Tag: ձևակերպում

Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Լուծել հաշվապահական խնդիրները

Հովհաննես. Խնդրում եմ ձեզ, օգնեք լուծելու հետևյալ խնդիրը՝ 1. որոշել՝ տրված տնտեսական գործառնությունները հաշվեկշռում ինչպիսի փոփոխություններ են առաջացնում, 2. ձևակերպել տնտեսական գործառնությունները: Գործառնություների բովանդակությունը՝ 1. հաշվարկվել է արտադրական սարքավորումների մաշվածությունը՝ 350 000 դրամ, 2. շենքը կառուցողների համար հաշվարկվել է աշխատավարձ՝ 185 000 դրամ, 3. ձևակերպված է գրասենյակի շենքի նորոգման ծախսումների կապիտալացումը՝ 720 000 դրամ, 4. հիմնական միջոցը ժամանակավորապես հանվել է շահագործումից սկզբնական արժեքով՝ 2 550 000 դրամ, 5. հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ շենքի կառուցման ծախսումների փակում՝ 230 000 դրամ: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Հովհաննես. Խնդրում եմ ձեզ տալ հաշվապահական ձևակերպումներ՝ 1. կանխիկ գումարով ձեռք բերված ապրանքի արտացոլում, 2. շենքի կառուցման վրա կատարված նյութական ծախսումների արտացոլում, 3. հիմնական արտադրությունում զբաղված աշխատակիցներին հասանելիք արձակուրդային վճարների հաշվեգրման արտացոլում: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել գործարքը

Վարդան. Հարգելի կոլեգաներ, կառավարության 5-րդ միջոցառման շահառու ՍՊԸ-ն ստացել է դրամական օգնություն։ Խնդրում եմ հուշել, թե ինչպես գրանցել ՀԾ-ում գործարքը։ Դտ 252 հաշվարկային հաշիվ, կտ ? Շնորհակալ եմ նախապես։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպել ներդրումային գույքի իրական արժեքով վերաչափման և վաճառքի հետ կապված գործառնությունները

Սոնա. Բարև բոլորին: Կարո՞ղ եք ինձ օգնել հետևյալ խնդրում․ Կազմակերպությունում կիրառվում է ներդրումային գույքի հետագա չափման իրական արժեքի մոդելը։ 2010թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ ներդրումային գույքի իրական արժեքը կազմել է 12 000 000 դրամ, 2011թ․ վերջի դրությամբ՝ 12 500 000 դրամ, 2012թ. վերջի դրությամբ՝ 11 800 000։ 2013թ. հոկտեմբերին գույքը վաճառվել է։ Այդ պահին իրական արժեքը կազմել է 13 200 000 դրամ։ Վաճառքից գումարը ստացվելու է գնորդից 30 օրվա ընթացքում։ Ձևակերպել ներդրումային գույքի իրական արժեքով վերաչափման և վաճառքի հետ կապված գործառնությունները:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Մատուցվող ծառայության ինքնարժեքի ձևակերպում

Արմինե. Բարև ձեզ: Կխնդրեի ասեք՝ հյուրատնային ոլորտում մատուցվող ծառայության ինքնարժեքը հաշվեկշռում կարո՞ղ ենք որպես արտադրանք ձևակերպել:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպում

Արփինե. Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ինձ օգնել։ Կազմել եմ խնդիր, որը վերաբերում է ավելացման իրավունքով ժամկետային ավանդին։ Հաճախորդը 01.05.2019թ.-ին ներդրել է 120 000 դրամի՝ ավելացման իրավունքով ավանդ։ Ավանդի տարեկան տոկոսադրույքը 8,75 % է, իսկ ավանդի ժամկետը 450 օր է (24․07․2020թ․)։ 25-րդ օրը հաճախորդը ցանկանում է կատարել ավանդի համալրում՝ 50 000 դրամի չափով։ Այնուհետև 67-րդ օրը հաճախորդը կրկին ցանկանում է կատարել ավանդի համալրում, այս դեպքում՝ 80 000 դրամի չափով։ Եկամտային հարկի չափը 10 % է։ Այս խնդրի նպատակն է կատարել հաճախորդի՝ ժամկետային, ավելացման իրավունքով ավանդի տոկոսագումարի հաշվարկը և ներկայացնել այդ ավանդի հաշվառումը բանկի հաշվային պլանով։ Տոկոսագումարը հաշվարկել եմ, ինչպիսի՞ն կլինի հաշվապահական ձևակերպումը։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ․ 1․ հիմնական արտադրությունում զբաղված աշխատակիցներին վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստների արտացոլում, 2․ գույքահարկի արտացոլում, 3․ հաշվարկային հաշվից կանխիկ դրամի մուտքագրում դրամարկղ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն է գույքի օգտակար ծառայության ժամկետը

Սաթեն․ Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք․ շրջանառության հարկով աշխատող կամակերպությունը շուկայից գնել է 45 000 դրամ արժեքով գրասենյակային գույք։ Որքա՞ն է օգտակար ծառայության ժամկետը, ի՞նչ ձևակերպում տամ, և ինչի՞ համար է 947 հաշիվը։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ. երեք տարվա ընթացքում կառուցված շենքի անմիջապես շահագործման հանձնում, երկարաժամկետ դրամական փոխառությունների տրամադրում, գնումների գծով կրեդիտորական պարտքի զիջված գումարի արտացոլում։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Մարա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումները հետևյալ հարցերի շուրջ. հիմնադիրներից ոչ նյութական ակտիվների ստացում որպես ներդրում կանոնադրական կապիտալում, հումքի ձեռք բերման համար տրված կանխավճարների հետստացում, անմիջապես շահագործման հանձնված հաստոցի ձեռք բերման պարտքի ստացում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը իր միջոցներով շենք է կառուցում

Արմեն. Բարև ձեզ: Կազմակերպությունը իր միջոցներով կառուցում է շենք, որի ծախսերը մասնակի արդեն փոխհատուցվել են պետության կողմից՝ համաձայն ծրագրի: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Լրացուցիչ հարկային պարտավորությունների, տույժերի և տուգանքների հաշվապահական ձևակերպումներ

Անուշ․ Բարև ձեզ։ Խնդրում եմ նշել հարկային մարմնի կողմից ստուգման արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունների, ինչպես նաև տույժ / տուգանքի հաշվապահական ձևակերպումները։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպում

Մարինե. Կազմակերպությունում հրդեհ է տեղի ունեցել, որի արդյունքում այրվել են շահագործման մեջ գտնվող փոքրարժեք և արագամաշ առարկաները (առկա է հակահրդեհային ծառայության ակտը): Խնդրում եմ գրել հաշվապահական թղթակցությունները:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել գործարքը

Գագիկ․ Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս ձևակերպեմ այս գործարքը՝ արագամաշ առարկաներից 37 000 դրամի հանձնվում է շահագործման գրասենյակում օգտագործելու համար։ Այսպե՞ս պետք է լինի՝ դտ 713.5 կտ 213.1։