Tag: նպաստ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ քաղիրավական պայմանագրի դեպքում

Հերմինե․ Բարև Ձեզ։ Աշխատում եմ 2 բուժհիմնարկում: Որոնցից մեկը հիմնական, մյուսը` քաղիրավական պայմանագրով: Կասեք՝ ֆիզարձակուրդ գնալիս քաղիրավական աշխատատեղից 1 տարվա աշխատավարձի քաղվածքը ներկայացնեմ հիմնական աշխատավայր, թե՞ միայն հիմանական աշխատավայրի աշխատավարձի հիմնան վրա եմ ֆիզարձակուրդի գումար ստանալու։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նպաստի վճարում որոշակի ժամկետով պայմանագրի դեպքում

Արփի․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ նշել՝ եթե կնքված է որոշակի ժամկետով պայմանագիր և աշխատակիցը դեռևս գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, ապա հղիության արձակուրդի վճարումը իրականացվում է պայմանագրի ավարտի ամսաթվով, թե՞ վճարվում է ամբողջական հաշվարկ 140 օրվա համար։ Կխնդրեմ նաև նշել օրեսնդրական հիմքերը։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի և արձակուրդի ներառում նպաստի հաշվարկում

Բարև ձեզ։ Մեկ հարց ունեմ. մայրության 140 օրվա նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացող 12 ամիսների ընթացքում եթե եղել են բյուլետենի ամիս և արձակուրդի ամիս, հաշվարկվելու՞ է նպաստի մեջ: Կասե՞ք կարգը։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Ռուբ․ Բարև ձեզ։ Աշխատակիցը 22.04.2022-ին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ մայրության նպաստի ստացման համար։ Ապրիլ ամսա համար աշխատավարձը և նպաստի գումարը վճարվել է 23.04.2022-ին։ Այստեղ կարո՞ղ է վճարման ժամկետների հետ խնդիր առաջանալ, քանի որ գործատուն միշտ մինչև հաջորդ ամսվա 15-ն է կատարել աշխատավարձի վճարում։ Եվ ո՞ր տողում պետք է լրացնեմ նպաստի գումարը՝ 1.10 գործատուի հաշվին վճարվող, թե՞ 1.11 բյուջեի հաշվին վճարվող։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ

Արևիկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել. Ա/Ձ աշխատում է որպես միկրոձեռնարկատեր, ունի մեկ աշխատող, որի աշխատավարձը կազմում է 91 500դրամ: Աշխատողը 2020թ դեկտեմբերի 1-ից գնացել է ֆիզ. արձակուրդ: Նրան տրվել է երեխայի խնամքի արձակուրդ՝ 04.02.2021թ.-04.02.2023թ: Սակայն այս տարվա մայիս ամսին աշխատողը պատրաստվում է երկրորդ երեխայի ծնունդին: Խնդրում եմ պատասխանել՝ աշխատողին դեկրետրց դեկրետ գնալու դեպքում տրվում է ֆիզ. արձակուրդի գումար և ինչպե՞ս է դա հաշվարկվում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ա/Ձ մայրության նպաստ

Լարիսա Սարգսյան. Բարև ձեզ։ Մի հարց. ես հունվար ամսին գրանցվել եմ Ա/Ձ ու հիմա հղի եմ, միկրոձեռնարկատեր եմ, չեմ վերցրել ՀԴՄ սարք։ Ինչպե՞ս են հաշվարկելու ֆիզ արձակուրդս, ինչպե՞ս իմանամ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Գոհար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես մայիսի 2-ից աշխատելու եմ մանկապարտեզում, որպես դաստիրակի օգնական և 4 ամսից գնալու եմ ֆիզարձակուրտ։ Դրանից առաջ մարտի կեսից մինչև ապրիլի վերջ (1,5) աշխատել եմ դեղատանը։ Ուզում եմ իմանալ՝ 4 ամիս աշխատելու դեպքում ֆիզարձակուրդային կստանա՞մ և երեխայի ծնվելուց հետո մայրության նպաստ ինձ կտրամադրվի, թե՞ ոչ։ Նշեմ, որ գյուղաբնակ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Հասմիկ. Բարև Ձեզ: Եթե ես գրանցված եմ ՍՊԸ-ում, որի սեփականատերը ամուսնուս մայրը և եղբայրն են, ինձ մայրության նպաստ կվճարվի՞: Եթե այո, կասե՞ք՝ ինչպես է վճարվելու՝ գործատուն վճարելու է ինձ, այնուհետև պետությունը փոխանցելու է գործատուի՞ն։ Նշեմ, որ միկրոբիզնես է, և մաքուր աշխատավարձս կազմում է 160 000 դրամ։ Կխնդրեմ նշել նաև՝ ինչքան կկազմի նպաստի չափը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ

Անի. Աշխատակիցը գտնվում է ֆիզ. արձակուրդի մեջ: Ֆիզ. արձակուրդը վճարելու ժամանակ, միջին աշխատավարձի հաշվարկման համար հիմք ենք վերցրել նրա երկրորդ աշխատավայրի աշխատավարձը, որտեղ ձևակերպված է մինչ օրս: Այժմ աշխատողը գնում է ֆիզ. արձակուրդից ֆիզ. արձակուրդ: Ինչպե՞ս է վճարվում նրա երկրորդ ֆիզ. արձակուրդը և ու՞մ կողմից է վճարվում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին ամսական աշխատավարձ

Մելինե․ Բարև Ձեզ։ Այսպիսի իրավիճակ է առաջացել, կօգնե՞ք հասկանամ: Վարձու աշխատողը վերջին 12 ամիսների ընթացքում նույն գործատուի մոտ ազատվել և նորից ընդունվել է աշխատանքի։ Նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի՞ է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում նույն գործատուի մոտ աշխատած ամիսները։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ փոխարինող աշխատողին

Նելի. Բարև Ձեզ։ Արդյո՞ք փոխարինող աշխատողին հասնում է ֆիզարձակուրդ, և արդյո՞ք գործատուն իրավունք ունի ազատել տվյալ աշխատողին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտը։ Եվ ո՞ր օրենսգրքում կարող եմ տեղեկանալ այս մասին։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Մարիա. Դեկրետից դեկրետ գնալու դեպքում, ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը։ Ամսական մաքուր աշխատավարձը կազմում է 210 000 դրամ, առաջին դեկրետից հետո աշխատել է 4 ամիս։ Այսինքն` վերջին 1 տարում ախատել է 4 ամիս, իսկ դրանից առաջ եղել է դեկրետում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի դեպքում

Կիմա․ Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ ճի՞շտ է, որ համատեղությամբ աշխատանքի դեպքում մայրության նպաստը պետք է վճարի հիմնական աշխատավայրի գործատուն։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է հարկային հաշվետվությունը լրացնի այն գործատուն, ով չունի մայրության նպաստի թերթիկը։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Արուս․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Համատեղությամբ աշխատող եմ, հիմնական աշխատավայրում կեղտոտ աշխատավարձը կազմում է 111 600 դրամ, ապրիլից ընդունվել եմ այլ աշխատանքի՝ կեղտոտ 601 250 դրամով: 06.07.2022թվականից գտնվելու եմ ֆիզարձակուրդում։ Խնդրում եմ կասեք՝ ինչքա՞ն կկազմի մայրության գումարը։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Արմինե․ Բարև ձեզ։ Մի հարց․ եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել ապրիլի 1-ին 2022թ. ու 2 ամսից պետք է գնա ֆիզարձակուրդի, ամիսը ստացել է մաքուր 39000 հազար աշխատավարձ։ Ինչպե՞ս պետք է հաշվարկել։