
Հարկային դաշտի ընտրություն
Մաշա.
Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Մարզում գործող սուպերմարկետի ներսում հնարավո՞ր է մսի բաժին (նաև ձկան վաճառք) բացել առանձին ԱՁ-ով և գործել որպես միկրոձեռնարկատիրական սուբյեկտ։ Եվ կխնդրեի, եթե հնարավոր է՝ տնտեսական գործունեության դասակարգիչը գրեիք։ Կանխավ շնորհակալ եմ։

Միկրոձեռնարկատիրոջ մայրության նպաստ
Աննա․
Բարև Ձեզ։
Կասե՞ք՝ ինչպե՞ս է հաշվարկվում միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ԱՁ մայրության նպաստը։

Վաճառք ցույց չի տրվել
Վարդուհի․
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ խորհրդով և փորձով կիսվեք: Մարզում ՍՊԸ-ն աշխատում է միկրոյով, հացի արտադրամաս է, աշխատել են, ձեռքբերումները ցույց են տվել, իսկ վաճառք ոչ մի տեղ չի երևացել։ Ի՞նչ հետևանքներ կառաջանա և ինչպե՞ս կարելի է ինչ-որ կերպ շտկել։

Ա/Ձ լուծարվել է
Լուսի․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն լուծարվել է, աշխատում էր միկրոյով, 2022թ. իրացման շրջանառություն պետք է հանձնեմ, թե՞ ոչ և եթե պետք է տամ, ապա քանի՞ օրվա ընթացքում:

Ա/Ձ հարկեր
Սեյրան.
Բարև ձեզ: Ունեմ միկրոբիզնես, 2-րդ աշխատող եմ ընդունել` կես դրույքով /2-րդ կարգի հաշմանդամ/, եկամտային հարկը և դրոշմանիշային վճարը ինչպե՞ս պիտի հաշվարկեմ։

Անձը զբաղվում է քարի վերամշակմամբ
Աշոտ․
Բարև Ձեզ։ Քարի հղկման գործ եմ ուզում դնել սեփական բակումս: Հաստոց եմ գնելու և փոքր գործունեություն ծավալեմ: Կասե՞ք՝ միկրոձեռնարկություն կարող է դա համարվել և ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու։

Ա/Ձ համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Ջեմմա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
2022թ-ի համար ԱՁ-ն տվել է շրջհարկով աշխատելու հայտարարություն, սակայն գործունեության ոլորտի փոփոխության հետ կապված մինչև փետրվարի 20-ը e-request-ով ուղարկվել է դիմում, որ թույլ տան 2022թ-ի սկզբից համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Դիմումը բավարարվել է և արդեն ուղարկվել է 257 հաշվետվությունը: Հարցս կապված է հետևյալի հետ. 2022թ.-ի հունվարից գրանցված է եղել քաղիրավական պայմանագրով մի մարդ, որի համար մարտ ամսով ուղարկվել է ազատման հայտ, քանի որ ինչ-ինչ պատճառներով տվյալ անձը չի կատարել քաղիրավական պայմանագրով սահմանված ծառայությունները, այդ իսկ պատճառով էլ ոչ մի վճարում նրան չի կատարվել: Համապատասխան եկամտային հարկի 0-ական հաշվետվություններն ուղարկվել են: Հիմա քանի որ ԱՁ-ն համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նոր հաշվետվություններ ուղարկելու կարիք արդյոք կա՞, կամ հաշվետվություններ փոփոխելու, և ի՞նչ հարկերի վճարման կարիք կա:
Կանխավ շնորհակալ եմ:

Շահաբաժնի արտացոլում հաշվետվության մեջ
Լիլիթ․
Բարև ձեզ: Միկրոյի դաշտում աշխատող ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենին տրվող շահաբաժինը ո՞ր հաշվետվությամբ պետք է ցույց տրվի՝ 163, թե՞ 165։

Ա/Ձ լեզուներ է դասավանդում
Լիզա․
Եթե ես բացել եմ Ա/Ձ, բայց դեռ հարկային չեմ ներկայացել, գործունեությունս` լեզուների դասավանդում, կարո՞ղ եմ միկրոյի տակ, որպես ինքնազբաղված գրանցվել։ Եվ պայմանագրով աշխատել արտերկրյա կազմակերպության հետ։

Իրացման շրջանառության հաշվետվություն
Դիանա.
Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ ասել՝ եթե ԱՁ-ն տարվա սկզբից 4 ամիս աշխատել է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, իսկ հետո փոխել է և աշխատել շրջհարկով։ Միկրոյի համար մինչև փետրվարի 1-ը պե՞տք է հանձներ տարեկան իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվություն։
Եվ մի հարց էլ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտը համարվում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյե՞կտ (ուղղակի հարկային մարմնի ծանուցման մեջ նշված է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ): Նախապես շնորհակալ եմ։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Կարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել` j59.2 և j59.1.2 դասակարգիչով Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոյով աշխատել։ Շնորհակալ եմ։

Գործունեության դասակարգիչ
Արմի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ S96.03.0 այն է` թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ, դասակարգիչով գործունեությունը չեմ տեսնում օրենքի կողմից խոչընդոտ, որպեսզի աշխատի միկրոձեռնարակատիրության համակարգում։ Իսկ դու՞ք:

Գործունեության դասակարգիչ
Անի․
Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. նկարչական խումբ ունենալը ո՞ր դասակարգչում է ընդգրկվում, և արդյո՞ք միկրոյի դաշտում հնարավոր է գործել։ Տվյալ անձը կարո՞ղ է իր աշակերտներին տալ հավաստագիր (նշեմ, որ աշակերտները մշտական չեն լինում, իսկ անձը գործում է միայնակ)։ Նախապես շնորհակալություն։

Եթե Ա/Ձ ունի աշխատող
Սեյրան․
Բարև ձեզ։ ԱՁ-ում /միկրոձեռնարկատիրություն/ երկրորդ աշխատող եմ ուզում ընդունել, 79 ձևի հաշվետվություն ուղարկելուց բացի ի՞նչ պետք է անել:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Կարեն.
Արդյոք /Զբաղվածության հարցերին առնչվող գործունեություն/ դասակարգչով ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկություն։

Գործունեությունը կհամարվի՞ միկրոձեռնարկատիրություն
Կարեն․
Արդյո՞ք "Զբաղվածության հարցերին առնչվող գործունեություն" դասակարգչով ԱՁն կարող է համարվել միկրոձեռնարկություն։

Իրական շահառուների հայտարարագիր
Աննա․
Բարև Ձեզ։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը արդյո՞ք պետք է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ԱՁ-ն ներկայացնի։

Ո՞ր գումարից է պահվում եկամտային հարկը
Ալինա․
Բարև ձեզ, մենք միկրոձեռնարկատիրություն ենք, և խնդրում եմ բացատրեք՝ անաշխատունակության վճարի ժամանակ եկամտային հարկը (5 000 դր) գործատուի՞ վճարվող գումարից ենք հանում, թե՞ պետ․ բյուջեի վճարումից։

ԱՁ-ն միկրոձեռնարկատեր է
Գայանե․
Բարև Ձեզ։ Հարգելիներս,
1․ ԱՁ-ն գեղեցկության սրահ է, որտեղ լինելու է և մատնահարդար, և վարսավիր, և Էլոս ծառայություններ։ Կարո՞ղ է միկրոյի դաշտում աշխատել, մարզում է։
2․ Երեխայի մինչև ո՞ր տարիքը տատիկը կարող է վճարվել որպես դայակ, 2, թե՞ 3։
3․ Միկրոյով գործող ԱՁ-ի մատնահարդարը քանի՞ ամսվա գրանցված աշխատող պետք է լինի, որ ֆիզ. արձակուրդ հաշվարկվի։

Ա/Ձ հարկեր
Միլենա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գեղեցկության սրահը աշխատելու է միկոյով, Ա/Ձ-ն նոր է բացվել։ Ինչպե՞ս գրանցվեմ taxservice-ում, ո՞ր դիմումի ձևն ընտրեմ։ Եվ ԱՁ-ն կարո՞ղ է սոց. վճար չվճարել: ԱՁ-ի տնօրենը ի՞նչ հարկեր է վճարում, եթե ինքն էլ է աշխատում: Նախապես շնորհակալություն
Վերջին մեկնաբանություններ