
Չինաստանից ապրանքի մատակարարում ՌԴ
Նունե․
Հարգելի բանիմաց հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք ՀՀ-ում գործող ՍՊԸ-ն Չինաստանից ապրանք մատակարարի Ռուսաստանի դաշնություն։ Ինչպե՞ս պետք է կատարել փաստաթղթավորում։

ՌԴ քաղաքացին որպես ԱՁ
Աննա․
Բարև ձեզ։ Եթե ՌԴ քաղաքացին այստեղ ԱՁ է բացում, գործունեություն է ծավալելու IT ոլորտում, աշխատելու է շրջ. հարկի դաշտում, ի՞նչ հարկեր է վճարելու բացի շրջանառության հարկի 5%-ից: Եվ բանկում հաշիվ բացելու համար ի՞նչ փաստաթղթեր է պահանջում բանկը ներկայացնել (կխնդրեմ նշել նաև բանկը, եթե խմբի պահանջները չեն խախտվում)։
Արդյո՞ք ՌԴ քաղաքացին պետք է պարտադիր սոցիալական քարտ ունենա։ Նշեմ, որ առցանց լիազոր գրանցվելու է ՀՀ քաղաքացի, ով ունի նույնականցման քարտ, այդ մասով խնդիր չկա։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք։

ՌԴ քաղաքացի վարձու աշխատողի սոցիալական վճարներ
Արմինե․
Հարգելի ոլորտի մասնագետներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե ՀՀ քաղաքացին (ծնված 1974 թվականի հունվարի մեկից հետո) գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ ՀՀ ռեզիդենտ ընկերության հետ, ընդ որում, աշխատողի աշխատանքի բնականոն վայրը համարվում է գործատուի գրասենյակը ՀՀ-ում, և հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, սակայն դեռևս բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չի ստացել դեռևս, ստանալու ժամկետը սահմանված է 2 ամսվա ընթացում: Արդյո՞ք վերը նկարագրված դեպքում ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող ՌԴ քաղաքացի հանդիսացող վարձու աշխատողի համար սոցիալական վճարները ենթակա են կատարման ընդհանուր հիմունքներով` ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե այո, ապա խնդրում եմ օրենքի հղումը կգրե՞ք: Կանխավ շնորհակալ եմ։

Անձնական օգտագործման նպատակով ապրանքի ներմուծում ՌԴ-ից
Հայկ․
Հաշվապահներ ջան, եթե Ռուսաստանից անձնական օգտագործման նպատակով 30 կգ քաշով և 200 եվրոյից բարձր արժեքով ապրանք գա Հայաստան, այս դեպքում հարկայինի և մաքսայինի հետ ինչ որ խնդիրներ կառաջանա՞ն։

Անձնական մեքենայի ներմուծում
Գառնիկ․
Ռուսաստանից անձնական օգտագործման մեքենա ներկրելուց ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Կուտակային կենսաթոշակ ՌԴ քաղաքացու համար
Նարինե․
Բարև Ձեզ։ Եթե անձը ՌԴ քաղաքացի է, սակայն ունի Հանրային Ծառայությունների Համարանիշ ՀՀ-ում, արդյո՞ք նրանից պահված սոցիալական վճարը հետագայում մասնակցում է նրա կուտակային կենսաթոշակի հաշվարկին։ Շնորհակալություն։

Գործունեություն Wildberries հարթակում
Լուսինե․
Բարև Ձեզ, էսպիսի մի հարց․ եթե ֆիզ․ անձը ուզում է դառնալ իրավաբանական անձ և համագործակցել Wildberries - ի հետ, բայց ապրանքը գնել Չինաստանից և ուղարկել անմիջապես ՌԴ-ի ՎԲ: Ապրանքը Հայստանի չմտնի: Արդյո՞ք հնարավոր է։ էս դեպքում ՍՊԸ, թե՞ Ա/Ձ, կարո՞ղ է շրջանառության հարկի դաշտում գործել, և ո՞նց ձևակերպել գործողությունների ճիշտ հերթականությունը: Կանխավ շնորհակալ եմ:

Պե՞տք է գրել ինքնահաշիվ
Լիլիթ․
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ եթե ՀՀ ռեզիդենտ Ընկերությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում և ՌԴ ԱՁ-ից ծառայություններ է ստանում, արդյո՞ք պետք է դուրս գրել ինքնահաշիվ և արդյո՞ք ԱՁ ին տրված եկամուտը կհարկվի եկամտային հարկի 20% -ով։ Նշեմ նաև, որ ծառայությունը իրենից ներկայացնում է տեխնիկական փաստաթղթերի ճշգրտում։

Ռուսաստանից պրոպան գազի ներմուծում
Աշոտ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ տեղեկացնել՝ ի՞նչ հարկեր և տուրքեր են գումարվում Ռուսաստանից ներմուծվող պրոպան գազի գնին:

ԱԱՀ վերադարձ արտահանման ժամանակ
Լիլիթ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է՝ եթե ընկերությունը, որն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, զբաղվում է ապրանքների ներմուծմամբ, որոնց ներմուծման ժամանակ առաջացել է ԱԱՀ, և այդ նույն ապրանքները արտահանում է Ռուսաստան արդյո՞ք այդ ԱԱՀ կարող է դիմումի համաձայն հետ ստանալ։

Վաճառք Wildberries հարթակում
Մարինե․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվելու է վաճառքով օնլայն հարթակում (Wildberries): Ապրանքի գնումը կատարվելու է Չինաստանից, հետո ուղիղ կառաքվի Ռուսաստանի պահեստներ վաճառքի: Փաստացի ԱՁ վճարելու է ռուսական և չինական կազմակերպությունների ծառայությունների դիմաց: Ի՞նչ հարկեր և հաշվետվություններ են առաջանում այս պարագայում։

ՌԴ քաղաքացին որպես աշխատող
Ռոբերտ․
Բարև Ձեզ։ ՌԴ քաղաքացին կարո՞ղ է ընդունվել ՀՀ-ում որպես աշխատող հանրային սննդի ոլորտում և նույնպես հարկվել, ինչպես ՀՀ քաղաքացիները։ Կանխավ շնորհակալություն։

Ավտոմեքենաների ներմուծում
Անի․
Ողջույն բոլորին։
ՍՊԸ-ն ներմուծում է ավտոմեքենաներ ԱՄՆ-ից, բացի ՌԴ արտահանելուց նաև վաճառելու է ՀՀ ում ֆիզ․ անձի։ 1-ին մեքենայի համար ներմուծման ժամանակ չի վճարվել բնապահպանական հարկ, 2-րդի համար վճարվել է։
1․ Հարկային հաշիվ դուրս գրելուց պե՞տք է բնապահպանական հարկ հաշվարկեմ և ինչպե՞ս։
2․ Այն մեքենայի համար, որի ներմուծման ժամանակ չի հաշվարկվել բնապահպանական հարկ, հարկային հաշվի մեջ պե՞տք է հաշվել բնապահպանակ հարկ։
3․ Բնապահպանական հարկի եռամսյակային հաշվետվություն պե՞տք է ներկայացնել։
Շնորհակալ կլինեմ պատասխաններիի համար։

Մեքենաների ներմուծում և արտահանում
Բագրատ․
Բարև բոլորին։ Ընկերությունը զբաղվում է մեքենաների ներմուծմամբ և վաճառքով, նաև արտահանում է դեպի ՌԴ (վաճառում է ֆիզ անձի)։ Ներկա պահին կարո՞ղ է արդյոք ետ ստանալ ԱԱՀ-ն, և եթե ոչ՝ կներկայացնե՞ք այն հոդվածը, որով արգելվում է։

Փոխանցում ԱՁ հաշվեհամարին
Տիգրան.
Աշխատանքի առաջարկ եմ ստացել ՌԴ-ից։ Ցանկանում եմ ԱՁ բացել, բայց փոխանցումը ՌԴ-ից իմ ԱՁ հաշվեհամարին խնդիր է։ Գործը ՏՏ ոլորտում է։ Ո՞վ փորձ ունի, կարո՞ղ եմ արդյոք քարտիս (անհատական) փոխանցված գումարը ներկայացնել հաշվետության մեջ։ Շնորհակալություն։

ՌԴ քաղաքացին որպես ԱՁ
Հեղինե․
Բարև ձեզ: ՌԴ քաղաքացին ՀՀ-ում գրանցել է ԱՁ և ձեռք բերել Հայաստանում կացության կարգավիճակ: Սոց․ վճարի մասով ի՞նչ պարտավորություն է առաջանում ԱՁ-ի մոտ, եթե աշխատում է ԱԱՀ-ով։ Կանխավ շնորհակալ եմ։

Տեխզննման սարքի ներմուծում ՌԴ-ից
Աննա․
Հարգելի հաշվապահներ, շրջհարկով աշխատող ՍՊԸ ձեռք է բերել ՌԴ-ից տեխզննման սարք, Հայաստան է հասել 16/10/2023։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր ու հաշվետվություններ են առաջանում: Շնորհակալ եմ։

Պե՞տք է գրել ինքնահաշիվ
Նունե․
Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությանը ծառայություն է մատուցել Ռուսաստանում գրանցված և հարկեր մուծող կազմակերպությունը, ունեմ invoice։
1. Պե՞տք է գրել ինքնահաշիվ
2. Շահութահարկից նվազեցվու՞մ է այդ ծախսը

ՀՀ քաղաքացին ծառայություն է մատուցել ՌԴ ընկերությանը
Արմեն․
ՀՀ քաղաքացին քաղիրավական պայմանագրով ծառայություն է մատուցում ՌԴ կազմակերպությանը։ Հարց՝ հարկերը ինչպե՞ս են հաշվարկվում և որտե՞ղ են վճարվում։

Բեռնատար մեքենայի ներմուծում և արտահանում
Արմեն․
ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը բեռնատար մեքենա է ներմուծել Վրաստանից, որի համար ներմուծման ժամանակ գործում է արտոնություն, ներմուծման ԱԱՀ չի առաջանում, վճարվում է միայն մաքսատուրք 10 %: Հարցը հետևյալն է․ եթե կազմակերպությունը արտահանում է այդ բեռնատար մեքենան ՌԴ, ապա արդյո՞ք այդ դեպքում գործում է ԱԱՀ զրոյական դրույքաչափը, և առաջանում է միայն շահութահարկ ձեռքբերման գնի և վաճառքի գնի տարբերության մասով։ Առհասարակ, ի՞նչ նրբություններ կան այս հարցի հետ կապված։ Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ