Tag: փաստաթղթեր

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնօրենի փոփոխություն

Կարինե․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել գտնել իրավական այն ակտը, որով սահմանվում է տնօրենի փոփոխության դեպքում ընդունման-հանձնման գործընթացի կազմակերպումը և սահմանվում փոխանցվող փաստաթղթերի և նյութական միջոցների ցանկը։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը փոխարինում է արձակուրդի մեջ գտնվողին

Արփինե․ Ողջույն: Եթե աշխատողը փոխարինում է արձակուրդի մեջ գտնվողին, ապա արդ դեպքում ինչպե՞ս է կազմակերպվում փոխարինող աշխատողի վարձատրությունը (արդյո՞ք տրվում է պարգևավճար, թե՞ այլ կերպ է ձևակերպվում), և ինչպիսի՞ փաստաթղթեր են պատրաստվում այդ նպատակով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առցանց Ա/Ձ գրանցելու համար

Հասմիկ. Ողջույն: Խնդրում եմ տեղեկացնել` առցանց Ա/Ձ գրանցվելուց հետո, որտե՞ղ է նաև պետք ներկայացնել փաստաթղթեր, որպեսզի ամբողջական լինի գրանցումը։ Ա/Ձ-ն մատուցվելու է օնլայն դասընթացներ, աշխատակից չի ունենալու, շրջանառությունը մինչև 115 մլն։ Խնդրում եմ տեղեկացնել՝ հարկավո՞ր է արդյոք լիցենզիա, ի՞նչ հաշվետվություններ է պետք ներկայացնել, և դրանց հաճախականությունը, և ի՞նչ տուրքեր, հարկեր են սպասվում։ Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ դրամարկղ, ՀԴՄ, եթե անկանխիկ են կատարվելու գործարքները և ինչպե՞ս են դուրս գրվում հաշիվները /էկենգի միջոցով/։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Յուրա. Բարև ձեզ։ Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը, հիմնական, թե՞ երկրորդ աշխատավայրից պետք է կատարվեն հաշվարկը և վճարումները, և ի՞նչ փաստաթղթեր են պետք։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆրիլանս աշխատանք

Մարիաննա. Բարև ձեզ: Ես պատրաստվում եմ գրանցված աշխատանքից դուրս գալ և զբաղվել ֆրիլանսինգով (ՏՏ ոլորտ), ինձ մի քանի հարց է հետաքրքրում: 1. Կարո՞ղ եմ արդյոք գրանցվել որպես ինքնազբաղ անձ, եթե այո, ինչպե՞ս: 2. Որքա՞ն հարկ պետք է վճարեմ և ի՞նչ փաստաթղթեր կամ հաշվետվություններ ներկայացնեմ: 3. Վճարված հարկերը ենթակա՞ են վերադարձման հիփոթեքային վարկի համար վճարված տոկոագումարների համար։ Խնդրում եմ տրամադրել հղում օրենքին։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, ՀՀ տարածքում գործուղումների հետ կապված ի՞նչ փաստաթղթեր են կազմվում: Գիտեմ, որ պետք է հրաման, գործուղման վկայական և վերջում հաշվետվություն: Գործուղման վկայականի մեջ, եթե մեկնել են ուսումնասիրությունների նպատակով, այլ ոչ թե կոնկրետ վայր, կնքվու՞մ է: Ո՞ր փաստաթուղթը ե՞րբ է կազմվում: Վառելիքի ծախսն ինչպե՞ս ձևակերպել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Համագործակցություն

Ռոման. Բարև ձեզ, հարգելի հաշվապահաներ: Կազմակերպությունը համագործակցում է Յանդեքս կազմակերպության հետ: Խնդրում եմ նշեք քայլերը 0-ից, հաշվապահական ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, պայմանագիր կնքել, տաքսու վարորդերին արդյո՞ք պետք է գրանցել որպես աշխատանքային կամ քաղիրավական տարբերակով, արդյո՞ք տվյալ գործունեությունը կարող է միկրոյի շրջանակներում աշխատել և այլն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տնօրենը ընկերությանը պատկանող բանկային քարտով ծախսեր է կատարել

Հայկ. Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ՍՊԸ տնօրենը ընկերությանը պատկանող բանկային քարտով ներկայացուցչական ծախսեր է կատարել, օրինակ՝ վճարել է ռեստորանում, ինչպե՞ս պետք է ձևակերպել: Եվ ծախս ճանաչելու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմել: Աշխատում է շրջհարկի դաշտում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ հանրային սննդի գործունեություն է իրականացնում

Լուսինե. Բարև Ձեզ: 2018 ԱՁ հանրային սննդի գործունեություն է իրականացնում: Կցանկանայի մանրամասնել: Տեղում որևէ սննդի արտադրություն չենք իրականացնում, վաճառում ենք սնունդ, որը ստանում ենք արտադրողներից՝ հիմնավորված փաստաթղթերով: Տեղում պատրաստվում է միայն տաք կամ սառը սուրճ, թեյ: Վաճառվում են նաև գազավորված ըմպելիքներ: Աշխատում է շրջ. հարկով, տրվել է 201 հայտի ձևը, դասակարգիչը՝ I5629.9: Թաղապետարանի թույլտվությունը նույնպես ունեմ: Այս տարի աշխատող եմ ընդունել, բայց ծախսերի մեջ չեմ ներառել: Կցանկանայի իմանալ՝ ամեն ինչ ճի՞շտ եմ վարում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գործուղում

Անի. Հարգելի՛ հաշվապահներ: ՀՀ տարածք գործուղման ժամանակ ի՞նչ փաստաթղթեր են կազմվում, ի՞նչ է անհրաժեշտ անել: Մեքենայի վառելիքի ծախսն ինչպե՞ս ձևակերպել: Օրապահիկ ինչպե՞ս հաշվարկել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Քոլեջ-ինսիտուտ բացելու համար

Վահան․ Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բացել ուսումնական հաստատություն (քոլեջ-ինսիտուտ միաժամանակ), ի՞նչ փաստաթղթեր են պետք, որ կարողանամ ծրագիրը կազմել և ներկայացնել կարավարությանը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Չինաստանից սննդային հավելումներ ներմուծելու համար

Տիգրան. Բարև ձեզ: Չինաստանից քիմիկատներ՝ սննդային հավելումներ ներմուծելու համար մաքսազերծում կա՞, թե՞ հումքի համար մաքսազերծում չունենք: Եվ ի՞նչ փաստաթղթեր են պետք, Ա/Ձ-ն կարո՞ղ է ներմուծել նման ապրանք, թե՞ ՍՊԸ-ն: Շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել սարքավորում

Անի. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցով: Կազմակերպությունը, որն աշխատում է ԱԱՀ-ով, ձեռք է բերում սարքավորում՝ որպես հիմնական միջոց ֆիզ. անձից: Այս դեպքում հարկվու՞մ է միայն կազմակերպությունը՝ եկամտային հարկով 10%, թե՞ ֆիզ. անձն էլ: Եվ եթե սարքը փաստաթուղթ չունի, ինչպե՞ս վարվել: Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բեռնափոխադրման համար

Արտահանման դեպքում բեռնափոխադրող անհատ ձեռնարկատիրոջ համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, եթե բեռնափոխադրող ԱՁ-ն արտահանում է այլ ընկերության ապրանքները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կնիքի ձեռքբերման համար

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել՝ Ա/Ձ որտե՞ղ կարող է կնիք հանել, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչպես նաև սերտիֆիկատ: Կոսմետոլոգիական կենտրոն է լինելու: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ձեռքբերումը հիմնավորելու համար

Աստղիկ. Բարև ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է ոչխարի բրդից պատրաստված արտադրատեսակների վաճառքով։ Հումքը/բուրդը/ ձեռք է բերում գյուղացիներից։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ձեռքբերումը հիմնավորելու համար, և ի՞նչ պարտավորություններ կառաջանան։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։