Tag: ոչ աշխատանքային

Կարո՞ղ է ամենամյա արձակուրդի սկզբի օրը լինել կիրակի

Սիր․

Կարո՞ղ է ամենամյա արձակուրդի սկզբի օրը լինել կիրակի։ Աշխատողը գրաֆիկով աշխատում է կիրակի օրը, բայց մի կողմից ամենամյա արձակուրդը ձևակերպում է աշխատանքային օրերով, իսկ կիրակին ոչ աշխատանքային է։

Կարդալ ավելին Կարո՞ղ է ամենամյա արձակուրդի սկզբի օրը լինել կիրակի

Պահակն աշխատում է կիրակի և տոնական օրերին

Արմենուհի․

Դպրոցում աշխատող պահակի հրամանը ինչպե՞ս գրենք, եթե աշխատում է կիրակի և տոնական օրերին, ցերեկվա ժամերին։

Կարդալ ավելին Պահակն աշխատում է կիրակի և տոնական օրերին

Վարձատրություն տոնական ոչ աշխատանքային օրերի համար

Աստղիկ․

Օգնեք իմանալ խնդրում եմ՝ արդյո՞ք տոնական ոչ աշխատանքային օրերի համար աշխատողը վարձատրվում է, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Վարձատրություն տոնական ոչ աշխատանքային օրերի համար

Աշխատանքային պայմանագրի ավարտ

Անի.

Բարև ձեզ։ Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվում է ոչ աշխատանքային օրով, այդ դեպքում ե՞րբ պետք է հրամանը գրվի ու ի՞նչ օրով պետք է ազատվի հարկայինի էջում։

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագրի ավարտ

Տոնական և հիշատակի օրեր

Սեդա.

Բարև Ձեզ։ Եթե անաշխատունակության ընթացքում տոնական օր է եղել, օրինակ՝ հուլիսի 5-ը, արդյո՞ք հաշվարկի մեջ այդ օրը հաշվարկվում է։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Տոնական և հիշատակի օրեր

Տոնական և հիշատակի օրեր

Հասմիկ.

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. եթե մայիսի 28-ը տոն է և ոչ աշխատանքային օր, ապա աշխատանքի հրամանի դեպքում ինչպե՞ս է վարձատրվում, և եթե հնարավոր է հղում կուղարկե՞ք՝ որտեղից կարող եմ կարդալ։

Կարդալ ավելին Տոնական և հիշատակի օրեր

Տոնական և հիշատակի օրեր

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ ես որպես կադրերի բաժնի աշխատակից, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում արդյո՞ք տոնանկան օրը պետք է հերթապահող աշխատաակցի համար ժամը 24 ժամի փոխարեն գրեմ 48 ժամ։ Կամ տեղեկագրի վերջին սյունակում ևս նշեմ կրկնակի ժամը՝ ասենք 140-ի փոխարեն՝ 164։ Արդյո՞ք հաշվապահի պահանջը ճիշտ է։
Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Տոնական և հիշատակի օրեր

Տոնական օրերի վարձատրություն

Անուշ.

Բարև ձեզ։ Օրենքի հղում կտա՞ք պահակների վճարումը տոնական օրերին։

Կարդալ ավելին Տոնական օրերի վարձատրություն

Տոնական և հիշատակի օրեր

Սոնա․

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերին աշխատող աշխատակիցներին ի՞նչ կարգով պետք է վճարել։

Կարդալ ավելին Տոնական և հիշատակի օրեր

Ամանորյա ոչ աշխատանքային օրեր

Սոնա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք գտնեմ 2022թ.-ի ամանորյա ոչ աշխատանքային օրերի մասին որոշումը։

Կարդալ ավելին Ամանորյա ոչ աշխատանքային օրեր

Ոչ աշխատանքային օր դպրոցում քննություն է

Հարգելի հաշվապահներ, ոչ աշխատանքային օր՝ ամսի 5-ին, դպրոցում քննություն է: Նախարարությունից գրություն ենք ստացել, որ տալ վճարովի այլ հանգստյան օր կամ այդ օրը միացնել ամենամյա արձակուրդին։ Ուսուցիչներին 42 օր է հասնում, այժմ ովքեր քննության մեջ են եղել, ես տվել եմ 43 օր, ճի՞շտ է այդպես:

Կարդալ ավելին Ոչ աշխատանքային օր դպրոցում քննություն է

Արդյո՞ք արձակուրդայինի հաշվարկի մեջ տոն օրերը ներառվում են

Հարգելի հաշվապահներ, աշխատակիցս հունիսի 21-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ արձակուրդ պետք է գնա: Հունիս ամսին 6օրյա գրաֆիկով ենք աշխատում, 26 աշխատանքային օր է: Արձակուրդը հունիսին 9օր, հուլիսինն էլ՝ 8օր։ Դրոշմանիշային վճարի չափը որոշելու համար հունիսի արձակուրդը և աշխատավարձը հիմք պե՞տք է վերցնել, թե՞ հուլիսինն էլ ներառել: Եվ մի հարց էլ՝ եկամտային հաշվետվության մեջ հունիսին բաժին ընկնող արձակուրդը և աշխատավարձը հունիսում արտացոլե՞մ, հուլիսինը հուլիսի մե՞ջ:
2. Եվ արձակուրդային հաշվարկի մեջ տոն օրերը ներառվու՞մ են:

Կարդալ ավելին Արդյո՞ք արձակուրդայինի հաշվարկի մեջ տոն օրերը ներառվում են

Տոն օրերի հետ կապված

Ռիմա.

Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ՝ այն ամիսներին, երբ ոչ աշխատանքյաին (տոն) օրեր են, այդ օրերի համար վարձատրվու՞մ եմ, եթե նույն ամսում գտնվել եմ արձակուրդում:

Կարդալ ավելին Տոն օրերի հետ կապված

Ինչպե՞ս պետք է հաշվարկվի աշխատավարձը

Նարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. աշխատում եմ հնգօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող կազմակերպությունում, 2021թ. հունվար ամսվա, բացի աշխատանքային օրերից (այսինքն՝ սկսած 2021թ. հունվարի 08-ից), տնօրինության պահանջով աշխատել եմ նաև հունվարի 5-ին, 6-ին, 7-ին: Խնդրում եմ ասացեք, թե ինչպե՞ս պետք է հաշվարկվի աշխատավարձս: Ինձ աշխատավայրում ասում են, որ այդ 3 օրերի համար աշխատավարձը հաշվարկելու համար պետք է դրույքաչափը բաժանեն 21-ի և բազմապատկեն 3-ով, իսկ ես կարծում եմ, որ դրույքաչափը պետք է բաժանվի հունվար ամսվա աշխատաժամանակի տևողության՝ 119 ժամի և բազմապատվի 24-ով, ինչպես նաև հունվարի 6-ի համար որպես տոնական օր վարձատրվի կրկնակի: Խնդրում եմ օգնեք ճիշտ կատարել հաշվարկը, եթե հնարավոր է՝ ուղարկեք հղում: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս պետք է հաշվարկվի աշխատավարձը

Արդյո՞ք կարելի է հաստիքային աշխատողի հետ կնքել լրացուցիչ պայմանագիր որոշակի աշխատանքներ կատարելու համար

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատանքի ժամանակ անհաժեշտություն է առաջացել, որ հաստիքային աշխատողը իր հիմնական աշխատանքից բացի՝ ոչ աշխատանքային օրերին, կատարի որոշակի աշխատանքներ, ինչպե՞ս պետք է վարվել, արդյո՞ք կարելի է նրա հետ կնքել լրացուցիչ պայմանագիր որոշակի աշխատանքներ կատարելու համար, դրա համար հրաման պետք է գրել, թե՞ ոչ, կամ անհրաժե՞շտ է աշխատողի գրավոր համաձայնություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք կարելի է հաստիքային աշխատողի հետ կնքել լրացուցիչ պայմանագիր որոշակի աշխատանքներ կատարելու համար

Աշխատողը մեկնել է գործուղման շաբաթ և կիրակի օրերին

Աստղիկ.

Բարև ձեզ։ Հարցս այսպիսին է. աշխատողը մեկնել է գործուղման շաբաթ և կիրակի օրերին։ Խնդրում եմ, ասեք՝ քանի՞ ժամ եմ հաշվարկելու գործուղումը աշխատաժամանակի տեղեկագրում՝ աշխատաժամանակի ընդհանուր գումարային հաշվարկում:

Կարդալ ավելին Աշխատողը մեկնել է գործուղման շաբաթ և կիրակի օրերին

Աշխատավարձը հաշվարկվել է ոչ աշխատանքային օր

Տաթև.

Բարև ձեզ: ՀԾ-ում աշխատավարձը հաշվարկել եմ 30.06.2019թ.-ով՝ կիրակի է, անհրաժե՞շտ է ուղղել, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Աշխատավարձը հաշվարկվել է ոչ աշխատանքային օր

Ոչ աշխատանքային օրերի վերաբերյալ

Ինգա.

Խնդրում եմ հուշեք` 31.12.2011 ո՞չ աշխատանքային օր է, եթե ընկերությունը աշխատում է շաբաթ օրերին էլ:

Կարդալ ավելին Ոչ աշխատանքային օրերի վերաբերյալ

Ոչ աշխատանքային օրերի վերաբերյալ

Աննա.

Խնդրում եմ հիշեցնեք 2011 թվականի ոչ աշխատանքային օրերը, եկեղեցական տոները:

Կարդալ ավելին Ոչ աշխատանքային օրերի վերաբերյալ

Ոչ աշխատանքային օրերի վերաբերյալ

Janna.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել, արդյո՞ք արդեն կա կառավարության որոշումը` կապված մեռելոցների օրերի հետ: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ոչ աշխատանքային օրերի վերաբերյալ

Ոչ աշխատանքային օրեր

Irina.

Կխնդրեի Ձեզ ինձ ուղարկել օրացույց, ուր նշված են բոլոր ոչ աշխատանքային օրերը:

Կարդալ ավելին Ոչ աշխատանքային օրեր

Ոչ աշխատանքային օրեր

Ժաննա.

Հարգելի գործընկերներ, տաղավար տոներին հաջորդող երկուշաբթի օրերը ոչ աշխատանքային են, այս որոշման մասին որտեղ կարող եմ կարդալ:

Կարդալ ավելին Ոչ աշխատանքային օրեր