Արեգա.
խնդրում եմ՝ ինձ ուղարկեք փոխառության հետ վերադարձի ակտի տիպային ձևը: Կանխավ շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն
Արեգա.
խնդրում եմ՝ ինձ ուղարկեք փոխառության հետ վերադարձի ակտի տիպային ձևը: Կանխավ շնորհակալություն։
Ռոման.
Բարև ձեզ: Կազմակերպությունը զբաղվում է առևտրի առք ու վաճառքի գործունեությամբ՝ շրջանառության հարկի դաշտում: 2022 թվականի 1 եռամսյակում ստացել է ապրանքի հաշիվ 50 000 դրամ, 2022 թ. 2 եռամսյակում տվյալ հաշվից 20 000 դրամի ապրանքը ետ է վերադարձվել: Տվյալ դեպքում 20 000 դրամը պե՞տք է նվազեցնել 2-րդ եռամսյակի ձեռքբերման գումարից, թե՞ պետք է 1-ին եռամսյակի հաշվետվությունը ճշգրտել։
Մարգարիտա.
Բարև Ձեզ։ ԵՏՄ-ից ապրանքի վերադարձ հնարավո՞ր է՝ գնորդը ցանկանում է վերադարձնել ապրաքի մի մասը։ Եվ վերադարձի դեպքում պետք է ներկայացնել ԵՏՄ հաշվետվություննե՞ր։
Անի.
Բարև Ձեզ: Եթե ես խնամքի արձակուրդից շուտ եմ վերադառնում՝ մի քանի ամիս առաջ, գնում եմ ընկերություն և տեղեկացնում, որ վերադառնում եմ, ինձ ասում են, որ փոխարինող են բերել, սակայն դեռ հաստիքի պակաս ունեն ու չեն թողնում դիմում գրեմ, ասում են հետո՝ մեկ ամսից, ինձ կարող են ազատել, և դրա համար գումար վճարելու՞ են ինձ, թե՞ ոչ։
Եթե աշխատավայրում անորոշ են պահում, հստակ չեն ասում խնամքի արձակուրդից վերադաձող անձին և անիմաստ սպասեցնում են, ի՞նչ կարող եմ անել ըստ օրենքի։
Հայկ․
Բարև Ձեզ: Խնդրեմ կասե՞ք՝ 2021թ. ընթացքում ՍՊԸ-ն իր հիմնադրին կանխիկ եղանակով դրամարկղից անտոկոս փոխառություն է տվել՝ մոտ 5 մլն դրամ՝ երկու տարի ժամկետով: Հիմա, եթե հիմնադիրը վերադարձնի հուլիս ամսից հետո, պարտադի՞ր է, որ փոխանցումով լինի: Ի՞նչ ուրիշ տարբերակներ կան: Կխնդրեմ օգնեք։
Լուսինե.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասել՝ եթե աշխատողը գտնվում է ֆիզ․ արձակուրդում և 2 տարին լրանում է, քանի՞ աշխատանքային/օրացույցային օր առաջ/հետո կարող է տեղյակ պահել տնօրենին վերդառնալու, ևս 1 տարի անվճար արձակուրդ վերցնելու կամ աշխատանքից դուրս գալու մասին։
Միլենա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մի հարց ունեմ․ գեղեցկության սրահը աշխատում է միկրոյով։ Պատահմամբ 1 000 000 դրամ արժողությամբ ՀԴՄ կտրոն են տպել։ Հարկայինից ասեցին՝ հետվերադարձ կատարեք, եթե կտրոնը կա։ Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս պետք է հետվերադարձ անեմ։ Կանխավ շնորհակալություն։
Մարինե.
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Մի հարց. եթե հիմանական աշխատողը ֆիզից վերադարձել է, իր տեղը ընդունված ժամանակավոր աշխատողը նույնպես ֆիզ է գնացել, հիմա նա նույնպես վերադառնում է, ինչպե՞ս պիտի վարվենք երկրորդի դեպքում։
Ան.
Հարգելի՛ հաշվապահներ, մի քանի հարց ունեմ, եթե կարողանաք մանրամասն տեղեկություններ տալ, շատ շնորհակալ կլինեմ։ Ես և ընկերուհիս մթերային խանութ ենք բացում, Ա/Ձ-ով ցանկանում ենք ամեն բան օրինական լինի, բայց այս հարցում անփորձ ենք և ոնց հաշվում ենք հարկերը շատ շատ են լինում։ Խնդրում եմ ասացեք`1) հնարավո՞ր է Ա/Ձ բացող անձը լիազորել մեկ այլ անձի, որ կատարի բանկային գործարքներ, եթե տվյալ խանութի աշխատակից չի։ 2) Արդյո՞ք ի սկզբանե հարկավոր է գրանցել բոլոր աշխատողներին։ 3) Եթե կարելի է ասել երկու ընտանիքի «բիզնես» է լինելու, ընտանիքի մյուս անդամները կարո՞ղ են չգրանցվել։ 4) Եթե հարկավոր է, ապա աշխատողը ամսական ստանալու է 40000 ՀՀ դրամ, ապա որքա՞ն կլինեն հարկերը և աշխատանքային պայմանագրի մեջ ինչպե՞ս պետք է ֆիքսել այս կետը, միևնույն ժամանակ չի գերազանցելու աշխատանքային 40 ժամը։ 5)Շրջանառության հարկի դեպքում, կա՞ն այնպիսի ծախսեր որոնք հարկերից նվազում են Ա/Ձ-ի դեպքում։ 6) Եթե հաշիվը արդեն դուրս է գրված կամ նույնիսկ փոխանցումը արդեն կատարված է, օրինակ՝ խանութը փակելու դեպքում կարո՞ղ ենք ապրանքի վերադարձ անել։ 7) Խանութի աշխատակիցների հետ կարո՞ղ ենք կնքել քաղիրավական պայմանագրեր, քանի որ այս պահին դեռ չենք պատկերացնում, որքան կգոյատևի խանութը։ 8) Արդյո՞ք ճիշտ կլինի վաճառողին գրանցել նվազագույն աշխատավարձով (68 00դր.) և աշխատանքային շաբաթը սահմանել 6 օրյա, շաբաթական 48 ժամ։ Կանխավ շնորհակալություն։
Գոռ․
Ընկերության հաշվետու տարին ավարտվում է հունիսի 30-ին: 2019թ. հուլիսի 2-ին կատարված գույքագրման արդյունքում ընկերության պաշարների արժեքը կազմել է 483,700 դրամ: Հուլիսի 1-ից 2-ը տեղի են ունեցել հետևյալ գործարքները.
• մատակարարներից ստացվել են 38,400 դրամ արժողությամբ պաշարներ
• 14,800 դրամ արժողությամբ պաշարներ վաճառվել են 20,000
• գնորդներից մեկը վերադարձրել է հունիսին գնված որոշ ապրանքներ՝ գրեթե անփոփոխ վիճակում: Այդ ապրանքների վաճառքի գինը կազմել էր 600 դրամ, իսկ դրանց ինքնարժեքն էր 400 դրամ
• ընկերությունը մատակարարին է վերադարձրել հունիսին գնված 1,800 դրամ արժողությամբ ապրանքներ:
Հաշվի առնելով վերոնշյալը, հաշվարկեք պաշարների մնացորդը ընկերության հաշվեկշռում 2019թ. հունիսի 30-ի դրությամբ:
Ռազ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս կապված է ԱԱՀ հաշվետվության հետ․ եթե ՀԴՄ-ով վաճառք ենք իրականցրել, և վերադարձ է կատարվել, վերադարձի գումարը նշու՞մ ենք 8-րդ տողում, թե՞ վերադարձի չափով 9-րդ տողը քիչ ենք լրացնում։
Նադյա․
Հայաստանյան Իրավաբանական անձը սարքավորումներ է ներմուծելու Եվրոպական երկրներից և, ապա արտահանելու է ՌԴ։ Խնդրում եմ լուսաբանել՝ թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում կարող է իրավաբանական անձը ետ ստանալ ներմուծելիս մաքսազերծման շրջանակներում վճարված ԱԱՀ-ն։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։
Սաթենիկ․
Բարև Ձեզ, եթե աշխատողը երկու տեղ է աշխատում, դրոշմանիշային վճարը մի տեղից ո՞վ է հետ վերադարձնում։
Սյուզաննա․
Բարև ձեզ։ Եթե տվյալ աշխատողի երեխան ծառայում է ՀՀ ԶՈւ, ապա հնարավո՞ր է՝ ետ վերադարձնեն մեկ տարվա դրոշմանիշի գումարը։
Մովսեսյան Անահիտ.
Խնդրում եմ օգնեք` գրած հաշվի մեջ եղած որոշ ապրանքներ վերադարձ անեմ:
Մարիա․
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն 2021թ-ին աշխատել է ընդհանուր հարկման դաշտում (շահութահարկ և ԱԱՀ)։ Համաձայն ՀՕ հոդված 135՝ պետք է կատարեր շահութահարկի կանխավճարներ, սակայն չի կատարել։ Հիմա, երբ արդեն պարզ է շահութահարկի գումարը, ստացվել է այնպես, որ կանխավճարների գումարը ավելի մեծ է, քան փաստացի շահութահարկի գումարը։ Հարցը հետևյալն է՝ ԱՁ-ն պետք է մարի պարտավորությունը շահութահարկի կանխավճարների գումարի չափով, հետո ավել մասը ետ ստանա, թե՞ կարող է վճարում կատարել փաստացի շահութահարկի չափով։ Շնորհակալություն։
Անի․
Հարգելի հաշվապահներ, եթե ներմուծված մթերքի մի մասը փչացել է, հնարավո՞ր է ետ ստանալ ներմուծման ԱԱՀ-ն, և եթե այո, խնդրում եմ նշեք՝ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր։
Արմեն․
Բարև Ձեզ։ Միասնական հաշվից գումարի վերադարձ է եղել ընկերության հաշվին։ Հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպեմ։
Արմինե.
Բարև ձեզ: Աշխատողը մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ գտնվում է հղ. և ծննդաբ. արձակուրդում, ցանկանում է գնալ խնամքի արձակուրդ։ 24-ին, թե՞ 23-ին պետք է հայտ ուղարկել պեկ և սկիզբը, եթե 24.11 նշվի, ապա ավարտը երեխայի 2տ լրանալու ամսաթի՞վը (ծնվել է 08.09.2021), թե՞ միանգամից 3-րդ տարին։ Եվ, եթե նշված ժամկետից շուտ ցանկանա վերադառնալ` հնարավո՞ր է խմբագրել։ Կխնդրեմ մանրամասն գրել (առաջին անգամ եմ խնամքի արձակուրդ լրացնելու):
Լիլյա.
Ստորև բերված տվյալների հիման վրա որոշել և ձևակերպել իրացված արտադրանքի ինքնարժեքը, արտադրանքի վաճառքից ճանաչված հասույթ, հասույթի ճշտգրտում կապված իրացված արտադրանքի վերադարձման հետ, իրացված և վերադարձված արտադրանքին վերաբերող ԱԱՀ գումարները, արտադրանքի վաճառքի ֆինանսական արդյունքը: Կազմակերպությունը հաշվետու եռամսյակում առաքել է գնորդին 350 միավոր արտադրանք: Արտադրանքի միավորի ինքնարժեքը կազմել է 2 000դրամ, իսկ բացթողնման գինը առանց ԱԱՀ 3 000դրամ: Տարբեր հիմնավորված պատճառներով գնորդը հետ է վերադարձրել 50միավոր արտադրանքը:
Ա/Ձ ԱԱՀ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ազատում անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առևտուր արձակուրդ արձակուրդային արտադրություն բյուլետեն գործկա դադարեցում դեկրետ դիմում եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն ծախսի հիմնավորում ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվապահ հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ շահութահարկ շրջանառության հարկ ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր քաղաքացիաիրավական ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ