Tag: փաստաթղթեր

Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա

Արայիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարց ավտոներմուծող կազմակերպությունների վերաբերյալ: Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա, ինչպե՞ս է կատարվում փաստաթղթավորումը: Արդյո՞ք գործակալության կամ հանձնակատարի պայմանագիրը հիմք կլինի, որ կազմակերպությունը հարկվի միայն միջնորդավճարից, քանի որ ներմուծման ժամանակ հայտարարագրի մեջ նշվում է որպես ներմուծող կազմակերպության անունը:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա

Տեղափոխման փաստաթուղթը լրացնելու հետ կապված

Մերի.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ կասե՞ք՝ եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է և գրում է հարկային հաշիվներ, ապա այս դեպքում տեղափոխման փաստաթուղթը ինչպե՞ս է գրում:

Կարդալ ավելին Տեղափոխման փաստաթուղթը լրացնելու հետ կապված

Կազմակերպությունը ներմուծում է կատարել ԵՏՄ-ից

Արտո․

Բարև ձեզ։ 2019թ. ապրիլին ԵՏՄ-ից ներմուծում եմ կատարել, հաշվետվությունը ներկայացրել ենք մայիսին, հետագայում պարզվել է, որ փոխարժեքի հետ կապված անճշտություն կա, և հաշվետվությունը ուղղելու կարիք ունի: Ճշգրտված տարբերակը ՊԵԿ-ը նոյեմբերին ընդունել է: Գործընկերը ասում է՝ Ձեր ներկայացրած հաշվետվությունը մենք չենք ստացել: Փաստաթղթերի կրկնօրինակներն ուղարկել եմ, բայց անօգուտ, հերքում են և հավելում, որ տուգանք են վճարել իմ պատճառով։ Ի՞նչ խորհուրդ կտաք, որո՞նք են իմ հետագա քայլերը։

Կարդալ ավելին Կազմակերպությունը ներմուծում է կատարել ԵՏՄ-ից

Աշխատողը չի ներկայանում աշխատանքի

Մարինա.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ. եթե աշխատողը ամբողջ օր չի ներկայանում աշխատանքի, և ամբողջ օր փորձում ենք իր հետ կապ հաստատել հեռախոսով, ինչի պատճառով տուժում է արտադրությունը, սակայն նա երկու օր և ավել կապի դուրս չի գալիս, ուստի ես 113-րդ հոդվածի 9-րդ կետով ազատելու դեպքում իր պահով ի՞նչ փաստաթղթեր պետք է պատրաստեմ:
Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Աշխատողը չի ներկայանում աշխատանքի

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

Հասարակական կազմակերպություն հիմնադրելու փաստաթղթեր

  • ՀԿ հիմնադրելու արձանագրություն
բեռնել
  • ՀԿ կանոնադրություն
բեռնել
  • ՀԿ կանոնադրության շապիկ
բեռնել
Կարդալ ավելին Ավելացվել են փաստաթղթեր

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Էդգար.

Բարև ձեզ: Ուզում եմ ձուկ մատակարարել խանութներին, ինձ կասե՞ք՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Հասարակական կազմակերպությունը ցանկանում է հումանիտար օգնություն տրամադրել

Գևորգ.

Հասարակական կազմակերպությունը ցանկանում է հումանիտար օգնություն տրամադրել։ Ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմվի կազմակերպության կողմից, և հաշվապահությունը ի՞նչ պետք է հաշվի առնի օգնությունը տրամադրելիս։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Հասարակական կազմակերպությունը ցանկանում է հումանիտար օգնություն տրամադրել

Անձը ցանկանում է թխվածք պատրաստել և հանձնել խանութներին

Լուսինե.

Ես ցանկանում եմ բիզնես սկսել, բայց տանից, ասենք՝ ինչ-որ բաներ թխել և հանձնել խանութներին, ի՞նչ հերթականությամբ, ի՞նչ պետք է անել և խանութներ փաստաթուղթ պե՞տք է ներկայացնել։ ԱՁ-ն բացելուց հետո ի՞նչ փաստաթուղթ և ո՞վ է տալիս այն, որ ներկայացնեմ խանութ, և որ իմ արտադրանքը օրենքով վաճառվի։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Անձը ցանկանում է թխվածք պատրաստել և հանձնել խանութներին

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Ռազ.

Բարև ձեզ։ Պատրաստվում եմ արտադրել կոմպոտ: Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ փաստաթղթեր ու արտոնագրեր/թույլտվություններ են անհրաժեշտ օրենքով աշխատելու համար։

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

ԱՁ-ն զբաղվելու է թխվածքի արտադրությամբ

Սվետլանա.

Բարև ձեզ: Ես 11.02.2020թ. գրանցել եմ ԱՁ, որը զբաղվելու է թխվածքի արտադրությամբ, ես առայժմ աշխատելու եմ մենակ: Ինչի՞ց սկսեմ, խնդրում եմ, մանրամասնեք: Եվ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Կարդալ ավելին ԱՁ-ն զբաղվելու է թխվածքի արտադրությամբ

Գյուղատնտեսական ապրանքի ներմուծում ՌԴ-ից

Արփինե․

Արդյո՞ք ազատված չէ գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը (ՌԴ-ից դրամաշնորհային ծրագրի շրջանակում) ԱԱՀ-ից և մաքսատուրքից, և ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր ներմուծման ժամանակ, եթե ապրանքը չի գնվում ինչ-որ մեկից և անհատույց է։

Կարդալ ավելին Գյուղատնտեսական ապրանքի ներմուծում ՌԴ-ից

Անձը ցանկանում է մրգային օղու և մսի խանութ բացել

Անդրանիկ․

Բարև ձեզ։ Պատրաստվում եմ բացել մրգային օղու և մսի խանութ։ Օղին վաճառվելու է միայն տնական գյուղացիներից մթերված մրգողի։ Միսը վաճառվելու է թե՛ հում, թե՛ խորոված։ Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ փաստաթղեր ու արտոնագրեր/թույլտվություններ են անհրաժեշտ օրենքով աշխատելու համար։

Կարդալ ավելին Անձը ցանկանում է մրգային օղու և մսի խանութ բացել

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՏ

Էլեն․

Բարև ձեզ: ԱՁ բացելուց հետո ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ հարկային ներկայացնել և պետք է ներկայացվի 20 օրվա ընթացքում, թե՞ 20 աշխատանքային օրվա ընթացքում։

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՏ

Շաուրմայի կետ բացելու համար

Դավիթ․

Բարև ձեզ: Միտք ունեմ շինություն վարձակալելու և աշխատացնելու արագ սննդի կետ: Լինելու է միայն սնունդ, ավելի հստակ՝ շաուրմա: Կասե՞ք՝ ինչ է հարկավոր անել, և ինչ թղթեր են անհրաժեշտ: Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Շաուրմայի կետ բացելու համար

Որտեղի՞ց ձեռք բերել փաստաթղթերի ձևանմուշները

Վաչե․

Բարև ձեզ։
Խնդրում եմ, մասնագետներ ջան, հուշեք՝ որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել հետևյալ փաստաթղթերի օրինակները: Խոսքը ՀՀ ներմուծում իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերից մի քանիսի մասին է․

1. Invoice
2. CMR
3. ANEX 3

Կարդալ ավելին Որտեղի՞ց ձեռք բերել փաստաթղթերի ձևանմուշները

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Լյովա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ եթե ես Թուրքիայից ապրանք եմ բերում և մաքսազերծում, հարկային ի՞նչ այլ փաստաթղթեր են ինձ հարկավոր ճիշտ աշխատելու համար: Նախապես հայտնում եմ շնորհակալություն, ուղղակի, ժող. ջան, ես սկսնակ եմ, նոր եմ Ա/Ձ բացել:

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Կարելի՞ է արդյոք փաստաթղթերը ստորագրել սև գրիչով

Անուշ.

Բարև ձեզ: Վճարային տեղեկագիրը կարո՞ղ են աշխատողները ստորագրել սև գրիչով: Աշխատողների մեծ մասը ստորագրել է սևով, անհրաժեշտություն կա՞ վերաստորագրելու: Նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների ակտերն են ստորագրվել սևով:

Կարդալ ավելին Կարելի՞ է արդյոք փաստաթղթերը ստորագրել սև գրիչով

Հարկային հաշվի և հաշիվ վավերագրի տարբերությունները

Գարեգին.

Բարի օր բոլորին: Ո՞վ կարող է պարզաբանել՝ «հարկային հաշիվ» և «հաշիվ վավերագիր» հասկացությունների մեջ կա՞ որևէ տարբերություն, և եթե այո, ապա որո՞նք են դրանք: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հարկային հաշվի և հաշիվ վավերագրի տարբերությունները

Ի՞նչ փաստաթուղթ պետք է լրացնել

Վիլեն․

Բարև ձեզ: Խնդրեմ, կասե՞ք՝ գործուղված անձանց օրապահիկ և գիշերավարձ վճարելու վերաբերյալ ի՞նչ փաստաթուղթ պետք է լրացնել:

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթուղթ պետք է լրացնել

Ինչպե՞ս կազմել արձանագրություն

Աստղիկ.

Բարև ձեզ: Ինձ կասե՞ք՝ ինչպես կազմել արձանագրություն սննդի ժամկետի լրանալու հետ կապված:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս կազմել արձանագրություն

Անձը ցանկանում է զբաղվել մանր առևտրով

Տիգրան.

Բարև ձեզ: Ես ուզում եմ մանր առևտրով զբաղվել և պետք է ապրանքը բերեմ դրսից: Ի՞նչ թղթեր են հարկավոր, և հնարավո՞ր է արդյոք աշխատել հին ՀԴՄ սարքով։

Կարդալ ավելին Անձը ցանկանում է զբաղվել մանր առևտրով

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Լիլիթ.

Բարև ձեզ: Լիմոնադ և հաց վաճառելու համար ի՞նչ թղթեր են պետք: Ես միայն փորձաքննության եմ տարել և ունեմ ЕАС-ի թուղթը, այսինքն՝ ստանդարտների ինստիտուտ եմ տարել, այլ փաստաթուղթ պե՞տք է:

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կնիք պատվիրելու համար

Սոնա.

Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կնիք պատվիրելու համար:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կնիք պատվիրելու համար

ՍՊԸ տնօրեն փոխելու համար

Հայկ.

Բարև ձեզ: ՍՊԸ տնօրեն փոխելու համար ի՞նչ փաստաթղթերի փաթեթ է հարկավոր, ո՞վ կարող է տրամադրել:

Կարդալ ավելին ՍՊԸ տնօրեն փոխելու համար

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Սուսաննա.

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք նշել՝ պետական մանկապարտեզում ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ