Tag: ստաժ
Արդյո՞ք կհաշվարկվի ստաժ
Մարտին․
Հիմնական աշխատանքին զուգահեռ քաղաքապետի որոշմամբ ընդգրկվել եմ դպրոցի կառավարման խորհրդի կազմում և ընտրվել խորհրդի նախագահ ու 5 տարի բարեխիղճ աշխատել: Արդյո՞ք այդ տարիները կհամարվեն աշխատանքային ստաժ, թե՞ ոչ, և եթե ոչ, ապա ինչու՞։
Աշխատանքային ստաժի հաշվարկ
Վահե․
Աշխատանքային ստաժը փորձաշրջանի՞ հրամանից է հաշվարկվում, թե՞ հիմնական հրամանից։
Աշխատանքային ստաժի դիտում առցանց
Սերինե․
Բարև ձեզ։ Կա՞ որևէ հարթակ, որտեղ կարող եմ տեսնել իմ աշխատանքային ստաժը։
Աշխատանքային գրքույկի վերականգնում
Աշխեն․
2002-2015թթ համար աշխատանքային գրքույկը կորել է։ Խնդրեմ նշեք՝ որտե՞ղ դիմել վերականգնելու համար։
Կես դրույքով աշխատանքը որպես ստաժ
Արտյոմ․
Հարգելի հաշվապահներ, կես դրույքով գրանցված աշխատատողի մոտ աշխատանքային ստաժ համարվու՞մ է, թե ոչ: Շնորհակալություն։
Հաշվապահի որակավորման քննություն
Քրիստինե․
Բարև բոլորին։ Հաշվապահի որակավորման քննությանը մասնակցելու համար պե՞տք է աշխատանքային ստաժ ունենալ։
Կենսաթոշակի հաշվարկ
Արթուր․
Բարև Ձեզ, պատասխանեք խնդրեմ․ համատեղությամբ իրականցված աշխատանքի ժամանակահատվածը կարո՞ղ է հաշվարկվել երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու դեպքում։
Աշխատանքային գրքույկի էլեկտրոնային տարբերակ
Եվա․
Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել աշխատանքային գրքույկի էլեկտրոնային տարբերակը:
Չվարձատրվող արձակուրդը ներառվու՞մ է ստաժի մեջ
Էլեն․
Բարև ձեզ։ 60 օրյա չվարձատրվող արձակուրդը աշխատանքարին ստաժի մեջ ներառվու՞մ է:
ԱՁ աշխատանքային ստաժ
Ավետիս․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ԱՁ-ն աշխատանքային ստաժ հաշվու՞մ են, թե՞ ոչ։ Շնորհակալություն։
Հեռակա ուսուցումը որպես ստաժ
Moana.
Արդյոք համարվու՞մ է ստաժ հեռակա ուսուցումը։ Եթե այո, որքա՞ն ստաժ կհամարվի, եթե ուսման ամեն կուրսը տևել է 6 շաբաթ։
Աշխատանքային ստաժի ստուգում
Գայանե․
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ ինչպե՞ս կարող եմ ստուգել, թե իմ աշխատանքային ստաժն ինչքան է։
Ստաժի վերաբերյալ
Նաիրա․
Բարև Ձեզ: Խնդրում եմ կողմնորոշել ինձ հետևյալ հարցում: Երկար տարիների փորձառու դասախոս եմ, որից 15 տարին՝ դոցենտի պաշտոնում: 20 տարիների ընթացքում զուգահեռաբար դասավանդել եմ նաև նախապատրաստական բաժանմունքի ուսանողներին: Երկու շաբաթ է՝ փոխարինում եմ մեր վարժարանի դասատուին լրիվ ծանրաբեռնվածությամբ: Վարձատրությունը ձևակերպելու համար վարժարանի քարտուղարուհին հարցնում է, թե մանկավարժական ստաժ ունեմ, թե ոչ: Եթե ոչ՝ ապա պետք է վարձատրվեմ նվազագույն չափով, մեկ ժամի հաշվարկը 1260 դրամ: Ուզում եմ հասկանալ, թե նախապատրաստական բաժանմունքի ստաժս մանկավարժական է, թե ոչ: Շնորհակալություն:
ՔԻՊ տևողություն
Ռուզաննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք քաղիրավական պայմանագրով աշխատակիցը համարվում է հաստիքից դուրս աշխատակից, և խնդրում եմ ասացեք՝ ժամկետը մաքսիմում որքա՞ն կարող ենք կնքել։
Եվ խնդրում եմ պատասխանել՝ արդյոք քաղաքացիրավական պայմանագրով աշխատակցին հաշվառվու՞մ է ստաժ։
Կանխավ շնորհակալ եմ։
Տնօրենի ստաժի վերաբերյալ
Աշխեն.
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասել՝ միկրոձեռնարկության տնօրենին ստաժ գնում է, թե՞ ոչ, եթե տնօրենը որպես աշխատող գրանցված չէ։ Արդյոք կա՞ն բացառություններ` կախված տարիքից, ոլորտից կամ այլ հանգամանքներից։
Աշխատանքային ստաժ
Գրիշա.
Ես 75 տարեկան եմ։ Թոշակի անցել եմ 2011 թվականի հունիսի 20֊ին։ Աշխատանքային ստաժը կազմել է 43 տարի 5 ամիս 24 օր։ Եվ շարունակել եմ աշխատել մինչ 2022 թվականի ապրիլի 15 ներառյալ։ Ստաժը կազմում է 54 տարի 5 ամիս 19 օր։ 5 ամիս 19 օրը մնացել է, որպես պոչ և ֆինանսական հաշվարկին չի մասնակցել։ ԻՆՉՈ՞Ւ
Աշխատանքային ստաժի վերաբերյալ
Քրիստինե.
Եթե ընկերությունը գործում է Հայաստանում, բայց գրանցված է Ղարաբաղում, գրանցված աշխատողները ստաժ ունենու՞մ են և եթե քաղ. իրավական պայմանագրով են գրանցված։
Աշխատանքային ստաժի վերաբերյալ
Նազիկ.
Բարև Ձեզ։ Արվեստի դպրոցի ուսուցչի ստաժը համարվու՞մ է արդյոք մանկավարժական ստաժ։
Աշխատանքային ստաժ
Դուստրիկ․
Եթե Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկության դաշտում, որն ունի վարձու աշխատողներ, արդյո՞ք վարձու աշխատողներին աշխատանքային ստաժ է հաշարկվում։
Աշխատանքային ստաժ
Բարև Զեզ։ Եթե աշխատակիցը գտնվում է ֆիզարձակուրդում, 2 տարին նպաստ է ստանում, երրորդ տարին նույնպես գտնվում է մայրական խնամքի արձակուրդում, այդ վերջին 1 տարին աշխատանքային ստաժ համարվու՞մ է, թե՞ չի համարվում։
Աշխատանքային ստաժ
Ամալի.
Հարգելի մասնագետներ,
Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցերին.
1. Կրտսեր երեխայիս երկուսը լրանալուց հետո մինչև երեք տարեկան ժամանակահատվածը արձակուրդում գտնվելը ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ։ Կրտսեր երեխայիս հետծննդյան արձակուրդից հետո վերադարձել եմ հիմնական աշխատանքիս, 1 տարի աշխատելուց հետո, երբ դեռ երկու տարեկանը չէր լրացել, նորից արձակուրդ եմ վերցրել մինչև երեխայիս 3 տարին լրանալը։ Տվյալ հաստատությունում հիմնական աշխատող եմ եղել 10+ տարվա ստաժով։
2. Ասպիրանտուրայում սովորելու տարիները ստաժ համարվո՞ւմ են, եթե տվյալ ժամանակահատվածում որևէ տեղ գրանցված աշխատող չէ տվյալ անձը։
Շնորհակալություն։
Մանկավարժական ստաժ
Արտակ.
Բարև Ձեզ։ Ո՞ր աշխատանքային ստաժն է համարվում մանկավարժական ստաժ։ Նախապես շնորհակալություն։
Ա/Ձ ստաժ
Սեյրան.
Բարև ձեզ:
Ա/Ձ ունեմ /միկրոբիզնես/, աշխատանքային ստաժ համարվու՞մ է դա։
Ինչքա՞ն կկազմի ծերության թոշակը
Անահիտ․
Բարև ձեզ, ես կուզենայի իմանալ՝ 47 տարվա աշխատանքային ստաժի դեպքում ինչքա՞ն կկազմի ծերության թոշակը։
Կենսաթոշակի հաշվարկ
Ալլա․
Բարև ձեզ։ Ես կուզեի իմանալ՝ 23 և 43 տարվա ստաժ ունենալու դեպքում ինչքան է կազմում ծերության թոշակը։
Տարիֆիկացիոն ցուցակի փոփոխություն
Դիաննա․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ եթե աշխատողի հիմնական հաստիքը օպերատոր է, և տարիֆիկացիոն ցուցակում ունի նաև դասաժամ, դասղեկություն (այսինքն լրացուցիչ վարձատրություն), սակայն աշխատանքային ստաժը 10 տարվա փոխարեն գրված է 9-ը տարին, դա կարո՞ղ ենք նույն ձև թողնել և փոխել հաջորդ տարվա տարիֆիկացիոն ցուցակի մեջ։ Խնդրում եմ նաև պատասխանեք՝ փոփոխություններ աշխատավարձի հետ կապված կա՞ն, եթե 9 տարի է գրված։ Շնորհակալություն։
Ստաժի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի ժամանակ
Սուսաննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Օրենքով հաստատվա՞ծ է, որ համատեղությամբ աշխատակցի ստաժը մեկ տարվա փոխարեն հաշվարկվում է երկու տարի, թե՞ ուղղակի խոսակցություն էր։ Շնորհակալություն։
Որքա՞ն կկազմի կենսաթոշակը
Աիդա.
Բարև ձեզ: Ես ունեմ 43 տարվա ստաժ, 4 երեխա։ 55 տարեկանից անցել եմ մասնակի մանկավարժական թոշակի, ստացվել եմ 28700 դրամ թոշակ։ Այժմ 63 տարեկան եմ, խնդրում եմ օգնեք ինձ հաշվել իմ թոշակը։
Ա/Ձ ստաժ
Նարինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ունեմ ԱՁ, մինչ այս տարի ԱՁ-ն գործել է շրջանառության հարկով: 2022-ից ցանկանում եմ անցնել միկրոյի, բայց այդ դեպքում աշխատանքային ստաժ չի գրանցվում: Կցանկանայի ճշտել` կարո՞ղ եմ ես գրանցվել որպես վարորդ իմ ԱՁ-ում, որպեսզի ստաժի դադարում չլինի:
Կանխավ շնորհակալ եմ:
ԱՁ ստաժ
Արմինե․
Բարև ձեզ, եթե Ա/Ձ աշխատում է միկրոյով ու վճարում է իր եկամտային հարկը և սոց վճարը, տվյալ Ա/Ձ ստաժ համարվու՞մ է տարիները։


