Tag: աշխատաժամանակ

Աշխատաժամանակի տեղեկագրի վերաբերյալ

Ռուզաննա.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ այս հարցին.
Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում ի՞նչ տառով նշեմ հունվարի 1-ից մինչև հունվարի 10-ը աշխատողների չներկայացված լինելը (տոն օր): Եվ խնդրում եմ պարզաբանեք, եթե կարելի է:

Կարդալ ավելին Աշխատաժամանակի տեղեկագրի վերաբերյալ

Աշխատաժամանակի վերաբերյալ

Հակոբ.

Բարև Ձեզ, եթե ես աշխատում եմ ՓԲԸ-ում և ցանկանում եմ դասավանդել Պետ համալսարանում, ես իրավունք ունե՞մ գործատուից ժամեր պահանջել դասախոսության համար, օրենքը դա թույլ տալի՞ս է:

Կարդալ ավելին Աշխատաժամանակի վերաբերյալ

Վեցօրյա աշխատանքային շաբաթի վերաբերյալ

Կարինե.

Ինչպես հայտնի է, բացի հանրակրթական վայրերից, բոլորն անցել են հնգօրյա աշխատանքային համակարգին, սակայն եթե աշխատում են վեցօրյա, ապա վեցերորդ աշխատանքային օրը վճարվում է կրկնակի, ինձ անհրաժեշտ է դրա որոշումը:

Կարդալ ավելին Վեցօրյա աշխատանքային շաբաթի վերաբերյալ

Մի քանի ձևակերպում

Լիա.

Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ տալ հիմնական միջոցների անալիտիկ և սինթետիկ հաշիվների, սկզբանական տվյալների մուտքագրման, ծախսերի և եկամուտների, աշխատաժամանակի տեղեկագրի վերաբերյալ ձևակերպումներ ՀԾ հաշվապահական ծրագրով:

Կարդալ ավելին Մի քանի ձևակերպում

ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն

Աշոտ.

Հարգելի կոլեգաներ, ինձ հետաքրքրում է այսպիսի մի հարց.
ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն այն աշխատողների համար, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված` առողջության համար անվտանգ մակարդակի, աշխատաժամանակը սահմանվում է ոչ ավելի քան շաբաթական 36 ժամ: Արդյոք սա վերաբերվում է շինարարությանը: Եվ ընդհանրապես ի՞նչ չափանիշներով /նորմերով, որոշումներով/ պետք է առաջնորդվել այս կետը պարզաբանելիս: Մի հարց էլˋ ի՞նչ համամասնությամբ պետք է լրացվի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը: Խոսքս 36 ժամի մասին է:
Խնդրում եմ պատասխանեք: Ինձ համար սա շատ կարևոր հարց է:
Հարգանքներով

Կարդալ ավելին ՀՀ ԱՕ 140 հոդվածի 3-րդ կետի համաձայն

Աշխատաժամանակի տեղեկագիր

Անի.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք լրացնել աշխատաժամանակի տեղեկագիրը համատեղությամբ աշխատողի համար: Եթե աշխատողն աշխատում է միաժամանակ 3 ֆիրմայում, մեկում՝ հիմնական, մյուս երկուսում՝ համատեղությամբ, ապա ինչպե՞ս պետք է լրացվեն 3 ֆիրմաների համար աշխատաժամանակի տեղեկագրերը:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Աշխատաժամանակի տեղեկագիր

Արդյո՞ք խախտում է համարվում

Նանուլ.

Խնդրում եմ պատասխանեք ….. Եթե մի հիմնարկ աշխատում է 10-18-ը ,13-14-ը ընդմիջում է, և աշխատում է երկուշաբթիից-շաբաթ , 48 աշխատանքային ժամը չի գերազանցում և ունի 3 աշխատող` տնօրենի հետ միասին, արդյոք դա աշխատանքային օրենսգրքի խախտում է համարվում:

Կարդալ ավելին Արդյո՞ք խախտում է համարվում

Աշխատանք գիշերային ժամանակ

Հայկուհի.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե աշխատողը համարվում է գիշերային ժամանակով աշխատող` գրաֆիկով սահմանված կարգով, և նրա աշխատաժամանակը շաբաթական կազմում է 24 կամ 32 ժամ, արդյո՞ք մենք նրան 30% հավելում պետք է տանք, իսկ եթե այն համընկնում է տոն օրվա հետ, այդ դեպքում վճարումը կրկնակի է թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատանք գիշերային ժամանակ

ԱՕ փոփոխությունների վերաբերյալ

Skristin.

Բարև ձեզ հարգելի հաշվապահներ.
1.մինչև փոփոխությունները պայմանագրում կետ կար, որ արտաժամյա կամ ……օրերի աշխատավարձը ներառված է դրույքաչափում, այժմ կարծես արգելել են
2.աշխատաժամանակի հաշվարկում հոդված147 կետ 1 ուրբաթ օրը 1ժամ պակա՞ս ենք ցույց տալու, թե դա վերաբերվում է միայն տոն օրերի նախօրյակին: Մանրամասն

Կարդալ ավելին ԱՕ փոփոխությունների վերաբերյալ

ԱՕ փոփոխություններ

Hasmik.

Բարև ձեզ հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք. կապված ԱՕ փոփոխություններով աշխատողները 6-օրյա աշխատանքային շաբաթից անցել են 5-օրյայի, այդ փոփոխությունը ինչպե՞ս պետք է արտացոլվի աշխատանքային պայմանագրերում: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՕ փոփոխություններ

6-օրյա աշխատանքային շաբաթ

Սյուզի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, եթե ՍՊԸ-ն ունի 3 աշխատող և աշխատում է 6 աշխատանքային օրով 10-18-ը, դա խախտու՞մ է համարվում և եթե այո, արդյոք ի՞նչ միջոցներ պետք է ձեռք առնի : Նախապես շնորհակալ եմ բոլորից:

Կարդալ ավելին 6-օրյա աշխատանքային շաբաթ

5-օրյա աշխատանքային շաբաթ

Hasonik.

Հարգելի հաշվապահներ, էդ 5-օրյա շաբաթը վերաբերվում է նաև գրաֆիկո՞վ աշխատող կազմակերպություններին: Օրինակ, ավտոտրանսպորտային ձեռնարկությունները, որ կանոնավոր երթեր են իրականացնում, պետք է աշխատեն 5-օրյա՞ գրաֆիկով:
Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին 5-օրյա աշխատանքային շաբաթ

5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում

Ժաննա.

Հարգելի գործընկերներ, կարող է արդյոք աշխատողը 5 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում աշխատել 3 օր 6 ժամ, և իրար հաջորդող 2 օր 12 ժամ, ընդհանուր 42 ժամ:
Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում

Խանութն աշխատել է 6-օրյա աշխ. ռեժիմով

Geghecik.

Բարև Ձեզ, եթե խանութն աշխատել է 6-օրյա աշխ. ռեժիմով, երկուշաբթիից-ուրբաթ 7ժամ, շաբաթ օրը 5ժամ, եթե ռեժիմը չփոխենք, փոխարենը շաբաթ օրվա 5 ժամը վճարենք կրկնակի, դա կհամարվի՞ սխալ:

Կարդալ ավելին Խանութն աշխատել է 6-օրյա աշխ. ռեժիմով

Աշխատաժամանակի տևողության վերաբերյալ

LILIT.

Խնդրում եմ ասեք,թե բժշկական ոլորտում շաբաթական ինչքա՞ն է աշխատաժամանակի տևողությունը 5-օրյա գրաֆիկի դեպքում: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատաժամանակի տևողության վերաբերյալ

ԱՕ փոփոխություններ

Albert.

Բարև Ձեզ։ Ծանոթանալով, կայքի վերջին հարցերին ու պատասխաններին, և առհասարակ, լսելով բազմաթիվ եզրակացություններ ու պնդումներ, իմ մոտ հարց է առաջացել, որի պատասխանը չեմ գտնում։ Հարցը կապված է Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ։ Ուզում եմ իմանալ Աշխատանքային օրենսգրքի որ՞ հոդվածով է արգելվում 6 – օրյա աշխատանքային շաբաթը։

Կարդալ ավելին ԱՕ փոփոխություններ

Աշխատաժամանակի հաշվարկային տեղեկագիր

Ռուզաննա.

Ինչպես են լրացնում աշխատաժամանակի հաշվարկային տեղեկագիրը: Տվեք, եթե կարելի է դրա լրացման կարգը:

Կարդալ ավելին Աշխատաժամանակի հաշվարկային տեղեկագիր

Ազատ գրաֆիկով աշխատանք

Tatev.

Ազատ գրաֆիկով աշխատակիցների համար լրացվու՞մ է արդյոք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր: Եթե այո, ապա ի՞նչ ժամաքանակով:

Կարդալ ավելին Ազատ գրաֆիկով աշխատանք