Tag: հաշիվ-ապրանքագիր

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծախսի հիմնավորում

Ամալյա. Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Խանութից ապրանք ձեռք բերելու դեպքում ՀԴՄ կտրոնը բավակա՞ն է ծախս ցույց տալու համար, թե՞ պետք է հաշիվ-ապրանքագիր լինի: Խնդրում եմ պատասխանեք, սիրելի հաշվապահներ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի առաքում ԼՂՀ

Լուսինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, կազմակերպությունը մթերային ապրանքներ է արտադրում և առաքում ՀՀ տարածքում, առաքման գիրք վարում ենք, արդյո՞ք կարող ենք նույն կերպ առաքել նաև ԼՂՀ տարածք (ասեմ, որ կազմակերպությունը ԱԱՀ չվճարող է) նույն Հ/Ֆ-ով, թե՞ դրա համար որևէ փոփոխություններ պետք է կատարվեն: Խնդրում եմ, եթե հնարավոր է, թող պատասխանեն փորձառու հաշվապահները, որոնք հնարավոր է առընչվել են այսպիսի դեպքի հետ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտադրանքի թողարկում

Կարեն. Բարև ձեզ, նախապես շնորհակալ եմ, ասացեք խնդրեմ` կազմակերպությունը ունի գործարան, որը թողարկել է իր առաջին արտադրանքը: Պահեստից այն վաճառելու համար ի՞նչ պետք է լրացնել` գրքեր, հաշիվ-ապրանքագիր:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի ամսաթվի վերաբերյալ

Melanya. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, մատուցված ծառայությունների հանար դուրս է գրվել հարկային հաշիվներ, որոնց մեջ մատակարարման ամսաթիվը գրվել է տվյալ ամսին, իսկ հաշիվ-ապրանքագրի դուրս գրման ամսաթիվը անցել է հաջորդ ամիս, տվյալ ծառայության ծախսը ե՞րբ է դիտվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի օտարում

Կարինե. Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. կազմակերպությունը որպես մետաղաջարդոն ուզում է վաճառել հիմնական միջոց այլ կազմակերպությանը: 1. Հաշիվ ապրանքագիր պե՞տք է գրի, թե՞ ոչ 2. Ինչպիսի՞ հարկեր պետք է մուծել 3. Հաշվապահական ին՞չ ձևակերպում պետք է տալ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Զեղչի տրամադրում

Artur. Ինչպե՞ս ճիշտ տրամադրել զեղչ խանութում, որը նույն հասցեում զբաղվում է շինարարական ապրանքների մանրածախ և մեծածախ առևտրով: Զեղչը հարկվու՞մ է, թե՞ ոչ, օրինակ ապրանքի գինը 100 000 դրամ է, որը պետք է գրվի գնապիտակի վրա և հասույթի գրքում, բայց այդ գնով երբեք չի վաճառվելու։ Սովորական գնորդներին տրվելու է 5% զեղչ, վարպետներին՝ 10%, շինարարական կազմակերպություններին 15%, համագործակցող խանութներին (վերավաճառողներին)` 20%, այսինքն վաճառվելու է տարբեր գներով և ՀԴՄ կտրոններով և հաշիվ ապրանքագրերով։ Արդյո՞ք գների խախտում դա չի համարվի։ Շնորհակալ կլինեմ, եթե հուշեք` ինչ ձևով ճիշտ կազմակերպենք այս գործընթացը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծախսի հիմնավորում ՀԴՄ կտրոնով

Վահե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ ասեք, եթե մեր կազմակերպությունը խանութից կատարել է 10000 դրամի գրասենյակային ծախսեր, մեզ տվել են ՀԴՄ-ի չեկ, ոչ թե հաշիվ ֆակտուրա, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լրացնել, կարո՞ղ եմ միանգամից 10000 դրամի չափով ճանաչել ծախս, եթե միայն ՀԴՄ-ի չեկը կցեմ գործերի հետ: Արդյո՞ք խնդիրներ չեն առաջանա: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ-ապրանքագրի լրացման հետ կապված

Satenik. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե մեր ընկերությունը աշխատում է ԱԱՀ -ով, պետք է հաշիվ ապրանքագիր տա այն ընկերությանը, որը ազատված է ԱԱՀ-ից, մեր ընկերությունը պետք է հաշիվ ապրանքագիր գրի ԱԱՀ-ո՞վ, թե՞ առանց ԱԱՀ-ի: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել անվադողեր

ԱՆՆԱ Ա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապաներ: Շինարարական կազմակերպությունը իր մեքենաների համար ձեռք է բերել անվադողեր: ՍՊԸ-ն իրավունք ունի՞ այդ ձեռք բերումը միանգամից ծախսագրի, թե՞ դա կապիտալ բնույթի ծախս է համարվում: Եթե իրավունք ունի, ապա ի՞նչ փասթաղթեր են պետք բացի հ.ֆ.-ից: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նոր կազմակերպության հիմնադրում

Արթուր. Հարգելի հաշվապահներ, Մենք մտադիր ենք բացել շինանյութի խանութ մանրածախ և մեծածախ առևտուր կազմակերպելու համար՝ միևնույն հասցեից, միևնույն խանութից։ Պահեստ չունենք։ Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս այն ճիշտ և օրենքի սահմաններում կատարել, մոտ տաս տարի Մանրամասն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ներքին տեղափոխության հետ կապված

Anna. Բարև Ձեզ: Շինանյութի ներքին տեղափոխության ժամանակ հաշիվ ֆակտուրայում ԱԱՀ գումարը նշվու՞մ է առանձին տողով, թե՞ նշվում է առանց ԱԱՀ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագիր կնքելու և հաշիվ ֆակտուրա տրամադրելու համար

Ռուզաննա. Կարո՞ղ եք պատասխանել հետևյալ հարցին. եթե ես պատրաստում եմ website հայաստանից դուրս գտնվող կազմակերպության համար, 1. Պայմանագիր կնքելու և հաշիվ ֆակտուրա տրամադրելու համար ինձ ի՞նչ է հարկավոր 2. Անհատ Ձեռներեցը կարող է ունենալ այդ լիազորությունները 3. Որտեղի՞ց և ինչպե՞ս պետք է սկսեմ, ու՞ր պետք է գնամ, ի՞նչ պետք է ունենամ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյոք կարելի՞ է հաշվանցել ԱԱՀ-ն

Nara. Բարև ձեզ: Նշված գումարից կարելի՞ է հաշվանցել ԱԱՀ-ն անկախ այն բանից, որ ծառայության դիմաց ստացած հաշիվ-ֆակտուրայում ԱԱՀ առանձին չի նշվում և գրված է միայն հաստատագրված վճար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Վարսավիրական ծառայությունների մատուցում

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, ես Ա/Ձ եմ և ունեմ վարսավիրանոց,այն աշխատում է հաստատագրված վճարով, արդյո՞ք ես պետք է հաշիվ-ապրանքագիր վերցնեմ, օրինակ, երբ ներկեր եմ գնում, և արդյո՞ք պետք է շրջանառություն հանեմ ամսվա կտրվածքով: Խնդրում եմ խորհրդի կարգով օգնեք, թե ինչպիսի հաշվապահական փաստաթղթեր վարեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծախսի հիմնավորում

Anna. Հարգելի հաշվապահներ, եթե վաճառատեղի վարձակալական պայմանագրի համաձայն վարձակալը վարձատուին վճարել է վարձավճար և որպես հավաստող փաստաթուղթ ստացել է դրամարկղի մուտքի անդորրագիր առանց հաշիվ-ապրանքագրի, ապա տվյալ դեպքում կարելի՞ է արդյոք շահութահարկը հաշվարկելիս այն որպես նվազեցում դիտել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է վարձակալությամբ տարածքներ տրամադրելով

Իննա. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը զբաղվում է վարձակալությամբ տարածքներ տրամադրելով և ունի կնքած պայմանագիր իրավաբանական անձի հետ, որ 2 ամիս տարածքը տրամադրվելու է անվճար հիմունքներով: Հարցս հետևյալն է` ի՞նչ պարտավորություններ են առաջանում կազմակերպության մոտ, որը ԱԱՀ-ով չի հարկվում: Շահութահարկի հոդված 16-ում գրված է միայն, որ անհատույց տրամադրած ակտիվները չեն նվազեցվում համախառն եկամտից: Արդյո՞ք հաշիվ-ապրանքագիր պետք է դուրս գրվի, թե՞ միայն հանձնման-ընդունման ակտ, և որտե՞ղ կարելի կարդալ անհատույց տրամադրած ակտիվների հարկման վերաբերյալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագիր կնքել

Էլեն. Հարցս հետևյալն է` իրավաբանական անձանց միջև առուվաճառքի և մատակարարման դեպքում (եթե միանգամյա գործարք չէ) պայմանագիր կնքելը արդյո՞ք անհրաժեշտ է, թե՞ հաշիվ-ապրանքագիրը բավարար է: Պայմանագիր չկնքելը ի՞նչ հետևանք կարող է ունենալ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Խանութը հաշիվ-ապրանքագիրը չի գրանցել

Արմինե. Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, եթե ես հաշիվ-ապրանքագրով խանութին մթերք եմ վաճառել, բայց խանութը հաշիվ-ապրանքագիրը չի գրանցել, դա ի՞նչ հետևանք կարող է ունենալ: Վտանգավո՞ր է արդյոք գործարք իրականացնող կողմերից միայն մեկի մոտ հաշիվ-ապրանքագրի առկայությունը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով

Գոհար. ՍՊԸ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով: Աշխատում է հաստատագրված վճարով: Սիթի Պետրոլ Գրուպից փետրվարին նույն օրում ստացել եմ դիզ. վառելիք (հաշիվ-ապրանքագիրը գրված է հաստատագրված հարկով) և բենզին (հաշիվ ապրանքագիրը գրված է ԱԱՀ-ով): Ես կարո՞ղ եմ բենզինի հաշիվ-ապրանքագիր դուրս գրել ԱԱՀ-ով, թե՞ ոչ: Եթե ոչ` խնդրում եմ առաջարկեք` ինչպես վարվեմ, քանի որ ՍՊԸ-ն ունի բավականին գնորդներ, որոնք հաշիվ-ապրանքագրերն ուզում են միայն ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Վաճառք փոխանցումով

Հրանտ. Բարև բոլորին: Հարցս հետևյալն է. ԱԱՀ-ի դաշտում աշխատող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ արդյոք ֆիզ. անձին բանկային փոխանցման հիման վրա հաշիվ-ապրանքագրով ապրանք վաճառել: Խնդրում եմ օգնեք: