Tag: համատեղությամբ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տևողություն

Սոնա. Հարգելի գործընկերներ, ողջույն։ Եթե ունենք հերթափոխային շաբաթական 40 ժամ գրանցված աշխատակից, ով նաև ուզում է ներքին համատեղությամբ այլ հաստիք նույնպես զբաղեցնել, ինչպե՞ս կարող ենք իրականացնել գրանցման գործընթացը, կամ այն հնարավո՞ր է, թե՞ ոչ, քանի որ, ըստ աշխատանքային օրենսգրքի նույն կամ տարբեր գործատուների մոտ համատեղությամբ կարող է օրական 12 ժամ աշխատել։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Արմինե. Բարև Ձեզ: Մեկ հարց ունեմ՝ հնարավո՞ր է որ նույն գործատուի մոտ աշխատողը լինի ձևակերպված և՛ որպես համատեղությամբ աշխատող, և՛ ՔԻՊ-ի հիմունքով՝ տարբեր ծրագրերով։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Արմինե. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել՝ հնարավո՞ր է արդյոք, աշխատողը հիմնական աշխատավայրում աշխատի 4 ժամ/օր, իսկ համատեղությամբ մեկ այլ գործատուի մոտ՝ 8 ժամ/օր։ Այսինքն՝ չգերազանցի 12-ժամյա օրական տևողությունը։ Խնդրում եմ նաև ԱՕ կանոնակարգող հոդվածի համարն էլ հուշեք։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Արտյոմ. Բարև Ձեզ։ Պետք է ընդունենք մաքրուհի, աշխատելու է ամեն օր 1 ժամ, ստանալու է ամսական 10 000 դրամ աշխատավարձ։ Միաժամանակ ինքը աշխատում է մի քանի տեղերում նման գրաֆիկով։ Հարց․ ինչպե՞ս ձևակերպել, քանի՞ ժամ նշել տեղեկագրում և ինչպե՞ս վարձատրել։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Անահիտ. Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը մեկ այլ տեղ անցել է աշխատանքի ոչ լրիվ աշխատաժամանակով, իսկ հիմնական աշխատավայրում լրիվից դարձել է ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատող, գրանցման հայտում հիմնական աշխատավայրի համար պե՞տք է նշել համատեղությամբ՝ այո, թե՞ մնա՝ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Անահիտ Ղարիբյան. Բարև Ձեզ։ Կասեք՝ հաշվապահները կարո՞ղ են աշխատել մի քանի դպրոց ր մանկապարտեզում՝ համատեղելով, գերազանցելով 12 ժամը՝ օրական։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձ

Լիլիթ․ Բարև ձեզ։ Աշխատողը աշխատում է հունիսի 14-ից համատեղությամբ շաբաթական 10 ժամ, 5 օրյա, ամսական աշխատավարձը 40 000դ։ Օգոստոսի 3-ին գնալու է արձակուրդ։ Ինչպե՞ս պետք է որոշեմ միջին աշխատավարձը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի վճարման վերաբերյալ

Կիմա․ Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Ճի՞շտ է, որ համատեղությամբ աշխատողին մայրության նպաստը պետք է վճարի հիմնական աշխատավայրի գործատուն։ Ասեմ, որ հիմնական աշխատավայրում աշխատավարձը 88 000դրամ է, իսկ համատեղությամբ ստանում է 250 000դրամ։ Կարո՞ղ է նպաստը վճարել մյուս գործատուն, որտեղ աշխատավարձի չափը մեծ է։ Եվ ես մեկ հարց․ եթե աշխատակիցը եղել է երեխայի խնամքի արձակուրդում և պետք է վերադառնա աշխատանքի, ունի ամենամյա չօգտագործված արձակուրդային օրեր։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս լրացնեմ 12 ամիսները, ինչպե՞ս հաշվել արձակուրդայինը։ Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փոխտնօրենի ժամային դրույքաչափ

Ռուզաննա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատրաստել՝ արդյո՞ք փոխտնօրենը կարող է աշխատել կես դրույքաչափով, օրը 4 ժամ, համատեղության կարգով։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Լիլիա. Բարև ձեզ: Անընդմեջ հերթապահության ռեժիմով (24 ժամ) աշխատողը կարո՞ղ է համատեղության կարգով աշխատել այլ գործատուի մոտ և ի՞նչ պայմաններով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի հաշվառման տեղեկագիր

Կիմա. Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Օպերատորը աշխատում է 2 դպրոցում, 2֊էլ 0,75 դրույքով։ Հարցս հետևյալն է՝ աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրի մեջ պետք է գրվի օրական 6ժամ, թե՞ 4ժամ։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Սուսաննա. Բարև ձեզ։ Ասացեք, խնդրում եմ, համատեղությամբ աշխատանքի ժամաքանակը: Ճի՞շտ եմ արդյոք՝ մի գործատուի մոտ 40 ժամ, մյուսի մոտ 20 ժամ, թե՞ երկու գործատուի մոտ էլ 20 ժամ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդ

Լուսի. Արդյո՞ք միևնույն գործատուի մոտ երկու տարբեր աշխատանքային պայմանագրերով աշխատող անձը կարող է օգտվել արձակուրդի իր իրավունքից, երկու տարբեր աշխատանքային պայմանագրերով հասանելիք արձակուրդային օրերի գումարային հաշվարկի մեթոդով, թե՞ միաժամանակ պահպանելով երկու աշխատանքային պայմանագրերով հասանելիք արձակուրդի բոլոր օրերի համար վճարվելու իրավունքը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի դեպքում

Կիմա․ Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ ճի՞շտ է, որ համատեղությամբ աշխատանքի դեպքում մայրության նպաստը պետք է վճարի հիմնական աշխատավայրի գործատուն։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է հարկային հաշվետվությունը լրացնի այն գործատուն, ով չունի մայրության նպաստի թերթիկը։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Գայանե․ Բարև ձեզ։ Եթե աշխատողը համատեղությամբ է աշխատում, աշխատանքից ազատվելու ժամանակ տվյալ աշխատակցին վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Արուս․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Համատեղությամբ աշխատող եմ, հիմնական աշխատավայրում կեղտոտ աշխատավարձը կազմում է 111 600 դրամ, ապրիլից ընդունվել եմ այլ աշխատանքի՝ կեղտոտ 601 250 դրամով: 06.07.2022թվականից գտնվելու եմ ֆիզարձակուրդում։ Խնդրում եմ կասեք՝ ինչքա՞ն կկազմի մայրության գումարը։ Շնորհակալ եմ։