
Տալ հաշվապահական ձևակերպումները
Աիդա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք լուծել այս խնդիրը: Ձևակերպել հաստոցի վերադասակարգման և վաճառքի հետ կապված գործողությունները և որոշել վաճառքից շահույթը կամ վնասը։ Տվյալներ՝ հաստոցի սկզբնական արժեքը 600 000 դրամ է, օգտակար ծառայության սահմանված ժամկետը 5 տարի: Մաշվածության հաշվարկման համար կիրառվել է գծային եղանակ: Երկու տարի անց հաստոցը վերադասակարգվել է, որպես վաճառքի համար պահվող և դրանից մեկ ամիս անց վաճառվել 300 000 դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ն: Վաճառքի գումարը ստացվելու է առաջիկա ամսվա ընթացքում: Հաշվետու անձը վճարել է միջնորդավճար հաստոցի վաճառքի համար՝ 20 000 դրամ՝ գումարած ԱԱՀ-ն։

Ինչպե՞ս է իրականացվում շահույթի բաշխումը
Ani.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ.
1. Նոր գրանցված ԱՁ-ն, որի 20-րդ օրը դեռ չի լրացել, հայտարարարությունը դեռ ուղարկված չէ և չի աշխատել տվյալ ժամանակաշրջանում, բայց գործունեության դադարի մասին հաշվետվություն էլ չկա, հետագայում աշխատելու է շրջհարկի ռեժիմում: Արդյո՞ք վճարելու է այս ամսվա շահութահարկը և սոցիալական վճարը:
2. Միկրոձեռնարկատիրության համակարգում գործող ՍՊԸ-ն ինչպե՞ս է իրականացնում շահույթի բաշխում, արդյո՞ք շաբաժինը ենթակա է հարկման 5%:

Արդյոք հնարավո՞ր է ձեռքբերումները ծախս համարել և նվազեցնել շահույթը հաշվարկելիս
Hayk.
Բարև Ձեզ:
Այսպիսի հարց ունեմ. եթե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ունի ՀԴՄ կտրոններով ձեռքբերումներ, որոնց վրա սակայն չի նշված գնորդի ՀՎՀՀ-ն, արդյո՞ք կարող են այդ ձեռքբերումները ծախս համարվել և նվազեցվել շահույթը հաշվարկելիս:
Շնորհակալություն

Ինչպե՞ս օգտագործել բիզնես քարտը
Գայանե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք. բիզնեսի քարտից ինչպե՞ս օգտագործեմ անձնական՝ միայն աշխատավարձ վճարելո՞վ: Կարո՞ղ եմ շահույթ ցույց տալ և շահութահարկ վճարել, և քանի՞ տոկոսն է շահույթից: Իսկ առհաշիվը ինչպե՞ս է ձևակերպվում: Խնդրում եմ մանրամասն գրեք: Շատ շնորհակալ եմ

Արդյո՞ք հնարավոր է վճարել ամբողջ կուտակված շահույթը
Hayk.
Բարև Ձեզ, կխնդրեմ օգնեք: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով: Տարին փակելիս ծախսերի մի մասը վերագրում եմ 3311 հաշվին, իսկ մնացած մասը՝ 3312 հաշվին: Իսկ շահույթը հաշվելիս կարո՞ղ եմ այդ երկու հաշիվների մնացորդը վերագրել 343 հաշվին: Եվ եթե ցանկանում եմ շահաբաժին վճարել, արդյո՞ք իրավունք ունեմ վճարել ամբողջ կուտակված շահույթը /որը հարկում եմ 5% եկամտային հարկով/, թե՞ չեմ կարող, քանի որ 3312 հաշվին վերագրված ծախսերը հարկային առումով ծախս չեն համարվում:
Նախապես շնորհակալություն:

Որոշել կապիտալ ներդրումների բացարձակ տնտեսական արդյունավետությունը և հետգնման (արդարացման) ժամկետը
Մարա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ։ Լեռնամետալուրգիական արդյունաբերության ենթաճյուղերում կապիտալ ներդրումների գումարը ընթացիկ հնգամյակում կազմելու է 100 միլիարդ դրամ, իսկ շահույթի աճը՝ 10 միլիարդ դրամ։ Որոշել կապիտալ ներդրումների բացարձակ տնտեսական արդյունավետությունը և հետգնման (արդարացման) ժամկետը։

Շահույթի բաշխման մասին որոշման ընդունման ժամկետի հետ կապված
Արմեն.
ՍՊԸ-ների մասին օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխումը ընկերության մասնակիցների միջև:
Հարց.
Շահույթի բաշխման մասին ընդհանուր ժողովի կողմից ընդունվող որոշման ժամկետի հետ կապված կա՞ արդյոք որևէ օրենսդրական սահմանափակում, հնարավո՞ր է արդյոք այդ որոշումն ընդունել հաջորդ տարվա մեջ ցանկացած ժամանակ, օրինակ՝ հաջորդ տարվա դեկտեմբեր ամսվա մեջ։

ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ
Արմեն.
ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ (37 մլն դրամի չափով)՝ դրանք փոխառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։
Հարց.
Հնարավո՞ր է արդյոք այդ փոխառությունները մարել ՍՊԸ-ի դրամարկղ մուտքագրելու միջոցով, եթե այո, ապա կա՞ արդյոք որևէ օրենսդրական սահմանափակում գումարի չափի հետ կապված։
Հնարավո՞ր է արդյոք այդ փոխառությունները մարել՝ նվազեցնելով այն բաշխվող շահույթից, այսինքն՝ փոխառուի շահաբաժինը փոխառությունների չափով նվազեցնելով։

Կարո՞ղ է տնօրենը շահույթը օգտագործել անձնական նպատակների համար
Տարոն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն աշխատում է շրջ. հարկով, միակ մասնակիցը և աշխատողը տնօրենն է: Ընկերության կողմից մատուցված ծառայություններից ստացված շահույթը տնօրենը կարո՞ղ է միանգամից՝ առանց որևէ գործընթացի օգտագործել անձնական նպատակների համար: Շահաբաժին հայտարարելը պարտադի՞ր է: Նշեմ, որ աշխատող տնօրենը արդեն մեկ տարի է ընկերության հաշվից կանխիկացրել և օգտագործել է գումարները: Կա՞ օրենքի որևէ խախտում:

Ընկերությունը պատրաստվում է զբաղվել տուրիստական գործունեությամբ
Արթուր.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ընկերությունը պատրաստվում է զբաղվել տուրիստական գործունեությամբ, մասնավորապես՝ ավիատոմսերի և տուրերի վաճառքով: Խնդրում եմ հուշել՝
1. ավիատոմսի վաճառքի պարագայում շրջանառության հարկը տարածվում և հաշվարկվում է ավիատոմսի ամբողջ գումարի՞ համար, թե՞ մեր տուրիստական ընկերությանը գործարքից հետո մնացած շահույթի համար:
2. տուրի համար վաճառված փաթեթի մասով շրջանառությունը որոշվում է այլ կազմակերպությունից գնված և հաճախորդին վաճառված տուրի ամբողջական գնի՞ մասով, թե՞ գործարքից հետո մեր կազմակերպությանը մնացած շահույթի համար:
Շնորհակալություն:

Հարկվու՞մ է արդյոք արժեթղթերից ստացված շահույթը
Արթուր.
Ողջույն: Ո՞վ է տեղյակ՝ ինչ դրույքաչափով է հարկվում արժեթղթերից շահույթը, և արդյո՞ք կա այսպիսի «բան», որ պետության կողմից թողարկված արժեթղթերից ստացված շահույթը չի հարկվում։ Եթե կա, խնդրում եմ նշել հիմքը։

Անդադար շահույթով գործունեություն վարած ՍՊԸ
Արամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ և գործարարներ։ Ինձ հարկավոր է ՍՊԸ՝ առանց բալանսի, առանց պարտավորությունների, բայց վերջին 3-4 ամսիների ընթացքում անդադար շահույթով գործունեություն վարած, պատրաստ եմ վճարել և կատարել բոլոր գործարքից բխող անհրաժեշտ ծախսերը։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։ Կանխավ շնորհակալ եմ, սպասում եմ ձեր արձագանքներին։

Ընկերությունն արտադրել է 1տ 100% սպիրտ 800.000 դրամ ինքնարժեքով
ArshakN.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում:
Ընկերությունն արտադրել է 1տ 100% սպիրտ 800.000 դրամ ինքնարժեքով: Որքանո՞վ պետք է վաճառի, որպեսզի ստանա 400.000 դրամ շահույթ:
Պե՞տք է արդյոք հաշվի առնել ԱԱՀ, թե՞ սպիրտ արտադրողներն արտոնություններ ունեն: Եվ ինչքա՞ն կկազմի ակցիզային հարկը:

Շահաբաժնի հետ կապված
Arsine.
Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ի 2015թ. շահութահարկի հաշվարկով շահույթը կազմել է 1 500 000 դրամ: Շահութահարկ= 1 500 000 * 20% = 300 000:
Հարցերս հետևյալն են`
1. Հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինը = 1 500 000 - 300 000 = 1 200 000
2. Կարո՞ղ եմ արդյոք այդ 1 200 000-ից օրինակ 1 000 000-ը վճարել կանխիկ, դրամարկղից
3. Արդյո՞ք ձևակերպումները հետևյալն են.
դտ342 կտ 529
դտ529 կտ251

Շահույթի բաշխում
Նարինե.
Խնդրում եմ շտապ պատասխանել:
Հարցս վերաբերվում է շահույթի բաշխմանը: ՍՊԸ-ների մասին օրենքում գրված է, որ շահույթը բաշխվում է տարին մեկ անգամ: Ինձ հետաքրքրում է` շրջանառության հարկի հետ կապված արդյո՞ք կարող ենք շահույթը բաշխել եռամսյակը մեկ անգամ` հարկերը վճարելուց հետո:
Կանխավ շնորհակալ եմ:

Շահութահարկի կանխավճարների վերաբերյալ
Արման.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: Ըստ 2011 թվականի շահութահարկի հաշվարկի ես կատարել եմ կանխավճարներ` եռամսյակային գումարը 400.000դրամ (արդեն վճարել եմ 1.200.000դրամ), հաշվետու տարում 2012 թվականին հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարը կազմել է 204.000դրամ, հարկվող շահույթը = 0:
1. 2013թ. այդ 1.200.000 դրամը երևալու է որպես գերավճա՞ր, որովհետև 2012թ.շահույթ չունեմ
2. 2013թ. համար կանխավճարի գումարը ինչքա՞ն է կազմում 0 դրամ շահույթի դեպքում
Շնորհակալություն:

Սահմանափակումներ վառելիքի ծախսի նկատմամբ
Արամ.
Կազմակերպությունը վարձակալել է մարդատար ավտոմեքենա, ձեռք է բերել վառելիք, ավելի ճիշտ` վառելիքի կտրոններ, և ծախս է ճանաչում այդ վառելիքը` կազմելով երթուղային թերթիկ և նշելով մեքենայի վազքն ու վառելիքի համապատասխան ծախսը: Հարցը հետևյալն է` մի՞թե չկա որևէ սահմանափակում, նորմա, ինչպես օրինակ օրապահիկի դեպքում (որոշում N 2335-Ն) վառելիքի ծախսի համար: Այդ դեպքում երևի ծախս պետք է ճանաչել ողջամտությա՞ն սահմաններում: Չէ՞ որ կազմակերպության տնօրենը կարող է մեքենան վարել անձնական նպատակներով` դուրս գրելով հարկվող շահույթի հաշվին վառելիք:

Չվճարված շահաբաժինների վերաբերյալ
Arman.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` տարվա վերջում առաջացած շահույթն ամբողջովին ենթակա՞ է վճարման որպես շահաբաժին: ՍՊԸ-ն չունի հիմնադիրների որոշում 2010 տարվա շահաբաժինը բաշխելու վերաբերյալ, շահաբաժիններ չեն վճարվել: Այս դեպքում ես ի՞նչ պետք է անեմ: Ես կարո՞ղ եմ մոռանալ այդ գումարի մասին, թե՞ ստուգման ժամանակ կարող եմ տուգանվել: Շնորհակալություն:

Շահաբաժինների վճարում հիմնադիրներին
Aram.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք. 2010թ. զուտ շահույթը կազմել էր 5.000.000 դրամ, բայց ես այդ գումարը 2011թ. չեմ կարողացել վճարել հիմնադիրներին որպես շահաբաժին, որովհետև բանկում գումար չեմ ունեցել: Ապա այս դեպքում շահութահարկի հաշվարկի մեջ դա պե՞տք է երևա որպես կրեդիտորական պարտք շահաբաժինների մասով, թե՞ ես կարող եմ դա չնշել: Եվ նաև այդ գումարը ես պարտադի՞ր պետք է վճարեմ հիմնադիրներին, թե՞ կարող եմ դա մաս մաս վճարեմ հետագա տարիներում: Շնորհակալություն:

Ո՞ր հաշիվները պետք է կիրառել
Anna.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես սկսնակ հաշվապահ եմ և կուզենաի իմանալ` 711 և 611 հաշիվները փակվում են 331 հաշվով: Այնուհետև ո՞ր հաշիվները պետք է կիրառել, 331-343 և 343-342: Արդյո՞ք դա ճիշտ է: Եվ խնդրում եմ բացատրել շահութահարկի հաշիվները.
751- 524, 524-225, իսկ 751 հաշիվը ինչպե՞ս է փակվում: Եթե հնարավոր է, մանրամասն ինձ բացատրեք, կոնկրետ մեկ օրինակով: Շնորհակալ կլինեմ, եթե շտապ արձագանքեք:
Վերջին մեկնաբանություններ