Tag: հերթափոխ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողները օրական 8 ժամից ավել են աշխատում

Արման. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. եթե աշխատողները աշխատում են հերթափոխով (3 օրը մեկ է կատարվում հերթափոխությունը` 2 աշխատողով), ընդ որում շաբաթական 40 ժամից ավել չեն աշխատում, ուղղակի օրական 8 ժամից շատ են աշխատում` 10 ժամ, ի՞նչ խնդիր կարող է առաջանալ, եթե 8 ժամից ավել են աշխատում, արդյո՞ք կրկնակի վճարման խնդիր է առաջանում: Կազմակերպությունը զբաղվում է առևտրով: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Վազգեն. Ես աշխատում եմ ավտոգազալիցքավորման կայանում որպես լիցքավորող հերթափոխով յուրաքանչյուր 3-րդ օրը: Իմ աշխատավարձը պայմանագրով սահմանված է 32500 դրամ: Խնդրում եմ պատասխանեք` որքա՞ն աշխատավարձ պետք է ես ստանամ ամսական, և եթե հնարավոր է` նշեք հաշվարկման կարգը և ո՞ր իրակավական ակտերի հիման վրա: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի վարման կարգը հերթափոխով աշխատելու ժամանակ

Արուսյակ. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ բացատրեք տաբելի վարման կարգը հերթափոխով աշխատելու ժամանակ: Օրինակ, աշխատում ենք 2 օր 12 ժամով ցերեկը, հետո 1 օր հանգիստ, այնուհետև` 2 օր 12 ժամով գիշերային հերթափոխ, մեկ օր` հանգիստ: Ինչպե՞ս ձևակերպել ամսվա վերջում գիշերային ժամերը և արտաժամերը:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տեղեկագրի լրացում

Կարինե. Հարգելիներս, երեք անվտանգության աշխատակիցներ աշխատում են 24 ժամ հերթափոխով երկու օրը մեկ: Ամսվա վերջում ստացվում է, որ նրանցից մեկի մոտ ամսվա ընթացքում աշխատած օրերի քանակը ստացվում է 11 օր, ըստ այդմ 264 ժամ, գիշերային 96: Մյուսների մոտ ստացվում է 10 օր, 260 ժամ, գիշ. 80 ժամ: Ըստ օրենսգրքի 139 հոդվածի առավելագույն ժամանակը շաբաթվա ընթացքում չպետք է գերազանցի 48 ժամը: Ամսվա կտրվածքով ստացվում է առավելագույնը 192 ժամ: Խնդրում եմ օգնեք ինչ որ կերպով ճիշտ լրացնել աշխատաժամանակի տեղեկագիրը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հերթափոխային աշխատանք

Նունե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք. հերթափոխային աշխատանքով աշխատանքի ընդունելիս հրամանում կամ աշխատանքային պայմանագրում աշխատավարձն ինչպե՞ս է նշվում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք հերթափոխով

Mari. Ունեմ 3 պահակ, աշխատում են հերթափոխով և միայն գիշերները 8 ժամ: Յուրաքանչյուրը աշխատում է 1 օր, հանգստանում է 2 օր, այսինքն յուրաքանչյուր 3-րդ օրը: Խնդրում եմ օգնեք, արդյո՞ք ճիշտ է նման գրաֆիկը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք հերթափոխով

Արմեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետեվյալ հարցում, մեր կազմակերպությունում կան աշխատողներ, ովքեր աշխատում են հերթափոխով, շաբաթ և կիրակի օրերը աշխատելու դեպքում ինչպե՞ս պետք հաշվարկել նրանց աշխատավարձը, պե՞տք է կրկնակի վճարել, թե ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք հերթափոխով

Skristin. Հարգելի հաշվապահներ, մենք աշխատում ենք հերթափոխով, 4 աշխատակիցներով, 1օր աշխ.3 օր հանգիստ,սակայն հարց է առաջացել,քանի որ պետք է հերթականորեն գնանք արձակուրդ,եթե հրամանով ժամերը կրճատեմ,ասենք օրը 24 ժամից անցնենք 16 ժամի ըստ այդմ էլ 1 աշխ.օր 2 հանգստյան օր սահմանվի ինչ եք կարծում, դա խախտու՞մ է: Կանխավ շնորհալալություն