Tag: հարկեր և տուրքեր

Եկամտային հարկի հաշվարկը ուշ է ներկայացվել

Գայանե․

Բարև Ձեզ, որ խնդրեմ կասե՞ք՝ ի՞նչ պատասխանատվություն կա նախորդ տարիների 163 ձևը (բնակարանի վարձակալությունից եկամտային հարկի հաշվարկը) ուշ ներկայացնելու և վճարումները ուշացնելու համար: Նախապես շնորհակալ եմ:

ՍՊԸ գնել է մեքենա ֆիզ. անձից

Վարդ․

Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն ֆիզիկական անձից գնի 5 մլն․ դրամի արժողությամբ մեքենա, ի՞նչ հարկեր կառաջանան։

Պարտքի մարում եռակողմ պայմանագրով

Դիաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նախորդ տարվա վերջ X ՍՊԸ-ն Y ոչ առևտրային կազմակերպությանը ապրանք է մատակարարել, իսկ ոչ առևտրային կազմակերպությունը վճարել է պարտքի մի մասը, այժմ ունի կրեդիտորական պարտք X ՍՊԸ-ին։ Եթե եռակողմ պայմանագիր է կնքվում և X ՍՊԸ-ի պարտքը մարում է մեկ այլ ՍՊԸ-ն, արդյո՞ք դա դիտվում է որպես եկամուտ ոչ առևտրային կազմակերպության համար։ Արդյո՞ք առաջանում են հարկային որևէ պարտավորություններ ոչ առևտրային կազմակերպության և ՍՊԸ-ի համար։ Ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ներկա պահին դադարեցված է անորոշ ժամկետով։ Կանխավ շնորհակալություն։

Սուրճի արտադրություն

Արթուր․

Բարև, հարգելի խումբ։ ԱՁ-ն ցանկանում է զբաղվել սառը սուրճի արտադրությամբ Երևանում․
1․ Արդյո՞ք գործունեությունը կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում
2․ Արդյո՞ք միայն ԱԱՀ-ը վճարողներն են vero համակարգում դրոշմապիտակի վերագրում և հաշվառում կատարում
3․ Եթե ԱԱՀ վճարող չէ արդեն ձև 247-ով
4․ Ֆիզ ծավալի հաշվետվություն արդյո՞ք տրվելու է
5․ Ապրանքի ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ կարծում եմ 2202 պետք է լինի 200մլ է
ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։

Տարադրամի փոխանակման կետ

Վարդան․

Տարադրամի փոխանկման կետերը ի՞նչ հարկման համակարգով են աշխատում, և ի՞նչ հարկեր պետք է վճարել։

Ծախսի հիմնավորում

Մարի․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Արդյո՞ք հետևյալն հնարավոր է որպես ծախս ձևակերպել և նվազեցնել ԱՁ-ի շահութահարկից: Արտասահմանյան ընկերությունից օնլայն գնված է սպասարկման ծառայություն: Առկա է էլեկտրոնային անդորրագիր, որտեղ նշված են ԱՁ-ի անուն/ազգանուն, “ԱՁ”անգլերենով, հաշվառման հասցե: Վճարումն արվել է ԱՁ քարտից: Սա բավարա՞ր է ծախս հիմնավորելու համար: Հաշվետվութունում պետք է լրացնել “Վարչական ծախսեր/Տեղեկատվական ծառայությունների գծով ծախսեր” բաժնու՞մ:

Ճի՞շտ եմ հասկանում որ այլ այս բնույթի ծախսերն, որոնք արվել են ԱՁ քարտից, բայց անդորրագիր չունեն, հիմնավորված չեն: Oրինակ՝ Ekeng համակարգի տարեկան վճարն:

ԱՁ համարվել է ԱԱՀ վճարող

Հարություն․

Խորհրդատվական ծառայություններ տրամադրող ԱՁ-ով վճարել եմ շրջհարկ, հիմա եռամսյակային վճարը անելուց համակարգն ասեց, որ ավտոմատ կերպով անցել եմ ԱԱՀ վճարման դաշտ, մոտ մեկ ժամ առաջ ներկայացրել եմ 216 ձևը, որպեսզի չեղյալ համարեն, քանի որ ես ոչ մի հաշվետվություն չեմ ներկայացրել ԱԱՀ դառնալու համար, և նորից վճարեմ 5 տոկոս որպես շրջհարկ վճարող, մի քանի տեղ տեսել եմ, որ այս ձևով խնդիրը չի լուծվում, դա ճի՞շտ է, և ի՞նչ պետք է արվի նման դեպքում։

Շահութահարկի հաշվարկի 8-րդ բաժին

Արեգա․

Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց․ 2023թ հաշվարկվել է հիմնական միջոցների ամորտիզացիան։ Հարցս հետրևյալում է.

1. Շահութահարկի հաշվարկի 8-րդ բաժնում հիմնական միջոցներ
-հաշվապահական հաշվեկշռային արժեք
-հարկային բազա (հարկման նպատակով հաշվեկշռային արժեք)
Երկուսում էլ պետք է ցույց տրվի ամորտիզացիայի նու՞յն գումարը

2. Ո՞րն է
-հաշվապահական հաշվեկշռային արժեք
-հարկային բազա (հարկման նպատակով հաշվեկշռային արժեք)-ի տարբերությունը։

Կանխավ շնորհակալություն։

Վարձակալությունից ստացված եկամուտների մասին հաշվետվություն

Սուսաննա․

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել՝ ֆիզիկական անձը 2023թ. բնակարանի վարձակալությունից ստացված եկամուտների մասին հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնի: Շնորհակալություն:

ԱՁ-ն համարվել է ԱԱՀ վճարող

Արթուր․

Բարև ձեզ, հարգելի խումբ։ ԱՁ-ն աշխատում էր շրջանառության հարկի դաշտում, և 10.04.2024 թվականին տալիս է հայտարարություն ԱԱՀ վճարող դառնալու համար 01.04.2024 թվականից։ ԱՁ-ն առանց ԱԱՀ հաշիվ է գրել ֆիզ․ անձանց ամսի 2-ին և 9-ին, ունի նաև ստացված հաշիվներ այդ ընթացքում ԱԱՀ-ով։

1) Այս երեք հաշիվները արդյո՞ք պետք է ճշտգրտել, թե՞ այլ տարբերակ կառաջարկեք

2) Ստացված հարկային հաշիվների մասով, ոնց հասկանում եմ, խնդիր չկա, քանի որ 1-ից հետո են գրվել

Վարկ արտարժույթով

Վահագն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն ցանկանում է վարկ վերցնել արտարժույթով, բայց արտարժույթով ոչ մի գործարք չունի, կարո՞ղ է այդ գումարը կանխիկացնել և փոխանակել արտարժույթի փոխանակման կետում, կամ փոխանցել իր անձնական ֆիզ. անձի հաշվին որպես անտոկոս փոխառություն։ ԱՁ-ն դրամարկղի գիրք չունի, քանի որ աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում։

Ձեռքբերումներ առանց փաստաթղթերի

Եվա․

Բարև ձեզ։ Եթե ԱՁ տանը իր ձեռք բերած մրգերից չիր է սարքում ու վաճառում, շրջանառության հարկով աշխատելու դեպքում 3.5% հարկ է տալիս, իսկ փաստաթղթերով ձեռքբերում չունի, դա հավելյալ հարկային պարտավորություն առաջացնու՞մ է։

ԱՁ անցել է ընդհանուր դաշտ

Արտավազդ․

Բարև ձեզ։ ԱՁ-ն, որը զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով, սակայն ապրիլի 1-ից անցել է ԱԱՀ դաշտ, խնդրում եմ կասե՞ք՝ ի՞նչ նրբություններ կան այս դեպքում, որ պետք է անպայման հաշվի առնել հաշվետվությունների ճիշտ ուղարկելու և այլնի հետ կապված։

Մսի առք և վաճառք

Մարիամ․

Բարև ձեզ, կխնդրեմ օգնեք․ ԱՁ-ն նոր է բացված և վաճառելու է միս։ Աշխատելու է շրջ․ հարկով։ Ուզում եմ իմանալ՝ ՀԴՄ -ով ձեռք բերված ապրանքը և ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունից ստացած ապրանքը կարո՞ղ եմ հարկը նվազեցնել։ Եվ մի հարց էլ՝ սպանդանոցը մեզ ծառայության հաշիվ պետք է գրի, էդ դեպքում ապրանքի ձեռք բերումը ո՞նց է փաստաթղթավորվում։

Վիզայի աջակցություն և հյուրանոցի ամրագրում

Եվա․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ վիզայի աջակցություն և հյուրանոցի ռեզերվ իրականացնող ԱՁ կարո՞ղ է լինել շրջանառության հարկի դաշտում աշխատող։

Հարկվող շահույթը որոշելիս

Արեգա․

Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց․ Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից թույլատրվում է կատարել սույն օրենքով նախատեսված նվազեցումները (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ)։ Նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ 2. Ծախսերի թվին են դասվում մասնավորապես՝ ա) նյութական ծախսերը. բ) աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները. գ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները. դ) ամորտիզացիոն մասհանումները . ե) ապահովագրական վճարները. զ) չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները և այլն։

Հարցս հետևյալն է՝ վերջին զ-կետում շահութահարկը մտնու՞մ է, թե՞ ոչ։

Ավտոտեխսպասարկման կետը որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Վահագն․

Միկրոյի դաշտում աշխատող ավտոտեխսպասարկման ծառայություններ մատուցող ԱՁ-ն կարո՞ղ է պետական հիմնարկի հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր և դուրս գրել հաշիվ վավերագիր։

Օրենքի նախագիծ կա՞, որ միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ավտոտեխսպասարկման կետերը շուտով չեն կարող աշխատել միկրոյի դաշտում, և եթե կա նախագիծ, հաստատման դեպքում ե՞րբ ուժի մեջ կմտնի։

Ֆուրշետ ծառայություններ

Արշակ․

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ֆուրշետ ծառայությունը (հարսանեկան միջոցառումների ժամանակ ֆուրշետի սեղանի մթերքի և ծաղկային ձևավորումները) միկրոձեռնարկատիրություն կարո՞ղ է համարվել:

Նախապես շնորհակալ եմ արձագանքի համար։

Վարձակալության ձևակերպումներ

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, կհուշե՞ք խնդրում եմ՝ ՀԾ հաշվապահ ծրագրում ինչպե՞ս տալ հետևյալ գործարքի ձևակերպումը․ վարձակալություն է տրված ֆիզ․ անձին կազմակերպության կողմից, կազմակերպությունը հանդիսանում է հարկային գործակալ 10%-ի չափով, ուշացման համար տուգանք է սահմանվել x գումար։