Tag: հարկեր և տուրքեր

Ինչպե՞ս է հարկվելու լեզուների կենտրոնը

Անի Գ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Ունեմ ԱՁ, ցանկանում եմ բացել լեզուների կենտրոն: Ինչպե՞ս է հարկվելու կենտրոնը և ինչպե՞ս է ցույց տալու իր եկամուտը, պե՞տք է ինձ արդյոք ՀԴՄ: Կանխավ շնորհակալ եմ:

Ֆիզ. անձը վաճառում է ոչ բնակելի տարածք

Արման Մ.

Խնդրում եմ ինձ պարզաբանել` եթե ֆիզիկական անձը վաճառում է իրեն սեփականության իրավունքով պատկանող բազմաբնակարանային շենքում հասարակական նշանակության ոչ բնակելի տարածք, նա առք ու վաճառքից հետո հարկային պարտավորություն ունենում է, թե՞ ոչ:

ԱՁ-ն շարունակու՞մ է աշխատել շրջանառության հարկով

Նաիրա Չ.

ԱՁ-ն աշխատում է շրջհարկով, և կատարում իր հարկային պարտավորությունները, մայիս ամսին նոր համատեղ գործունեության պայմանագրով կնքել է պայմանագիր, որը չի գերազանցում 10 000 000 դրամը: ԱՁ-ն շարունակու՞մ է աշխատել շրջհարկով, եթե ոչ, ի՞նչ պետք է անել:

Ընկերությունը զբաղվում է շինարարական աշխատանքներով

Սոնա Խ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, եթե դժվար չէ, պատասխանեք հետևյալ հարցիս: Ես վարում եմ շինարարական կազմակերպության հաշվապահություն: Ընկերությունը պայմանագիր է կնքել 3 ամսով շինարարություն անելու համար: Գրանցել եմ 4 հոգի աշխատողներ: Մոտ 15 օր աշխատելուց հետո պատվիրատուի հետ անհամաձայնություններ են առաջացել, և գործը դադարեցվել է: Այդ 15 օրվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել, բայց գումար չի փոխանցվել: Աշխատողներին աշխատանքից ազատել եմ: Հիմա հաջորդ քայլով ինչ պետք է անեմ: Այդ 15 օրվա համար բացի եկամտային հարկից շրջանառության հարկ պե՞տք է հաշվարկել, թե՞ ոչ, եթե աշխատանքների դիմաց ոչ մի գումար չի տրվել: Կանխավ շնորհակալություն:

Ո՞ր հարկատեսակով է հարկվում գործունեությունը

Մարիամ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ուղղորդել: ԱՁ-ն ավտոապակիների մգեցման գործունեություն է իրականացնելու, ո՞ր հարկատեսակով է հարկվում այս գործունեությունը:

Օրենքի փոփոխությունից հետո պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ինչքա՞ն գումար պետք է վճարել

Ալինա Ռ.

Բարև ձեզ: 4 տարի առաջ, եթե հիշողությունս չի դավաճանում, դիմում եմ գրել պարտադիր կուտակայինից հրաժարվելու համար: Այժմ ունեմ ԱՁ, բացի ինձանից այլ աշխատող չունեմ և վճարում եմ կենսաթոշակային 5 000 դրամ: Ցանկանում եմ իմանալ` այժմ օրենքի փոփոխությունից հետո պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Նախապես շնորհակալ եմ հարցին պատասխանելու համար:

Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ

Գրիգոր Ս.

Բարև ձեզ:
Ինձ մի հարց է հետաքրքրում. վաճառել եմ սեփական բնակարանս, այնուհետև գնել նորը և նորից ուզում եմ վաճառել, անցել է մոտ 6 ամիս, հարկ վճարելու՞ եմ, թե՞ ոչ:

Արդյո՞ք կառաջանա հարկային պարտավորություն

Կարինե Ա.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք, թե հասարակական կազմակերպությունը կարո՞ղ է արտասահմանում գտնվող ՀԿ-ի նախագահի անձնական հաշվին գումար փոխանցել, դա արդյո՞ք հարկային պարտավորություն չի ենթադրում Հայաստանում:

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Անմոռուկ.

Բարև ձեզ: Ա/Ձ-ն, որը շրջանառության հարկ վճարող է, իրականացնում է գործունեության տարբեր տեսակներ: 2018թ-ի երկրորդ եռամսյակում դուրս է գրել ապրանքների և արտադրանքների մատակարարման հաշվարկային փաստաթուղթ` ծառերի, թփերի, տնկիների: Ո՞վ կարող է ինձ հուշել` այդ հաշվարկային փաստաթղթի մասով ինչպիսի՞ հարկ պետք է հաշվարկեմ` 0% որպես գյուղատնետասական արտադրանք, 3.5% որպես արտադրություն, թե՞ 5% որպես ապրանքի վաճառք` առանց ձեռքբերման նվազեցման: Հստակ հիմնավորված` օրենքի հղումներով տեղեկություններ տրամադրելու համար շատ շնորհակալ կլինեմ:

Գեղեցկության սրահ բացելու համար

Լուսինե.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ. ուզում եմ ԱՁ բացեմ և գեղեցկության սրահ բացեմ: Հարկը ինչպե՞ս պետք է վճարեմ` տարածքի քառ. մետրով, թե՞ ՀԴՄ հսկիչ սարք են տալիս եկամտի տոկոսով:

Անձը անշարժ գույքի գործակալ է

DA VO.

Բարև ձեզ: Ես անշարժ գույքի անհատ գործակալ եմ, արդյոք պետք է հարկեր վճարեմ և գրանցվեմ որպես ԱՁ:

Անձը մշակում է սեփական ֆերմայի կաթը

Արամ.

Խնդրում եմ նշեք, եթե կան, ԱՁ-ի հարկային պարտավորությունները, եթե մշակում եմ իմ ֆերմայի կաթը:

Որքա՞ն են կազմում 2017թ. կանխավճարները

Աստղիկ.

Բարև ձեզ: Իմ հարցը 2017թ. շահութահարկի 38 կետին է վերաբերվում: Որքա՞ն են կազմում 2017թ. կանխավճարները, եթե ներկայացրել եմ այլընտրանքային դիմում 2018թ. համար, իսկ 2016թ. 4 եռամսյակի շրջանառությունը եղել է 46 153 000, կանխավ շնորհակալություն:

Սնունդ առաքելու համար

Անահիտ Ս.

Բարև ձեզ: Չ՞եք ասի` սնունդ առաքելու համար ինչպե՞ս պետք է ԱՁ բացեմ և ի՞նչ հարկեր պետք է մուծեմ:

Մալայզիայում սպառողների համար այսօր հարկային արձակուրդի մեկնարկման օրն է

Այսօր` 2018թ. հունիսի 1-ին, Մալայզիայում մեկնարկում է հարկային արձակուրդ մինչև 2018թ. սեպտեմբերի 1-ը: Ապրանքների և Ծառայությունների հարկի (ԱԾՀ) դրույքաչափը հունիսի 1-ից 6 տոկոսից կնվազի 0 տոկոս, իսկ նոր` Վաճառքների և Ծառայությունների հարկը (ՎԾՀ), ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից: Նոր հարկի դրույքաչափ դեռ չի սահմանվել:

Հարկային արձակուրդն առաջին ազդեցությունը ունեցել է ավտոմեքենաների առևտրի ոլորտում: Ավտոսրահները դեռ մինչև հունիսի 1-ը առաջարկել են մեքենաների ձեռքբերման ավելի շահավետ պայմաններ` կապված ԱԾՀ զրոյական դրույքաչափի հետ:

Մալայզիայում սպառողներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել ՀԴՄ կտրոններին, ստուգել` արդյո՞ք հարկ չի հաշվարկվել ձեռքբերումների նկատմամբ: Սկզբնական շրջանում դեռ թույլատրվում է, որ գնապիտակների վրա նշված լինեն հին գները, սակայն ՀԴՄ կտրոններում պետք է նշվի զեղչված գինը` առանց հարկ:

Բացի պետական մարմիններից, որոնք հսկելու են այս գործընթացները, նաև սպառողներին են հորդորում հաղորդել այն անպարտաճանաչ վաճառողների մասին, ովքեր խախտումներ կանեն: