Tag: նպաստ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ

Անուշ. Բարև ձեզ։ Հարգելի մասնագետներ, ի՞նչ տարբերություն հաշմանդամության 3-րդ կարգ ունեցողի նպաստի ու հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի միջև։ Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ

Սուսաննա Վանեսյան. Բարև ձեզ։ Մենք ունենք ֆիզ. արձակուրդում գտնվող, սակայն նա ֆիզից ֆիզ է գնում, բայց սկզբնական ֆիզի դրույքաչափը 92 618 դրամ է, իսկ հիմա 130 000 դրամ։ Խնդրում եմ պատասխանեք, ո՞ր դրույքաչափով պետք է հաշվարկենք։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետ գնալու վերաբերյալ

Հասմիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողը ֆիզ. արձակուրդ գնում է նախատեսված ժամկետից մեկ շաբաթ ուշ։ Ասեք խնդրում եմ՝ ինչպե՞ս կատարեմ հաշվարկը և արդյո՞ք օրենքի խախտում է սա, թե՞ օրենքն ունի սա կարգավորող դրույթներ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրություն նպաստի համար փաստաթղթեր

Գոհար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կասեք՝ հղիության և ծննդաբերության նպաստի համար որ փաստաթղթերը որտեղ պետք է ուղարկեմ, նաև գործատուին փոխհատուցման փաստաթղթից բացի կա՞ այլ փաստաթուղթ, որ պիտի ներկայացնեմ սոցապ փոխհատուցման համար (ասեմ նաև, որ այս ամսվա եկամտային հարկը կազմել է 420դրամ):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Յանա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք․ եթե աշխատողը գտնվում է ամենամյա արձակուրդում և միարժամանակ ստացել է անաշխատունակության թերթիկ նույն ժամանակահատվածում, արդյո՞ք պետք է վճարվի այդ թերթիկի դիմաց նպաստ։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ

Սոնա. Հարգելի գործընկերներ, ողջույն։ Խնդրում եմ տեղեկացնել, եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի մեջ և կրկին ֆիզարձակուրդ է գնում, այդ պարագայում հարկայինի ծրագրում առաջին երեխայի 2 տարեկանը լրանալուց հետո է անհրաժեշտ մուտքագրել երկրորդ երեխայի խնամքի արձակուրդը, թե՞ միաժամանակ պետք է մուտք անել, թե՞ առաջին երեխայի մինչև 2 տարեկանը չլրացած լինելով հանդերձ նշել ավարտ այն ամսաթիվը, որով սկսվում է 2֊րդ երեխայի խնամքը։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Վազգուհի. Ա/Ձ-ի աշխատակիցը գնում է հղիության և ծննդաբերության արձակուրդ՝ 16․08․2022թ-02․01․2023թ․։ Ա/Ձ-ն մինչև 01․07․2022թ․ աշխատել է միկրոձեռնարկատիրության համակարգում, իսկ հուլիս ամսվանից սկսած՝ շրջանառության համակարգում։ Խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս հաշվարկեմ ֆիզ․ արձակուրդը, եթե աշխատողի ամսական աշխատավարձը սահմանված է 91 276 դրամ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկ

Անի․ Հարգելի հաշվապահներ, եթե արձակուրդի ընթացքում աշխատակիցը ֆիզ․ է գնում և արձակուրդը տեղափոխում ենք ֆիզ․-ից 140օրից անմիջապես հետո։ Արձակուրդը եղել է հուլիսի 8-ից օգոստոսի 25-ը ներառյալ, իսկ ֆիզը օգոստոսի 8-ից է։ Այդ տեղափոխված օրերի համար վճարել եմ և պետք է ցու՞յց տամ օգոստոսի հաշվետվության ժամանակ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Լուսինե. Ողջույն: Հարգելի մասնագետներ, ո՞րն է ֆիզ․ արձակուրդի միանվագ նպաստ ստանալու գործընթացն այն դեպքում, երբ հղի աշխատողը գտնվում է Հայաստանից դուրս, աշխատում է օնլայն ՀՀ-ում գրանցված կազմակերպությունում որպես հիմնարար աշխատող։ Ոչ աշխատանքային 140 օրվանից հետո ինչպե՞ս է նպաստը փոխանցվում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Աստղիկ. Հարգելի մասնագետներ, Ձեր օգնության կարիքն ունեմ։ Հղի աշխատողին տրված է անաշխատունակության թերթիկ 140 օր նախածննդյան և հետծննդյան ժամանակաշրջանի համար և ծննդաբերության կանխատեսվող օր է նշանակված 2022 թվականի օգոստոսի 17-ը, սակայն երեխան ծնվել է հուլիսի 31-ին։ Խնդրում եմ հուշեք՝ ժամկետների խախտումներով պայմանավորված ի՞նչ գործողություններ են առաջ գալիս, ի՞նչ պետք է անի գործատում տվյալ դեպքում։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Էլլա. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ամենամյա արձակուրդի մեջ գտնվող վարձու աշխատողը ներկայացրել է հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկ։ Համընկումը 6 օր է կազմում։ Ամենամյա արձակուրդի երնարաձգումը ինչպե՞ս է կատարվում։ Եթե թերթիկը ավարտվում է ասենք դեկտեմբերկ 5-ին, ուրեմն այդ 6 օրերը գումարվում են անաշխատունակության թերթիկի ավարտին հաջորդող օրվան` գումարած 6 արձակուրդային օ՞ր։
Accountant.am
Հարց ու պատասխան

Դեկրետից վերադարձի վերաբերյալ

Սիրանուշ. Բարև ձեզ։ Եթե երեխան 5 ամսական է, վերադարձել եմ աշխատանքի, սակայն ֆիզիկապես հնարավոր չէ համատեղել, արդյո՞ք հնարավոր է հետ վերադառնալ դեկրետ և արդյո՞ք կստանամ մայրության ամենամսյա նպաստը։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի փոխհատուցում

Ռուբ. Հարգելի հաշվապահներ, միկո ընկերության աշխատակցի համար հաշվարկվել է մայրության նպաստ, որը ներառյալ հարկերը կազմել է 198 200 դրամ, ֆիրման պահել է 5 000 դրամը և աշխատակցին վճարել 193 200 դրամ։ Վճարման ամսվա դրությամբ ընկերության ունեցած եկամտային հարկը կազմել է 10 000: Հարկային ներկայացված տեղեկանքում, պետությունից փոխհատուցման ենթակա գումարը լրացվել է 183,000, սակայն հարկայինից ուղղել են 188 000: Այսինքն՝ ես սխա՞լ եմ հասկացել, որ փոխհատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հարկերը պահած գումարից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ա/Ձ աշխատակցի մայրության նպաստ

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք. Ա/Ձ-ի աշխատակիցը գնում է ֆիզարձակուրդ, գրանցված է կես դրույքով ու գրանցված աշխատավարձը 50 000 է /հարկերը վճարում է գործատուն/, աշխատում է 12 ամիս, այլ վճարներ չունի։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս հաշվեմ արձակուրդայինը և ի՞նչ թղթեր են անհրաժեշտ ներկայացնել հարկային, որպեսզի պետությունը փոխանցի Ա/Ձ-ին։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Դիանա. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես սեպտեմբեր21-ից պիտի գնամ ֆիզարձակուրդ, սակայն իմ 12 ամիսը չի լրանում, այստեղ աշխատում եմ հունվարի 1-ից: Բայց մինչ այդ աշխատել եմ ուրիշ տեղ, որտեղից դուս եմ եկել 2022-ի հունվարի 25-ին, սակայն այնտեղ եղել եմ երեխայի խնամքի արձակուրդում: Ինձ կասեք` ես պիտի տեղեկանք բերե՞մ նախկին աշխատանքի վայրից և այդ ամիսներին, որ եղել եմ խնամքի արձակուրդում ի՞նչ աշխատավարձ է հաշվարկվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Մայա. Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ՝ միկրոյի դաշտում գործունեություն իրականացնող Ա/Ձ-ի 2022թ-ին մայրացած վարձու աշխատողներին, մինչև երեխայի 2 տարին լրանալը 28 500 դրամ նպաստը տրամադրվու՞մ է, թե՞ ոչ: