Andranik.
Ողջույն, հարգելի կոլեգաներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: Խնդրում եմ պարզաբանել՝ կոնկրետ կա՞ հարկային օրենսգրքում այնպիսի կետ որի մասով պետք է պարտադիր ստանդարտ ուսումնասիրել:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
![]() |
![]() |
Andranik.
Ողջույն, հարգելի կոլեգաներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: Խնդրում եմ պարզաբանել՝ կոնկրետ կա՞ հարկային օրենսգրքում այնպիսի կետ որի մասով պետք է պարտադիր ստանդարտ ուսումնասիրել:
Հասմիկ.
Հարգելի կոլեգաներ, բարի օր:
Շատ շնորհակալ կլիմեմ, եթե արձագանքեք:
Երկու իրավաբանական անձեր ունեն կնքած տարածքի վարձակալության պայմանագիր, որը ունի նոտարական վավերացում և պետական գրանցում: Ամեն ամիս դուրս է գրվում հարկային հաշիվ: Փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի արժեքը պակասեցվում է: Նոտարական պայմանագիրը կնքվում է 23.11.2020թ., բայց հարաբերությունները փոխված են 01.01.2020թ. դրությամբ:
Հիմա հարցս.
Բոլոր 10 ամիսների համար պե՞տք է հաշիները փոխվի:
Պե՞տք է հաշիվները չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվներ, թե՞ պետք է գրվի ճշգրտող հաշիվներ: Հարկային օրենսգրքի 56 հոդվածի 10 մասի 5 կետով ես հակված եմ չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվներ: Հիմքը՝ գին փոփոխությունը և ի հայտ գալուց 15 օրվա ընթացքում գրել նոր հաշիվներ: Ձեր կարծիքով, ո՞ր տարբերակն է ճիշտ՝ չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվ, թե՞ ճշգրտել հաշիվը:
Կանխավ շնորհակալություն:
Անահիտ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ընկերությունն աշխատում է ԱԱՀ-ով, ստացել է հարկային հաշիվ, որի մի մասը վճարել է, իսկ մյուս մասը վճարվել է հովանավորի կողմից: Կասեք խնդրում եմ՝ ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում և օրենսգրքի ո՞ր հոդվածով է այն սահմանվում։
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է կանխիկ գործարքներին: 1. Արդյոք կազմակերպությունը իրավունք ունի՞ շուկայից ձեռքբերման համար վճարել կանխիկ 300 000 դրամից ավելի:
2. Դրամարկղային գործառնության սահմանափակումը վերաբերվում է արդյո՞ք վարձակալական վճարներին: 3. Հարկային օրենսգրքի 386 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը՝ 2/ կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված` ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և /կամ/ ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն՝ այսինքն, եթե կազմակերպությունը միանվագ 400 000 դրամ գումար ստանա անհատ ձեռնարկատիրոջից և տա ՀՎՀՀ-ով ՀԴՄ՝ դա չի՞ համարվի կանխիկ և խախտում չի՞ լինի:
Արայիկ.
Հարգելի կոլեգաներ, հարց եկամտային հարկից, Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 9-րդ և 13-րդ մասերի վերաբերյալ: Ինչի՞ն է վերաբերում 9-րդ մասը, և 13-րդ մասի երկրորդ պարբերությամբ 55-րդ հոդվածի 1-5-րդ կետերով նշված հաշվարկային փաստաթղթերից տարբերվող ի՞նչ փաստաթուղթ կարող է լինել:
Հեղինե Մանասյան.
Հարգելիներս, ասացեք, խնդրեմ՝ Հարկային օրենսգրքի 117-րդ հոդվածը նշանակու՞մ է արդյոք, որ ՀՀ-ում 12 000 դրամ օրապահիկ տալու դեպքում այն եկամտային հարկով չի հարկվում:
Արա.
Բարև ձեզ: Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների համաձայն՝
1. արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն վճարում սոցիալական վճար,
2. արդյո՞ք Երևան քաղաքի վարչական սահմանից դուրս գտնվող մանրածախ առևտուրը ազատվում է հարկերից,
3. արդյո՞ք մանր արտադրությունը չի կարող իրավաբանական անձանց ապրանք մատակարարել, եթե նա միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է:
Խորհրդարանը քվեարկության դրեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
72 կողմ, 32 դեմ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Աղբյուր` Panorama.am
Պետությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսում է շրջանառության հարկի շեմը վերականգնել 115 մլն դրամ` սակայն միայն այն հարկ վճարողների համար, ովքեր մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել 58.35 մլն դրամի շեմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ներկայացնելով Շարունակել կարդալ “Իրացման 58.35 մլն դրամը գերազանցող հարկ վճարողները կշարունակեն գործել ԱԱՀ համակարգում” →
Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի գրասենյակը:
Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, Շարունակել կարդալ “Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան. ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները” →
Հարցազրույցում ներկայացված մասնագիտական խումբը Facebook-ում – Taxpayers and Taxes.
Լևոն Մ.
Խնդրում եմ պարզաբանել ՀՀ Օրենսգրքի 115 հոդվածի 2-րդ մասի կիրառումը:
Հարգելի գործընկերներ,
PwC-ի Ակադեմիան, շարունակելով իր կողմից առաջարկվող դասընթացներն, առաջարկում է ևս մեկ հնարավորություն մասնակցելու «ՀՀ հարկային օրենսգիրք» ուսումնական եռօրյա ծրագրին, որը կկայանա 2018թ. մարտի 5-ից 7-ը, ամեն օր ժամը 17:00-ից, 3 ժամ տևողությամբ:
Ուսումնական ծրագրի վճարը 3 օրվա համար կազմում է 80,000 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ), իսկ 1 օրվա արժեքն է 30, 000 ՀՀ դրամ (առանց ԱԱՀ):
Տեղերը սահմանափակ են, ուստի խնդրում ենք կապ հաստատել PwC-ի Ակադեմիայի հետ՝ դասընթացին գրանցվելու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:
Դասընթացի անցկացման վայրը՝ «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ընկերության գրասենյակ։ Հասցե՝ Հյուսիսային պողոտա 1, «ՆՈՐԴ» բիզնես կենտրոն, 6-րդ հարկ:
Անահիտ Յուզբաշյան
Հեռ.՝ +374 10 51 21 61; + 374 94 20 27 23
anahit.yuzbashyan շնիկ am.pwc.com
Արմեն.
Հարգելի գործընկերներ, Հարկային Օրենսգիրքը ուսումնասիրելուց հարց առաջացավ` արդյո՞ք ԱՁ-ները այլևս տարեկան եկամտային հարկ չեն հաշվարկելու, այլ հաշվարկելու են շահութահարկ:
Արմինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք.
ՀՀ ՀՕ 135-րդ հոդվածում ասվում է` շահութահարկի կանխավճարը 20 տոկոս է կազմում, իսկ “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքի 47-րդ հոդվածում` 18.75 տոկոս:
Արմեն.
Հարգելի գործընկերներ, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային Օրենսգրքով ԱԱՀ շեմը սահմանվելու է 58,35 միլիոն դրամ: Արդյո՞ք 2017թ-ին այդ շեմը գերազանցած կազմակերպությունները 2018-ին չեն կարողանա աշխատել շրջանառության հարկով: Շնորհակալություն:
Մասնակցե´ք Accountant.am – ի նոր հարցմանը:
Արդյո՞ք ծանոթացել եք Հարկային օրենսգրքին
Մասնակիցներ` 677
Ավարտված հարցումների արդյունքները կարող եք տեսնել այստեղ…
Արտակ.
Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումներով և վճարում է հաստատագրված վճար այդ գործունեության համար: Ճի՞շտ է արդյոք, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքով հաստատագրված վճարը դուրս է գալիս: Այդ դեպքում ինչպե՞ս է հարկվելու բեռնափոխադրումների գործունեությունը: Նախապես շնորհակալություն:
“Հարց ու պատասխան” բաժնում ավելացվել է նոր ենթաբաժին` “Հարկային օրենսգիրք”:
Արմեն.
Հարգելի գործընկերներ, որո՞նք են այն հիմնական փոփոխությունները, որոնք կատարվելու են նոր հարկային օրենսգրքով:
Հարութ.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչ նորություն կա “Հարկային օրենսգրքից”, ո՞ր փուլում է, և որտե՞ղ կարող եմ ծանոթանալ նախագծին: Շնորհակալություն:
Աղբյուր՝ © 168.am
“Հարկ վճարողների պաշտպանություն” հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ օրենսգիրք ունենալու պահանջը պայմանավորված էր նաև նրանով, որ առկա էին հարկային ոլորտին վերաբերող մի շարք փաստաթղթեր, օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, կառավարության որոշումներ. «Հարկ վճարողներն ամբողջականությունը շատ դեպքերում խառնում էին՝ պայմանավորված դրանց շատության, տարբեր հարցերը տարբեր տեղերում կարգավորված լինելու հանգամանքով»: Բացի այդ՝ նա նշեց, որ հաջորդը հնարավոր նոր կարգավորումներ նախատեսելն էր:
Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ, Հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանն ասաց, որ իրականում փաստաղթուղթը պահանջ ուներ: Նրա խոսքով՝ օրենսդրությունը «ցաքուցրիվ» էր, կային օրենքներ, կառավարության որոշումներ, պաշտոնական բազմաթիվ պարզաբանումներ. այդ առումով փորձ արվեց ամենը կենտրոնացնել մի փաստաթղթում: Շարունակել կարդալ “Ի՞նչ կտա հարկային նոր օրենսգիրքը” →
Գաղտնաբառը ուղարկվելու է Ձեր էլ. փոստին
Իդրամ դրամապանակ ID 796528160
© 2020 Accountant.am
Կայքում հայտարարություն տեղադրելն անվճար է։ Ցանկության դեպքում կարող եք նվիրաբերել սիմվոլիկ գումար կայքի զարգացման համար – Իդրամ դրամապանակ ID 796528160։ Շնորհակալություն Accountant.am կայքից օգտվելու համար։