
ՍՊԸ-ն լուծարվել է, իսկ աշխատակիցը դեռ գրանցված է որպես աշխատող
Գայանե.
Բարև ձեզ: 2014թ. լուծարվել է ՍՊԸ-ն, սակայն այսօր պարզվում է, որ կա չազատված աշխատակից, որը չի կարողանում օգտվել սոց. աջակցության 9-րդ միջոցառումից։ Նախկին գործատուն Հայաստանում չի, և կապ ընդհանրապես չկա։ Իսկ չազատված աշխատակիցը ունի երկու անչափահաս երեխա և հանդիսանում է 9-րդ միջոցառման շահառու։ Ի՞նչ պետք է անել:

ՍՊԸ լուծարում
Ահարոն.
Բարև ձեզ։ Ես ունեմ 2017թ․ բացված ՍՊԸ, բայց չունեմ ոչ մի տվյալներ (ՀՎՀՀ, ՍՊԸ-ի անուն, բացման օր), քանի որ բացված օրվանից չեմ օգտագործել։ ՀԻմա այդ ՍՊԸ-ն ցանկանում եմ փակել, բայց պետ․ ռեգիստրի և հարկայինի բազաներում չկարողացանք գտնել այդ ՍՊԸ-ն, քանի որ չհայտնեցի բավարար տեղեկություններ։ Ասեցին, որ փնտրեմ արխիվում։ Կասե՞ք ինձ՝ որտեղ փնտրեմ այդ ՍՊԸ-ն, որպեսզի փակեմ:

Հարկերի վճարման հաշվեհամարների վերաբերյալ
Ռիտա.
ՍՊԸ-ների դրոշմանիշային վճարի և միասնական վճարի հաշվեհամարները նույն բյուջետային կազմակերպությունների հաշվեհամարնե՞րն են:

Հարկային կոդը սխալ է նշվել
Արմեն.
Բարև ձեզ:
ՍՊԸ-ի հասցեն Նոր Նորքում է: Եկամտային հարկ և սոց. վճար վճարելուց հարցնում է հարկային կամ մաքսային կոդը, որը ընտրել եմ «13 Նոր Նորք», սակայն պարզվեց, որ Նոր Նորքի հարկային տեսչությունը թիվ 5-ն է:
Խնդրում եմ, խորհուրդ տվեք՝ ինչ անեմ:

Աշխատավարձի հաշվարկ
Հռիփսիմե.
ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է: Վարչական աշխատողները հնգօրյա ռեժիմով են աշխատում, իսկ վարորդները՝ համաձայն գրաֆիկի: 2020թ. հունվար ամսին վարչական աշխատողների աշխատաժամանակի տևողությունը կազմել է 128 ժամ, իսկ վարորդը աշխատել է համաձայն գրաֆիկի, և աշխատաժամանակի տևողությունը կազմել է 172 ժամ, որից 27 ժամ տոնական (հունվարի 1-ին, 6-ին և 28-ին): Վարորդի դրույքաչափը 89 610 ՀՀ դրամ է: Խնդրում եմ օգնել հաշվել աշխատավարձը:

Շահութահարկի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ
Ֆելիքս.
Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ-ն վնասով է աշխատում, շահութահարկի հաշվետվության մեջ, որը պետք է հանձնվի մինչև ապրիլի 20-ը, պարտադի՞ր է հաշվեկշիռը լրացնելը:

Ե՞րբ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել
Արմեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, մի հարցի պատասխանեք.
Պետ. ռեգիստրում գրանցել եմ ՍՊԸ (տնտեսական գործունեության դասակարգիչը՝ F43.21.1), 13.03.2020թ. ներկայացրել եմ էլեկտրոնային գրանցման հայտ (վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների) և միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: 2 հաշվետվություն էլ կա «Հանձնված հաշվետվություններ» բաժնում:
Հիմա հարց՝ ե՞րբ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ:
Հ.Գ. Եթե հաշվետվությունների բաժնում երևում են հայտերը, նշանակում է հայտերը տեղ հասե՞լ են, ամեն ինչ նորմա՞լ է:

Ինչպե՞ս է հարկվելու ՍՊԸ-ն հիմնական միջոցի վաճառքի դեպքում
Նաիրա.
Բարև ձեզ, սիրելիներս: Այսպիսի մի հարց. ՍՊԸ-ն իր հիմնական միջոցը՝ տարածք-շինությունը, պետք է վաճառի, աշխատում է շրջ. հարկով, կասե՞ք՝ ոնց է հարկվելու վաճառելու դեպքում, եթե վաճառելուց գումարը գերազանցի շրջ. հարկի շեմը, ապա 20 %՞:

ՍՊԸ-ի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել
Քրիստինե.
Բարև ձեզ: ՍՊԸ-ի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել, և դրանից հետո հաշվապահը լրացրել է դրամարկղային գիրքը, փոխառություն է ստացել և վճարել է կոմունալ, աշխատավարձ: Ի՞նչ աստիճանի վարչական տուգանք է հասնում դրա համար, խնդրում եմ, մանրամասնեք ու առաջարկեք տարբերակներ՝ ինչ անել:

Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկ
Արամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ի տարեկան շահութահարկի հաշվարկը 0 է կամ բացասական, այդ դեպքում շահութահարկ վճարելու՞ ենք: ՍՊԸ-ն դադարեցրել է գործունեությունը:

Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Արմեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
1. Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատեր:
2. Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր:
3. Հնարավո՞ր է էլեկտրոնային դիմել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնալու համար, ՍՊԸ-ն հիմնադրվել է 07.03.2020թ.:

Անձը ցանկանում է բացել ապահովագրական գրասենյակ
Լիլիթ.
Բարև ձեզ: Ես ուզում եմ բացել ապահովագրական գրասենյակ: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ վճարներ է հարկավոր անել և ի՞նչ փաստաթղթեր է հարկավոր ներկայացնել պետ. ռեգիստր: Եվ ինչպե՞ս բացել ՍՊԸ: Նախապես շնորհակալ եմ:

ՍՊԸ հիմնադրումից հետո անհրաժեշտ քայլերը
Արմեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ, ասեք՝ ՍՊԸ հիմնադրելուց հետո ի՞նչ է պետք անել:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն
Նելլի.
Բարև ձեզ: Մարտի 4-ին բացված ՍՊԸ-ն որպես միկրոձեռնարկատեր (գորգագործության արտադրություն), ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Շնորհակալություն:

Կարո՞ղ է տեխսպասարկում իրականացնող ՍՊԸ-ն ունենալ բուժկետ
Կարինե.
Խնդրում եմ, ասեք՝ կարո՞ղ է տեխսպասարկում իրականացնող ՍՊԸ-ն ունենալ բուժկետ: Եթե այո, ի՞նչ պետական գրանցումներ են պետք:

ՍՊԸ-ն ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը
Բելլա.
ՍՊԸ-ն ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացվի հարկային տեսչություն:

Խանութներին սնունդ մատակարարելու դեպքում
Դավիթ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ինձ անհրաժեշտ է իմանալ՝ խանութներին սնունդ մատակարարելու դեպքում ինչ քայլեր են հարկավոր, և որն է նպատակահարմար՝ գրանցվել որպես ԱՁ, թե ՍՊԸ բացել կամ գրանվել որպես ընտանեկան բիզնես։ Ես չունեմ այլ բիզնես, սկսնակ եմ, խնդրում եմ ուղղորդել։

ՍՊԸ-ի տնօրենը կարո՞ղ է հաշվարկային հաշվից գումար կանխիկացնել
Նաիրա.
Կասե՞ք, խնդրեմ, ՍՊԸ-ի տնօրենը կարո՞ղ է հաշվարկային հաշվից գումար կանխիկացնել, եթե կարող է, ապա խնդրում եմ ասել թղթակցությունը: 311-252 ճի՞շտ է:

Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն տարեկան շահութահարկի հաշվետվություն պե՞տք է տա
Աստղիկ.
Բարև ձեզ։ Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն տարեկան շահութահարկի հաշվետվություն պե՞տք է տա։

ՍՊԸ բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ
Արմեն.
Բարև ձեզ։ ՍՊԸ (էլեկտրոմոնտաժման ծառայություններ մատուցող, էլեկտրական սարքավորումների սպասարկում) բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ՝
1. ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ,
2. ի՞նչ հարկով է հարկվելու,
3. արդյո՞ք սկզբում աշխատողներ պետք է գրանցել,
4. տվյալ գործունեության համար լիցենզիա հարկավո՞ր է։
Վերջին մեկնաբանություններ