Tag: ՍՊԸ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն գնել է շարժական գույք

Աղասի. Բարև ձեզ: 08/11/2019թ.-ին ՍՊԸ-ով գնել ենք միկրոավտոբուս: Ընդ որում, բանկից վարկի տեսքով ներգրավել ենք լրացուցիչ դրամական միջոցներ: Գնել ենք ֆիզ. անձից: Հիմա հարկայինից կամերալ ստուգման վերաբերյալ արձանագրություն-նամակ ենք ստացել, ըստ որի պարտավոր ենք, մեջբերում եմ՝ «Գույքն օտարելու դիմաց եկամուտ տողում արտացոլել xxx գումար, որը կազմում է առքուվաճառքի պայմանագրում նշված գնի 10 տոկոսը»: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու համար

Քնարիկ. Ի՞նչ գործողություններ պետք է կատարի ՍՊԸ-ն գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու համար։ Դադարեցման դիմումի ձևը taxservice-ի հաշվետվություններ բաժնում չեմ գտնում, ո՞ր բաժնում է։ Կարո՞ղ եմ աշխատակիցներին ազատել և առանց աշխատակից հաշվետվություններ հանձնել։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահույթի բաշխման մասին որոշման ընդունման ժամկետի հետ կապված

Արմեն. ՍՊԸ-ների մասին օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխումը ընկերության մասնակիցների միջև: Հարց. Շահույթի բաշխման մասին ընդհանուր ժողովի կողմից ընդունվող որոշման ժամկետի հետ կապված կա՞ արդյոք որևէ օրենսդրական սահմանափակում, հնարավո՞ր է արդյոք այդ որոշումն ընդունել հաջորդ տարվա մեջ ցանկացած ժամանակ, օրինակ՝ հաջորդ տարվա դեկտեմբեր ամսվա մեջ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ

Արմեն. ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ (37 մլն դրամի չափով)՝ դրանք փոխառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։ Հարց. Հնարավո՞ր է արդյոք այդ փոխառությունները մարել ՍՊԸ-ի դրամարկղ մուտքագրելու միջոցով, եթե այո, ապա կա՞ արդյոք որևէ օրենսդրական սահմանափակում գումարի չափի հետ կապված։ Հնարավո՞ր է արդյոք այդ փոխառությունները մարել՝ նվազեցնելով այն բաշխվող շահույթից, այսինքն՝ փոխառուի շահաբաժինը փոխառությունների չափով նվազեցնելով։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով

Մարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: ՍՊԸ-ն 2019թ. ընթացքում աշխատել է ընդհանուր հարկման դաշտում, արտադրություն է: 2020թ. աշխատում է շրջանառության հարկով, ունի արտադրանքի մնացորդ 2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ: Մնացորդ արտադրանքի հումքը, որ ձեռք է բերվել 2019թ. ընթացքում, մի մասը ԱԱՀ-ով է, մի մասը՝ շրջ. հարկով, 2019թ. ԱԱՀ-ն հաշվանցվել է: 2020թ. արտադրանքը իրացնելիս կառաջանա՞ շրջ. հարկի պարտավորություն, իսկ ԱԱՀ-ի մասով ի՞նչ կլինի (խոսքս այն նյութերի ԱԱՀ-ի մասին է, որը ձեռք է բերվել 2019թ., իսկ արտադրանքը վաճառվել է 2020թ.):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերության վերակազմավորման համար

Հասմիկ․ Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Ընկերության վերակազմավորման համար եթե ցանկանում ենք ՍՊԸ֊ն դարձնել ՓԲԸ, ի՞նչ գործողություններ է անհրաժեշտ կատարել։ Շնորհակալություն)))
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

«Ավտոդպրոց» ՍՊԸ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Նարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք: «Ավտոդպրոց» ՍՊԸ-ն, որը առևտրային կազմակերպություն է, և տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն-ն, և 2019թ.-ին աշխատել է շրջանառության հարկով, արդյո՞ք կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Ավելացնեմ նաև, որ կազմակերպությունը շրջ. հարկով աշխատելու մասին հայտարարություն չի ներկայացրել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Լուսինե. Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, եթե միակ գործունեությունը ՍՊԸ-ին պատկանող տարածքի հանձնումն է վարձակալության: Տարեկան շրջանառությունը չի գերազանցել 24 միլիոն դրամը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում հարկերի տարբերությունը ո՞րն է

Համլետ․ Բարև Ձեզ։ 1. Կասե՞ք՝ ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում հարկերի տարբերությունը ո՞րն է (եթե երկու դեպքում էլ շրջանառության հարկով է աշխատում) 2. ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում աշխատող գրանցելուց ինչպե՞ս են հաշվարկվում հարկերը 3. ՍՊԸ-ի և ԱՁ-ի դեպքում եկամտային հարկը ո՞ր դեպքում է հարկվում 23% և որ դեպքում 5 000 դր 4. Ինչպե՞ս գրանցել աշխատող
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչու՞ ՍՊԸ-ն չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Անահիտ. Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչու սեփական տարածքը վարձակալության հանձնած ՍՊԸ-ն չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Դա նրա միակ գործունեությունն է, անցյալ տարի 24 մլն-ի շեմը չի գերազանցել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պե՞տք է արդյոք ՍՊԸ-ն անկանխիկ վճարի աշխատավարձը

Ռուզան. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, արձագանքեք: Եթե ՍՊԸ-ն 01.01.2020թ. դրությամբ ուներ 10 աշխատող, իսկ 25.01.2020թ.-ին՝ 9 աշխատող, պարտավո՞ր է անկանխիկ վճարել աշխատավարձը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս տալ գործարքի հաշվապահական ձևակերպումը

Նաիրա. Բարև ձեզ։ Կարո՞ղ եմ ՍՊԸ-ի աշխատակիցներից ուսման վարձ պահել և փոխանցել ուսումնական կենտրոն: Ինչպե՞ս պետք է տրվի տվյալ գործարքի հաշվապահական ձևակերպումը: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք փոխկապակցված են համարվում անձինք

Սյուզաննա. «A» ՍՊԸ տնօրեն Ա.Հովհաննիսյանը և «B» ՍՊԸ տնօրեն Դ.Հովհաննիսյանը ամուսիններ են: Ա.Հովհաննիսյանը և Դ.Հովհաննիսյանը իրենց սեփականությունը հանդիսացող տարածքը 100 %-ով վարձակալության են հանձնել «B» ՍՊԸ-ին: Հիմա Ա.Հովհաննիսյանը ցանկանում է «A» ՍՊԸ-ի գործունեությունն իրականացնել վարձով հանձնած տարածքի մի մասում, որին Դ.Հովհաննիսյանը դեմ չէ: Արդյո՞ք պետք է կողմերը լրացուցիչ համաձայնագրով, նոտարով հաստատեն այդ մասին, և իրավունք ունի՞ «A» ՍՊԸ-ն (մանկական շորի առք ու վաճառք) շրջ. հարկով կամ միկրոյի պայմաններով աշխատելու այդ տարածքում: Կա՞ արդյոք այս դեպքում փոխկապակցվածության խնդիր:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձինք ցանկանում են ՍՊԸ հիմնադրել

Հերմինե. Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ օգնել: Ցանկանում ենք բացել ՍՊԸ և կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր ֆիզիկական անձի հետ: Ինչպիսի՞ պարտավորություններ կառաջանան հարկային դաշտում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն զբաղվելու է ԵԱՏՄ ոչ անդամ երկրից ներմուծմամբ

Վահե. Բարև ձեզ: Հարգելի մասնագետներ, խնդրում եմ, ներկայացրեք ըստ հերթականության ՍՊԸ-ի բացման կարգը և քայլերը, պետական վճարների չափերը և այլն: Նախօրոք նշեմ, որ ՍՊԸ-ն զբաղվելու է ԵԱՏՄ ոչ անդամ երկրից ներմուծմամբ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Անուշ. Բարև ձեզ: ՍՊԸ-ն զբաղվում է մուլտֆիլմերի արտադրությամբ և անցկացնում վարպետաց դաս դպրոցներից այցելած աշակերտների համար: ՉԻ գերազանցել 24 մլն դրամը: Կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: