Tag: ստորագրություն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային ստորագրությունը փոխելու համար

Արմենակ. Հարգելի հաշվապահներ, էլեկտրոնային ստորագրության պայմանագիր որտե՞ղ պետք է կնքեմ: Մինչ այդ իմ փոխարեն ստորագրել է այլ անձ, ինչպե՞ս պետք է փոխեմ իմ անունով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագիրը ստորագրելու հետ կապված

Նառա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ օգնել մեկ հարցով. եթե նոր բացվող ընկերություն է, և ընկերության տնօրենի հետ, ով ընկերության կանոնադրության համաձայն հանդիսանում է նաև ընկերության հիմնադիրը, պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր, ապա երկու կողմերն էլ ստորագրում է նու՞յն քաղաքացին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային ստորագրության իրավունք ունեցող անձը գրանցված չէ կազմակերպությունում

Արման. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք էլեկտրոնային փաստաթղթերը ստորագրելու իրավունք ունեցող անձը պետք է պարտադիր գրանցված լինի կազմակերպությունում որպես աշխատակից: Եվ եթե ոչ, արդյո՞ք այդ դեպքում չի առաջանա չգրանցված աշխատողի խնդիր: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նույնականացման քարտի հետ կապված

Գրետա. Բարև ձեզ, նույնականացման քարտի ստացման հետ կապված խնդիրներ կան, իսկ ինձ անհրաժեշտ է նրա միջոցով կնքել գործարք: Ինչպե՞ս կարող եմ ես այդ գործարքը կնքել: Ես տնօրենն եմ, կարո՞ղ է փոխտնօրենը իր ID-ով դա իրականացնել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ստորագրողներից մեկը մեկնում է արձակուրդ

Սաթեն. Կազմակերպությունն ունի երկու ակտիվ ստորագրություն, եթե ստորագրողներից մեկը գնում է արձակուրդ, ապա պե՞տք է նրան պարտադիր ապաակտիվացնել, թե՞ կարող ենք հետ կանչել ստորագրելու համար` նրա համաձայնությամբ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլ. ստորագրության տարեկան սպասարկման վճարը փոխանցելու համար

Tatev. Բարև, հաշվապահներ ջան: Ինձ անհրաժեշտ է ԷԿԵՆԳ ի հաշվեհամարը էլ. ստորագրության տարեկան սպասարկման վճարը փոխանցելու համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գնորդը չի ստորագրել հարկային հաշիվը

Սերգեյ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք. Իմ ֆիրմայի կողմից դուրս է գրվել ապրանքների մատակարարման հարկային հաշիվ, սակայն գնորդ ընկերությունը հրաժարվում է այն ստորագրել ինձ համար անհայտ պատճառով, ավելի ճիշտ չեմ կարողանում կապ հաստատել: Արդյո՞ք հարկային հաշիվը անվավեր է ճանաչվում, թե՞ ինչ որ ժամանակ անց համարվում է ստորագրված, և գնորդի վրա ընկնում է վճարելու պարտականություն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու վերաբերյալ

Arsine. 1. Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: 2016թ-ից հաշիվ-ապրանքագրերը պետք է դուրս գրի էլեկտրոնային եղանակով: Կազմակերպության կողմից ստացված հարկային հաշիվները ստորագրվում են: Արդյո՞ք հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար պետք է ակտիվացվի ստորագրությունը, թե՞ այն արդեն իսկ ակտիվ է ստորագրում է ստացված հաշիվները: 2. Կազմակերպությունը նաև մատուցում է ծառայություններ, սակայն ծառայությունների դուրս գրման էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր չկա: Ինչպե՞ս պետք է վարվել նման պարագայում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Չի հաջողվում ստորագրել հաշիվ-ապրանքագիրը

Նաթելլա. Ես էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր եմ ստացել ու չեմ կարողանում այն էլեկտրոնային ստորագրել, ինչպե՞ս դա անել, կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք էլեկտրոնային հաշիվները պետք է պարտադիր ստորագրել

235 Lyudmila. ԱԱՀ-ով եմ աշխատում, հարցս հետևյալն է. 2015-ին ստացված հարկային հաշիվները պարտադիր էլեկտրոնային պե՞տք է ստորագրել, թե՞ ոչ, եթե գիտեք` շտապ արձագանքեք և համապատասխան օրենքին կամ որոշումանը հղում արեք:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ստորագրության ստուգումը չի հաջողվել

Aram. Էլ. ստորագրության խնդիր կա, ո՞վ կաևող է օգնել: Ցույց է տալիս. Ստորագրության ստուգումը չի հաջողվել: (Փաստաթղթում '---- ----յան sign' ներկայացուցչի ID քարտով ստորագրությունը սխալ է):
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկը թղթային հանձնելու դեպքում

Շուշան. Հարգելի կոլեգաներ, մի հասարակ հարց ունեմ: Շահութահարկի հաշվարկը թղթային հանձնելու դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ, եթե հաշվետվությունը ստորագրված և կնքված է տնօրենի կողմից, իսկ հաշվապահի ստորագրությունը բացակայում է: Կարո՞ղ է արդյոք հաշվետվությունը անվավեր և չհանձնված ճանաչվել: Արդյո՞ք պարտադիր է հաշվապահի ստորագրությունը այս դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞վ է ստորագրելու արձակուրդի դիմումը

Անդրանիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Եթե ընկերության կառավարիչը մեկնում է արձակուրդ, նրա դիմումը և արձակուրդի հրամանը հենց նա՞ է ստորագրում, թե՞ պարտադիր ընկերության տնօրենը:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը հաշիվները ստորագրել է միայն թղթային տարբերակով

204 Hamest. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. եթե կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ հարկատեսակով, սակայն էլեկտրոնային հարկային հաշիվներ կան, որոնք վավերականացրել են ոչ թե էլեկտրոնային եղանակով, այլ թղթային տարբերակով: Դա անվավե՞ր է ճանաչվում, թե՞ ոչ, իսկ եթե և էլ. եղանակով ստորագրվեր և թղթային, դա արդյո՞ք չի դիտվի կրկնակի մուտքագրում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվությունը չի հաջողվում ստորագրել

Սմբատ. Հարկային տեսչությունով կատարվել է էլեկտրոնային հաշվետվությունների լիազորի փոփոխություն, սակայն եկամտային հարկի հաշվետվությունը չի ստորագրվում, պատճառաբանությունը՝ "Ստորագրության ստուգումը չի հաջողվել: (Փաստաթղթում 'Signature1' ներկայացուցչի ID քարտով ստորագրությունը սխալ է)": Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ պետք է անել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը գնել է անշարժ գույք

Կարապետ. Խնդրում եմ պատասխանեք: 1. Կազմակերպությունը գնել է անշարժ գույք, և նրանց կողմից տրվել է ելքի օրդեր` առանց հերթական համարի նշման, առանց տնօրենի ստորագրության և կնիքի, առանց գանձապահի ստորագրության (առկա է միայն հաշվապահի ստորագրությունը): Դա արդյոք կարո՞ղ է համարվել, որ կազմակերպությունը գնել է անշարժ գույք և գործարքը օրինական է: 2. Արդյո՞ք կազմակերպությունը` ՍՊԸ-ն կարող է նույն օրվա ընթացքում դուրս գրել 20.0 մլն դրամից ավել գումար և նույն օրը այն մուտքագրել դրամարկղ` առանց բանկային փոխանցումի:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի ներկայացրել եկամտային հարկի հաշվարկ հոկտեմբեր ամսվա համար

Suzy. Բարև Ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. ՍՊԸ-ն բացվել է հոկտեմբեր ամսվա մեջ, զբաղվելու է առևտրով, բայց խանութը բացվել է հենց այսօր: Հոկտեմբեր ամսվա համար գրանցված տնօրենի համար ես եկամտային հարկի ամփոփ հաշվարկ չեմ ներկայացրել, արդյո՞ք սխալ եմ արել: Նաև դեռ չունենք էլեկտրոնային ստորագրություն, հնարավո՞ր է այլ կերպ հանձնել եկմատային հարկի ամփոփ հաշվարկ: Կանխավ շնորհակալ եմ:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի ստորագրել ստացված էլեկտրոնային հաշիվները

Արման. Հարգելի կոլեգաներ, վերջերս սկսել ենք օգտվել հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային տարբերակից և պարզել ենք, որ հնուց բավականին շատ հաշիվներ կան, որոնք ստորագրված չեն մեր կազմակերպության կողմից: Կազմակերպությունը ԱԱՀ հաշվանցման խնդիր չունի` ԱԱՀ-ով չի հարկվում, սակայն հետաքրքիր է` կա՞ն արդյոք հաշիվները չստորագրելու այլ հետևանքներ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային անձնագիր և ստորագրություն

Արևիկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին, այն է. արդյո՞ք անհրաժեշտ է որպես ԱՁ հաշվառվողին ունենալ էլեկտրոնային անձնագիր և ստորագրություն: