Tag: միկրոբիզնես

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արմեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: 1. Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատեր: 2. Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր: 3. Հնարավո՞ր է էլեկտրոնային դիմել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնալու համար, ՍՊԸ-ն հիմնադրվել է 07.03.2020թ.:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ինչու՞ չի ստացվում ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն

Արմինե. Ա/Ձ-ն 2014թ.-ից դադարի մեջ է եղել։ Գործունեությունը մարտի 13-ից վերսկսելու դիմում է ներկայացվել, բայց միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտարարությունը չի ընդունում համակարգը։ Իրավունք չկա՞։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն հանդիսանում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Գարիկ. Բարև ձեզ: Նորաբաց ԱՁ-ն գրանցված է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սննդի օբյեկտ է, որն ունի նստատեղեր: Ի՞նչ հարկեր և տուրքեր պետք է վճարի: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել հաշվետվությունը

Նարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Միկրոձեռնարկատիրության հայտարարագիրը ուղարկելուց հետո ինչպե՞ս պետք է ուղարկել եկամտայինի հաշվետվությունը (189-ի փոխարեն): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն

Նելլի. Բարև ձեզ: Մարտի 4-ին բացված ՍՊԸ-ն որպես միկրոձեռնարկատեր (գորգագործության արտադրություն), ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք համակարգչային սրահի գործուենությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Ռուզան․ Բարև ձեզ: Կարո՞ղ եք հուշել՝ համակարգչային խաղերի կազմակերպմամբ (փլեյստեշններով) զբաղվող ԱՁ-ն կարող է միկրոյի դաշտում աշխատել + եթե սուրճի ապարատ է դնում սրահում։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը իրականացնում է հաճախորդների սպասարկում արտասահմանյան ընկերությունում

Նարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ուղղորդել հետևյալ հարցում. Կատարում եմ հաճախորդների սպասարկում արտասահմանյան ընկերությունում, որն օնլայն առևտուր է իրականացնում Ամազոն վեբսայթում։ Արդյո՞ք կարող եմ համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ նոր հարկային օրենսգրքով։ Նշեմ նաև, որ նախկինում գրանցված է եղել որպես ընտանեկան բիզնես։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը չի ներկայացրել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հայտարարություն

Հասմիկ Պետրոսյան. Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել՝ գործունեություն չծավալած և ընդհանուր հարկային ռեժիմում հայտնված ուշացրել եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հայտարարությունը ժամանակին ուղարկել, բացի սոց. վճարից, ամսական այլ հարկ ունե՞մ վճարելու: Բացի այդ, խնդրում եմ հուշել՝ արդյո՞ք հարկավոր է ԱԱՀ վճարող համարվելու հայտարարություն ուղարկել, եթե այսպես թե այնպես մեխանիկորեն դարձել եմ ԱԱՀ վճարող: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտը կարո՞ղ է գործունեությունը վերսկսել այլ հասցեում

Ռուզաննա. Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողը կարո՞ղ է ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը և հետո գործունեությունը սկսել այլ հասցեում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ սոցիալական վճարի վերաբերյալ

Լիանա․ Բարև ձեզ ես հարցրել էի, որ եթե ԱՁ-ն 1989թ ծնված է՝ ինչքա՞ն սոցիալական վճար պետք է վճարի միկրոձեռնարկատիրության դեպքում, պատասխանել էիք 5%։ Խնդրում եմ ասել՝ այդ 5 % սոց. վճարը շրջանառությունից տարեկան կտրվածքո՞վ պետք է վճարել, թե՞ ամեն ամիս: Եվ գրել էիք, որ կամավոր վճար է, այսինքն՝ դա պարտադիր վճար չի՞, կարո՞ղ եմ չվճարել: Եվ տարվա վերջ ո՞ր հաշվետվության մեջ է երևում այդ գումարը սոց. վճարի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է կահույքի արտադրությամբ

Նաիրա. Բարև ձեզ: Եթե ես միկրոձեռնարկատեր եմ՝ ԱՁ, մատուցում եմ ծառայություն, կահույքի արտադրությամբ եմ զբաղվում։ Եթե լինում է պատվեր, տրամադրում եմ հանձնման-ընդունման ակտ և պայմանագիր, կասե՞ք՝ ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ, չէ՞ որ չեմ հանդիսանում առևտրային կազմակերպություն։ Գումարը փոխանցումով եմ ստանում: Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կավե հուշանվերներ պատրաստող և վաճառող ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Քրիստինա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Կավե հուշանվերներ պատրաստող և վաճառող ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Վաճառքը իրականացնելու է հաշիվ դուրս գրելով, տրամադրում է հուշանվերների վաճառքի խանութներին կամ վաճառում է վերնիսաժում: Տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք գործունեությունը համարվել միկրոձեռնարկատիրություն

Արմինե. Ասացեք, խնդրեմ, եթե գնում եմ հայելի մեծ կտորներով, կտրտում, ավելացնում դետալներ, կարո՞ղ է համարվել արտադրություն և միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել:
ԱյլՀիշեցումներ

Հիշեցում

Հարգելի գործընկերներ, 2020թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել. Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն - 2020թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար Ձև N 257. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն - 2020թ-ին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

«Ավտոդպրոց» ՍՊԸ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Նարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք: «Ավտոդպրոց» ՍՊԸ-ն, որը առևտրային կազմակերպություն է, և տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն-ն, և 2019թ.-ին աշխատել է շրջանառության հարկով, արդյո՞ք կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Ավելացնեմ նաև, որ կազմակերպությունը շրջ. հարկով աշխատելու մասին հայտարարություն չի ներկայացրել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, լուսանկարչության և տպագրության ծառայությունների մատուցմամբ

Ինեսա. Բարև ձեզ: Մի այսպիսի հարց ունեմ. ԱՁ-ն զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, նաև կատարում է լուսանկարչության և տպագրության ծառայություն, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լուսինե. Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե միակ գործունեությունը ՍՊԸ-ին պատկանող տարածքի հանձնումն է վարձակալության: Տարեկան շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը: