
Մաքսային ձևակերպումներ
Արթուր․
Կասե՞ք՝ մաքսային ձևակերպումները ցամաքային փոստային բեռնափոխադրման դեպքում։

Լիզինգով ձեռքբերված ՀՄ
Նարեկ․
Կազմակերպությունը լիզինգի պայմանագրով ձեռք է բերել ՀՄ, որի համար նախատեսված տոկոսային ծախսերը ամբողջությամբ սուբսիդավորվում է պետության կողմից։ Կազմակերպությունը ամեն ամիս ստանում է հաշվարկայն փաստաթուղթ, որում առանձնացված են վարձավճարն ու տոկոսագումարը։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք սուբսիդավորվող տոկոսագումարները պետք է համարել որպես եկամուտ շահութահարկի հաշվարկում, և եթե հնարավոր է՝ պարզ օրինակի վրա ցույց տվեք նաև ձևակերպումները, սկսած ակտիվի ճանաչումից մինչև վարձավճարի վճարում և տոկոսի սուբսիդավորում։ կանխավ շնորհակալ եմ։

Պե՞տք է գրել հարկային հաշիվ
Գայանե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք այս հարցում։
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով։ Ունենք դիսպենսերներ, որոնք անհատույց տալիս ենք հիվանդանոցներին։ 1․ Պե՞տք է գրեմ հարկային հաշիվ։ 2․ Խնդրում եմ՝ գրեք հաշվապահան ձևակերպումերը։

Արագամաշ առարկաների հաշվառում
Անի․
Հարգելի՛ հաշվապահներ, արագամաշ առարկաների կիրառության վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել: Բնույթով արագամաշ առարկաներ կան մուտք անելու ՀԾ, բայց տեղեկացա, որ կարող եմ մուտք անել պահեստ և ծախսագրման ժամանակ դուրս գրել պահեստից: Ի՞նչ խորհուրդ կտաք: Ավտոյի յուղերի ձեռքբերման ժամանակ ի՞նչ ձևակերպումներ տալ: Ո՞ր հաշվով մուտք անել՝ 2113 վառելիք, թե՞ 2119 այլ նյութեր:

Վերագնահատումից առաջացած եկամուտ
Անահիտ.
Հարգելիներ, իսկ տարվա վերջին օրով կազմակերպության USD բանկային հաշվի վերագնահատումից առաջացած եկամուտը կարո՞ղ ենք եկամուտ նշել շահութահարկում: Ձևակերպումը՝ դբ 41251 կր 2531 - USD 604350:

Որոշել ակտիվի սկզբնական արժեքը
ԳՈՌ․
Ընկերությունը ձեռք է բերում հիմնական միջոց 1 000 000 դրամ արժեքով` տեղափոխման համար ծախսելով 500 000 դրամ: Տեղակայման համար ծախսել է նյութեր 300 000 դրամի, հաշվարկել է աշխատավարձ 100 000 դրամ։
Պահանջվում է տալ համապատասխան ձևակերպումները և որոշել ակտիվի սկզբնական արժեքը:

Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Դեբիտորական պարտքի հաշվին փակել կրեդիտորական պարտքը, ինչպե՞ս տամ ձևակերպումները։ Շնորհակալություն։

Հիմնադիրը ներդրում է կատարել
Ռոման.
Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը հիմնադրվելիս հիմնադիրը ներդրում է անում 1 000 000 դրամ, հետո ցանկանում է 900 000 հետ վերադարձնել` ինչպե՞ս կարելի է հաշվապահորեն ձևակերպել: Այդ դեպքում կդիտվի բաշխու՞մ և 5 տոկոս հարկ կառաջանա:

Ի՞նչ ձևակերպումներ տալ
Անի.
Հարգելի հաշվապահներ, վառելիքի կտրոններն ի՞նչ ձևակերպում տալ, ո՞ր ծախսերի մեջ ներառել, եթե վրան առկա է ձեռքբերողի ՀՎՀՀ: Շնորհակալ եմ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Արև.
Հիմնադիրը ներդրել է հող և շինություն ընկերության կանոնադրական կապիտալում, շինությունը քանդվել է բազմահարկ բնակելի շենք կառուցելու նպատակով: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ կապված շինության քանդման ծախսերի և կանոնադրական կապիտալի հետ:

Անհուսալի դեբիտորական պարտք
Արտավազդ․
Բարև Ձեզ։ Օգնեք տալ անհուսալի դեբիտորական պարտքի հաշվապահական ձևակերպումը։ Շնորհակալություն։

Հաշվապահական խնդիր
Մարգարիտ․
Բարև Ձեզ։ Ուսանող եմ, նոր եմ սովորում հաշվապահական հաշվառում։ Խնդրում եմ օգնել տալ հետևյալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։ Նախապես շնորհակալություն։
"Սոֆիստ" ՍՊԸ-ն սկսել է գործունեությունը 2019 թվականի ապրիլի 1-ին: Հետևյալ գործարքները վերաբերում են առաջին ամսվա բիզնեսի գործառնություններին:
1) Ապրիլի 1. Ստանում 500 000 ԱՄՆ դոլար $ 100 անվանական արժեքով 5 000 բաժնետոմս թողարկելու համար: 2) Ապրիլի 2. Գնում ապրանքներ $ 20 000-ով: Գումարը ենթակա է 2% զեղչի, եթե վճարվում 10 օրվա ընթացքում: 3) 3) Ապրիլ 5. Հիփոթեկային վարկի միջոցով 150 000 ԱՄՆ դոլարով գնում է գրասենյակային շենք և պահեստ:
4) Ապրիլի 11. "Սոֆիստ" ՍՊԸ վճարում է պահուստների համար (Տող 2) զեղչվող ժամանակահատվածում, այդպիսով ստանում 2% զեղչ: 5) Ապրիլի 15. Գնում է արտոնագիր 1 000 դոլարով:
6) Ապրիլի 15. Արտոնագիրը գրանցելու համար վճարում $ 100:
7) Ապրիլի 20. Ապահովագրական ընկերությանը գույքի ապահովագրության համար վճարում է 600: Ծածկույթի շրջանը սկսվում է մայիսի 1-ից: 8) Ապրիլի 29. Պատվիրում է դիսփլեյներ $ 10 000-ով: Պատվերի պահին վճարում չի կատարվում:

Խնդիր նպաստի վերաբերյալ
Angela.
Բարև Ձեզ։ Ուսանող եմ, նոր եմ սովորում հաշվապահական հաշվարում։ Խնդրում եմ օգնել տալ հետևյալ խնդրի հաշվապահական ձևակերպումը․
Աշխատակիցը սեպտեմբեր ամսին 22 օր բացակայել է աշխատանքից, որի համար բերել է ԺԱԹ։ Նախորդ ամիսների համախառն եկամուտը կազմել է 4 400 000 ։ Նա աշխատում է 5 օրյա աշխատանքային շաբաթով։ Որոշել ԺԱն-ի գումարը և տալ հաշվապահական ձևակերպում։

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Նարինե.
Շենքի մի քանի բնակիչներ վերանորոգել են շենքի իրենց հարկերը և համատիրությանը խնդրում են, որ վերանորոգման վրա ծախսված գումարի չափով անդամավճարներից ազատվեն։ Խնդրում եմ պատասխանել` թե ո՞նց ձևակերպումը ճիշտ տալ։

Տնօրենի կողմից կատարված ծախսեր
Արմինե.
Բարև ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում. կազմակերպությունը ՏՏ ոլորտ է, ՍՊԸ: Տնօրենը, որը միակ հիմնադիրն է, քարտային հաշվից գումարներ է ծախսում: Այդ գործարքներն ինչպե՞ս պետք է ձևակերպել:

Վարձատրության ձևակերպում
Անի․
Հարգելի՛ հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Հարցս հետևյալն է. մատուցողին վճարում ենք օրական 3 000 դր․ աշխատավարձ, մնացածը նա վաստակում է թեյավճարով: Մատուցողին գրանցել օրական աշխատավարձո՞վ 3 000դր և հաշվարկել այդպես, տաբելի մեջ էլ նշել օրական 8 ժամ, թե՞ ժամավճարով գրել: Ո՞ր տարբերակն է ճիշտ:
Հավաքարարներին և սպասք լվացողներին նույնպե՞ս օրական ենք վարձատրում՝ շաբաթաան գալիս են 3 օր, օրը 5 000դր: Ինչպե՞ս ձևակերպել:
Կանխավ շնորհակալ եմ:

Տալ ցեսիայի պայմանագրով կատարված գործարքների ձևակերպումները
Գոհար.
Բարև ձեզ: Կխնդրեի օգնել` ցեսիայի պայմանագրի հիման վրա կատարվող գործարքի հաշվապահական ձևակերպումների հարցում: Կանխավ շնորհակալություն:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Մելանյա.
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքը կադաստրի կոմիտեում սեփականության վկայականով գրանցված է 2006թ.-ից: Քանի որ գործունեությունը դադարեցված է եղել կամ աշխատել է ոչ լրիվ տարի, հիմնական միջոցի համար մաշվածություն չի հաշվարկվել: Նշեմ, որ գույքը միշտ տրվել է վարձակալության: Խնդրում եմ` օգնեք տալ ճիշտ ձևակերպում 31.12.2021թ.-ի դրությամբ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Արթուր.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ձևակերպման պահով։ Ուրեմն` Ավստրիայի կազմակերպության հետ ունենք պայմանգիր, որ հումքը ուղարկում են, մենք պատրաստի արդատրանքը հետ ենք ուղարկում իրենց, այսինքն` վերամշակում, հետ ենք ուղարկում: Բայց, երբ ապրանք ստացանք, մի քանի ապրանքներ ձևակերպվեց մաքսայինով որպես սովորական ներմուծում և առաջացավ ԱԱՀ և մաքսատուրք, որը մուծեցինք, հիմա էն որ որպես սովորական ներմուծում են արել մեր մոտ ո՞նց տանք հաշվապահական ձևակերպումները, որովհետև մենք չենք վճարել իրանց, որի դիմաց իրանք դա մեզ տվել են, ուղղակի այլ տարբերակ չկար, տենց են ձևակերպել։ Ու նաև դեռ մենք հետ չենք ուղարկել պատրաստի արտադրանքը։

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Գոհար.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ձեռք է բերել է էքսկավատոր՝ լիզինգի պայմանագրով, տրանսպորտային միջոցը ներկրվել է դրսից, վճարվել մաքսատուրք, ԱԱՀ, վառելիքի ծախս, գործուղում: Խնդրում եմ օգնեք ձևակերպումների հարցում:
Վերջին մեկնաբանություններ