
Տուգանք հարկերի ուշացման համար
Արթուր․
Բարև Ձեզ։ Ուզում եմ իմանալ՝ ձեզ հետ նման դեպք պատահե՞լ է, ու ի՞նչ եք արել։
2023-ի հունվարի 9-ին ՊԵԿ միասնական հաշիվ 2022-ի չորրորդ եռամսյակի շրջանառության հարկի չափով գումար եմ փոխանցել՝ իմ ԱՁ-ի «2022-ի չորրորդ եռամսյակի հարկային պարտավորություն» նպատակով։ Միասնական հաշվից առաջին հերթին 2022-ի սոցվճարի գանձում է կատարվել, իսկ մնացորդից՝ 2022-ի չորրորդ եռամսյակի շրջանառության հարկի մարում է կատարվել, որը բնականաբար ավելի քիչ է եղել, քան իրական գումարը։
Հիմա ՊԵԿ-ը տուգանել է՝ հարկերը ժամանակին չվճարելու համար։ Այնինչ 2022-ի սոցվճարի, շահութահարկի ու դրոշմանիշային վճարի համար մինչև 2023-ի ապրիլի 20-ը կարող ենք փոխանցել։

Դրոշմանիշային վճար
Աշոտ․
Եթե ՊՈԱԿ-ի աշխատակցի տղան գտնվում է ժամկետային զինծառայության մեջ, արդյո՞ք պետք է նրանից գանձել դրոշմանիշային վճար, և եթե այո, ապա ո՞ր հոդվածին համապատասխան։

ԱԱՀ դեբետային գումար
Ռոզա․
Հարգելի գործընկերներ, ԱՁ ունի ԱԱՀ դեբետային գումար, հարցս հետևյալն է՝ կարո՞ղ է այդ գումարից հաշվանցել շահութահարկի և դրոշմանիշային վճարները: 2023թ-ին աշխատում է միկրոյի դաշտում:

Նվազագույն աշխատավարձ
Նարինե.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ 2023թ. հաշվետվությունների մեջ ինչքա՞ն պիտի գրվի նվազագույն կեղտոտ աշխատավարձը՝ 100000 դրամ, թե՞ 104000 դրամ։ Այսինքն՝ դրոշմանիշի գումարն էլ պետք է հարկվի, թե՞ ոչ։

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ
Մերի․
Ողջույն, հարգելիներս։ Միկրոձեռնարկատիրական գործունեության իրացման շրջանառությունը հանձնելուց հետո կողմերը չեղարկել են դուրս գրված հաշիվը, ծառայությունները մատուցված չհամարելու հետևանքով նաև ճշտվել է հաշվետվությունը։ Նշեմ, որ դա եղել է կազմակերպության միակ գործարքը, հաշվետվությունը ներկայացնելուց հետո առաջացած դրոշմանիշային վճարը նստել է անհատական հաշվին։ Հարգելիներս, առաջացած դրոշմանիշային վճարի պարտավորությունը ճշտումից հետո ելքագրվու՞մ է, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալ եմ։

Ե՞րբ են առաջանում հարկային պարտավորությունները
Արտավազդ․
Եթե որպես շրջհարկով աշխատող ԱՁ հայտարարություն եմ ներկայացրել, որ աշխատանքները սկսում եմ 21.07.22թ-ից, բայց ծառայություններ եմ մատուցել օգոստոսից սկսած, շահութահարկի և դրոշմանիշային վճարի հաշվարկը հուլիսի՞ց եմ հաշվարկում, թե՞ օգոստոսից։

Դրոշմանիշային վճարի վերադարձ
Ալվարդ Խաչատրյան․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ զոհված զինծառայողի ծնողից 2022 թվին գանձված դրոշմանիշային վճարը վերադարձնելու համար գործատուն ինչպիսի՞ տեղեկանք պետք է տա աշխատողին ՊԵԿ ներկայացնելու համար, կա՞ արդյոք ձևանմուշ: Շնորհակալություն։

Гербовый сбор
Екатерина.
Добрый день! Подскажите, пожалуйста, правильно ли я понимаю, что если у сотрудника зарплата к начислению 102 000 драма, то гербовый сбор за него платит организация - работодатель в размере 3 000 драм? Так как 102 000 - 20 400 (НДФЛ)-5 100 (соцвзнос) - 3 000 (предполагаемый гербовый)=73 500, что меньше минимальной зарплаты в 75 000 драм?

Դրոշմանիշային վճար 2023
Վազգեն․
Բարև Ձեզ։ Դրոշմանիշային վճարի դրույքաչափերը 2023-ին չեն փոխվել, չէ՞։ Եվ սոց․ վճար չվճարող աշխատողի նվազագույն կեղտոտ աշխատավարձը կլինի 95 630 դրամ։

Միկրոձեռնարկատիրության հաշվետվություն
Մարի․
Հարգելիներս, նախ շնորհակալություն հարցերին արագ և հստակ պատասխան տալու համար:
Հիմա հարցս` ՍՊԸ-ն համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, գրանցված է միայն տնօրենը, այլ գրանցված աշխատող չունի, նշեմ նաև, որ գործունեությունը իրականացնում է մարզում, 79.11.0 դասակարգչի տակ է աշխատում, 257 ձևը հանձնել ենք 2023թ․ համար, կարելի է ասել 2022թ․ եկամուտ չի ունեցել, տնօրենի 189 ձևը 0-ական է լրացվել, միայն դեկտեմբերին կատարել է մեկ աշխատանք, որի համար հաշիվ է դուրս գրել, որպես հաշվարկային փաստաթուղթ: Դա է եղել միակ արված գործը:
Հիմա 256 ձևի մեջ այդ դուրս գրված հաշվի թիվը պե՞տք է գրենք։ Նաև խնդրում եմ ասեք՝ ՍՊԸ-ն տարեկան դրոշմանիշային վճար 18 000 վճարու՞մ է, թե՞ ոչ:
Մի բան էլ ավելացնեմ, որ տարածք է վարձակալել, որպես աշխատանքային սենյակ, վարձատու կողմը հաշիվ է դուրս գրել, մենք ամեն ամիս անկախ այն բանից, որ եկամուտ չենք ունեցել, այդ վարձը վճարել ենք:

Դրոշմանիշային վճար
Սաթեն․
Խնդրում եմ պատասխանեք․
2022-ին ԱՁ-ն (շրջ. հարկ) ունեցել է 13 000 000 իրացում: 2023-ին պե՞տք է վճարի 120 000 դրոշմանիշային վճար 2022-ի համար, թե՞ դա կանխավճար է 2023-ի համար։

ԱՁ դրոշմանիշային վճար
Մարի Համբարձումյան․
ԱՁ որտե՞ղ տեսնի՝ ինչքա՞ն է կազմում իր դրոշմանիշային վճարը, ինչպես սոց. վճարը, որ հստակ երևա կոնկրետ թիվ։

Դրոշմանիշային վճարը գործատուի հաշվին
Մարգարիտա․
Բարև Ձեզ։ Գործատուն կարո՞ղ է դրոշմանիշային վճարը վճարել իր հաշվին, եթե աշխատողի աշխատավարձը նվազագույնից բարձր է։

ՏՏ ոլորտի ԱՁ
Անա․
Բարև Ձեզ, սիրելիներս, կխնդրեյի պատասխանել հետևյալ հարցին․
ՏՏ ոլորտում ՝ շրջհարկով աշխատող ԱՁ-ն, որը չունի աշխատող, կասե՞ք՝ ի՞նչ վճարներ պետք է կատարի։ Որքանով որ ես եմ տեղյակ, դրանք են․ 5 տոկոս շրջանառության հարկ, 5 000 սոցիալական վճար և տարեկան հասույթից գոյացած դրոշմանիշային վճար։ Վճարները այսքա՞ն են, թե՞ կա հարկատեսակ, որը բաց եմ թողել։
Շնորհակալություն։

Դրոշմանիշային վճար 2023
Շուշան․
2023թ-ից ստացվում է, որ սոցվճար վճարողների համար, որոնց նվազագույն աշխատավարձը կազմում է 104 000 դրամ, դրոշմանիշային վճարի սանդղակը սկսվում է 3 000 դրամի՞ց։

Դրոշմանիշային վճարը ո՞վ է վճարում
Շուշան․
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում և ո՞վ է վճարում (գործատուն թե՞ աշխատողը) դրոշմանիշային վճարը սոցվճար վճարող և նվազագույն 75 000 դրամ աշխատավարձ ստացողի համար։

Ֆիզ․ անձի հարկեր
Անի․
Բարև ձեզ: Եթե ֆիզ. անձը աշխատելու է ՀՀ-ից, բայց Կիպրոսում գտնվող ընկերության հետ, փոխանցումն արվելու է եվրոյով, ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանալու ֆիզ. անձի մոտ։

ԱՁ հարկեր
Լիանա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն աշխատում է հարկման ընդհանուր դաշտում (շահութահարկ / ԱԱՀ), սոց․ վճար վճարող է, աշխատող չունի, աշխատել է մի քանի ամիս, պետք է դադարեցում տա, շրջանառությունը 0 է։ Ամսական 5 000 սոցիալական վճար և 5 000 եկամտային հարկ ունի՞ վճարելու։ Դրոշմանիշային վճար չունի, չէ՞։

Դրոշմանիշային վճարի պարտավորություն
Հայկ․
Բարև Ձեզ: Օրենքով սահմանված է, որ շրջանառության հարկի համակարգում գործող ԱՁ-ները դրոշմանիշային վճարը կատարելու համար հիմք են ընդունում շահութահարկի հաշվարկում գործունեության այդ տեսակների մասով շահութահարկ հաշվարկված լինելու հանգամանքը: Սա արդյո՞ք նշանակում է, որ 2022թ. հաշվառված ԱՁ-ն պետք է դրոշմանիշայինի վճարումը կատարի մինչև 2023թ. ապրիլի 20-ը տարեկան հաշվետվությունները ներկայացնելուց հետո:

2023 թվականի հարկեր
Անի.
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք, 2023թ.-ին եկամտային հարկ, սոց. վճար և դրոշմանիշ քանի՞ տոկոս ենք պահելու։ Աշխատակիցս արձակուրդ է վերցնում, որի մի մասը 2023թ.-ին է ընկնում։
Վերջին մեկնաբանություններ