Tag: հաշվանցում

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՍՊԸ-ների միավորում

Նունե. Մի քանի ՍՊԸ` շրջհարկով աշխատող, հարկավոր է միավորել, դարձնել մեկ ՍՊԸ` ԱԱՀ-ով աշխատող: Խնդրեմ` կուղղորդեք ո՞նց պետք է արվի + պաշարի մնացորդ կա, որը ԱԱՀ-ով է ձեռքբերվել, հնարավոր կլինի՞ հաշվանցել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում

Անի. Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն չի հանդիսանում ծխախոտ արտադրող կամ ներմուծող, սակայն վաճառք է իրականացնում։ Կարող եք հուշել` ինչպե՞ս հաշվարկել ԱԱՀ-ի հաշվանցվող գումարի պակասեցվող մասը այս ծխախոտի վաճառքների գծով։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվետվություն

Անի. Բարև Ձեզ։ Ես սկսնակ հաշվապահ եմ։ Առաջին անգամ եմ ԱԱՀ-ով ֆիրմայի հաշվապահություն անում ու պետք է ԱԱՀ հաշվետվություն տամ։ Նախորդ հաշվետվություններում գրեթե միշտ ԱԱՀ-ի դտ-ի 20-րդ կետում արտացոլված է եղել ԱԱՀ հաշվանցման գումարի պակասեցում (72-րդ հոդված, 1-ին մաս 3-րդ կետ), ընդ որում միշտ փոքրիկ թվերով` 8 դրամ, 11 դրամ և այլն։ Սակայն ստացված հաշիվներում առկա չեն այս կետին համապատասխան հաշիվներ։ Խնդրում եմ` կարո՞ղ եք ինչ-որ հուշում տալ, ինչպե՞ս հասկանամ որտեղից են դուրս բերվել այս թվերը։ Նախկին գործն անող հաշվապահի հետ կապ չկա, ներկա կոլեգաներից չեն կաչողանում օգնել։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծման ԱԱՀ հաշվանցում

Կատարինե. Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով և ներմուծել է 10 000 000 դրամից ավելի հիմնական միջոց, այդ հիմնական միջոցի հաշվանցումը ինչպե՞ս է կատարվում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի 18-րդ կետ

Արսեն․ Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ հաշվետվության 18-րդ կետում՝ ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքներ, ծառայությունների արժեքում ներառվու՞մ է վարկերի, փոխառությունների դիմաց հաշվարված տոկոսների գումարը, առանց դրանից դեբետային ԱԱՀ հաշվելու։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքի առքուվաճառք

Սամ. Բարև Ձեզ։ Երկու ՍՊԸ-ների միջև իրականցվելու է գույքի առուվաճառքի գործընթաց։ ՍՊԸ-ները աշխատում են ԱԱՀ-ով։ Խնդրում եմ հայտնել` ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում, և վճարված ԱԱՀ-ի գումարը հաշվանցվելու է, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում

ՍԵդա Հախվերդյան. Բարև Ձեզ: Ընկերությունը խանութից գնել է մարդատար ավտոմեքենա, դրա ԱԱՀ-ն ինչպե՞ս է հաշվանցվում և, եթե հետո վաճառենք այդ մեքենան` ի՞նչ պետք է անենք հաշվանցված ԱԱՀ-ի հետ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում

Սուրեն. Բարև ձեզ: Ես իրավ. անձ եմ և աշխատում եմ ԱԱՀ դաշտում: Դեկտեմբեր ամսին գնել ենք անշարժ գույք և ստացել հարկային հաշիվ` նույնպես դեկտեմբեր ամսին, բայց գույքը սեփականաշնորհվել է հունվար ամսին: Գույքից առաջացած ԱԱՀ գումարը ո՞ր ամսին պետք է հաշվանցել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բնապահպանական հարկ

Սեդա. Բարև Ձեզ: Բնապահպանական հարկով 3-րդ երկրից ապրանք ներմուծելիս` ինչպե՞ս պետք է հաշվանցել այդ հարկը` տվյալ եռամսյակում ամբողջությամբ, թե՞ ապրանքի վաճառքից համամասնորեն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում

Անի. Հարգելի հաշվապահներ, կատարվել է հիմնական միջոցի ներմուծում, սարքավորումը ազատված է եղել ԱԱՀ-ից, բայց սարքավորման փաթեթավորման արկղի համար վճարվել է ԱԱՀ, այդ սարքավորման համար ստացել ենք պահեստավորման ծախսերի ԱԱՀ-ով հաշիվ: Չե՞նք կարող ստացված հաշվի ԱԱՀ-ն հաշվանցել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի ճշգրտում

Արման. Բարև Ձեզ։ Կարո՞ղ եմ ճշգրտել սեպտեմբեր ասմվա ԱԱՀ-ի հաշվետվությունը, եթե այդ ամսվա առաջացած ԱԱՀ-ի դեբետային մասն արդեն պարզեցված ընթացակարգով մուտքագրվել է միասնական հաշվին։ (Հոդված 53 մաս 11, Հոդված 54 մաս 5, եթե ճիշտ եմ հասկանում` այս հոդվածները թույլ չեն տալիս ճշգրտում իրականացնել)։ Ցանկանում եմ ճշգրտում կատարել միայն 18-րդ կետի [Ա] վանդակում, որովհետև գործնկերը չեղարկել և նորից հաշիվ հավերագիր է դուրս գրել, փոխելով գումարի չափը։ Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում

Անի․ Բարի օր: Հարգելի հաշվապահներ, հաշիվ ենք ստացել հոկտեմբեր ամսվա վերջ, բայց քանի որ աշխատում ենք 5-օրյա գրաֆիկով, հաստատել ենք նոյեմբերի 1-ով: Հարցս հետևյալն է. ԱԱՀ հաշվետվության մեջ պակասացնում ենք հոկտեմբերի՞ց, թե՞ նոյեմբերից։ Եվ ինչպե՞ս է դա արվում։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունները ճանաչվել են փոխկապակցված

Արման․ Բարև Ձեզ։ Ընկերությունները ՊԵԿ նախագահի հրամանով ճանաչվել են փոխկապակցված։ Երբվանի՞ց պետք է դառնան ԱԱՀ վճարող և արդյո՞ք կարող են հաշվանցվել ստացված հաշիվները։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գովազդային ծախսեր

Նանո. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք. ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը գովազդային ծախսեր է կատարել, կասե՞ք` ինչ հարկ է գոյանալու այս պարագայում, և արդյո՞ք հնարավոր է հաշվանցել ԱԱՀ-ն ամբողջությամբ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր

Անահիտ. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ ֆիզ. անձին, ապա հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր է դուրս գրելու: Եվ արդյո՞ք լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանան եկամտային հարկի կամ շահութահարկի գծով: Արդյո՞ք ԱԱՀ-ն /եթե հարկային հաշիվ է դուրս գրվում/ հաշվանցման ենթակա է: