
Արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինելու դեպքում
Nata.
Արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինելու դեպքում փոխարինողին տալիս ենք միայն հրամա՞ն պարտականությունները կատարելու մասին, թե՞ համաձայնագիր էլ է անհրաժեշտ, և աշխատավարձը նույնպե՞ս պետք է նշվի հրամանի մեջ:

Արձակուրդի տրամադրում
Nata.
Խնդրում եմ այս հարցին պատասխանեք: Եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի 2000թ.-ին, արձակուրդ գնալ սկսել է 2005թ.-ից, բայց հրամանում չի նշվում, թե որ ժամանակաշրջանի համար, այժմ տվյալ աշխատողին պետք է արձակուրդ տամ, բայց որ տարվա համար, չգիտեմ: Գոյություն ունի՞ ժամկետ, որ արդեն չենք տալիս արձակուրդ, միայն ազատվելուց ենք տալիս: Եթե ես հրամանում գրեմ 2009-10 թթ-ի համար է արձակուրդը, կարծում եք դա սխալ կլինի՞:

Երբ աշխատողը նոր է ընդունվում աշխատանքի
Մանուշ.
Բարև Ձեզ, հարցս աշխատանքային գրքույկ լրացնելու մասին է, երբ աշխատողը նոր է ընդունվում գործատուի մոտ աշխատանքի ու աշխատողը նոր է ավարտել ՀՊՏՀ-ը ու ոչ մի տեղ դեռևս չի աշխատել, հիմա գործատուն աշխատանքային գրքույկը լրացնելիս նշում է, որ ընդունվել է ՀՊՏՀ-ն իր ամիս ամսաթվով, իսկ հրամանի համարը որտեղի՞ց է գրվում, հետո նշվում է գրքույկում, որ ավարտել է իր ամիս ամսաթվով ու հրամանի համարով, այստեղ գործատուն պե՞տք է ստորագրի ու կնքի կնիքով, թե ոչ: Ապա նո՞ր դրանից հետո գործատուն ընդունում է աշխատանքի իր կնիքով ու ստորագրությամբ:

ԱՕ փոփոխությունների հետ կապված
Sona.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, ԱՕ փոփոխություններից հետո արդյոք անհրաժեշտություն կա մինչև փոփոխությունները գրանցված աշխատակիցներին հրաման տալ և գրանցել հրամանագրքում: Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագրի և հրամանի վերաբերյալ
Nata.
Հարգելի գործընկերներ, աշխատանքային պայմանագրում պայմանագրի առարկան աշխատավարձի մասին կետերը և այն ամենը, որ գրված է 84 հոդվածում նույնն են ինչ որ հրամանում,դա նշանակում է ,որ պետք է բովանդակությունը նույնը լինի ,թե ամբողջությամբ կրկնի հրամանը. օրինակ՝ հրամանում գրում ենք ընդունել աշխատանքի,իսկ պայմանագրում , որ աշխատողին տրամադրվում է աշխատանք դա ճիշտ է , թեˋ ոչ:

Աշխատանքի ընդունում
Անի.
Խնդրում եմ ինձ ասեք, եթե աշխատանքային պայմանագիր այսուհետ կարող ենք չկնքել, ուրեմն հրամանի մի օրինակ անպայման պետք է տանք աշխատողին, հրամանի մեջ էլ պետք է անպայման լինի աշխատողի ստորագրությունը. հակառակ դեպքում աշխատողը փաստացի ապացույց չունի, որ աշխատում է տվյալ հիմնարկում: Հրամանի ձևը փաստորեն պե՞տք է փոխել ու մի օրինակ տալ, խնդրում եմ օգնեք կողմնորոշվեմ:

Գրանցամատյանի հետ կապված
Արտյոմ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք իմ հարցերին գրանցամատյանների վերաբերյալ: Արդյո՞ք ուժը կորցրել է գրանցամատյանը, և պարտադի՞ր է հրամանագիրքը: Հնարավո՞ր է արդյոք հրամանագրքի փոխարեն հերթական համարակալված հրամաններ տարբեր թղթերի վրա: Եվ որտե՞ղ կարող եմ կարդալ այս ամենի մասին:
Կանխավ շնորհակալ եմ:

Արդյոք անհրաժե՞շտ է նոր հրամանագիրք
Սուսաննա.
Խնդրում եմ, ասեք՝ եթե գրանցամատյանի վարումը դադարեցվել է, ապա աշխատանքի ընդունման և ազատման հրամանների համար նոր հրամանագիրք պե՞տք է ունենալ:

Գրանցամատյանի արխիվացման հրաման
Nata.
Ի՞նչ տեսք ունի գրանցամատյանի արխիվացման մասին հրամանը, ո՞վ կարող է ինձ օգնել, խնդրում եմ գրեք natalismihova շնիկ mail.ru ,կամ հրամանի ձևը ,եթե հնարավոր է ուղարկեք: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք պարտադիր է հրամանը
Արմինե.
Ինձ ասել են, գրանցամատյանի կասեցման համար պետք է հրամանագրքում 1-ին հրամանը տալ այդ մասին :Արդյոք պարտադիր է:

Համաձայնագրեր աշխատակիցների հետ
Gayane.
Սիրելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք այս հարցում, եթե ես բոլորի հետ կազմել եմ համաձայնագրեր, որով փոխվել է պայմանագրերում կոնկրետ կետեր, արդյոք մինչև համաձայնագրերը պետք է հրաման տալ:

Աշխատանքի ընդունման հրաման
Տաթևիկ.
Բարև Ձեզ, ընկերներ, կարող եք ինձ ուղարկել նոր ԱՕ սահմանվող աշխատանքի ընդունման հրամանի օրինակելի ձև (tat8307 շնիկ mail.ru), կանխավ շնորակալ եմ:

Հրամանների հաշվառման մատյան
Anna.
Խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում. Արդյոք պարտադիր է հրամանների հաշվառման մատյան վարելուց առաջ տալ հրաման դրանց վարման կարգի մասին, թե ուղղակի կարելի է վարել առավել ևս,որ "ԱՕ"-ից դուրս է եկել հրապարակմանն և հաշվառմանն վերաբերող դրույթները, թե՞ առաջնորդվեմ 1882-Ն որոշումով և սահմանեմ կարգը:

Հրամանագրքի վերաբերյալ
Hasmik.
Ո՞վ կարող է ինձ հուշել: Ինչպես հասկացա ԱՕ փոփոխություններից, հրամանագիրք վարելն արդեն դառնում է պարտադիր: Մինչև այժմ հրամանագիրք չի վարվել, նոր հրամանագրքում նախկին պայմանագրերը (հրամանները) և՞ս պետք է գրանցվեն, թե միայն օգոստոսի 7-ից հետո կնքվածները: Նախապես շնորհակալություն:

Գործունեությունը դադարեցնելու ժամանակ
Վալենտինա.
Գործունեությունը դադարեցնելու ժամանակ
1. Պետ ռեգիստրով նշանակված տնօրենին, կարելի՞ է հրամանով ազատել
2. Եթե այո, ապա կա՞ն փաստաթղթեր, որոնք պիտի ներկայացվեն որևէ մարմնի
3. Իսկ գործունեության դադարեցման ժամանակ, եթե տնօրենը չի ազատվում աշխատանքից, նրան աշխատանքային ստաժ գրվում է, թե ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Գործուղման հրաման
SONA.
Սիրելի գործընկերներ.
Տվել եմ գործուղման հրաման 3 օրով,բայց ինչ պատճառներով այն պետք է երկարացվի: Ինչպե՞ս վարվեմ: Հրաման տամ ո՞ր օրն: Վերահաշվարկն ե՞րբ կատարեմ: Կանխավ շնորհակալություն:

Արձակուրդայինի հրաման
Astghik Grigoryan.
Հարցը շտապ է ,կարո՞ղ եք պատասխանել,թե հնարավոր է մեկ ամիս առաջ տալ արձակուդայինի հրամանը,հրամանի պատճեն անհրաժեշտ է դեսպանատուն ներկայացնելու համար:
Կանխավ շնորակալություն:

Արձակուրդայինի հրաման
Աստղիկ.
Կարող է արդյոք արձակուրդայինի հրամանը տրվել մեկ ամիս առաջ, այսինքն` 22.07.2010 տրվել հրաման 2010թ. օգոստոսի 07-ից 29-ը արձակուրդ գնալու համար:
Շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագրերի ու գրանցամատյանի վերաբերյալ
Նաիրա.
Բարև Ձեզ,խնդրում պատասխանեք իմ հարցին:
Դա ճիշտ է, որ աշխատանքային պայմանագրերն ու գրանցամատյանը 2010 թվականի հունվարից դուրս են գալիս գործածությունից և դրանց փոխարեն գործածության մեջ են դրվելու հրամաններն ու հրամանագրքերը:
Կանխավ շնորհակալ եմ
Վերջին մեկնաբանություններ