
Արտակարգ դրության պայմաններում երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի
Ծաղիկ Սարգսյան.
Բարև ձեզ։ Արտակարգ դրության հետ կապված աշխատողներս գտնվում են հարկադիր պարապուրդում։ Աշխատողներից մեկը, ով արդեն մեկ ու կես տարի գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, այժմ ցանկանում է վերադառնալ աշխատանքի։ Խնդրում եմ, ասեք՝ կարո՞ղ եմ այս պայմաններում նրան ընդունել աշխատանքի։

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Մարիամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Կխնդրեմ՝ ինձ օգնեք կողմնորոշվել, թե ինչքան վերջնահաշվարկ է ինձ սպասվում։ 01.06.20թ.֊ին պատրաստվում եմ ազատման դիմում ներկայացնել։ Ըստ պայմանագրի և գրանցված աշխատավարձս 80 000 դրամ է։ Փաստացի ավելի բարձր է։ Վերջնահաշվարկն ըստ գրանցվա՞ծ աշխատավարձի է արվում, թե՞ փաստացի։ 2020 թվականին արձակուրդ չեմ վերցրել։ Համաճարակի պատճառով 1 ամիս հարկադրված պարապուրդի եմ գնացել, որը չի վճարվել։ Կանխավ շնորհակալություն օգնության համար։

Ինչպե՞ս ձևակերպել պարապուրդի հրամանը
Նառա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել. ի՞նչ հրաման պետք է տանք պարապուրդի ժամանակ:
Շնորհակալություն:

Կազմակերպությունը չի աշխատում կորոնավիրուսի պատճառով
Մարինե.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է, կորոնավիրուսի պատճառով չենք աշխատում, այսինքն՝ պարետի կողմից արգելված է ծավալել գործունեություն: 2020թ. ապրիլի 1-ից բոլոր աշխատողները գտնվում են չվճարվող արձակուրդում, գրել ենք դիմումներ մեր հաշվից չվճարվող արձակուրդ գնալու, կազմված են իրավական ակտերը (անհատական հրամանները), ժամկետը լրանում է մայիսի 1-ին: Մայիսի 1-ից, ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, աշխատավարձ չի վճարվելու: Գրանցման հայտերում ինչ-որ փոփոխություն կատարելու՞ ենք, թե՞ ոչ, ուղղակի մայիս ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը կգրենք 0, և ի՞նչ խորհուրդ կտաք՝ այդ մասին մեկ հատ լոկալ հրաման գրե՞նք, թե՞ էլի բոլոր աշխատակիցների համար անհատական հրամաններ տանք: Նախապես շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Կվճարվի՞ արդյոք անձը պարապուրդի ժամանակ
Արմինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք. փորձաշրջանն անցա, բայց չհասցրեցի գրանցվել։ Փորձաշրջանի ժամանակ ստացել եմ աշխատավարձ։ Հիմա հարկադիր պարապուրդի գումար պե՞տք է ստանամ, թե՞ ոչ։ Ստացել եմ 110 000 դրամ աշխատավարձ 8 ժամ աշխատաժամով։ Շնորհակալություն:

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատակցին ազատել աշխատանքից
Լուսինե․
Բարև ձեզ, 2 հարց ունեմ։
1.Արդյո՞ք գործատուն իրավունք ունի հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատակցին ազատել աշխատանքից (եթե աշխատակիցը փոխարինող էր ֆիզ.արձակուրդի մեջ գտնվող աշխատակցին և նա հիմա ուզում է վերադառնալ աշխատանքի):
2.Եթե աշխատակիցը ֆիզ. արձակուրդից վերադարձել է 2019թ.-ի հոկտեմբերի 1-ից և աշխատանքից ազատվում է 2020 թվականի ապրիլի 21-ին, վերջնահաշվարկ կատարելիս արձակուրդի հասանելիք ամիսները հաշվում ենք լրիվ 7 ամիսների համա՞ր։

Արդյո՞ք պետք է վճարել պարապուրդի համար
Գառնիկ․
Բարև ձեզ։ Անցած ամիս աշխատել ենք 20 օր, որից հետո հայտարարվեց կարանտին։ Ստացել ենք աշխատավարձ 20 օրվա համար։ Պարապուրդի 10 օրվա գումարը պե՞տք է վճարի գործատուն և ինչքա՞ն։ Շնորհակալություն։

Պարապուրդի ժամանակ վճարումը կատարվում է օրացուցայի՞ն, թե՞ աշխատանքային օրերի համար
Աշոտ.
Բարև ձեզ: Եթե աշխատողը գտնվում է պարապուրդում 14 օր, ապա վճարում կատարելիս պե՞տք է արդյոք 14 օրից հանել շաբաթ և կիրակի օրերը և վճարումը կատարել մնացած օրերի համար, թե՞ 14 օրվա համար էլ վճարել:

Ո՞վ պետք է վճարի հարկադիր պարապուրդի համար
Նառա․
Հարգելիներս, եթե աշխատակիցը աշխատում է մասնավոր ԱՁ-ում, սակայն արտակարգ իրավիճակի պատճառով ասել են, որ քանի որ վաճառքը կրճատվել է, ժամանակավոր չեն աշխատելու, ո՞վ պետք է հոգա այդ դեպքում աշխատողին պարապուրդի համար վճարելը։

Արտակարգ դրության պայմաններում կարո՞ղ է արդյոք գործատուն չվճարել աշխատողին պարապուրդի համար
Մարգարիտա.
Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է արտակարգ իրավիճակի այս պայմաններում կարո՞ղ եմ աշխատողներին ուղարկել պարապուրդ առանց վճարման, հիմքը՝ ՀՀ ԱՕ հոդված 186, մաս 6:

Որքա՞ն պետք է վճարել աշխատողին
Հասմիկ․
Բարև Ձեզ, աշխատողը գտնվել է հարկադիր պարապուրդում 2019 թվականի դեկտեմբերի 17-ից մինչև 2020 թվականի հունվարի 12։ Մինչև դեկտեմբերի 31-ը վճարվել է 2020 թվականի հերթական արձակուրդից։ Խնդրում եմ ասել՝ ինչքա՞ն պետք է վճարենք աշխատողին, եթե վարձատրվում է ժամավճարով և իրեն 40 ժամյա գրաֆիկի համար աշխատավարձը 116 000 ՀՀ դրամ է ժամավճարով: Ինչպե՞ս է այդ արժեքը որոշվում:
Հարգանքով, Հասմիկ։

Եթե գործատուն կրճատում է աշխատողին
Հարգելի գործընկերներ,
եթե գործատուն կրճատում է աշխատողին (կազմակերպության գործունեության ծավալի նվազման պատճառով), ապա ի՞նչ վճարումներ է տալիս աշխատողին, եթե համատեղությամբ աշխատանք էր: Պարապուրդ ուղարկելուց առաջ արդյո՞ք իրավունք ունի ազատման հրաման տալ և պարապուրդից վերադառնալուց անմիջապես հետո արձակել աշխատողին առանց արձակման նպաստի:
Շնորհակալություն:

Թույլատրվու՞մ է արդյոք Ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողի փոխարեն նոր աշխատող ընդունել
Արշակ.
Բարև ձեզ: Հարկադիր պարապուրդի ընթացքում թույլատրվու՞մ է անաշխատունակության /ֆիզ/ արձակուրդի փոխարեն այլ անձի աշխատանքի ընդունել:

Հարկադիր պարապուրդի վճարման մասին
Արշակ.
Բարև ձեզ: Կխնդրեի ինձ բացատրել, թե հարկադիր պարապուրդի ժամանակ ինչպե՞ս պետք է հաշվարկել աշխատակցին տրվելիք աշխատավարձը, որտե՞ղ է սահմանված միջին ժամային աշխատավարձը, օրական ժամաքանակը և նվազագույն ժամային դրույքաչափը: Կանխավ շնորհակալություն:

Հարկադիր պարապուրդ
Մ.
Խնդրում եմ ձեզ ասել, թե ինչպես է իրականացվում հարկադիր պարապուրդի վճարման հաշվարկը: Գիտեմ, որ հաշվարկվում է տարեկան միջին աշխատավարձի հիման վրա, գիտեմ, որ եթե 2 մլն ՀՀ դրամից ավել է ապա հարկվում է 36 տոկոս, սակայն տեղյակ չեմ՝ արդյո՞ք կուտակային պահվում է, եթե այո, ապա որքան՞, և այլ ի՞նչ նրբություններ կան հարցիս հետ կապված:

Գործատուն անօրինական ազատել է աշխատողին աշխատանքից
Մարինա.
Բարև ձեզ, կարո՞ղ եք ասել` եթե համապատասխան դատարանի վճռով գործատուն անօրինական ազատել է աշխատողին աշխատանքից, և դրա արդյունքում ձևավորվել է հարկադիր պարապուրդ, ապա որքան կկազմի վճարը 3 տարվա համար, ենթադրենք` եթե մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 600 000 դրամ հարկերը ներառյալ (խնդրում եմ նշել հաշվարկի բանաձևը)։ Ինչպես նաև` որքա՞ն կկազմի գոյացած տուգանքը յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 0.15 տոկոսի չափով (խնդրում եմ նույնպես նշել հաշվարկի բանաձևը) այդ 3 տարվա համար:
Կանխավ շնորհակալ եմ:

Միջին աշխատավարձի հաշվարկ
Ամալյա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողի միջին աշխատավարձը հաշվարկելիս ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի չպետք է ներառել այն ամիսները, որտեղ աշխատողը գտնվել է արձակուրդում, անաշխատունակության կամ պարապուրդի մեջ: Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ եթե աշխատողը արձակուրդում է եղել, ենթադրենք, մայիսի վերջին և հունիսի սկզբին, այսինքն՝ 2 ամիսներին էլ նա ունի աշխատավարձ, միջին աշխատավարձի ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այդ 2 ամիսների ստացած միայն աշխատավարձը:

Արձակուրդայինի հաշվարկի ժամանակ
nara.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրւմ եմ օգնեք: Արձակուրդայինի հաշվարկի ժամանակ տվյալ տարվա մեջ մեկ ամսվա պարապուրդը ինչպե՞ս է գումարվոմ: Հմարվում է սովորակա՞ն ամիս:

Միջին աշխատավարձի հաշվարկ
Հայկ.
Հարգելի գործընկերներ,
Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի դրույթների` միջին աշխատավարձի հաշվարկի հաշվառման ենթակա 12 ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և/կամ արձակուրդում և/կամ ոչ իր մեղքով պարապուրդում: Արդյո՞ք դա նշանակում է, որ այն դեպքում, երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի ամսվա կեսից, իր այդ կես ամսվա աշխատավարձը պետք է ներառվի միջին աշխատավարձը հաշվարկելիս:
Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք վճարվում է հավելում
Մերի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` հարկադիր պարապուրդի ժամանակ հավելումը վճարվու՞մ է, թե՞ ոչ:
Վերջին մեկնաբանություններ