Tag: ՍՊԸ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և զբաղվում է երգարվեստով

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն աշխատում է շրջհարկով և զբաղվում է երգարվեստով: Վերջերս միջոցառում է կազմակերպել և մասնակիցները 10 000 դրամ անդամավճար են մուծել: 10 հոգի են մասնակցել, այսինքն` ես պետք է 5 տոկոս շրջանառության հարկ վճարեմ այդ 100 000-ից։ Գրանցված են 2 աշխատող: Գրանցված են 2 աշխատող։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս ճիշտ վարվեմ այդ գումարի հետ: 5 տոկոսը, այսինքն՝ 5 000 դրամը հանե՞մ, իսկ այդ 95 000 - ը 2 աշխատողների միջև բաժանե՞մ՝ իր համապատասխան հարկերով։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ՍՊԸ-ն բացելուց հետո տնօրենի համար գրանցման հայտ ուղարկել

Araqsya. Եթե ՍՊԸ-ն հիմնադրվել է մեկ անձի կողմից, և այդ անձը հանդիսանում է տնօրեն, ապա նրան ևս պե՞տք է նշանակվի աշխատավարձ և պահվեն համապատասխան հարկերը: Պե՞տք է ՍՊԸ-ն բացելուց հետո, որպես տնօրեն գրանցման հայտ ուղարկվի: Հիմնադիր տնօրենը իրավունք ունի՞ վարելու իր ֆիրմայի հաշվապահություն և կարո՞ղ է հետագայում այլ մարդու նշանակել տնօրեն և ունենալ առանձին հաշվապահ, թե՞ ոչ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը

Վաչե. Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչպես է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը: ՍՊԸ-ն զբաղվելու է Իրանից ներմուծմամբ, հարկվելու է ԱԱՀ-ով: Պարտադի՞ր է հաշվապահի առկայությունը, թե՞ կարող է այդ ամենը իրականացնել ՍՊԸ-ի տնօրենը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է վարվի շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն անհուսալի դեբիտորական և կրեդիտորկան պարտքերի մասով

Հայկ. Բարև ձեզ: Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն անհուսալի դեբիտորական և կրեդիտորկան պարտքերի մասով ինչպե՞ս պետք է վարվի, եթե վերագրում է համապատասխանաբար ծախսերին և եկամուտներին: Նկատի ունեմ՝ ի՞նչ հարկեր կառաջանան և ո՞ր հաշվետվության մեջ պետք է արտացոլվեն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շինարարական լիցենզիա ստանալու համար

Հռիփսիմե. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերիս. 1) Շինարարական լիցենզիա ստանալու դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմում գրել էլեկտրոնային, եթե այո` խնդրում եմ գրեք ինչպե՞ս, և բացի 80 000 ՀՀ դրամ պետ. տուրքից ի՞նչ այլ վճարներ են վճարվում: Ինչպես նաև ինձ պետք է այն տեղեկանքի ձևը, որը լրացվում է այն կազմակերպությունների կողմից, որի մոտ մեր շինարար-մասնագետը նախկինում ունի կատարած շինարարական աշխատանքներ, ում անունով էլ ՍՊԸ-ն ուզում է ստանալ լիցենզիա: 2) ՍՊԸ-ի բաժնետերերի փոփոխության դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմել պետ. ռեգիստր էլեկտրոնային եղանակով, եթե այո՝ ինչպե՞ս և ի՞նչ վճարներ ենք վճարելու:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկի կանխավճար

Էլլա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ խնդրում եմ կօգնե՞ք: 1. Եթե ՍՊԸ-ն չեմ դադարեցրել, գրանցված տնօրեն կա, բայց ապրիլ մայիս ամիսներին գործարք չի արվել, աշխատավարձ չի ստացել: Հաշվետվության մեջ կարո՞ղ եմ 0 գրել, չեմ ազատում, քանի որ աշխատանքի ակնկալիք կա: 2. 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարները չե՞նք վճարելու: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ցանկանում է միաժամանակ իրականացնել երկու գործունեություն

Արարատյան Խոհանոց. Բարև ձեզ: ՍՊԸ-ն, որը կազմակերպում է դասընթացներ միջին մասնագիտական, պատրաստվում է նաև մեկ այլ գործունեություն սկսել, այն է՝ մշակել սննդակարգ (առողջ սնունդ) և մատակարարել հաճախորդներին: Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ ենք համատեղել այդ 2 գործունեությունը, ասեմ, որ դասընթացների մասով մենք հարկվում ենք շրջ. հարկով, որպես այլ գործունեություն 5 %-ով, արդյո՞ք մյուս գործունեությունը կհամարվի հանրային սնունդ, և դասընթացը ավտոմատ կհարկվի 20 %-ով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաշվետվությունը լրացնելու հետ կապված

Հայկ. Բարև ձեզ: Կխնդրեմ՝ օգնեք. ՍՊԸ աշխատակիցը 2020թ. մայիսի 19-ից գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Աշխատակցի համար մայիս ամսին հաշվարկել եմ աշխատավարձ՝ 54 398 դրամ և նպաստի գումար՝ 210 173 դրամ: Ընկերության մայիս ամսվա եկամտային հարկը ընդամենը կազմում է 93 708 դրամ: Հարցս հետևյալն է. Եկամտային հարկի հաշվարկում այս աշխատակցի համար ո՞ր տողերը պետք է լրացնեմ: 1.11 տողը լրացնում եմ, նաև Նպաստների և հետպահման դասակարգման կոդը, Նպաստի գումար կամ հետպահվող գումար բաժինը, սակայն չի ընդունում՝ նշելով, որ կան սխալներ: Եվ ցանկանում եմ նաև իմանալ՝ հնարավո՞ր է նպաստի գումարից 93 708 դրամը հատուցվի բյուջեի միջոցների հաշվին, իսկ մնացած 116 465 դրամը՝ գործատուի հաշվին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ցանկանում է մարզում զբաղվել ալկոհոլի արտադրությամբ

Գայանե. Բարև ձեզ: ՍՊԸ-ն ուզում է ալկոհոլի արտադրությամբ զբաղվել շրջանում։ Հարց՝ կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատեր։ Եթե ոչ, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջհա՞րկ, թե՞ ընդհանուր հարկման դաշտ

Նելլի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, խորհուրդ տվեք։ Բժշկական ծառայություններ մատուցող նոր գրանցված ՍՊԸ-ն հարկման ո՞ր դաշտով է առավել նպատակահարմար որ աշխատի։ Բժշկական ծառայությունները բնականաբար ԱԱՀ-ից ազատված են։ Տարեկան շրջանառությունը, կարծում եմ, 40 միլիոն դրամը չի գերազանցի։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարող է ՍՊԸ-ն գումարը գանձել կանխիկ եղանակով

Աննա. Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ-ն դուրս է գրել հարկային հաշիվ, նշել է բանկային հաշվի համար՝ ակնկալելով փոխանցում, անցել է որոշակի ժամանակ՝ ամիսներ, դիմացի կողմը ցանկանում է վճարում կատարել կանխիկ տարբերակով, արդյո՞ք դրամարկղի առկայության դեպքում հնարավոր է գումարը գանձել կանխիկի միջոցով:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ հիմնադրել

Արման. Հարգելի հաշվապահներ: Ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ պետք է գրանցեմ, մի քանի հարցեր ունեմ.
  1. Ինչքա՞ն է գրանցման վճարը:
  2. Իրավաբանական հասցեն հնարավո՞ր է գրանցել բնակարանի հասցեով, և հետագայում հասցեն փոփոխելը խնդի՞ր է, թե՞ ոչ:
  3. Կանոնադրություն տեղում ինձ կտա՞ն:
  4. Ի՞նչ հարկային վճարներ եմ անելու, ինչո՞վ եմ հարկվելու (դրամաշնորհները հարկվելու՞ են):
  5. Եթե մի 2-3 ամիս կազմակերպությունը ոչ մի ծառայություն և գործունեություն չի կատարում, էդ դեպքում ի՞նչ վճարներ եմ անելու:
  6. Կարո՞ղ եմ չգրանցել ոչ մի աշխատող: Քանի որ հնարավոր են աշխատանքային դադարներ, ինձ ավելի ձեռնտու կլինի՞ քաղիրավականով աշխատել, թե՞ ոչ:
Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Լուսինե. Բարև ձեզ։ Չէի՞ք ասի՝ տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի թե՛ Ա/Ձ-ն, թե՛ ՍՊԸ-ն, երբ աշխատում են շրջ. հարկով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն չունի եկամուտ, ինչպե՞ս վճարի աշխատավարձ

Արման. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք. եթե ՍՊԸ֊ն եկամուտներ չունի, աշխատավարձ ո՞նց է վճարելու, փոխառություն վերցնի՞: Հիմնադիրն ու տնօրենը նույնն են, տնօրենին աշխատավարձ տալը ճի՞շտ է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է բանկային հաշիվ բացել

Արմեն. Բարև ձեզ: ՍՊԸ-ն բացելուց հետո պե՞տք է նաև բացել ինչ-որ առանձնահատուկ բանկային հաշվեհամար, թե՞ արդեն գործող հաշվեհամարը կարելի է կցել ՍՊԸ-ին և վերջ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն

Տիգրան. Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն վարձով է տվել տարածք։ Կասե՞ք՝ ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձի հաշվարկ

Արմեն. Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ, ասացեք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ՍՊԸ-ն նվազագույն աշխատավարձի հաշվարկը ինչպե՞ս անի՝ 1) ա.վ.-ա.վ.23%/100-ա.վ.2,5%/100-1000դրամ=68.000դրամ, 2) ա.վ.-5000դրամ-ա.վ.*2,5%/100-1000դրամ=68.000դրամ: Մի հարց էլ՝ դրոշմանիշային վճարը ՍՊԸ-ն ամեն ամի՞ս պետք է վճարի, թե՞ տարեկան մեկ անգամ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել գործարքը

Վարդան. Հարգելի կոլեգաներ, կառավարության 5-րդ միջոցառման շահառու ՍՊԸ-ն ստացել է դրամական օգնություն։ Խնդրում եմ հուշել, թե ինչպես գրանցել ՀԾ-ում գործարքը։ Դտ 252 հաշվարկային հաշիվ, կտ ? Շնորհակալ եմ նախապես։