 20 %-ով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հանրային սննդի ոլորտում գազավորված ըմպելիքների վաճառքը քանի՞ տոկոսով է հարկվում

Արմինե․ Բարև ձեզ։ Կասե՞ք՝ հանրային սննդի ոլորտում գազավորված ըմպելիքները քանի՞ տոկոսով են հարկվում: Եվ եվս մեկ հարց. 3 % շրջանառության հարկի նվազեցումների մեջ կարո՞ղ են ներառվել՝ 1. առանց ՀՎՀՀ-ի ՀԴՄ կտրոնները, 2. տարածքի վարձակալության գումարը (տարածքի վարձատուն իրավաբանական անձ է), 3. աշխատողի աշխատավարձը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում

Հենրիխ․ Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Առինջ Մոլլ տոնավաճառի մեջ հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունը կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության շրջանակներում։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է ֆրեշի կետ բացել

Աբուլ․ Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել հասկանալ․ ֆրեշի կետ եմ ցանկանում բացել։ Գիտեմ, որ պետք է գրանցվեմ որպես ԱՁ։ Իսկ ի՞նչ լիցենզիաներ են հարկավոր, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան, եթե ունենալու եմ մեկ աշխատող։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սննդի կետ

Բարև ձեզ: Ունեմ մի քանի հարց: Այսօր բացել եմ ԱՁ, ցանկանում եմ զբաղվել սննդի (ավելի կոնկրետ՝ սենդվիչների և նմանատիպ բրդուճների) պատրաստմամբ և վաճառքով, տարածքում կա կանգնակ, նշեմ նաև, որ բացի իմ պատրաստածից վաճառելու եմ նաև ոչ ալկոհոլային խմիչքներ, գազավորված ըմպելիքներ: 1. Կարո՞ղ եք ասել՝ համարվու՞մ է դա հանրային սննդի ոլորտ, թե՞ ոչ: Ասեմ, որ պետ. ռեգիստրում նշել են 47.19.0: 2. Ի՞նչ գործընթաց պետք է իրականացվի սննդի կետ բացելու համար: 3. Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, նշեմ, որ ունենալու եմ մեկ աշխատող:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործող ռեստորանը ցանկանում է ծավալել նաև բացօթյա գործունեություն

Ռուզան. Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է՝ գործող ռեստորանը (հանդիսությունների սրահ) ցանկանում է ծավալել նաև բացօթյա գործունեություն։ Արդյո՞ք գործում է այլ հարկման համակարգ, թե՞ գործող օրենսդրությամբ բացօթյա հանրային սնունդն այլևս չի առանձնացվում փակօթյայից։ Եթե հարկման համակարգերի տարբերություն կա, խնդրում եմ ուղարկել հղումը։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն պատրաստվում է բացօթյա բար-սրճարան բացել

Գայանե Առաքելյան. Բարև ձեզ: Նախատեսում եմ բացօթյա բար-սրճարանային գործունեություն սկսել քաղաքից դուրս, ԱՁ արդեն բացել եմ, չե՞ք ասի՝ որոնք են հաջորդ քայլերս հարկային ու հաշվապահական մասով և լավագույն տարբերակը ՀԴՄ սարք վերցնելու։ Ինչպես նաև ԱՁ-ի վրա կարո՞ղ եմ աշխատակիցներ գրանցել։ Շնորհակալ եմ նախապես։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործունեությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Տոմա. Բարև ձեզ: Եթե ես սնունդ եմ արտադրում արտադրամասում, չունեմ հանրային սննդի նման որևէ վաճառքի կետ, սակայն առաքմամբ եմ մոտեցնում պատվիրատուներին, արդյո՞ք չեմ կարող համարվել միկրոձեռնարկություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել աղցանների պատրաստմամբ և մատակարարմամբ

Սամվել. Բարև ձեզ: Ես ցանկանում եմ զբաղվել սալաթների պատրաստման և մատակարարման աշխատանքով: Ցանկանում եմ բացել ընտանեկան բիզնես՝ տնային պայմաններում: Խնդրում եմ, ինձ ուղղություն տաք, թե ինչ փաստաթղթեր և թույլտվություն է պետք նման գործունեություն ծավալելու համար: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հանդիսանու՞մ է արդյոք ընկերությունը հանրային սննդի ոլորտի սուբյեկտ

Արման. Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, Պետական եկամուտների կոմիտեում տնտեսական գործունեության G47.19.0 դասակարգիչով գրանցված ընկերությունը համարվու՞մ է արդյոք հանրային սննդի ձեռնարկություն, և արդյո՞ք տվյալ դասակարգիչով գրանցված գործատուի աշխատակիցները համարվում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրի մասնակիցներ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի նվազեցում հանրային սննդի գործունեության դեպքում

Անահիտ․ Հանրային սննդի օբյեկտը (ռեստորան), որտեղ նաև ալկոհոլային խմիչք և զովացուցիչ ըմպելիքներ են մատուցվում սնունդի հետ, հարկվում է հանրային սննդի 6 % դրույքաչափով, հարկի գումարից նվազեցվու՞մ են խմիչքների և ըմպելիքների ձեռքբերման ծախսերը (3 %֊ով)։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձինք ցանկանում են արագ սննդի կետ բացել

Դավիթ. Արագ սննդի կետ ենք ուզում բացել (փոքր բիզնես)։ Աշխատելու ենք ես ու կինս։ Ի՞նչ հարկեր ու վճարներ պետք է վճարենք։ Շնորհակալություն: