Tag: դրամարկղ
Արդյո՞ք կարիք կա առհաշիվ հաշվետվություն կազմելու
Լիանա․
Տնօրենը դրամարկղից գումար է վերցնում բանկային հաշիվը համալրելու համար, նաև երբեմն կանխիկացնում է բանկային հաշվից գումարն ուղղելով դրամարկղ։ Արդյո՞ք կարիք կա առհաշիվ հաշվետվություն կազմելու։
Դրամարկղի մնացորդի սահմանաչափ
Յանա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք կա դրամարկղի մնացորդի սահմանաչափ։
Կանխիկ վճարում առաքիչին
Անի․
Հարգելի՛ հաշվապահներ, ապրանք ենք ստացել հաշվով և վճարել ենք առաքիչին կանխիկ: Մեզ ուղարկել են իրենց բանկի մուտքի կտրոնը: Կարո՞ղ եմ ձևակերպել 252-251 : Դա ի՞նչ խնդիր կարող է առաջացնել իմ դրամարկղային գրքում լրացնելու դեպքում:
Կարելի՞ է էլեկտրոնային դրամարկղային գիրք չունենալ
Կարինե․
Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը կանխիկ գործարքներ չունի, կարո՞ղ է էլեկտրոնային դրամարկղային գրքի հայտ չներկայացնել և չունենալ։ Շնորհակալություն։
Էլեկտրոնային դրամարկղային գրքի խմբագրում
Էրիկ․
Հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է օգնել: Էլեկտրոնային դրամարկղի գիրքը գրանցել եմ 21.05.2025-ին:
1. 13.06-ին դրամարկղի մուտքի օրդերը կազմելիս 22.05-ի փոխարեն ընտրվել է 16.05, չէի նկատել ու հաստատել էի: Հնարավո՞ր է խմբագրել հաստատված օրդերը ու փոխել կամ հեռացնել: «Խմբագրել» կոճակը սեղմում եմ, բայց թույլ չի տալիս խմբագրեմ:
2. Մուտքի օրդերը կազմվել է, պահպանվել, հետո ելքի օրդերը նույն օրով ու նույն գումարով պահպանելու ժամանակ բերում է խնդիր, որ ելքի գումարները գերազանցում են մնացորդին, բայց մնացորդը բավարարում է:
Կանխավ շնորհակալություն։
Դրամարկղային գրքի մնացորդի շտկում
Լիանա․
Բարև Ձեզ։ Դրամարկղային գրքի մեջ սկզբնական մնացորդը 0 է մնացել ու փակել եմ: Ինչ որ տարբերակ կա՞ շտկելու։
Փոխառության տրամադրում և վերադարձ կանխիկ եղանակով
Ինեսսա․
Արդյո՞ք կարող է ՍՊԸ-ն դրամարկղից ելք փոխառության տրամադրում կատարել, կամ փոխառության վերադարձի մուտք կատարել դրամարկղ, ինչպես նաև աշխատավարձի վճարում կատարել դրամարկղից։ Եվ կա՞ արդյոք սահմանաչափ կանխիկացում անելու։
Դրամարկղային գիրքն ուշ է լրացվել
Հայկ․
Բարև Ձեզ։ Ընկերության դրամարկղում 04.03.2025 թվականին 350 000 դրամի գումար է մուտքագրվել, բայց էլեկտրոնային դրամարկղում այն լրացվել է 17.03.2025 թվականին։ Օրենքով պետք է էլեկտրոնային դրամարկղում լրացվեր 5 աշխատանքային օրվա ընթացում։ Կասեք՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանված այս խախտման համար։
Էլեկտրոնային դրամարկղային գիրքը չի գրանցվել
Էլինա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել՝ եթե դրամարկղի գիրքը ունեցել է մնացորդ, բայց չի գրանցվել էլեկտրոնային 2024թ-ի հունվարից, չեն էլ կատարվել կանխիկ գործարքներ։ Ի՞նչ պատասխանատվություն է առաջանում 2025թ-ին գրանցելուց։ ՀՕ 418 հոդվածի համաձայն “3. Դրամարկղային գրքի գրանցման կամ դրամարկղային գրքի վարման սահմանված կարգը խախտելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` 20 հազար դրամի չափով:” Արդյո՞ք դա համարվում է գրանցման կարգի խախտում։ Կանխավ շնորհակալ եմ։
Ո՞ր ամսաթվով լրացնել դրամարկղային գիրքը
Արտյոմ․
Բարև, հարգելի հաշվապահներ: Հարցը հետևյալն է. տնօրենը առանց տեղյակ պահելու բանկային հաշվից մեծ գումար է կանխիկացրել դեկտեմբերին և այդ մասին տեղեկացրել է հաշվապահին հունվար ամսին՝ ներկայացնելով բանկի քաղվածքը: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս լրացնել էլ. դրամարկղային գիրքը, ո՞ր ամսաթվով: Հասկանում եմ, որ խախտվել են բոլոր հնարավոր ժամկետները և սահմանափակումները: Կանխավ շնորհակալ եմ:
Էլեկտրոնային դրամարկղային գիրք
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Էլեկտրոնային դրամարկղային գրքի հետ կապված․ հունվարից ՍՊԸ-ն ունեցել է ՀԴՄ-ով գործարքներ, ունի գրանցված էլեկտրոնային դրամարկղային գիրք, սակայն չեն կատարվել որևէ գրանցումներ, այդյո՞ք դա խախտում չէ, և ինչպե՞ս կարող եմ ուղղել և ինչպե՞ս կատարեմ հետագա գրանցումները։ Եվ ես նաև նայել եմ դրամակղային գրքի ամիսը և սեղմել որոնել կոճակը, եթե ոչինչ չկա, դա նշանակու՞մ է, որ ոչ մի գրանցում նախկինում չի եղել։ Շնորհակալություն։
Կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ՍՊԸ, որն աշխատում է ԱԱՀ-ով, իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրում ոչ ներքաղաքային, հասույթը մուտքի օրդերով մուծվում է դրամարկղ, այս գործունեության համար չկա ՀԴՄ կտրոն, մինչև սեպտեմբերի մեկը գործունեությունը հարկվում է պետ տուրքով ամսական, այս դեպքում ԱԱՀ հաշվարկի ո՞ր տողում պետք է լրացվի հասույթը ու գանձվի ԱԱՀ: Կանխավ շնորհակալ եմ։
Արդյո՞ք գումարը պետք է գրանցել դրամարկղային գրքում
Ռոզա․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն ցանկանում է հաշվարկային հաշվից գումար փոխանցել իր անձնական քարտին, արդյո՞ք դա դիտվում է որպես կանխիկացում և պետք է գրանցվի էլ. դրամարկղի գրքում:
Դրամարկղային գիրքը սխալ է լրացվել
Լիլիթ․
Բարև ձեզ։ Նախորդ ամսվա դրամարկղային գիրքը սխալ է լրացվել, 30․09-ի թիվը հաջորդ օրը մինչև կեսօր չի արտացոլվել, հետևաբար սեպտեմբեր ամսում չի նշվել։ Ի՞նչպես կարելի է դա շտկել, այս ամսվա սկզբին գրած գումարը խմբագրելով։ Նախապես շնորհակալություն։
Արդյո՞ք գումարը կհամարվի փոխառություն
Վահագն․
Բարև Ձեզ։ Մի հարց է հետաքրքիր․ Եթե ֆիզ․ անձն իր անունով բացված ԱՁ-ում իր անձնական միջոցներից գումար է մուտք անում ԱՁ-ի դրամարկղ կամ բանկային հաշիվ, օրինակ ապրանք գնելու համար, քանի որ ԱՁ-ի գումարը բավարար չէ: Այդ դեպքում այդ գումարը կհամարվի՞ փոխառություն, թե՞ ինքը նույնականացվում է իր ԱՁ-ի հետ։ Եթե կհամարվի փոխառություն, ապա եկամուտների հայտարարագրումը վերաբերվու՞մ է այն ֆիզ. անձանց, ովքեր ստացել են 20 մլն. փոխառություն, թե՞ նաև ովքեր տվել են 20 մլն. փոխառություն։ ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով։
Վարկ արտարժույթով
Վահագն․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն ցանկանում է վարկ վերցնել արտարժույթով, բայց արտարժույթով ոչ մի գործարք չունի, կարո՞ղ է այդ գումարը կանխիկացնել և փոխանակել արտարժույթի փոխանակման կետում, կամ փոխանցել իր անձնական ֆիզ. անձի հաշվին որպես անտոկոս փոխառություն։ ԱՁ-ն դրամարկղի գիրք չունի, քանի որ աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում։
Կանխիկ գումարի ելքագրում
Վահագն․
Բարև Ձեզ։ Ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը։ Անհատ Ձեռնարկատերը, որն աշխատում է շրջանառության հարկի դաշտում, ԱՁ-ի հետ չկապված իր անձնական ծախսերի համար իրավունք ունի՞ խանութի կանխիկ գումարից գումար վերցնել կանխիկ, թե՞ դա էլ կդիտվի անկանխիկ գործառությունների մասին օրենքի խախտում։
Տնօրենն անձնական միջոցներից կանխիկ գումար է մուտքագրել հաշվին
Մարինե․
Խնդրում եմ օգնեք։ Տնօրենն անձնական միջոցներից կանխիկ գումար է մուտք արել լինզինգի հաշվին։ Ինչպե՞ս ձևակերպեմ՝ մուտք դրամարկղ, փոխառության վերադարձ, ապա դրամարկղից լիզինգի վճարու՞մ։
Էլեկտրոնային դրամարկղային գրքում ամսվա փակում
Ալլա․
Ողջույն, հարգելիներս։ Երեկ դրամարկղի գիրքը չեմ փակել, այսօր արդեն չկա փակել ամիսը հրահանգը: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ պետք է անեմ, կամ անեի որ չեմ արել, կանխավ շնորհակալություն։
Էլեկտրոնային դրամարկղային գիրք
Մարիամ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ տեղեկացնել ինձ․ էլեկտրոնային դրամարկղային գրքերի մասով, ընդունենք հունվարի համար, ե՞րբ է վերջնաժամկետը լրացնելու, և ի՞նչ ժամանակաշրջանի համար կարող ենք խմբագրել։
Էլեկտրոնային դրամարկղային գրքի սկզբնական մնացորդ
Անահիտ․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք։ Եթե ՍՊԸ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, նախորդ տարում չի ունեցել դրամարկղի գիրք (որն իմ իմանալով պարտադիր է բոլոր ՍՊԸ-ների համար), նաև ունեցել է կանխիկ գործարքներ (ֆիրմայի հաշվից գումար է փոխանցվել ֆիրմայի քարտային հաշվեհամարին, քարտից արվել է կանխիկացում, սակայն քաղվածքի մեջ արտացոլվում է փոխանցում հաշվին), որը հետևաբար չի գրանցվել գրքում, հիմա էլեկտրոնային գիրք լրացնելուց ինչպե՞ս ճիշտ լրացնել սկզբնական մնացորդը։ Նշեմ նաև, որ 2024 թվականին ևս ունեցել է հաշվեհամարից քարտին փոխանցում, սակայն էլեկտրոնային գիրք դեռ գրանցված չի եղել։ Ի՞նչ տուգանք է հասնում ֆիրմային։ Ինչպե՞ս կարելի է խելամիտ լուծում տալ տվյալ խնդրին։
Օրդերի համար էլեկտրոնային դրամարկղային գրքում
Արտյոմ․
Բարև Ձեզ։ Ո՞վ կասի՝ էլեկտրոնային դրամարկղային գրքի մեջ ամենավերևի աջ կողմում «Օրդերի համար» տողը ինչի՞ համար է նախատեսված։ Այդտեղ ինչ-որ բան գրվելու՞ է։ Շնորհակալ եմ։
ԱՁ եկամուտների տնօրինում
Հապետ․
Հարգելի հաշվապահներ, անհատ ձեռնարկատերը 2023թ-ին գործունեություն է իրականացրել ընդհանուր հարկման ռեժիմում: Ինչպե՞ս կարող է տնօրինել ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը (շահույթը): Խոսքը դրամարկղում առկա գումարներին է վերաբերվում։
Ձեռքբերում շուկայից
Աննա․
Հարգելի հաշվապահներ, շրջհարկով աշխատող ՍՊԸ -ն շուկայից ապրանք է գնել (մինչև 300 000), գնման ակտով դրամարկղից ելքագրելու թղթակցող հաշիվը 2282 ճի՞շտ է։
Կանխիկ գնում
Ալմաստ․
Բարև ձեզ։ Նոր բացված ՍՊԸ-ն խանութ է կարո՞ղ է ապրանք գնելիս վճարել կանխիկով, և էլեկտրոնային դրամարկղի գրքում ելքի օրդեր պետք է ձևակերպել։
Փոխառության տրամադրում կազմակերպությանը
Անի․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ;
Հարցս հետևյալն է. Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ի հիմնադիրը կանխիկ միջոցներ դնել դրամարկղում որպես փոխառություն: Եթե այո, կա՞ արդյոք սահմանափակում։
Կանխիկ գումարի կուտակում դրամարկղում
Արմինե․
Բարի օր, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել։ ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, 2021թ-ից մինչ օրս կազմակերպության հաշվարկային հաշվից գումարներ են ելքագրվել դրամարկղ (հիմնականում ծախսվել են անձնական նպատակով` հիմնադիր ու տնօրեն նույն անձն է), ինչպես նաև ժամանակ առ ժամանակ դրամարկղից ելքագրվել է հաշվարկային հաշիվ։ Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել այդ գումարները, եթե ստեղծման օրից առ այսօր շահաբաժին չի վճարվել, նույնիսկ շահույթ չի հաշվարկվել (արդյոք դա պարտադի՞ր է)։ Նախապես շնորհակալ եմ։
Դրամարկղի մուտքերը ավելի շատ են, քան ելքերը
Լիանա․
Բարև Ձեզ։ Խանութը ՍՊԸ է և աշխատում է շրջանառության հարկով։ Դրամարկղ մուտքերը լինում են ավելի շատ, քան ելքերը։ Ելք լինում է միայն բանկ մուտք անելուց և աշխատակիցներին աշխատավարձ տալուց։ Ի՞նչ ձևակերպում կարող եմ տալ, որպեսզի խնդիր չլինի։ Նախապես շնորհակալ եմ։
Էլեկտրոնային դրամարկղային գիրք
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ, էլ․ դրամարկղային գրքի համար հայտը 24թ-ի համար չկարողացա դիմել դեկտեմբերին, հետևաբար դիմեցի 29.12.23թ-ի ամսաթվով։ Ասացեք խնդրեմ՝ պե՞տք է արդյոք դեկտեմբերի համար էլ դրամարկղը լրացնել։
Էլեկտրոնային դրամարկղային գրքի լրացում
Գրիգոր․
Բարև Ձեզ: Էլեկտտրոնային դրամարկղային գրքի վարման համար ուղարկել եմ 154 ձևը (հայտը): Ինչպե՞ս բացեմ գիրքը, որպեսզի լրացնեմ: Շնորհակալություն:


