31/10/2026

վարձակալություն

Իգոր․

Բարև։ Հարցս հետևյալն է՝ ՍՊԸ-ն կարո՞ղ է արդյոք իրեն պատկանող գույքը՝ տվյալ դեպքում բեռնատար ավտոմեքենան, անհատույց տրամադրել այլ անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ): Ի՞նչ պարտավորություններ կարող են առաջանալ։

Քրիստինե.

Ընկերներ, բարև Ձեզ: Մի հարց. կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն իր տարածքը վարձակալությամբ տալ այլ իրավաբանական անձի և դրա համար հաշիվ դուրս գրել։ Եվ ի՞նչ հարկային պարտավորություններ դա կառաջացնի։
Կանխավ շնորհակալություն:

Մելինե.

Բարև ձեզ։ Եթե ԱՁ-ն ցանկանում է զբաղվել մատնահարդարմամբ, հետագայում նաև վարսավիր ընդունի և մատնահարդարման դասեր անցկացնի: Կարո՞ղ է միկրոյով աշխատել։ Պարտադիր պետք է ՀԴՄ ունենա՞, և եթե տարածքը վարձով է, նա ցույց չի տալիս չէ՞ եկամտայինում և 10% հարկվում։

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն նոր է բացվելու, կասե՞ք՝ ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի, ամսական ի՞նչ վճարներ պետք է անի, և՛ ամսական, և՛ տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկի:
1. Առեվտուր, այսինքն՝ ծննդյան պարագաներ է վաճառելու:
2. Տիկնիկներ է կարելու և տալու է վարձակալության։
Եվ տարածքը վարձակալելու է 100 000։ Այդ 10% ամսական հաշվետվության մեջ երևու՞մ է։

Ռազ.

Բարև ձեզ: ԱՁ-ն, որը ներկայացրել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն, վարձակալությամբ է վերցրել տարածք ֆիզ. անձից։ Այս դեպքում առաջանու՞մ է եկամտային հարկ 10% և ո՞վ է վճարելու այն։

Կարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հաշվարկել բաժնետիրական ընկերությանը պատկանող գույքը վարձակալությամբ տրվելու դեպքում վարձավճարի գումարը։ Հարկային զանգահարեցի հուշեցին, որ դա կարգավորվում է հարկային օրենսգրքի 62 հոդվածի 9-րդ կետով։ Չգիտեմ, ճի՞շտ եմ հասկացել, այսինքն՝ գույքի կադաստրային արժեքի 2,5 տոկոսը տարեկան վարձավճարն է՞:
Կանխավ շնորհակալություն:

Լիաննա.

Բարև, սիրելի հաշվապահներ: Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ն վարձակալելու է գրասենյակային տարածք ֆիզ. անձից, ով այժմ ռուսաստանում է, և չունի հայկական անձնագիր։ Ինչպե՞ս պետք է վարվել վարձակալական պայմանագրի հետ (լիազորագրո՞վ)։

Լիաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Այսպիսի հարց. շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն տնօրենի բնակարանի հասցեն է, արդյո՞ք պետք է ունենալ անհատույց վարձակալական պայմանագիր,(կցանկանայի ճշտել, ո՞ր տեսակն է այս դեպքում տեղին` բնակելի տարածքի վարձակալական պայմանագիր, թե՞ գույքի անհատույց վարձակալական պայմանագիր), և եթե ՍՊԸ վարձակալելու է տարածք` գրասենյակի համար, արդյո՞ք պետք է փոխել ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն, և վարձակալությունից ի՞նչ հարկեր կառաջանա ՍՊԸ-ի համար։
Շներհակալություն:

Քրիստինե.

Բարև ձեզ: 2015թ.-ին կնքվել է վարձակալության պայմանագիր` նոտարով: 2020թ.-ին եղել է փոփոխություն արժեքի և վարձատուի հետ կապված, պայմանագրում գրված է, որ փոփոխությունները օրինական են, եթե կնքվում են կողմերի համաձայնությամբ, հաստատված նոտարական կարգով: Հարցս հետևյալն է. առանց նոտարին դիմելու չի՞ կարելի նոր պայմանագիր սարքել երկու կողմերի համաձայնությամբ:

Մարինա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կասե՞ք, խնդրում եմ, եթե կազմակերպությունը ֆիզ. անձին վարձակալության է տալիս իր տարածքներից մեկը, ի՞նչ հարկային պարտականություններ են իր մոտ առաջանում, և ինչո՞վ են վերջիններս տարբերվում իրավաբանական անձին վարձակալության տալուց։

Գայանե.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ցանկանում է վճարել աշխատակիցներին՝ իրենց սեփական մեքենան կազմակերպության համար օգտագործելու դիմաց: Յուրաքանչյուր ամիս աշխատակիցը պետք է ներկայացնի թե քանի կմ է քշել և դրա դիմաց 1կմ – 100դրամ վճարվի: Այս դեպքում կազմակերպությունը ի՞նչ հարկեր է վճարելու, կարո՞ղ է վարձակալության պայմանագիր կնքել և վճարել 10% եկամտային հարկ:

Անի.

Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպությունը գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է, ունի տարածք, հանձնել է վարձակալության մայիսի 31-ին: Գործունեությունը վերականգնել է հուլիսի կեսին: Վարձակալող կազմակերպությունը հարկային հաշիվ է ցանկանում ստանալ, նոր վճարել վարձավճարը: Այս դեպքում կարո՞ղ է հաշիվ դուրս գրել հունիս և հուլիս ամիսների համար, թե՞ խնդիրներ կարող են ի հայտ գալ: Կանխավ շնորհակալ եմ:

Արուսիկ․

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․
ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով (ՏՏ ոլորտ)։ Ո՞ր տողում պետք է լրացնել ծառայությունից ստացված գումարը, և արդյո՞ք ծախս չեն կարող համարվել ստացված վարձակալության և կոմունալ բնույթի ծախսերը:

Աննա.

Բարև ձեզ: Ինձ կօգնեք հասկանամ՝ կազմակերպությունը (ՍՊԸ), որն աշխատում է շրջանառաության հարկով, գործունեության տեսակն է ավտոբուսով միջքաղաքային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ, ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից, ներկայացնում է պետ. տուրքի հայտարարություն: Ցանկանում է ձեռք բերել ավտոբուսներ լիզինգով: Կասե՞ք՝ լիզինգում նշված ԱԱՀ-ի գումարը ի՞նչ կարող եմ անել:

Արթուր․

Հարգելի գործընկերներ, բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունը լիզինգով բեռնատար է ձեռք բերել, որի համար ստանում է ամսական հաշիվներ՝ ԱԱՀ-ով։ Հայտնի է, որ միջազգային բեռնափոխադրումները հարկվում են ԱԱՀ զրոյական դրույքաչափով։ Ճի՞շտ եմ հասկանում, որ լիզինգի հաշիվներում արտացոլված ԱԱՀ-ն ենթակա է դեբետագրման, և ի՞նչ նրբություններ կարող են առաջանալ այս դեպքում։ Շնորհակալություն։

Անի.

Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է լիզինգի գծով վարձատուի ձևակերպումներին։ Լիզինգի դեպքում որպես վարձատու համարվում է բանկը՞ և եթե այո, ապա ինչու՞ են ձևակերպումները կազմակերպությունների հաշվային պլանով։

Մարինա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Համատիրությունը իր տարածքներից մեկը տալու է վարձակալությամբ միջազգային կազմակերպությանը, որը ՀՀ-ում ազատված է բոլոր հարկերից։ Կասե՞ք խնդրում եմ՝ ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում համատիրության մոտ։
Շնորհակալություն:

Աննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջ. հարկ վճարողը վարձակալել է տարածք։ Գիտեմ, որ վարձակալությունից հարկման բազան = (կադաստրային արժեք × 2,5%)/12։ Եթե չունենք կադաստրային արժեք՝ ո՞նց ենք վարվելու:

Արեգ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնեք ձեռք բերելու ավտոմեքենայի անհատույց օգտագործման պայմանագրի ձև։ Եվ ունեմ երկու հարց.

1.Պայմանագիրը կնքելուց հետո կարո՞ղ եմ օգտագործված վառելիքը համարել ծախս ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկում

2.ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ձեռք բերված վառելիքը կարելի՞ է դեբետագրել, եթե դա ձեռք է բերվել ՀԴՄ կտրոններով

Արամ.

Բարև ձեզ: Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիրման աշխատում է շրջանառության հարկով:
Հարց 1. Կարո՞ղ են արդյոք վարձակալական վճարները ներառվել ծախսերի մեջ:
Հարց 2. Եթե այո, ապա ֆիզիկական անձից վարձակալած տարածքի վարձավճարը կարե՞լի է ներառել, թե ոչ:

Քրիստինե.

Կանխիկ գնումների թույլատրելի 3 000 000 դրամի մեջ մտնու՞մ է հումք նյութի ձեռքբերումը, իսկ վարձակալական վճարները ներառվու՞մ են այդ գումարի մեջ, էլի կանխիկ է տրվել՝ հանձնման-ընդունման ակտով:

Գոհար.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` մրգի և բանջարեղենի խանութի համար ինչ՞ վճարներ և հաշվետվություններ պետք է տամ։ Աշխատող չունեմ և վարձակալություն է՝ Երևանում։ Գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա՞: Կխնդրեի մանրամասնել։ Նախապես շնորհակալություն: