Tag: ՍՊԸ

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ գործունեության դադարեցում

Գոհար. Բարև ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է, հայտարարությունը տվել ենք շրջհարկի, բայց 1 օր անց դադարեցրել ենք։ Կասեք՝ ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա։ Նշեմ, որ գրանցված աշխատող չունի և ֆինանսական խորհրդատվական կազմակերպություն է։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ բացելու համար

Արեն. Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ ՍՊԸ բացելու համար ի՞նչ քայլեր է պետք անել։ Բոլոր քայլերը արել եմ՝ օնլայն գրանցել եմ ՍՊԸ, հաշվապահ չունեմ։ Պետռեգիստրում ասացին՝ հաշվապահը պետք է ներկայացնի հարկային դիմումը միկրոձեռնարկությունում աշխատելու համար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարձակալություն ֆիզ. անձից

Արմեն. Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ֊ն վարձակալել է տարածք ֆիզ. անձից, կա վարձակալական պայմանագիր, գիտեմ 10% եկամատային հարկ պետք է հաշվարկել և վճարել, իսկ գումարը վարձակալին կանխիկ վճարելիս` ինչ որ այլ փաստաթուղթ (ակտ) կա՞ ստորագրելու։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական խորհրդատվություն

Երվանդ. ՍՊԸ հիմնադիրը իրավունք ունի՞ արդյոք այդ ընկերությանը մատուցել հաշվապահական հաշվառման գծով խորհրդատվություն, թե՞ ոչ, և այդ խորհրդատվությունը լիցենզավորված գործունեություն է, թե՞ ոչ: ՍՊԸ-ի կողմից անհատույց իրացվող ապրանքների արժեքը արդյո՞ք ամբողջությամբ համարվում է եկամուտ։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ուսումնական կենտրոն բացելու համար

Նառա. Ցանկանում եմ բացել ուսումնական կենտրոն, որտեղ կլինեն դասապատրաստումներ՝ օտար լեզուների դասավանդում և այլ խմբակներ։ Խնդրում եմ ասեք՝ առաջին քայլը ի՞նչ պիտի անել, և նաև հարկերի մասով։ Ուզում եմ բացել ՍՊԸ-ով։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ունենալ ՀԴՄ

Բելլա. Բարև Ձեզ։ Ցանկանում եմ զբաղվել օնլայն վաճառքներով Վայլդբերրիզում։ Դրա համար ցանկանում եմ գրանցվել որպես ՍՊԸ և գիտեմ, որ պետք է աշխատեմ շրջհարկով։ Սակայն ինձ համար անհասկանալի է՝ ես ՀԴՄ պե՞տք է ունենամ, թե՞ ոչ։ Հաճախորդները լինելու են ոչ ՀՀ քաղաքացիներ։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Լևոն. Խորհրդատվական ծառայություններ մատուցող, տարեկան 9-10մլն կանխատեսվող շրջանառությամբ գործունեությունը համարվու՞մ է արդյոք միկրոձեռնարկություն։ Ինչպե՞ս են հարկվում վերոնշյալները և ինչքանո՞վ է էական ձեռնարկատիրության տեսակը (Ա/Ձ/ՍՊԸ)։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գովազդ ֆեյսբուքով

Կարեն. Բարև Ձեզ։ Ֆեյսբուքի գովազդները այսուհետ հարկվում են՝ ինչու՞ են գովազդատուները հարկվում, եթե փաստացի դա ծախս է համարվում, այլ ոչ թե եկամուտ, թե՞ դա Ֆեյսբուքն է հարկում և մեզանից է ստանում գումարը։ ՍՊԸ բացելու համար հարկավո՞ր է առանձին հասցե, թե՞ կարող է նաև բնակության հասցեն լինել։ Կխնդրեմ ասեք՝ թե ինչքա՚՞ն են ֆիքսված տարեկան վճարները։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության վերադարձ

Հայկ․ Բարև Ձեզ: Խնդրեմ կասե՞ք՝ 2021թ. ընթացքում ՍՊԸ-ն իր հիմնադրին կանխիկ եղանակով դրամարկղից անտոկոս փոխառություն է տվել՝ մոտ 5 մլն դրամ՝ երկու տարի ժամկետով: Հիմա, եթե հիմնադիրը վերադարձնի հուլիս ամսից հետո, պարտադի՞ր է, որ փոխանցումով լինի: Ի՞նչ ուրիշ տարբերակներ կան: Կխնդրեմ օգնեք։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշիվ վավերագիր

Հայկ. Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն հիմնական միջոց (ավտոմեքենա) է վաճառել ֆիզ. անձին և դուրս է գրվել հաշիվ վավերագիր, որում ապրանքների նշանակման վայրը նշվել է գնորդի բնակության հասցեն, սակայն մոռացել ենք լրացնել մատակարարման եղանակը (պետք է նշվեր ինքնատեղափոխում): Սա որևէ խնդիր կարո՞ղ է առաջացնել: Եթե այո, ապա ինչպե՞ս ուղղել սխալը:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ինտերնետ ծառայություն է մատուցում ֆիզ. անձանց

Աննա. Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն ալիքների հեռարձակման կամ ինտերնետ ծառայություն է մատուցում ֆիզ. անձ բաժանորդների, իսկ վճարումներն ընդունում է թել-սել կամ այլ վճարային համակարգով, եկամուտը ե՞րբ և ի՞նչ փաստաթղթի հիման վրա պետք է ճանաչել։ Ու եթե մինչ այժմ վճարը ստացել ենք կանխիկ և միանգամից ճանաչել հասույթ (դտ 2511, կտ6114), արդյո՞ք դա սխալ չի։ Թե՞ պետք էր յուրաքանչյուր ամիս բաժանորդների քանակով դեբիտորական պարտք ձևակերպել, հետո նոր ցույց տալ վճարումը։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կանոնադրական կապիտալի ավելացում

Արթուր. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. ուրեմն ՍՊԸ-ի գործադիր տնօրենը ցանկանում է ավելացնել կանոնադրական կապիտալը, ներդնելով շարժական գույք՝ մարդատար ավտոբուս: Հիմա հարցս. պետռեգիստրում գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվի և կա՞ն արդյոք այլ ընթացակարգեր այն կազմակերպելու համար։ Եվ ձևակերպումը ո՞նց է տրվում հաշվապահորեն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի ծառայությունների մատուցում

Անի. Բարև Ձեզ, հարգելիներս։ Խնդրում եմ օգնեք՝ ցանկանում ենք ՍՊԸ բացել Հայաստանում, որը ՏՏ ոլորտի ծառայություններ է մատուցելու ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որը Հայաստանում մշտական հաստատություն չունի: Հարց 1. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափ կկիրառվի՞ արդյոք։ Հարց 2. ՏՏ ոլորտի արտոնությունից կարո՞ղ ենք օգտվել, եթե աշխատակիցների թիվը լինի 1։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղման հրամանի ձև

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, 1. ինձ կարո՞ղ եք ՀՀ տարածքում գործուղման հրամանի ձև և վերադարձի հաշվետվության ձև ուղարկել կամ հղում տալ: 2. Եթե ՍՊԸ-ի տնօրենը նույն ինքը հիմնադիրն է, այլ աշխատակից չունի, ինչպե՞ս տեղեկանք գրել եկամուտների մասով բանկ ներկայացնելու համար: Ինչ-որ հատուկ ձև կա՞: Շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառություն հիմնադրի կողմից

Մելինե. Բարև ձեզ։ Չէի՞ք ասի՝ հիմադիրն ինչքա՞ն փոխառության պարտք կարող է տալ իր ՍՊԸ-ին, կա՞ն արդյոք սահմանափակումներ: Երաշխիքի համար է պետք և ՍՊԸ-ի հաշվին չեմ կարող գցել, արգելանք կա ՊԵԿ-ից: Կարո՞ղ է հիմնդիրը ֆիզ. անձով առանձին հաշիվ բացել և դրանով փոխանցել երաշխիքը և ինչպե՞ս նշել դրամարկղային գրքում։