Tag: հաշվարկային հաշիվ

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմել մանրածախ առևտրում ապրանքների շարժի գործառնությունների ձևակերպումները

Մելինե․ Բարև ձեզ։ Խնդրում եմ կազմել մանրածախ առևտրում ապրանքների շարժի գործառնությունների ձևակերպումները․ 1. Վերաձևակերպվել է մատակարարից ձեռք բերված և վճարված ապրանքներին վերաբերող ԱԱՀ գումարը: 2. Ապրանքների վաճառքից ստացված գումարը հանձնվել է խնայբանկի դրամարկղ՝ կազմակերպության հաշվարկային հաշվում մուտքագրելու համար: 3. Ապրանքների վաճառքից խնայբանկի դրամարկղ հանձնված գումարը մուտքագրվել է կազմակերպության հաշվարկային հաշվում: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի տնօրենը կարո՞ղ է հաշվարկային հաշվից գումար կանխիկացնել

Նաիրա. Կասե՞ք, խնդրեմ, ՍՊԸ-ի տնօրենը կարո՞ղ է հաշվարկային հաշվից գումար կանխիկացնել, եթե կարող է, ապա խնդրում եմ ասել թղթակցությունը: 311-252 ճի՞շտ է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս վարել դրամարկղային գիրքը

Նաիրա. Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, ինչպես վարել դրամարկղային գիրքը, եթե ՍՊԸ-ն գործարքները կատարում է հաշվարկային հաշվից, օնլայն տարբերակով: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գումարի փոխանցում այլ անձի անունից

Արմեն. Հարգելի գործընկերներ, կազմակերպության տնօրենը արդյո՞ք իրավունք ունի այլ կազմակերպության կամ ֆիզ. անձի անունից բանկից գումար փոխանցի իր կազմակերպության հաշվեհամարին: Նշեմ, որ փոփանցման փաստաթղթերում երևում է վճարողի անունը, իսկ նպատակ դաշտում` թե ում անունից է փոխանցվել գումարը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպության տնօրենը հաշվին գումար է մուտք արել

Նառա. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք ինձ: Կազմակերպության տնօրենը հաշվին գումար է մուտք արել: Ազգային արժույթի դրամարկղում ինչպե՞ս պիտի ձևակերպեմ և հաջորդ ամիս վերադարձնեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել

Արսինե. Կազմակերպության տնօրենը բանկից գումար է կանխիկացրել և մի քանի րոպե անց նույն գումարը նորից մուտքագրել հաշվին: Այսինքն՝ կանխիկացված գումարը փաստացի չի մուտքագրվել և չի ելքագրվել դրամարկղից: Խնդրում եմ ասեք՝ տվյալ դեպքում դրամարկղային գրքում գրանցվու՞մ է մուտքն ու ելքը, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկացում արտարժութային հաշվարկային հաշվից

Կարեն. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը կարող է կանխիկացում կատարել դոլարային հաշվարկային հաշվից: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ին՞չ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ

Գևորգ. Ողջույն, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնեք ինձ տալու հետևյալ գործառնության հաշվապահական ձևակերպումները. փետրվարի 1-ին կազմակերպությունը բանկից ստացել է կարճաժամկետ վարկ` 10․000 USD (դոլլար) և երկարաժամկետ վարկ 20.000.000 AMD (դրամ): Ին՞չ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Արդյո՞ք Ա/Ձ-ն կարող է նշել ֆիզ. անձի բանկային հաշվեհամարը

Ստյոպ. Բարև ձեզ: Եթե Ա/Ձ-ն մատուցել է ծառայություն և պետք է հաշիվ-ապրանքագիր դուրս գրի էլեկտրոնային, բայց չունի բանկային հաշիվ, արդյո՞ք կարելի է, որ Ա/Ձ-ն հաշվում նշի իր ֆիզ. անձի բանկային հաշիվը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք տնօրենը իրավունք ունի փոխառություն վերցնել հաշվարկային հաշվից

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. կազմակերպության (ՓԲԸ) տնօրենը իրավունք ունի՞ փոխառություն վերցնել կազմակերպության հաշվարկային հաշվից: Եթե այո, ապա փոխառության պայմանագրում ո՞վ է ստորագրելու որպես տնօրեն: Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել:
.ԱյլՀարց ու պատասխան

Վճարումը համարվում է կանխի՞կ, թե՞ անկանխիկ

214 Arsine. ՍՊԸ-ն ձեռք է բերել 400 000 (ներառյալ ԱԱՀ) ապրանք, որի դիմաց դուրս է գրվել հարկային հաշիվ: Եթե դրա դիմաց վճարումը կատարվի ոչ թե ՍՊԸ-ի հաշվարկային հաշվից, այլ մեկ այլ բանկից, որում չունի հաշիվ, ապա տվյալ դեպքում նման վճարումը համարվում է կանխի՞կ, թե՞ անկանխիկ: Խնդրում եմ նաև տալ ձևակերպումները և եթե հնարավոր է` նաև հղում կատարել օրենքի համապատասխան հոդվածին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե ՍՊԸ հիմնադրի հաշիվների վրա ԴԱՀԿ կալանք կա

Միլենա. Բարև ձեզ: Եթե ՍՊԸ հիմնադրի հաշիվների վրա ԴԱՀԿ կալանք կա, կալանքը տարածվու՞մ է ընկերության բանկային հաշվի վրա, եթե այն ընկերության տնօրենի անունով է: Այս դեպքում ինչպե՞ս հարկային պարտավորություն կատարի տնօրենը: Հարկավոր է լիազորել այլ անձի, ով մինչ ամսի 20-ը տնօրենի փոխարեն կվճարի հարկայինին գումարը: Ի՞նչ տարբերակ կառաջարկեք:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ թղթակցություն կիրառել

Հեղինե. Ողջույն, հարգելի հաշվապահներ: Ես մի հարցի առաջ եմ կանգնած, խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպության դոլարային հաշվից գումար ենք հաշվանցել մեր կազմակերպության դրամային հաշվին: Ի՞նչ թղթակցող հաշվով ելք անել դոլարային հաշվից և ի՞նչ թղթակցող հաշվով մուտք անել դրամային հաշվին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության հիմնադիրը հաշվարկային հաշվին գումար է մուտքագրել

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. ՍՊԸ-ի հիմնադիրը, որը գրանցված չէ կազմակերպությունում որպես աշխատող, ՍՊԸ -ի բանկում ունեցած հ/հ-ին գումար է մուտքագրել: Հարցս հետևյալն է. 1. Այդ գումարը որպես ներդրում ձևակերպե՞մ, թե՞ կարող եմ որպես երկարաժամկետ փոխառություն ձևակերպել: 2. Կարո՞ղ եմ արդյոք այդ գումարը դրամարկղից կանխիկ վերադարձնել հիմնադրին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է գումարը դրամարկղ մուտքագրել

Գոգա. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը հաշվարկային հաշվից գումար է ելքագրում տնօրենին փոխառություն տրամադրելու նպատակով, արդյո՞ք պետք է այդ գումարը դրամարկղ մուտքագրել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ օգտվում է իր անձնական բանկային հաշվից

Սյուզի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ԱՁ-ն իր ձեռնարկատիրական գործունեության համար օգտվում է իր անձնական բանկային հաշվից (որպես Պողոս Պողոսյանի հաշիվ): Արդյո՞ք դա թույլատրելի է, եթե ոչ, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, և ինչպե՞ս վարվել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողները ստանում են երկու տարբեր աշխատավարձեր

Վարդուհի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի խնդրի առաջ եմ կանգնել: Հույս ունեմ` կկարողանաք ինձ օգնել: Կազմակերպությունն ունի երկու բանկային հաշիվներ, համատեղությամբ աշխատողներ, որոնք ստանում են երկու տարբեր աշխատավարձեր առկա երկու տարբեր հաշվեհամարներից: Եկամտային հարկը հաշվարկելիս ստացվում է 120 000 դրամը գերազանցող գումար: Օրինակ` մի աշխատավարձը կազմում է 115 000 դր, իսկ երկրորդը` 100 000 դր: Եկամտային հարկ` (215 000 - 120 000) * 26 % + 29 280: Ինչպե՞ս կատարել մաքուր աշխատավարձերի փոխանցումը:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի վճարել շահութահարկի նվազագույն գումարները

240 manushak. Եթե շահութահարկի նվազագույն գումարներ չեն վճարվել, դա համարվու՞մ է հարկային պարտավորություն: Եվ հարկային մարմինները կարո՞ղ են կալանք դնել կազմակերպության հաշիվների վրա գումարները չվճարելու համար: Նախապես շնորհակալություն: